Month: September 2016

Երկարացված օրվա ծրագիր

26.09.2016

13.35-13.50    Հանգստի ժամ

14.00-14.20     Ճաշ

14.20-15.20     Դասապատրաստում

15.20-16.20     Հեքիաթի ընթերցում (Հ.Թումանյան), քննարկում, բառային աշխատանք

16.20-16.40      Դասասենյակի մաքրում, սենյակային բույսերի խնամք

16.40-17.00       Ճանապարհ դեպի տուն

27.09.2016

13.30-13.50    Հանգստի ժամ

14.00-14.30     Ճաշ

14.30-15.30    Դասապատրաստում

15.30-16.20    Այց բրուտանոց

16.20-16.40      Դասասենյակի մաքրում

16.40-17.00       Ճանապարհ դեպի տուն

28.09.2016

13.35-13.50    Հանգստի ժամ

14.00-14.20     Ճաշ

14.20-15.20     Դասապատրաստում

15.20-16.20     Ձեռային աշխատանքներ

16.20-16.40      Դասասենյակի մաքրում

16.40-17.00       Ճանապարհ դեպի տուն

29.09.2016

13.35-13.50    Հանգստի ժամ

14.00-14.20     Ճաշ

14.20-15.20     Դասապատրաստում

15.20-16.20      Ուսուցողական ֆիլմի դիտում, քննարկում

16.20-16.40      Դասասենյակի մաքրում, սենյակային բույսերի խնամք

16.40-17.00       Ճանապարհ դեպի տուն

 

30.09.2016

13.35-13.50    Հանգստի ժամ

14.00-14.20     Ճաշ

14.20-15.00     Դասապատրաստում

15.00-16.20     Երկարացված օրվա նախագիծ՝ հորինում ենք հեքիաթ. ձայնագրությունների, ռադիոնյութերի պատրաստում

16.20-16.40      Դասասենյակի մաքրում, սենյակային բույսերի խնամք

16.40-17.00       Ճանապարհ դեպի տուն:

«Մեր թաղը» նախագիծ

Աշխատանքը ամենից առաջ բնության ու մարդու միջև կատարվող պրոցես է, որի մեջ մարդը սեփական գործունեությամբ միջնորդավորում,կարգավորում  ու հսկում է նյութափոխանակությունն իր և բնության միջև:    Կարլ Մարքս                                                          Առաջնորդվելով վերոնշյալով՝ Նոր դպրոցի  3.1 և 3.2 դասարանների սովորողները անտրտունջ կատարեցին հանրօգուտ աշխատանք. բարեկարգեցին Բ1 թաղամասի բակերից մեկը: Ի ուրախություն  մեզ՝ օրը պայծառ էր, արևշատ, իսկ սովորողները՝ աշխույժ, կայտառ ու պատրաստակամ:

 

 

Հաղթահարված ևս մեկ բարձունք…

Սեպտեմբեր 20-ին Նոր դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները լավագույնս հաղթահարեցին Թեղենիս լեռան բարձունքը, եղան Թեղենյաց վանքում: Օրը արևշատ էր, պայծառ, հաճելի և տրամադրող, իսկ  սովորողները՝ պատրաստակամ, աշխույժ ու ռիթմիկ…  Թեղենիս լեռան բարձունքը  Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է ( 2851 մ )՝ ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին։ Հյուսիսային լանջն ունի թույլ  թեքություն, հարավայինը՝ զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2400 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։ Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից ճոպանուղի է բարձրանում մինչև Թեղենիս, իսկ Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին՝ 727728 թթ-ին՝ Վահան Գողթնացու՝ այս վանքում ապաստանելու առիթով։ 11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։  Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք, վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»։ 13-րդ դարում վանքում գործել են պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի ընկեր Կիրակոս Գծծակերպ գիտնականը /10-րդ դար/, Վանական Վարդապետը /1246 թ./, Վարդան Արևելցին իր աշակերտի՝ Գևորգ Սկևռացու հետ /1267 թ/, Մկրտիչ Րաբունին /12-13-րդ դարեր/ և այլք:

Երկարացված օրվա ծրագիր

19.09.2016

13.30-13.50    Հանգստի ժամ

13.50-14.10     Ճաշ

14.10-14.25    Դասապատրաստում

14.25-16.30      Մեր թաղը նախագիծ, ռադիոնյութերի պատրաստում

16.30-17.00    Ճանապարհ դեպի տուն

20.09.2016

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում

ուսումնական ճամփորդություն դեպի Թեղենիս լեռ, Թեղենյաց վանք:

22.09.2016

13.30-13.50    Հանգստի ժամ

14.00-14.20     Ճաշ

14.20-15.20     Դասապատրաստում

15.20-15.30      Դասասենյակի մաքրում, սենյակային բույսերի խնամք

15.30-16.30      Այց բրուտանոց

16.30-17.00       Ճանապարհ դեպի տուն

 

23.09.2016

13.30-13.50    Հանգստի ժամ

14.00-14.30     Ճաշ

14.30-15.30     Դասապատրաստում

15.30-16.30    Այց բնասերի դպրոց

16.30-16.40      Դասասենյակի մաքրում, սենյակային բույսերի խնամք

16.40-17.00       Ճանապարհ դեպի տուն

24.09.2016

13.30-13.50    Հանգստի ժամ

14.00-14.30     Ճաշ

14.30-15.30     Հորինում ենք հեքիաթ

15.30-16.30    Բակային խաղեր

16.30-16.40      Դասասենյակի մաքրում, սենյակային բույսերի խնամք

16.40-17.00       Ճանապարհ դեպի տուն:

 

Արտագնա Մեդիաուրբաթը Յուրի Բախշյանի անվան զբոսայգում…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հերթական Մեդիաուրբաթն էր, որն այս անգամ անցկացվեց Յուրի Բախշյանի անվան զբոսայգում: Մեդիաուրբաթին ներկա էին նաև Նոր դպրոցի 3.1 և 3.2 դասարանների երկարօրյայի սովորողները: Ինչպես միշտ, այս անգամ ևս, ուրախ սեբաստացիներիս շնորհիվ այն վերածվեց կատարյալ տոնի:

Երկարացված օր.« Իմ բակը» նախագիծ

Նոր դպրոցի 3.1 և 3.2 դասարանների սովորողները « Իմ բակը» շարունակական նախագծի շրջանակներում միահամուռ և ակտիվ կերպով բարեկարգեցին իրենց սիրելի դպրոցի շուրջբոլորը: Մինչ նախագծի իրականացումը փոքրիկ զրույց ունեցանք միասին այն մասին, թե ի՞նչ է առհասարակ հանրօգուտ աշխատանքը, ի՞նչ է իրենից ներկայացնում բարեկարգված միջավայրը, և, որ ամենից կարևորն է՝ ինչպե՞ս սեփական ներդրումն ունենալ այս հարցերում: Զրույցն ավարտելուց հետո սկսեցինք մեր նախաձեռնությունը: Ինձ համար ուշագրավ էր այն, որ բոլորը, աշխատանքը դիտելով իբրև պարտականություն, շատ կարճ ժամանակ անց ավարտին հասցրին այն:

This slideshow requires JavaScript.