Day: April 22, 2019

Գոյական. գոյականի թիվը

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Ո՞վ հարցին պատասխանող գոյականները անձ են ցույց տալիս: Օրինակ՝ մարդ, բժիշկ, աղջիկ

Ի՞նչ հարցին պատասխանող գոյականները իր են ցույց տալիս: Օրինակ՝ տուն, հացենի, ուրախություն… Կենդանի ցույց տվող գոյականները նույնպես պատասխանում են ի՞նչ հարցին: Օրինակ՝ շուն, վագր, առյուծ… Continue reading “Գոյական. գոյականի թիվը”