download

Առաջադրանքների փաթեթ

1.Ընթերցի՛ր Հրաչյա Աճառյանի՝ Կոմիտասի մասին հուշերը և մի քանի նախադասությամբ ներկայացրու՛ տպավորություններդ։

 

2.Հավաքի՛ր տեղեկություններ Հրաչյա Աճառյանի կենսագրության մասին։

3.Հավաքի՛ր տեղեկություններ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» և «Հայոց անձնանունների բառարանի» մասին։

4.Խմբով կամ անհատապես պատրաստի՛ր աուդիոընթերցում կամ տեսահոլովակների շարք (Ե.Չարենցի ստեղծագործություններից որևէ մեկը):

5. Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտ….ն, ծովեզր…., այծ….մ, արդ….ք, մատ….ն, առ…ծ, բազմամ…., ստորոգ….լ, լուսն….կ, , եղ….մ, ս…թաքել, կ….սր, եռամս….կ, լռակ….ց, գործուն…., դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ,  մեղվաբ….ծ, համբ….ր, եղջ….ր,  սառուց….լ, ն….թ,, կ…տ, շաբաթօր…կ։

6. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։

Ականջ….ղ, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ, ապ….րինի, արծաթազ….ծ, բաց….թյա, բն….րրան, գազ….ջախ, գիշերուզ….ր, գիշեր….թիկ, զ….րք, լավ….րակ, կես….ր, հանապազ….րդ, հանապազ….րյա, հ….գս, հ….դս ցնդել, հ….տնկայս, մեղմ….րոր, մեղմ….րեն, մի….րինակ,, նախ….րոք, ոսկեզ….ծ, ջր….րհնեք, վաղ….րդայն, վաղ….րոք, տասն….րյակ։

8. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։

Հեք….աթ,  բամ…., այծ….մ, էներգ…., Անդր….ս, եղ….մ, էքսկուրս…., կղզ….կ, , կր…., միլ….րդ, վայրկ….ն,    միմ….նց, Արաքս…., դաստ….րակ, լ….րդ, քիմ…., օվկ….նոս, անց….լ,  Անան….,  հեծ….լ, Մար….մ, Ամալ…., Օֆել….։

9.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել,  է….ակ, ատամնաբու….ժ, մի….այն, պո….եմ, պո….ետ,  հի….անալ, թե….ել, խնա….ել, որդի….ական։

10. Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։

1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային

2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ

3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ

4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ

5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ

6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ

7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան

8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար

9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ

10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ:

11.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն) 2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ) 3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն) 4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն) 5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ) 6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ) 7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց) 8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ) 9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր) 10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

12.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

13.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ

2. մշտապես, հանապազորդ, լռելյայն

3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ

1. անբարետես, դեղձան, չքնաղ

2. գեղանի, կախարդական, լուսավոր

3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել

1. նախատել, բաղդատել, դրվատել

2. հարատևել, պարսավել, ներբողել

3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո

1. արշալույս, վերջալույս, աստղալույս

2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ

3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի

1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի

2. տենչալի, պատկառելի, անհերքելի

3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

14.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։

15.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s