Month: September 2018

Տարեվերջյան ստուգումներ․․․

40665429_1957122097678155_4685686230468263936_n

Տարեվերջյան ստուգումների, զգացածի ու ապրածի մասին պատմում են Արևմտյան դպրոց-պարտեզի հինգերորդցիները։

Տարեվերջյան ստուգումը ինձ միայն  հրճվանք պարգևեց, հրճվանք, որ երբե՜ք չի մոռացվի:

Անիտա Գրիգորյան, 5-րդ դասարան Continue reading “Տարեվերջյան ստուգումներ․․․”

Վ․ Սարոյան․«Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը»

1777

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակ հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։ Continue reading “Վ․ Սարոյան․«Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը»”

Վիլյամ Սարոյան. «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

saroyan-330x220Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։ Continue reading “Վիլյամ Սարոյան. «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»”

Վիլյամ Սարոյան․ առակներ

1777

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել: Continue reading “Վիլյամ Սարոյան․ առակներ”