Day: May 30, 2019

Իմ ուսումնական տարին

61737827_303473017268985_5366237598249385984_nՆախագծի մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 4-1 և 4-2 դասարանների սովորողներ

Նախագծի  ժամկետներ՝  մայիսի 15-30

Նպատակը՝  Ամփոփել տարվա ընթացքում սովորածը, կարդացած գրքերը,  իրականացրած  նախագծերն  ու ճամփորդությունները։ Ներկայացնել այն նախագիծը, որն ամենաշատն ես հավանել ու մասնակցել: Continue reading “Իմ ուսումնական տարին”

Մայրենիի ստուգատես

20190405_105348
Մայրենիի ստուգատես
Մայիսի 30 — հունիսի 1
  • Բլոգավարության ներկայացում

Սա ընտանեկան նախագիծ է, որը սովորողը կատարում է տանը: Ներկայացնում է իր բլոգը, մայրենիի բաժինը, պատմում իր բլոգավարության մասին, ներկայացնում լավագույն նախագծերը և այլն:

Աշխատանքը ներկայացնել տեսանյութի  կամ ռադիոնյութի միջոցով: Բլոգում բացել «Մայրենիի ստուգատես 2019» բաժինը, կատարված աշխատանքը տեղադրել բլոգում՝ նշելով այդ բաժինը:

  • Ստեղծագործական աշխատանք. սովորողը գրում է շարադրություն իր նախընտրած թեմայով:  Աշխատանքը պետք է լինի երևակայական։ Վերնագիրն ինքներդ եք ընտրում։

Աշխատանքը ներկայացնել պատումի ձևով՝ դրան կցելով paint  ծրագրով ստեղծված նկար:
Աշխատանքը  տեղադրել բլոգում՝ նշելով «Մայրենիի ստուգատես 2019» բաժինը։