Day: November 19, 2018

Նոյեմբերյան ամփոփում․․․

20181102_163205-COLLAGE

Արևմտյան դպրոց-պարտեզի ենթակայքի խմբագրում-սպասարկում։

«Խճանկար» պատանեկան-ստեղծագործական  ամսագրի վարում։

«Ավետիս» շուրջտարյա ռադիոնախագծի իրականացում։

Անհատական աշխատանք ներառված ծովորողների հետ։

«Ամանորյա ընթերցումներ»

18978083

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Տևողությունը՝ դեկտեմբեր ամիս

Նպատակը՝ Ընթերցել, մեկնաբանել, տարածել ամանորյա թեմայով գրված  հետաքրքիր գործերը։

 

Խնդիրները՝

  1. Սովորողների վերլուծական-ստեղծագործական մտածողության զարգացում
  2. Տեսքտային աշխատանք կատարելու հմտությունների ձեռքբերում
  3. Հետազոտական աշխատանք կատարելու, համադրելու-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու կարողությունների զարգացում։

Ընթերցարան՝

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Վ․ Սարոյան- Բան ունեմ ասելու

Փիրըլ Ս.Բաք- Ս․ Ծնունդի օրվա առավոտը

O՜ Հենրի- Մոգերի ընծաները

Շառլ Ազնավուր- Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Հանս Քրիստիան Անդերսեն- Լուցկիներով աղջիկը

  1. Լուցկիներով աղջիկը. ֆիլմ

Պաուլո Կոելիո- Ամանորյա հեքիաթ

Սուրբ Ծննդյան պատմություն-Պաուլո Կոելիո

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին-Պաուլո Կոելիո

  1. Հեքիաթ փշատերև ծառի մասին
  2. Կանաչ եղևնին
  3. Լեգենդ մշտադալար եղևնու մասին
  4. Ամանորյա հրաշք

Լևոն Շահնուր- Փաթիլը 

Դոնալդ Բիսեթ. «Ցանկությունների ծառը»

Արդյունքում՝

Բլոգային պատումներ, ռադիոնյութեր, աուդիոգրքի ստեղծում։

Կկատարվեն ընթացիկ լուսաբանումներ բլոգներում, ենթակայքում։

 

Ամփոփում՝ 1