Month: January 2017

Ձմեռային բացօթյա մարզումներ. օր 4-րդ

Ձմեռային ուսումնական ճամբարի չորրորդ օրը երկարացված օրվա խմբով կատարեցինք բացօթյա մարզումներ դպրոցի հարակից բակում` նպատակ ունենալով սովորողներին սերմանել առողջ ապրելակերպի գաղափարը:

Քերականական խաղը որպես բառապաշարի հարստացման միջոց. օր 2-րդ

Ձմեռային ուսումնական ճամբարը լայն  հնարավորություն է ընձեռում, որպեսզի յուրաքանչյուր սովորող համալրի իր գիտելիքները, զարգացնի հմտություններ, կարողություններ, որոնք, անշուշտ, նրան անհրաժեշտ են ցանկացած միջավայրում ինքնադրսևորվելու համար:Այսօր երկարացված օրվա խմբով անցկացրինք քերականական խաղ՝ հոմանիշային աշխատանք, նպատակ ունենալով հարստացնել սովորողների բառապաշարը, հոմանիշների յուրացումը դարձնել առավել դյուրին՝ նպաստելով  գրավոր և բանավոր խոսքի ճկունությանը:

Ձմեռային ուսումնական ճամբարի մեկնարկ…

Այսօր կրթահամալիրում մեկնարկեց ձմեռային ուսումնական ճամբարը.  սպասված հանդիպում, որն ուրախացրեց բոլորիս. հաճելի, ջերմ, բարի ու անկաշկանդ մթնոլորտ էր ամենուր… Մինչ ճամբարային բուն գործունեությանը անցնելը, սովորողների հետ  զրուցեցինք այն մասին, թե ինչպե՞ս են  դիմավորել  ամանորը, ի՞նչ հաճելի անակնկալներ են ունեցել և ի՞նչ սպասելիքներ ունեն 2017-ից: Այնուհետ հյուրընկալվեցինք երկրորդցիներին և համատեղ կազմակերպեցինք շատ հետաքրքիր և ուսուցողական խաղեր, այդ թվում՝ մնջախաղ:Մնջախաղը  բեմարվեստի տեսակ է, որում գերակշռող դեր են կատարում միմիկան (դիմախաղը) ու ժեստերը (մարմնի շարժումները)։ Հետաքրքիր օրն  ավարտվեց և բոլորս ուրախ  վերադաձանք տուն: