Месяц: Август 2016

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքով զինված մարդն անպարտելի է: Մ.Գորկի

Նոր դպրոցում  օգոստոսյան վերջին  երեքշաբթին էապես տարբերվեց մյուս  օրերից , քանզի տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը.կատարյալ տոն էր, մեծ ցնծություն, ոգևորվածություն բոլոր տարիքային խմբերում, ամենուր ժպտացող և ոգևորող անմեղ մանուկների աչքեր:

Օգոստոսյան ճամբարը շարունակվում է…

Այսօր ևս Մարմարյա սրահը իր հյուրընկալ դռները լայն բացել էր  ճամբարականներիս առջև: Նոր ռիթմ, նոր տրամադրություն, նոր անելիքներ: Կատարյալ հրճվանք, քանզի այս ամենին ավելանում են նաև ջրի հանգստացնող և հեծանիվի առույգացնող ելևէջները:14055688_1171872376218928_253383419_n

Ինքնատիպ ճամբարի մեկնարկը…

Այսօր կրթահամալիրում  մեկնարկեց մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբարը, որը բուռն էր ու հագեցած, լի բազում հաճելի և իմաստալից պահերով:Օրակարգը բավականին հագեցած էր: Ընդհանուր պարապմունքը անցկացվեց Մայր դպրոցում՝ զուգակցված ոգեշնչող երգով,  պարով, ֆլեշ- մոբով:Օրվա աշխույժ սկզբով ոգևորված՝ այնուհետ  հեծանիվ վարեցինք, իսկ ավելի ուշ, յուրաքանչյուրս մեր աշխատանքային խմբով համապատասխան վայրում էինք՝ մեր իմացության շրջանակը ընդլայնելու նպատակով: Իսկ ահա օրվա երկրորդ մասում  քննարկեցինք մեր առաջիկա անելիքները և վերջում բաժանվեցինք՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:IMG_0014-e1471864711922