downloadԱռաջադրանքներ

1.Ընթերցի՛ր Վիլյամ Սարոյանի հետևյալ գործերը։

2.Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի  դաստիարակչական և ճանաչողական բնույթը։

3. Ընթերցածդ գործը վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

 

4. Ստեղծագործական աշխատանքի խորագրեր՝

1.Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում․․․

2.Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում․․․

3.Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենա․․․

4.Միշտ էլ հաղթում է ճշմարիտը․․․

5.Ա՜ռ քո թևերին, տա՜ր ինձ, ժամանակ․․․

Այլ

Ընթերցարան՝

Պատմվածքներ

Ծիծաղ

Նարինջները

Հինգ հասուն տանձերը

Խեղճուկրակ արաբը

Ընկերների մեղքով

Առակներ

Հյուսնի պատմությունը

Վիրավոր առյուծի պատմությունը

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Սրամիտ երիտասարդը

Երկու արաբների պատմությունը

Այլ։

4. Գտի՛ր  մակդիրները, համեմատությունները և փոխաբերությունները։

Թելիկ-մելիկ առու,

Ուլունք-ուլունք մասուր…

Այցելության գալու

Անրջանքներ լազուր։

Ժայռը թիկնել է ժայռի ուսին,

Ժայռը նստել է ժայռի վրա,

Եվ ժայռի վրա նորած լուսինն

Արծաթ եղջյուրն էր փշրում իրա։

Ոլոր կածանը որպես պարան

Ժայռի պռունկից իջնում էր գետ.

Լոկ այդ պարանն էր ձիգ ու բարակ

Կապում իմ գյուղը աշխարհի հետ…

Համո Սահյան 

5.  Ուղղակի խոսքը դարձրու՛ անուղղակի։

1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։

2. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին աշակերտները։

3. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։

4. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել երեք օրում»։

5. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության մասին,- ասաց Արմանը։

6. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց ուսուցչուհին։

7. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,- մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։

6. Տեքստն ընդարձակիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայըող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով։

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն։ Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը։ Մի նապաստակ ասաց․

— Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s