Месяц: Ноябрь 2018

Նադեր Էբրահիմի․ «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

Առաջին մաս

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։ Продолжить чтение «Նադեր Էբրահիմի․ «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»»

Ծիսական-հարսանեկան ուրախությանն ընդառաջ․․․

Արևմուտքի  այսօրվա ընդհանուր պարապմունքը հարսանեկան ուրախության պատրաստություն էր։ Այս տարվա երրորդ զույգի՝ Գևորգ Հազարումյանի և Արաքս Հովհաննիսյանի ծիսական-հարսանեկան ուրախությանն  ուղղված բարեմաղթանքները ունկնդրե՛ք «Ավետիս» ռադիոյի եթերում։