Ածական. ածականի համեմատության աստիճանները

Ածական

Այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկայի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.`խոշոր աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞ հարցերին: Ինչպիսի՞ երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի՞ շենք-բարձրահարկ շենք….

Առաջադրանքներ՝

1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով  հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը: Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

3.Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:

4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարություն:

Ածականի համեմատության աստիճանները

Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օրինակ՝ լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելիպակաս բառերը, օրինակ` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով,  օրինակ` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…

Կատարիր առաջադրանքները

  1. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:

2. Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (2 գոյական, 3 ածական)

3. Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան, տղա, աստղ, գնդակ, գլուխ:

4.Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները:

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s