Month: January 2019

Դիջիթեքին ներկայացվող նախագծերի ընտրանի

50035171_340884756518536_6173335358453841920_n.jpg

Ներկայացնում եմ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարաններում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրած նախագծերի ընտրանին, որոնք  ըստ իս,  հաջողված են։ Աշխատանքները ներկայացված են փաթեթներով․ յուրաքանչյուր նախագծի ներքևում ամփոփված է արդյունքը։

«Խճանկար»  պատանեկան-ստեղծագործական ամսագիր

«Ավետիս» ռադիոնախագիծ

Նախագծային ամփոփում-լուսաբանումներ

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն Continue reading “Դիջիթեքին ներկայացվող նախագծերի ընտրանի”

Մենք Տիեզերական գիտության և տեխնիկայի թանգարանում ենք․․․

Ճամբարային հագեցած շաբաթն ամփոփեցինք՝ այցելելով Տիեզերական գիտության և տեխնիկայի թանգարան։ Ճամփորդական օրն անցավ  շա՜տ հագեցած ու հետաքրքիր։ Ճամբարականների մեր ջոկատով մենք մե՛րթ հայտնվում էինք տիեզերքում, մե՛րթ՝ վերադառնում Երկիր մոլորակ։ Տիեզերական խենթությունները՝ տեսաֆիլմում։

Ճամբարականների խենթությունները Ջրվեժի արգելոցում

Ձմեռային ուսումնական ճամբարը հնարավորություն ընեռեց իրապե՛ս վայելել հունվարյան արևոտ-քամոտ-ձյունոտ օրերը։ Ինչ խոսք, ճամբարականների ամենասպասված ու սիրված պահը ձյան «դիմավորումն» ու վայելումն էր։ Վայելքն ամբողջական դարձավ, երբ մեծ ու փոքր ճամբարականներով, ընկեր Միքայելի ապահով ուղեկցությամբ այցելեցինք Ջրվեժի արգելոց։ Ջրվեժյան ձյունոտ խենթությունները՝ տեսաֆիլմում։