Месяц: Октябрь 2018

Մենք Ժողովրդական արվեստի թանգարանում ենք․․․

20181026_152735Արևմուտքի 5-րդ դասարանների սովորողները «Երևան 2800» նախագծի շրջանակում այցելեցին  Ժողովրդական արվեստի թանգարան։ Արվեստի կենտրոնը սովորողներին հնարավորություն ընձեռեց  պատկերացում կազմել  հայկական ժողովրդական արվեստի զարգացման տարբեր փուլերի մասին։ Կենտրոնում ցուցադրված էին  փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման (այդ թվում՝ արծաթագործության), ասեղնագործության, քարարվեստի, խեցեգործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական աշխատանքներ, որոնք ստեղծվել են Երևանում ապրող-գործող արվեստագետների շնորհիվ։

Ճամփորդության մասին պատմող տեսաֆիլմը՝ ստորև։

 

 

 

Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն․․․

mxitar-sebastaci.jpg

Նոյեմբերի 5-10

Մասնակիցները` Արևմտյան դպրոց, 4-րդ և 5-րդ դասարանների  սովորողներ

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը:

Խնդիրներ՝ 

  1. տեսքտային աշխատանք կատարելու հմտությունների ձեռքբերում,
  2. հետազոտական աշխատանք կատարելու, համադրելու-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու կարողությունների զարգացում։

Ընթացքը՝

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին(հավաքել տեղեկություններ Մ․ Սեբաստացու, նրա  կատարած գործունեության վերաբերյալ)։

Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը, անդրադառնալ նաև Մխիթարյան Միաբանության այժմյան գործունեությանը։

Փորձել պարզել՝ ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Մխիթար Սեբաստացու անունով։

Մխիթար Սեբաստացու անունը կրող այլ վկայություններ(պարզել վայրը, գործունեությունը)։

Ռադիոնյութի միջոցով ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝  Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:
Արդյունքում՝

Մ․ Սեբաստացու կյանքն ու գործունեությունը ներկայացնող բլոգային պատումներ, տեսագրություներ, ձայնագրություններ, ռադիոնյութեր, ուսուցողական ֆիլմեր սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում։

 

Ամփոփումը՝ այստեղ։

 

 

 

Հ․ Թումանյան․մանկական բանաստեղծություններ․․․

download

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
(Ժողովրդական)

 

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

1907

Продолжить чтение «Հ․ Թումանյան․մանկական բանաստեղծություններ․․․»