Առաջին օրը դպրոցում․․․

20180903_122949«Կարդում ենք Վիլյամ  Սարոյան» նախագծի շրջանակում Արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ կարդացինք, վերլուծեցինք ու քննարկեցինք  Վ․ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը։ Պատմվածքը շատ դուր եկավ սովորողներին, այնքա՜ն, որ իրե՛նք էլ որոշեցին վերհիշել, թե ի՞նչ զգացողություններ են ունեցել, երբ առաջին անգամ հաճախել են դպրոց։

Ողջո՜ւյն, ես Անիտան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի հինգերորդ դասարանում։ Արդեն երեք տարի է, ինչ սեբաստացի եմ:
Հրաշալի հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ դպրոց հաճախեցի: Ապրում էինք Աբովյան քաղաքում ու հաճախեցի  տեղի երկրորդ հիմնական   դպրոցը: Առաջին օրը ծաղիկները ձեռքիս մտա դասասենյակ և ծանոթացա ուսուցչուհուս ու իմ տարիքի շատ անծանոթ երեխաների հետ, ովքեր հետագայում դարձան իմ դասընկերները:
Շատ հուզված էի նոր միջավայրում, բայց ինձ հպարտ էի զգում, որ արդեն մեծ եմ, դպրոց եմ գնալու: Սովորում էի հաճույքով ու միշտ գովեստի խոսքեր էի լսում ուսուցիչներիս կողմից:
Երկրորդ դասարան էի, երբ գարնանը տեղափոխվեցինք Երևան՝ մշտական բնակության: Ծնողներս  արդեն ընտրել էին ապագա դպրոցս: Մայրիկիս հետ առաջին անգամ,  երբ մտա Արևմտյան դպրոց, զարմացած նայեցի շուրջս, որովհետև  իմ նախկին դպրոցից շատ տարբեր մի աշխարհում  էի․ աշակերտները ուրախ էին ու աղմկոտ, դասարանները լուսավոր էին ու թափանցիկ դռներով: Տաթև Բլեյանը՝ իմ շատ սիրելի նախկին տնօրենը, ջերմ ու բարի ժպիտով դիմավորեց մեզ ու ծանոթացրեց ինձ առաջին ուսուցչուհուս՝ ընկեր Աշխենի հետ:  Նա էլ  ծանության խաղ կազմակերպեց, որպեսզի մտերմանամ նոր դասընկերներիս հետ։ Սկզբում նույնիսկ ամաչում էի անունս ասել, բայց կարճ ժամանակ անց մտերմացա նոր ընկերներիս հետ:
Եվ հիմա արդեն հինգերորդ դասարան եմ՝ մեր դպրոցի ավագ դասարանը:  Հուսով եմ, որ դեռ շատ հետաքրքիր ու ուրախ, նոր գիտելիքներով լի ուսումնական տարիներ եմ ունենալու:

Սիրով ՝ Անիտա

Անիտա Գրիգորյան

Առաջին անգամ, երբ մտա դպրց, դպրոցն այնքան մեծ էր, որ ինձ լաբիրնթում զգացի։ Հետո ծանոթացա իմ դասվարի՝  ընկեր Արմինեի հետ։ Նա ինձ շատ դուր եկավ։ Ես շատ լավ դասարան ունեցա և շատ լավ ընկերներ։

Միքայել Իսախանյան

Ես 5 տարեկան էի, երբ ծնողներս ինձ տարան դպրոց: Այն ինձ արդեն ծանոթ էր, որովհետև եղբայրս այնտեղ էր սովորում: Մյուսների նման ես էլ փուչիկներով և ծաղիկներով էի: Այդպես էի ուզում դիմավորել իմ առաջին ուսուցչուհուն՝ ընկեր Արմինեին, որին բոլորս սիրեցինք հենց առաջին օրվանից: Դպրոցը մեզ շատ լավ դիմավորեց՝ երգով, պարով,  ժպիտով,  համեղ բլիթներով, պաղպաղակով և փայտի վրա շարված համեղ մրգերով: Դպրոցում կար նաև լողավազան, որտեղ մենք հաճույքով լողացինք: Շատ տպավորիչ էր առաջին օրը դպրոցում:

Նարե Ղազարյան

Ես ու իմ  ընկերուհին սեպտեմբերի երեքին երբ մտանք դպրոց,  չէինք հավատում,  որ մենք արդեն չորրորդ դասարան ենք։ Առաջին օրը  ինձ  համար մի քիչ դժվար էր,  որովհետև  դասացուցակ չունեինք, չգիտեինք՝ ո՞ւր գնանք,  բայց միևնույն ժամանակ շա՜տ հետաքրքիր էր։ Ես շատ ուրաշխացա դպրոցական առաջին օրը, որովհետև վերջապես տեսա իմ ընկերուհիներին։

Մարիա Բաբաջանյան

Երբ մենք առաջին անգամ եկանք դպրոց, ես շատ զարմացած էի: Ես չէի ուզում գալ դպրոց, բայց երբ առաջին անգամ գնացի դասարան,  ընկեր Տաթևը մեզ ծանոթացրեց մեր դպրոցի հետ: Եվ ես արդեն հինգերորդ դասարան եմ,  շատ եմ սիրում մեր դպրոցը և շատ լավ եմ սովորում,  ունեմ շատ ընկերուհիներ և ընկերներ:

Կարինե Գյուլումյան

Ես շատ ուրախ էի, որ գնացի դպրոց։ Ես այնտեղ ինձ զգում էի  շատ ուրախ,  հպարտ։ Իմ առաջին դասարանի ուսուցչուհին  ընկեր Մարին էր, ես նրան շատ  սիրեցի։ Ես շատ եմ սիրում դաս սովորելը՝  ընթերցել, գրել-կարդալ։ Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, ճանաչում եմ մեր մյուս դպրոցները։ Մերը Արևմտյան դպրոցն է, կա Միջին դպրոց, Ավագ դպրոց, Նոր դպրոց, Գեղարվեստի, Քոլեջ և  ունենք Մայր դպրոց, որտեղ ուրբաթ օրերին հավաքվում ենք, մեդիաուրբաթ  անում։

Նարե Խաչատրյան

Առաջին օրը դպրոցում ինձ համար շատ հետաքրքիր էր: Այդ ժամանակ ես վեց տարեկան էի։ Ինձ հետաքրքրեց հատկապես այն փաստը, որ  այդ դպրոցում կենդանիներ կային, կար նաև  լողավազան։ Այդ  օրն էր, որ ես ծանոթացա ընկեր Տաթևի հետ, ով  շատ բարի և հոգատար է:Նա ինձ ցույց տվեց ամբողջ դպրոցը:Ես սիրեցի մեր դպրոցը:

Գագիկ Ներսեսյան

Բարև ձեզ: Այսօր ես ձեզ կպատմեմ դպրոցական իմ առաջին օրվա մասին: Ճիշտն ասած, ես շատ լավ չեմ հիշում ամեն ինչ, բայց քանի որ ընկեր Երանուհին մեզ նման հանձնարարություն է տվել, կփորձեմ անել դա:

Իրականում իմ դպրոցն անծանոթ չէր ինձ, որովհետև ես այդ նույն շենքում պարտեզ էի գնացել, ծանոթ էի ուսուցիչներին և տողանի ժամանակ բոլորի հետ երգել-պարել էի: Այնպես որ, ես ընդամենն իմ սիրելի ընկեր Արևին փոխարինեցի  ընկեր Աշխենով, ում  միանգամից շատ սիրեցի, որովհետև նա շա՜տ բարի էր, շա՜տ գեղեցիկ ու համ էլ շա՜տ թիթիզ: Նա միշտ ինձ ամուր գրկում էր ու ասում. <<Իմ աղջի՜կ, իմ խելացի Անահիտիկ>>, հետաքրքիր բաներ էր կազմակերպում, ուրախացնում էր մեզ:

Անահիտ Թովմասյան

Դպրոցական իմ  առաջին օրը  սկսվեց նախակրթարանից հետո: Առավոտյան վեր կացա, հագնվեցի և դպրոց գնացի մայրիկիս  հետ: Ինձ համար այդքան էլ  անծանոթ միջավայր չէր, քնի որ իմ լավագույն ընկերների մի մասը ինձ հետ էին դեռ մանկապարտեզից:  Մասնակցեցինք տողանին: Մեր դպրոցի լողավազանում լողացի իմ ընկերների հետ, որտեղ էլ հենց առաջին անգամ ծանոթացա Աղայան Դավիթի, Սամվելի,Արթուրի հետ: Հետո նրանք էլ դարձան իմ մոտ ընկերները: Տրբեր խաղեր խացինք,  օրինակ՝ հետաքրքրաշարժ լոտո: Եվ ինձ թվում էր, թե դպրոցը նախակրթարանի պես լի է խաղերով: Բայց արի ու տես, որ  դպրոցում ավելի շատ սովորում ենք, քան խաղում:

Ռուբեն Մաթևոսյան

Առաջին անգամ առաջին դասարան գնացել եմ տատիկներիս, ծնողներիս և փոքրիկ քույրիկիս հետ։ Գրեթե ոչինչ չեմ հիշում, միայն փուչիկներով նկարս է պահպանվել։ Հուզված չէի, հիշում եմ, որ ստացա իմ առջին այբբենարանը։

Նարեկ Սարգսյան

Երբ առաջին անգամ գնացի դպրոց,  ես շատ շփոթված էի, բայց ինքս հասկանում էի, որ գիտելիք ստանալու համար եմ եկել: Այնտեղ բոլորը իմ ընկերներն էին, իմ ուսուցչուհին՝  ընկեր Արմինեն,  մեզ նախապատրաստել էր դպրոցի առօրյային և ես շատ ուրախ անցկացրի առաջին օրը  դպրոցում:

Հովհաննես  Ղազարյան

Երբ ես փոքր էի , չէի ուզում մանկապարտեզ գնալ, այլ ուզում էի դպրոց գնալ:Առաջին  օրը ինձ դպրոց ուղեկցեցին իմ բոլոր հարազատները:Ես շատ ուրախ էի, որ վերջապես դպրոց եմ գնում։ Դպրոցի բակում մեզ դիմավորեցին փուչիկներով ,երգ ու պարով: Այդ օրը ես շատ ուրախ ու հապարտ էի: Ես հաճույքով եմ հիշում դպրոցում անցկացրած իմ  առաջին օրը:

Վռամ Միրզոյան

Ես Հրանդն եմ, Հայաստան եմ եկել Լիբանանից։ Երբ եկանք Հայաստան, մայրիկիս բոլորը խորհուրդ տվեցին, որ ինձ բերի « Մխիթար Սեբասացի» կրթահամալիր։ Մայրիկս այդպես էլ վարվեց։ Հենց առաջին օրը մենք այցելեցինք կրթահամալիր,  դպրոցը  մեզ  շատ դուր եկավ և ծնողներս հստակ որոշեցին, որ ես այստեղ էլ պետք է սովորեմ։ Այսպես սկսվեց իմ դպրոցական նոր ուղին։ ես ձեռք բերեցի շատ ընկեր-ընկերուհիներ, որոնց հետ մինչ օրս մտերիմ եմ։

Հրանդ Ղազարյան

Երբ ես առաջին անգամ հաճախեցի  դպրոց, ծանոթացա ընկեր Լուսինեի հետ: Նա ինձ տարավ և դասարանի տեղը ցույց տվեց: Հետո  ես ամեն օր գնացի դպրոց : Այնտեղ ես շատ ընկերներ ձեռք բերեցի: Մենք լողանում էինք, պարում ու երգում: Ինձ շատ էր դուր գալիս իմ դպրոցը: Մենք հետո ծանոթացանք երկարօրյայի ուսուցչի  հետ, և օրվա մյուս կեսը անցկացնում էինք նրա հետ : Եվ այդպես արդեն չորս տարի: Ես սիրում եմ իմ կրթահամալիրը:

Մարիանա Գրիգորյան

Ես հաճախել  եմ 4-րդ մասիվի թիվ 150 դպրոց։ Երբ ես առաջին անգամ գնացի դպրոց, ես արտասվում էի, որովհետև այն ինձ համար անծանոթ վայր էր։ Երբ հանդիպեցի բակիս ընկերներին, մի փոքր  հանգստացա և միասին գնացինք առաջին դասարան։ Ուսուցչուհին շատ խիստ չէր,  նա դասը շատ լավ էր բացատրում։ Երկրորդ օրվանից ես ձեռք բերեցի ընկերներ և ճանաչվեցի մեր դպրոցի գերազանցիկ երեխան։

Մարիամ Արշակյան

Երբ ես առաջին անգամ մտա մեր դասարան, բոլորը անծանոթ էին: Հետո մենք շրջան կազմեցինք և գնդակով խաղ խաղացինք: Ում մոտ գնդակն էր, նա ասում էր իր անունը և փոխանցում ուրիշին: Սկզբում  ես պատկերացնում էի, որ բոլորը շատ չար երեխաներ են և ես չեմ  կարող նրանց հետ ընկերություն անել: Հիմա այդ նույն մարդիկ իմ ամենամոտիկ ընկերներն են: Երբ ես դեռ մի քանի օր էի դպրոցում, ես շատ քիչ մարդկանց անուններ գիտեի: Մոտ երկու ամիս անց ես բոլորի հետ մտերիմ էի և ճանաչում էի նրանց: Այդ ժամանակ արդեն նրանք էլ էին ինձ սիրում: Մենք դարձանք լավ ընկերներ:

Վահագն Սերոբյան

Երբ առաջին անգամ գնացի դպրոց,  շատ տխուր էի, մայրիկս և հայրիկս էլ շտապում էին աշխատանքի, իսկ ես փորձում էի նրանց հետ ետ գնալ: Հետո համոզվեցի ու մնացի դպրոցում։ Մենք մուլտֆիլմեր դիտեցինք, բայց ինձ համար դրանք անհետաքրքիր էին, որովհետև ես արդեն դիտել էիդրանք : Ես ցրված էի, բայց երկրորդ օրը ուրախությամբ գնացի: Ես չէի հավատում, որ մեծացել եմ և արդեն առաջին դասարանում եմ սովորում:

Սեդա Ստեփանյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s