Նախագծային ուսուցումը` իբրև նորարարական կրթության մոդել

20161014_144930Նախագծային ուսուցումը, իբրև նորարարական կրթության մոդել, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներդրվել է 2010 թվականից, ըստ որի ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ: Ուսուցման այս եղանակը համատեղ աշխատանքի կազմակերպման օպտիմալ ձև է, որում ներգրավված են ինչպես սովորողները, այնպես էլ մենք՝ դասավանդողներս։ Սովորողների ուսումնառության ընթացքում իրականացված ուսումնական նախագծերը նպաստավոր պայմաններ են ստեղծում նրանց հնարավորությունները ճանաչելու և դրանց զարգացնելու համար: Ըստ իս,  նախագծային մեթոդը ճկուն  է․ այն կարող է հարմարեցվել ինչպես յուրաքանչյուր սովորողի կարողություններին, նպատակներին,    հետաքրքրություններին, այնպես էլ իրականացման զանազան հարթակների:

 

Մեծ է ուսուցչի դերը նախագծային ուսուցման գործընթացում, քանի որ սովորողներն իրենց ուսուցչին դիտում են իբրև մոդել՝ նախագծի իրականացման ճանապարհին: Անհերքելի է, որ արագ փոփոխվող աշխարհում սա մարտահրավեր է ժամանակակից ուսուցիչներիս համար և մեզանից լուրջ պատրաստվածություն, պատասխանատվության զգացում է պահաջվում։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս մեթոդի կիրառումը բավականին արդյունավետ է, որովհետև յուրաքանչյուր սեբաստացի՝ ուսուցիչ, թե աշակերտ,  որդեգրել է «անելով սովորելու» սկզբունքը, իսկ նախագիծը լավագույնս ընձեռում է այդ հնարավորությունը։ Հարկ է նշել նաև, որ նախագծի համակարգումը մեծապես նպաստում է նաև մեր՝ ուսուցիչներիս ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնային աճին։

Կրթահամալիրի Միջին և Արևելյան դպրոցներում  աշխատանքային այս մեկտարյա  գործունեությանս  ընթացքում  իրականացնել եմ հետևյալ նախագծերը՝   Կարդում ենք «Վիլյամ Սարոյան»,  «Ջաննի Ռոդարի»,  «Ղազարոս Աղայան», «Եղիշե Չարենց»,   «Հովհաննես Թումանյան»,  «Վահան Տերյան»,   «Վախթանգ Անանյան», «Ճանաչի՛ր քեզ»,   «Պուրակային ընթերցումներ»՝ Ճամփորդություն դեպի «Մալաթիա» պուրակ,   Ճամփերդություն դեպի «Հաղթանակ» զբոսայգի,  հանդիպում ՀԳՄ անդամ, բանաստեղծ, մանկագիր Սաթենիկ Ղազարյանի հետ և այլն։  Նախագծերի ընթացքը ենթադրել է՝ անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր վերլուծություններ, տեսանյութեր, ռադիոնյութեր, ռադիոթատրոն, շրջիկ ընթերցումներ, փոխադրություններ։

Կարծում եմ՝ նախագծային ուսուցման մեջ արդյունքի ցուցանիշներ են հանդիսանում սովորողի ձեռք բերած  բազմակողմանի փորձը և գրանցած հաջողությունները ինքնուրույն գործունեության ընթացքում և  հենց այս ճանապարհով է, որ ապահովվում է դպրոցի և կյանքի օրգանական կապը։ Նախագծային ուսուցման հիմնական խնդիրն է ապահովել անձի ինքնիրացումը, նրա ցանկությունների ու հետաքրքրությունների կյանքի կոչելը,  այլ խոսքով՝  ուսուցման նախագծային մեթոդը կարևորում է ուսուցման աշակերտակենտրոն մոտեցումը, ըստ այդմ էլ ողջ ուսումնական գործընթացը կառուցվում է սովորողի հետաքրքրությունների շուրջ՝ խթանելով անհատականացված ուսուցմանը։ Այսպիսով, կարող ենք ասել, որ նախագծային ուսուցման միջոցով ստացած յուրաքանչյուր կարողություն, հմտություն, գիտելիք համահունչ է կրթության չորս առաջնահերթությունների բովանդակությանը՝ «սովորել իմանալու համար»,  «սովորել կիրառելու համար»,  «սովորել լինելու համար», «սովորել միասին ապրելու համար»:

Եթե փորձեմ ամփոփել, ապա կարող եմ ասել, որ ուսուցման նախագծային եղանակը նպաստում է սովորողի՝

1.ինքնիրացմանը

2.ինքնադրսևորմանը

3.ստեղծագործական ներուժի, հնարավորությունների, հետաքրքրությունների, անհատական առանձնահատկությունների  բացահայտմանը

4.ընդունակությունների խրախուսմանը

5.ինքնուրույն և ակտիվ մտածողությանը

6.բնատուր ձիրքերի բացահայտմանն ու խորացմանը

7.համագործակցային կարողությունների զարգացմանը

8.վերլուծական և կառուցողական մտածողության ամրապնդմանը

9.ճանաչողական, որոնողական, ստեղծական  գործունեության խթանմանը

10.մեդիահմտությունների  ձեռքբերմանը։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s