«Աշնան գույները » նախագիծ

Ծառի տերևներ… Հավաքեցեք հարյուր հազար տերևներ միևնույն ծառից և կհամոզվեք, որ ոչ մեկը չի նույնանա մյուսի հետ։ Այս է բնության հնչեղությունը…   Օգյուստ Ռենուար

Արևելյան դպրոց-պարտեզի  3.1 և 3.2 դասարանների սովորողների հետ երկարացված օրվա ընթացքում կատարեցինք աշնանային զբոսանք` ուսումնասիրելու չքնաղ աշունը իր վառ գույներով, գնահատելու գեղեցիկը` դրանով նպաստելու մեր գեղագիտական ճաշակի ընդլայնմանը: Օրն անցավ հագեցած, ջերմ,անկաշկանդ մթնոլորտում, որը կրկնապատկվեց, երբ հասանք մեր ճիմապատ լանջերին:Արդյունքում հանգեցինք Միշել Մոնտենեի հետևյալ մտքին`Բնության մեջ ոչ-մի անմիտ բան չկա:

 Մինչ զբոսանքի դուրս գալը դասարանում սովորողները հնչեցրին իրենց իսկ նախատեսած հանելուկները աշնան վերաբերյալ, իսկ մյուսները փորձեցին կռահել պատասխանները:Ահա դրանցից մի քանիսը.

  • Թավ անտառում այն խավար, աշնան քամուն նա ավար,Երբ դեռ գետնին չի հասել՝ լողում է հանց նավավար:/Աշնան տերև/
  • Երբ առուն է բարակում, բոցն անտառին ճարակում,

    Մրգաբեր եմ դառնում ես, ձեր մառանի դարակում:/Աշուն/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s