Հորինում ենք առակներ․․․

d5a1d5bcd5b5d5b8d682d5aed5b6-d5b8d682-d683d5abd5b2d5a8

«Առակի օրեր» նախագծի շրջանակում իրենց հորինած առակներն են ներկայացնում Աևրելյան դպրոց-պարտեզի 4-1 դասարանի սովորողները։

 

Անժելա Դադոյան․ «Շնաձուկն ու ձուկը»

 

Աննա Հովհաննիսյան․ «Աղվեսն ու նապաստակը»

 

Դավիթ Սահակյան․ «Փիղն ու այծը»

 

Միքայել Սահակյան․ «Հավատարիմ ընկերը»

 

Արմեն ուլիխանյան․ «Ծաղիկն ու զատիկը»

Մի անգամ մի գիշատիչ ծաղիկ բռնել էր զատիկին, որպեսզի ուտի: Զատիկը խնդրեց, որ իրեն բաց թողնի: Գիշատիչ ծաղիկը ծիծաղելով նրան բաց թողեց: Մի անգամ թրթուրները հարձակվել էին գիշատիչ ծաղկի վրա: Զատիկը տեսավ և արագ եկավ թրթուրներին կերավ:

Առակս ցուցանե, որ բոլորն էլ տարբեր իրավիճակներում կարող են որևէ մեկին օգտակար լինել:

 

Գոռ Խաչատրյան․ «Գյուղացին ու կատուն»

Մի գյուղացի տեսնում է  գետում խեղդվող կատվին և փրկում է նրան: Գյուղացու տանը շատ մկներ են լինում: Ապրելով գյուղացու հետ, կատուն վերացնում  է մկներին :Կատուն չի մոռանում  գյուղացու արած լավությունը:

Առակը ցույց է տալիս, որ չի կարելի մոռանալ ընկերների արած լավությունը:

 

Արինա Ամիրյան․ «Առյուծն ու փիղը»

Մի օր փիղը սկսեց ոչ մեկին դուր չգալ, որի  պատճառով էլ նա ընկերներ չուներ: Մի օր էլ առյուծը կորցրեց իր ընկերներին: Շուտով մոտենալու էր  փղի և առյուծի ծննդյան օրը, այդ պատճառով նրանք իրենց կորցրել էին և  չգիտեին՝  ում կանչեին հյուր: Մի օր,  մի խելացի ծերունի եկավ,  կախարդեց այդ երկիրը,  և բոլոր կենդանիները ընկերացան և  առյուծի ու փղի  հետ  գնացին իրենց ծնուդը  ուրախ, զվարթ նշելու:

Առակը ցույց է տալիս, որ անելանելի վիճակում անգամ, կարելի է որևէ ելք գտնել։

Նանե Գալստյան․ «Փիղն ու մուկը»

Փիղը սիրում էր թափառել անտառում։ Նա անզգուշորեն քիչ էր մնում տրորեր մկանը, սակայն նրա ծվծվոցը սթափեցրեց փղին, և նա ոտքը մի կողմ քաշեց։ Մկնիկը շատ շնորհակալ էր նրանից։

Փիղը շարունակեց թափառել անտառում և հանկարծ ընկավ փոսը։ Մուկը լսեց փղի ձայնը և տեսավ, որ նա ընկել է փոսի մեջ։  Մուկը կանչեց իր ընկերներին, և նրանք սկսեցին դուրս հանել փղին։ Նրանք շատ-շատ էին և կարողացան փոսից հանել ծանր փղին։

Առակս ցուցանե, որ նույնիսկ փոքր էակները կարող են օգնել մեծ և ծանր էակին, ինչպես փոքր մկները օգնեցին փղին։

 

Աստղիկ Հարությունյան․ «Դեպք բակում»

Մի օր ես բակում խաղում էի։Ավտոտնակի տանիքից մի աղջիկ գնդակը վայր գցեց։Երբ ես գնդակը բարձրացրեցի տանիք, տվեցի նրան, նա գնդակը վերցրեց և ինձ հրեց։Ես հասկացա, որ նա անշնորհակալ է։

Առակս ցուցանե, որ երբեք պետք չէ մոռանալ մեզ արված լավությունները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s