Month: July 2016

Մարդը գեղեցիկ է իր գործի գունագեղությամբ: Ցիցերոն

Արդեն հարազատ դարձած կրթահամալիրի ճամբարականների հետ որոշեցինք կատարել հանրօգուտ աշխատանք՝  հարազատ մնալով մեր մարդ կոչմանը: Այդ նպատակով Բ1 թաղամասի բակերից մեկում էինք, ուր մեղմ ասած անմխիթար վիճակ էր, սակայն կարճ ժամանակահատվածում բոլորիս կազմակերպված աշխատանքի շնորհիվ բակը համակարգվեց, իսկ  բնակիչները հյուրի կարգավիճակում լուռ հետևում էին…13871737_159605051129019_675335678_n

Կավագործության հետքերով…

Օրեր առաջ Նոր դպրոցի ճամբարականների հետ կրթահամալիրի բրուտանոցում էինք:  Ինձ համար աննկարագրելի էր այն զգացողությունը, որն  ունեցա այնտեղ՝ խորհրդավոր լռության ներքո: Իսկապես վայր, ուր ստեղծված են բոլոր պայմանները արարման համար: Մեծ էր նաև փոքրիկների ոգևորվածությունը, յուրաքանչյուրը վերցնելով իր բաժին կավը՝ սկսեց աշխատել դրանով՝ պատրաստելով տարբեր առարկաներ, կենդանիներ: Բայց ամենից խորհրդավորը այն բացատրությունն էր, որն իրենք տալիս էին իմ այն հարցին, թե ինչու՞են հենց այս առարկան պատրաստում… ապշած եմ նրանց վառ երևակայությամբ:13817143_153215681767956_162027203_n13817193_153215721767952_368479315_nimg_666413814667_153215651767959_1041859353_n

Տիկնիկների հեքիաթային աշխարհում…

13769591_1204460742937425_1270910084897679200_n
Այսօր, թատերական ամառային ճամբարի մասնակիցները, ի շնորհիվ  «Երեք խնձոր» շրջիկ տիկնիկային թատերախմբի անդամներ Էդգար Թաթիկյանի և Գոհար Առաքելյանի, «Սեբաստացի մոլ»-ում հանդես եկան «Թակ ու մահակ թամբալին» ներկայացման ցուցադրությամբ:
 Իբրև բանասեր և մշակույթին մոտ մարդ, թերևս առաջին անգամն էր, որ պատիվ ունեի ստանձնելու մոր առաքինի կերպարը և հանդես գալու  որևէ բան սովորել ցանկացող և ժպտացող աչքերով սովորողների և ուսուցիչների առջև, որը յուրահատուկ փորձառություն էր բեմահարթակում ինքնադրսևորվելու համար:
  Անչափ տպավորված եմ և պատրաստակամ՝ նմանատիպ մաջոցառումներում մասնակցությունս սիրով ցուցաբերելու հարցում…13649563_1149223668463846_1309281800_n_020160714_102540_00

Կոնֆուցիոսի ամենադիպուկ և խորիմաստ թևավոր խոսքերից…

1. Կապ չունի, թե որքան դանդաղ եք դուք գնում, մինչ այն պահը, երբ դուք կանգ կառնեք:

2. Երբեք ընկերություն մի սկսեք այն մարդու հետ, ով ձեզանից ավելի լավը չէ:

3. Երբ բարկացած եք, մտածեք հետևանքների մասին:

4. Երբ ակնհայտ է, որ նպատակին հասնելն անհնարին է, ապա մի փոփոխեք նպատակները, այլ փոփոխեք քայլերը:

5. Եթե դուք ատում եք, ուրեմն ձեզ հաղթել են:

6. Ազնիվ մարդը պահանջում է ինքն իրենից, իսկ ցածր մարդիկ պահանջում են ուրիշներից:

7. Ինչով էլ որ զբաղվեք ձեր կյանքում, արեք դա ողջ սրտով:

8. Տվեք խորհուրդներ միայն այն մարդուն, ով փնտրում է գիտելիք՝բացահայտելով իր տգիտությունը:

9. Փոքր բաներում անհանդուրժողականությունը կործանում է մեծ գործերը:

10. Եթե ձեր հետևից թքում են, ուրեմն դուք առջևում եք:

Հայե՛ր, գիտե՞ք, որ…

Տորմակ եկեղեցին (V-VI դդ.) , գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղից մոտ երկու կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Եկեղեցին կիսավեր է. քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, ավագ խորանը, թափված է երեսպատման քարերի մեծ մասը։ Հնում այն պարսպապատված է եղել: Պահպանվել է պարիսպների մի մասը: Ցավոք, շատ քիչ բան է հայտնի այս հնագույն բնակավայրի ու աղոթատեղիի մասին: Ցավալի է, որ այն մատնված է անտերության ու մոռացումի: 1500 տարվա վաղեմության տաճարը գտնվում է Գյուլագարակից Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ այգի տանող ճանապարհի աջ կողմում: Շատերն են շտապում այգի՝  չիմանալով Տորմակի գոյության մասին:

 13438916_497244733734232_3450940942344607005_n

Ֆեն-շուհ կամ չինական փիլիսոփայություն…

Ըստ հինդուիստական փիլիսոփայության, աշխարհը եւ մարդիկ ֆիզիոլոգիապես կառուցված են բնության 5 տարրերից: Դրանք են` եթերը, օդը, Էլեկտրականությունը կամ կրակը, ջուրը, հողը: Այս տարրերը կոչվում են «մահա»` մեծ, գլխավոր:Չինական կուլտուրան եւ քաղաքակրթությունը շատ գաղափարներ վերցնելով հնդիկներից, այն վերակերպել է յուրովի եւ տվել է քիչ թե շատ այլ մեկնաբանություն:  Օրինակ, 5 «մահա» տարրերի գաղափարը (հնդկական քաղաքակրթությունից ծնված), նրանք մեկնաբանել են իրենց փիլիսոփայությանը բնորոշ ձևով, միայն ավելացրել փայտը եւ երկաթը: Չինական «ֆեն-շուհն», որն հիմնականում կրում է հին Հնդկաստանի կրոնափիլիսոփայական ազդեցությունը, այդքան էլ չի տարբերվում «մահա» տարրեի գաղափարից եւ «այուր վեդայում» գրված բժշկական խորհուրդներից: Ըստ «ֆեն-շուհ» գիտության, մարդու օրգանիզմը (և ոչ միայն մարդունը),  իր մեջ կրում է նորից 5 տարր: Դրանք են՝  հողը, ջուրը, փայտը, երկաթը, կրակը: «Ֆեն շուհն» կամ չինական բժշկությունը նշում է, որ մարդու տարբեր օրգաններ գտնվում են տարբեր տարրերի ազդեցության տակ:

Օրինակ,  մարդկային սիրտը գտնվում է կրակ տարրի ազդեցության ներքո: Կամ, երիկամները եւ միզապարկը գտնվում են ջուր տարրի գերիշխանության տակ, Իսկ ստամոքսը`  հող տարրի ազդեցության ներքո:  Եթե մարդու մոտ կրակի ավելցուկ կա, ապա այդ էներգիայի անընդհատ ավելցուկից կարող է վատանալ սիրտը: Կրակ տարրի նվազման համար օգտակար է ավելացնել ջրի տարրը օրգանիզմում օրինակ՝ ուտել մրգեր: Կամ,  եթե մարդու մոտ գերիշխում է ջրի տարրը, ապա դրա չարաշահումից վատանում են երիկամները եւ լինում է հաճախակի միզարտադրություն: Այն քչացնելու համար օգտակար է ավելացնել հող տարրը:

Այսպիսով, ամեն տարր  մարդու մեջ պետք է հավասարակշռված լինի՝ ներդաշնակությունը չխախտելու համար: