Առակ

Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է ներքև՝ կարագ քսած կողմով: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:

– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:

 

Առաջադրանքներ՝

  • Գրի՛ր առակի ասելիքը:
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք  ,,Թռիչք,, վերնագրով:
  • Կետերը փոխարինի՛ր տրված բառերով և բառակապակցություններով: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել, թե ինչու են դրանք կոչվում միջանկյալ բառեր և բառակապացություններ (անկյալ — հին հայերեն՝ ընկած):

Ո՜վ զարմանք, ա՛յ քեզ միամտություն, երեխայի խելք, դե՛, բա՞:

Նավը մոտեցավ ժայռին և ,…, բոլոր մեխերը, պտուտակներն ու երկաթե ամրակները ճռռալովդուրս սողացին իրենց տեղերից ու թռան դեպի ժայռը:

Կարճ ժամանակում նավը վերածվեց առանձին տախտակների, …:

…, սա հեքիաթ է: Բայց այդպիսի մագնիսական ժայռի գոյությունը ժամանակին, …, բոլորն էլհավատում էին:

Մի քանի տարի առաջ, որոշել էի անպայման գտնել այդ ժայռը:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s