Day: January 9, 2017

Ձմեռային ուսումնական ճամբարի մեկնարկ…

Այսօր կրթահամալիրում մեկնարկեց ձմեռային ուսումնական ճամբարը.  սպասված հանդիպում, որն ուրախացրեց բոլորիս. հաճելի, ջերմ, բարի ու անկաշկանդ մթնոլորտ էր ամենուր… Մինչ ճամբարային բուն գործունեությանը անցնելը, սովորողների հետ  զրուցեցինք այն մասին, թե ինչպե՞ս են  դիմավորել  ամանորը, ի՞նչ հաճելի անակնկալներ են ունեցել և ի՞նչ սպասելիքներ ունեն 2017-ից: Այնուհետ հյուրընկալվեցինք երկրորդցիներին և համատեղ կազմակերպեցինք շատ հետաքրքիր և ուսուցողական խաղեր, այդ թվում՝ մնջախաղ:Մնջախաղը  բեմարվեստի տեսակ է, որում գերակշռող դեր են կատարում միմիկան (դիմախաղը) ու ժեստերը (մարմնի շարժումները)։ Հետաքրքիր օրն  ավարտվեց և բոլորս ուրախ  վերադաձանք տուն: