День: 03.01.2018

3. Գոյականի հոլովի կարգը

Հոլովի կարգն արտահայտում է գոյականի կապակցական փոփոխություն-
ների համակարգը։ Խոսքում գործածվելիս տարբեր բառերի կապակցվելու համար
գոյականները որոշակի ձևերով փոփոխվում են. օրինակ՝ պատրաստել մետաղ
բառերն իրար չեն կապակցվում, բայց պատրաստել մետաղից բառերը կապակց-
վում են, որովհետև մետաղ բառը ձևով փոխվել է՝ մետաղից։ Գոյականիկապակ-
ցական այսպիսի փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փո-
փոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև
գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է
գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում
կա 7 հոլով։ Դրանք են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառա-
կան, գործիական, ներգոյական։ Ներկայացնենք հոլովների կազմությունը։ Продолжить чтение «3. Գոյականի հոլովի կարգը»