Month: January 2017

Երբ երևակայում են սովորողները…

Այսօր Նոր դպրոցի երրորդ դասարանի սովորողները «Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում հեքիաթներ ընթերցեցին երկրորդցիների համար: Ուշագրավն այն էր, որ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, սովորողների նախաձեռնությամբ, ձեռքի տակ եղած պարագաներն օգտագործելով բեմադրեցինք բոլորիս կողմից շատ սիրված «Կարմիր գլխարկը» հեքիաթը: Ընթացքը՝ ֆոտոշարով…

Ընթերցում ենք Մխիթար Գոշի առակները

Երկարացված օրվա ընթացքում ընթերցում և քննարկում ենք տարբեր ժանրի ստեղծագործություններ: Այս անգամ որոշեցինք ըներցել Մխիթար Գոշի առակները: Մինչ առակների ընթերցանությունը սկսելը, դասարանը բաժանվեց երկու խմբի, յուրաքանչյուր խմբի տրվեց նյութի տրամաբանական հաջորդականությունը խախտված մեկ առակ: Խմբերը իրենց անդամների օգնությամբ փորձեցին վերականգնել այն և ընթերցել ամբողջական առակը՝ կատարելով համապատասխան եզրահանգումներ:

Քերականական խաղը որպես բառապաշարի հարստացման միջոց. օր 2-րդ

Ձմեռային ուսումնական ճամբարը լայն  հնարավորություն է ընձեռում, որպեսզի յուրաքանչյուր սովորող համալրի իր գիտելիքները, զարգացնի հմտություններ, կարողություններ, որոնք, անշուշտ, նրան անհրաժեշտ են ցանկացած միջավայրում ինքնադրսևորվելու համար:Այսօր երկարացված օրվա խմբով անցկացրինք քերականական խաղ՝ հոմանիշային աշխատանք, նպատակ ունենալով հարստացնել սովորողների բառապաշարը, հոմանիշների յուրացումը դարձնել առավել դյուրին՝ նպաստելով  գրավոր և բանավոր խոսքի ճկունությանը: