Month: December 2016

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվություն

      Հունիսի 22-25-ը մասնակցել եմ կրթահամալիրի կողմից կազմակերպված մասնագետների վերապատրաստման սեմինարին, որի շրջանակում եղել եմ Սևանի «Ժայռ» ճամբարում և մասնակցել վրանային ճամբարին։

      Մասնակցել եմ Նոր դպրոցում կազմակերպված ամառային ճամբարին, որի շրջանակում ճամբարականների հետ այցելել ենք կրթահամալիրի բրուտանոց, ռոբոտաշինության լաբորատորիա, իրականացրել  «Մեր թաղը» խորագրով  նախագծերի շարք, ճամփորդել դեպի «Մալաթիա» պուրակ։

    Մասնակցել եմ մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբարին։

      Թատերական ամառային ճամբարի շրջանակում մասնակցել եմ «Թակ ու մահակ թամբալին » տիկնիկային ներկայացման ցուցադրությանը, որը կազմակերպել էին «Երեք խնձոր» շրջիկ թատերախմբի անդամները։

      Կրթահամալիրում աշխատանքային բուն գործունեությունս սկսել եմ սեպտեմբերից։

     Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին  իրականացրել եմ հետևյալ նախագծերը․

      «Իմ բակը»

       «Մեր թաղը»

        «Բարձունքի հաղթահարում»

         «Հորինում ենք հեքիաթ»

         «Աշնան գույները»

          «Ստեղծագործական շաբաթ»

          «Կրթահամալիրյան շրջագայություն»

            Ընթացքի մեջ են «Ամանորյա կոլաժներ»  և«Ամանորի հեքիաթը»   նախագծերը։

Մասնակցել եմ  դեպի Հատիսի բարձունք  և Թեղենիս լեռ կազմակերպված  ճամփորդություններին։

Հոկտեմբեր 24-28-ը մասնակցել եմ մանկավարժական աշխատողների աշնանային ճամբարին։

Երկարացված օրվա շրջանակում կազմակերպել եմ այցելություն դեպի կրթահամալիրի ագարակ, բրուտանոց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Եղել ենք  բուսաբուծության լաբորատորիայում, շրջել կրթահամալիրի Քոլեջում։

Նպատակ ունենալով զարգացնել աշակերտների ստեղծագործական կարողությունները, երևակայությունը, տրամաբանական մտածողությունը՝ հաճախակի  կազմակերպել եմ բանավեճեր, ինտելեկտուալ մրցույթներ, առաջադրել տրամաբանական խնդիրներ, կազմակերպել ուսուցողական ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում, բացօթյա ընթերցանություն, քերականական խաղեր։

Երկարացված օրվա նախագիծ

12.12.2016

13.35-13.50    Հանգստի ժամ

14.00-14.30     Ճաշ

14.30-15.30     Դասապատրաստում, լրացուցիչ կրթության կազմակերպում

15.30-16.30    «Ամանորյա կոլաժներ » նախագծի  շարունակություն

16.30-16.40      Դասասենյակի մաքրում, սենյակային բույսերի խնամք

16.40-17.00       Ճանապարհ դեպի տուն