Month: May 2019

Ողջո՜ւյն, Միջի՜ն դպրոց․․․

61482298_291885768385021_8542409022228135936_nՆախագծի մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 և 5-2 դասարանների սովորողներ

Նախագծի  ժամկետներ՝  մայիսի 20-30

Նպատակը՝  Ամփոփել տարվա ընթացքում սովորածը, կարդացած գրքերը,  իրականացրած  նախագծերն  ու ճամփորդությունները։ Ներկայացնել  սպասում-ակնկալիքները Միջին դպրոցից։ Continue reading “Ողջո՜ւյն, Միջի՜ն դպրոց․․․”

Իմ ուսումնական տարին

61737827_303473017268985_5366237598249385984_nՆախագծի մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 4-1 և 4-2 դասարանների սովորողներ

Նախագծի  ժամկետներ՝  մայիսի 15-30

Նպատակը՝  Ամփոփել տարվա ընթացքում սովորածը, կարդացած գրքերը,  իրականացրած  նախագծերն  ու ճամփորդությունները։ Ներկայացնել այն նախագիծը, որն ամենաշատն ես հավանել ու մասնակցել: Continue reading “Իմ ուսումնական տարին”

Մայրենիի ստուգատես

20190405_105348
Մայրենիի ստուգատես
Մայիսի 30 — հունիսի 1
  • Բլոգավարության ներկայացում

Սա ընտանեկան նախագիծ է, որը սովորողը կատարում է տանը: Ներկայացնում է իր բլոգը, մայրենիի բաժինը, պատմում իր բլոգավարության մասին, ներկայացնում լավագույն նախագծերը և այլն:

Աշխատանքը ներկայացնել տեսանյութի  կամ ռադիոնյութի միջոցով: Բլոգում բացել «Մայրենիի ստուգատես 2019» բաժինը, կատարված աշխատանքը տեղադրել բլոգում՝ նշելով այդ բաժինը:

  • Ստեղծագործական աշխատանք. սովորողը գրում է շարադրություն իր նախընտրած թեմայով:  Աշխատանքը պետք է լինի երևակայական։ Վերնագիրն ինքներդ եք ընտրում։

Աշխատանքը ներկայացնել պատումի ձևով՝ դրան կցելով paint  ծրագրով ստեղծված նկար:
Աշխատանքը  տեղադրել բլոգում՝ նշելով «Մայրենիի ստուգատես 2019» բաժինը։

 

Մայրենիի ստուգատես /նախագիծ/

20190405_105348Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-1 և 4-2 դասարանների սովորողներ

Ժամկետներ՝ մայիսի  27 -հունիսի 7

Նախագծի նպատակը՝ Իրականացնել մայրենիի ստուգատես՝ սովորեցնելով-փոխանցելով-զարգացնելով մի շարք կարողություններ և հմտություններ, ստուգմանն ուղղված գիտելիքներ՝ Continue reading “Մայրենիի ստուգատես /նախագիծ/”

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից

20181221_122506«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2019թ.

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից

Նախագիծ

Իրավական հիմքերը

Հանրակրթության պետական չափորոշչով՝ տարրական կրթության ծրագրի «Հայոց լեզու» ուսումնական բնագավառի նպատակաուղղվածությունը.

մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու նախնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:  Continue reading “Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից”

Այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան

20180926_094322Վայրը՝ Եղիշե Չարենցի  տուն-թանգարան

Օրը՝ Մայիսի 24

Ժամը՝ 12:00-14:30

Պատասխանատուներ՝ Երանուհի Խլղաթյան, Լիանա Ասատրյան

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Ընթերցել, մեկնաբանել, տարածել Եղիշե Չարենցի գործերը։

Կազմակերպել ընթերցողական ֆլեշմոբ տարածքում և անցորդներին բաժանել տեղեկատվական թերթիկներ։

Continue reading “Այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան”

Ուսումնական չորրորդ շրջանի աշխատաժամանակ, նախագծեր, ամփոփում

20190108_113022Երանուհի Խլղաթյան․ անհատական աշխատաժամանակ

«Մայրենիի ստուգատես» նախագիծ

Համագործակցային թարգմանչական  նախագիծ՝ «Առականի»

Նախագիծ՝ ազգային օպերա․«Անբան Հուռին»համագործակցություն Սեդա Թևանյանի հետ

«Խճանկար»  պատանեկան-ստեղծագործական ամսագիր

«Ավետիս» ռադիոնախագիծ Continue reading “Ուսումնական չորրորդ շրջանի աշխատաժամանակ, նախագծեր, ամփոփում”