Մեսրոպ Մաշտոց

 

ՄեսրոպКартинки по запросу մաշտոց Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այն, որ հոր անունը Վարդան է։ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր: Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ: Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով: Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը:Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը:

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը:

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s