Day: January 1, 2018

2.Գոյականի որոշյալ և անորոշ առումները (առկայացման կարգը)

Գոյականի առումը կամ առկայացման կարգը ցույց է տալիս խոսքային տվյալ
իրադրությունում գոյականի հայտնի կամ անհայտ լինելը։ Բերենք հետևյալ նա-
խադասությունները. Մի մարդ եկավ։ Գիրք կարդացի։ Գիրքը կարդացի։ Նախա-
դասություններից առաջինում եկած մարդը տվյալ դեպքում անհայտ, անորոշ է թե՛
խոսողի, թե՛ խոսակցի համար, երկրորդում խոսողը նկատի ունի այնպիսի գիրք,
որը խոսակցին է անհայտ, իսկ երրորդում նկատի ունի այնպիսի գիրք, որի մասին
գիտեն և՛ ինքը, և՛ խոսակիցը։ Այսինքն՝ տվյալ դեպքում խոսող կողմերի համար
առարկայի հայտնի, որոշակի լինելը դրսևորվում է երեք հարաբերությամբ. ա)
առարկան անհայտ, անորոշ է խոսողի և խոսակցի համար. բ) առարկան որոշակի
է խոսողի համար, բայց անորոշ՝ խոսակցի համար. գ) առարկան որոշակի է թե՛
խոսողի, թե՛ խոսակցի համար։ Սրա հիման վրա էլ առանձնացվում են գոյականի
որոշյալ և անորոշ առումները։ Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս
տվյալ դեպքում խոսողին և խոսակցին հայտնի առարկաներ, իսկ անորոշ
առումով գոյականները՝ անհայտ առարկաներ։ Սակայն որոշյալ առումով գոյա-
կանները կարող են ցույց տալ նաև տվյալ առարկայի տեսակն ընդհանրապես։
Օրինակ՝ Մեր պարտեզում աճող ճերմակ վարդը բացվել է նախադասության մեջ
վարդը ներկայացվում է որպես խոսող կողմերին հայտնի առարկա, իսկ Վարդը
գեղեցիկ ծաղիկ է նախադասության մեջ վարդ-ը ցույց է տալիս ծաղկի այդ տե-
սակն ընդհանրապես։ Continue reading “2.Գոյականի որոշյալ և անորոշ առումները (առկայացման կարգը)”

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Խոսքի մասեր

Ձևաբանություն

Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նա-
խադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների,
շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժա-
նում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։

Continue reading “ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Խոսքի մասեր”