Month: February 2017

2411-300x211.Առաջադրանքներ

27.02.2017-02.03.2017

1.Ընթերցի՛ր Հ․Թումանյանի  «Իմ ընկեր Նեսոն» , «Աղքատի պատիվը», «Գելը»  պատմվածքները։

2. Համառոտ ներկայացրու՛ հեղինակի ասելիքը։

3. Պատմվածքից դուրս գրի՛ր  քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանիր՝ ինչու՞։

4. Պատմվածքից դուրս գրի՛ր Նեսոյենց ծայրահեղ աղքատ վիճակը ներկայացնող հատվածը։

5. Քեզ հետ պատահե՞լ է դեպք, որ հանգամանքների բերումով  բաժանվել ես ընկերոջիցդ։

6. Ի՞նչ վերջաբան կգրեիր, եթե դու լինեիր պատմվածքի հեղինակը։

7. Գրի՛ր պատմվածքից դուրս բերված հետևյալ բառերի հոմանիշները՝ ջոկել, ունևոր, աղքատ, մաքուր և կազմի՛ր նախադասություններ։

 Դասարանում

Ուսումնական տարվա սկզբի ամենահետաքրքիր դեպքը պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր։ Տրված հարցադրումները կօգնեն քեզ (կարող ես հերթականությունը չպահպանել)։

Նկարագրի՛ր՝ որտե՞ղ և ե՞րբ է կատարվել դեպքը։ Մանրամասն նկարագրի՛ր այն։ Նկարագրի՛ր և բնութագրի՛ր պատմությանդ հերոսին կամ հերոսներին։ Կատարվածի նկատմամբ քո և ընկերներիդ արտահայտած վերաբերմունքի  մասին պատմի՛ր։ Աշխատի՛ր, որ խոսքդ համապատասխանի նկարագրվող իրավիճակին։

Մայրենի լեզվի օրեր

download

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 20 — մարտի 10:

Մայրենիի ստուգատես. Աճառյանական օրեր. գրաբարի օլիմպիադա.ծրագիրն ամբողջությամբ՝ mskh.am—ում:

Continue reading “Մայրենի լեզվի օրեր”

Սիրելի՛ աշակերտներ, ուսումնասիրեք Ավագ Եփրեմյանի նյութերի փաթեթը։

Առաջադրանքներ

20.02.2017

Թումանյանի քառյակները

Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։

Հ․Թումանյան

1. Անգիր սովորիր  առնվազն 5-10  քառյակ։

2. Ընտրիր 3 քառյակ, գրավոր վերլուծիր, բացահայտիր հեղինակի ասելիքը։

3. Թումանյանի քառյակներից ընտրիր քեզ համար առավել ուսուցողականները և կազմիր մեդիափաթեթ։

Continue reading