Վերաբերականը որպես խոսքի մաս

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը
եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ
իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող
բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում
են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.

երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսու-
հանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի
մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում
է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր
առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին
նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին,
անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինա-
կում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբե-
րականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն
համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s