Month: March 2019

Նախագծային ուսուցման շաբաթ. ապրիլի 1-5

55887758_1559742414156229_7544014217523757056_n

Նախագծային ուսուցման շաբաթ․ ապրիլի 1-5

Պատրաստվում ենք մեդիաուրբաթին․ Արևմտյան դպրոց-պարտեզ Continue reading “Նախագծային ուսուցման շաբաթ. ապրիլի 1-5”

Պատրաստվում ենք մեդիաուրբաթին

20180907_111734

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի ժամկետներ՝ ապրիլի 1-5

Նախագծի ընթացքը՝ 

  • Չարենցյան բանաստեղծությունների  ընթերցում, վերլուծություններ
  • Միասնական-խմբային հատվածների բերանացի ընթերցում
  • Ընտրված հատվածների ձայնագրում
  • Երգ-երաժշտության ընտրություն

Continue reading “Պատրաստվում ենք մեդիաուրբաթին”

Չարենցյան ընթերցումներ Արևմուտքի քարափ-բարձունքում

54521780_918513888495222_5412184492662063104_nԱրևմուտքի հրաշալիներից հերթականը՝ քարափ-բարձունքը, դարձել է սովորող-դասավանդողի  սիրելի վայրերից մեկը, որտեղից հաճախ են  հնչում թումանյանական, տերյանական, չարենցյան ընթերցումներ։ Դիտե՛ք տեսանյութը։ Continue reading “Չարենցյան ընթերցումներ Արևմուտքի քարափ-բարձունքում”

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

54424771_2217906968528296_1502996716876464128_n

Նախագիծը՝ այստեղ

Միջավայրը անընդհատ հարկավոր  է ավելի ապահով, զարգացող, կանաչ, ներառող դարձնել։ 

Աշոտ Բլեյան

Հինգշաբթի օրը  Արևմտյան դպրոց-պարտեզի սպասված հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էր։ Սովորողների ոգևորությունն անսահման էր։ Անկաշկանդ մթնոլորտում սովորողները ստացան իրենց հուզող  հարցերի պատասխանները։ Իրենց համար պարզ դարձավ տիարի մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ կրթահամալիրի զարգացման հեռանկարների։ Հանդիպումը  համեմվեց թումանյանական, տերյանական, չարենցյան ընթերցումներով։ Մանրամասները՝ տեսանյութերում։ Continue reading “Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ”

Ստ. Զորյանը Աղայանի մասին

downloadՓառահեղ ծերունի էր՝ բարձրահասակ, թիկնեղ ու լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ, ճերմակ մորուքը՝ ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե՛ր. նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ: Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպի ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ-անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ: Continue reading “Ստ. Զորյանը Աղայանի մասին”