День: 07.12.2017

ՀԱՏՈՒԿ ԵՎ ՀԱՍԱՐԱԿ ԳՈՅԱԿԱՆՆԵՐ

Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա բնակվում է քաղաքում։
Նա բնակվում է Երևանում։ Առաջին նախադասության մեջ գործածված է քաղաք
բառը, որն ընդհանուր անվանում է, այսինքն՝ պարզ չէ, թե նա որ քաղաքում է
բնակվում, իսկ երկրորդ նախադասության մեջ արդեն գործածված է քաղաքի
անվանումը՝ Երևան։ Անվանումը տրվում է միատեսակ առարկաներն իրարից
զանազանելու համար։ Այսինքն՝ կան առարկան ընդհանուր ձևով նշող գոյական-
ներ և առարկաների կոնկրետ անվանումներ։ Այս հիմունքով էլ առանձնացվում են
հատուկ և հասարակ գոյականները։ Միատեսակ առարկաներին տրվող ընդհա-
նուր անվանումը կոչվում է հասարակ անուն։ Օրինակ՝ քաղաք, գետ, աշակերտ,
մարդ, լիճ։ Միատեսակ առարկաներից յուրաքանչյուրին տրվող կոնկրետ անունը
կոչվում է հատուկ անուն, օրինակ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գևորգ, Վարդան,
Սևան, Արագած։ Հատուկ անուններ են անձնանունները, բնակավայրերի անվա-
նումները, տեղանունները, զանազան հիմնակների, կազմակերպությունների
անվանումները և այլն։ Продолжить чтение «ՀԱՏՈՒԿ ԵՎ ՀԱՍԱՐԱԿ ԳՈՅԱԿԱՆՆԵՐ»