«Կուզեի լինել․․․»

20180907_111734Սարոյանական օրերին Արևմտյան դպրոցի սովորողների հետ  կարդացինք Վիլյամ Սարոյանի դպրոցական տարիների մասին հուշերից մի փոքր դրվագ, այնուհետ կարդացինք Ռոբինդրանաթ Թագորի «Կուզեի լինել» փոքրիկ հուշապատումը իր իսկ  դպրոցական տարիների մասին։ Սարոյան-Թագոր զուգահեռներում ունեցանք ահա այս անկեղծ խոհ-պատումների շարքը։

Կուզեի լինել տիեզերք, որովհետև դեռ մանուկ հասակից հետաքրքրված եմ  տիեզերքի գատնիքներով։ Եթե ես լինեի տիեզերք, ապա մարդիկ կհպարտանային և կհետաքրքրվեին ինձնով։ Գիտնականները կուսումասիրեին ինձ,  կբացահայտեին իմ գաղտնիքները։ Չնայած,  ինձ թվում է, որ հնարավոր չէ բացահայտել տիեզերքի բոլոր գաղտնիքները, որը և ցանկություն է առաջացնում լինել տիեզերք։

Էրիկ Աղախանյան

Կուզեի լինել ծրագրավորող: Ճիշտ է, ծրագրավորողի աշխատանքը շատ ավելի դժվար է,  քան դպրոցականինը, բայց ինձ համար ավելի կարևոր է, որ աշխատանքը արված լինի սիրով,  ոչ թե հեշտությամբ: Կուզեի առավոտյան ինին դպրոց գնալու փոխարեն գնայի իմ սիրելի աշխատանքին: Կուզեի միշտ ունենալ ցանկություն հանգստանալու, բայց ժամանակս չբավարարեր: Կուզեի առավոտից մինչև երեկո ծանրաբեռնված լինել  հոգնեցուցիչ գործերով: Կուզեի ստանալ հոնորար իմ արած գործի համար:

Արտաշես Մեջլումյան

Ես շատ եմ սիրում անգլերենը, բոլորն են ասում, որ լավ եմ տիրապետում այդ լեզվին, ու երևի այդ պատճառով եմ միշտ մտածել  թարգմանչուհի դառնալու մասին: Այնպես որ, կուզեի այնպիսի թարգմանչուհի լինել, որ շատ կարևոր մարդիկ միայն ինձ ընտրեին այդ գործի համար:

Քանի որ շատ-շատ եմ սիրում  լուսանկարչություն, կուզեի նաև լուսանկարչուհի լինել: Մեր դպրոցում հաճախում եմ կինո-ֆոտոգործի խմբակի և ընկեր Սուսանն ինձ հաճախ է գովում լավ կադրեր բռնացնելու համար: Համ էլ ես իսկապես  հաճույք եմ ստանում ֆոտոներ անելուց:

Ես շատ եմ սիրում ջութակ ու նաև ջութակի պարապմունքների եմ գնում: Կուզեի ջութակահար դառնալ,  ցանկությունս իրականություն դառնար, բայց կարծում եմ, որ անհնար է միանգամից այսքան շատ մասնագիտություններ ունենալ: Դե ոչինչ, ես էլ ջութակ միայն ինձ ու ընկերներիս համար կնվագեմ: Դա էլ վատ չէ:

Անահիտ Թովմասյան 

Ես կուզեի լինել  նույն Վիկտորիա Հակոբյանը  5.2 դասարանից։ Կուզեի ունենալ նույն մայրիկին և հայրիկին, նույն իմ մեծ քույրիկին,  հաճախեի  նույն դպրոց,  շրջապատված լինեի իմ նույն ընկեր-ընկերուհիներով: Ես այն եմ, ինչ ուզում եմ լինել։

Վիկտորիա Հակոբյան

Ես կուզեի լինել արծիվ,որ բոլոր մարդիկ հիանային ինձնով :Ես կունենայի հսկայական թևեր, կունենայի սիրուն կառուցվածք  և իհարկե կլինեի բոլոր թռչունների  թագավորը և բոլոր կգովեին ինձ: Ես  շատ-շատ կուզեի լինել արծիվ , բայց դա իրականցնելը անհնարին բան  է, որն ինձ համար շատ տխուր իրողություն է:

Գայանե Բադեյան

Կուզեի լինել ստեղծագործություն, որ ինձ անվե՜րջ և բոլորը բացահայտեին․․․
Ես կուզեի լինել լրագրող: Ինձ դուր է գալիս այդ մասնագիտությունը, որովհետև ես շատ եմ սիրում հարցազրույցներ վարել: Նաև իմ երազանքն է, որ ես գոնե մեկ անգամ իրական ասուլիս կազմակերպեմ և այդ ասուլիսին մասնակցեն շատ հայտնիներ: Ահա,  թե ես ինչո՞ւ եմ ցանկանում դառնալ լրագրող:

Վիկտորիա Հովհաննիսյան

Կուզեի լինել անասնաբույժ։ Որովհետև ես ուզում եմ, որ ոչ մի կենդանի չհիվանդանա և սատկի։ Բայց միայն դա չէ պատճառը, ես ուզում եմ նաև շատ գումար վաստակել։ Ճիշտ է,  բոլորն  ասում  են, որ փողը ձեռքի կեղտ է։ բայց առանց դրա հնարավոր չէ գոյատևել։

Գևորգ Բրուտյան

Մինչև այս տարիքին հասնելը ես մի քանի ցանկություն եմ ունեցել։ Մինչև երեք տարեկանը ես ուզում էի սարդ-մարդ դառնալ ու սարդոստայնով որսալ չարերին։ Դրանից հետո ես ուզում էի ռենջեր դառնալ, տարբեր զենքեր ունենալ ու կռվել չարերի դեմ։ Հետո որոշեցի քիմիկոս դառնալ, որպեսզի իմ պատրաստած թույնով սպանեմ վիշապներին։ Երբ դպրոց գնացի, իմ ձեռքով պատրաստեցի ու ծրագրավորեցի առաջին ռոբոտս, որոշեցի ընտանեկան ավանդույթին համաձայն ինժեներ դառնալ։ Երկրորդ դասարանում մտադրվեցի գիտնական դառնալ՝ քիմիկոս կամ ֆիզիկոս։ Երբ իմացա, որ կա ժամանակակից նոր գիտություն, ֆիզքիմիա,  ինձ ավելի շատ դուր եկավ։

Հիմա ինձ դուր է գալիս դետեկտիվ-կրիմինալիստի մասնագիտությունը։ Ես ուզում եմ վտանգավոր հանցագործներին բացահայտել, որպեսզի նրանք չկարողանան մարդկությանը վնաս տալ։ Բայց ինձ չի գայթակղում ոստիկանի աշխատանքը, քանի որ չեմ ցանկանում անմիջական շփում ունենալ հանցագործների հետ։

Հավանաբար մինչև հասուն տարեկանս այլ ցանկություններ էլ կունենամ, բայ արդեն գիտեմ, որ կարևորը մարդ լինելն է։

Հրանտ Խաչատրյան

Այս ամառ ես կարդացի Ա․Լինդգրենի «Ավազակների դուստր Ռոնին» և հենց այդ ընթացքում ես մտածեցի, որ լավ կլիներ լինել ավազակ, ապրել հին ամրոցում, որը գտնվում է անտառում։ Իհարկե չթալանել մարդկանց, այլ գողանալ մեծահարուստներից, բաժանել աղքատներին և անտուն մարդկանց։ Կուզեի ապրել ազատ կյանքով, չլսել ուրիշներին, անել այն,  ինչ սիրտս  ուզի։  Մի խոսքով,  ես կուզեի ավազակ լինել, բայց գողանալ մեծահարուստների միայն փոքր քանակությունը, որը շատերի համար ահավոր մեծ գումար է և բաժանել այն  աղքատներին։ Հիմա ես ուզում եմ լսել ձեզ՝ ի՞նչ կուզեիք դուք  լինել և ինչպե՞ս կօգնեիք աղքատներին։

Դավիթ Սարգսյան

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s