Месяц: Июль 2019

Առաջին դպրոցները

20180926_094322Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։ Продолжить чтение «Առաջին դպրոցները»

Գարսիա Մարկես․ Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին: Продолжить чтение «Գարսիա Մարկես․ Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։»

Օ-ո-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել՝

Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:

Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևս,  Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:

 

Առաջադրանքներ

  1. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:

Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր

2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:

-րբ, երկ-րյակ, արջա-րս, հոգե-րդի, զին-ր. բարձրա-լտ, բան-ր, ան-րակ, բարձր-րակ, -լեյբոլ:

3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:

ամեն-րյա, աման-րյա, ան-րինական, հանր-գուտ, օրըստ-րե, մեղմ-րեն, մեղմ-րոր, հ-գուտ, տն-րեն, նախ-րոք, շաբաթ-րյակ, բաց-թյա, պարզ-րոշ, արծաթազ-ծ:

4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:

որոշ— որոշակի, պարզորոշ

5. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ

բ)  հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն

6. Լրացրու օ. ո, վո

Թռչն…րս, …վ, ….դանավակայան, բարձր…րակ, …լեյբոլ, կրկն…րինակ, հայ….րդի,  մեղմ….րոր, չ….գնել, գիշեր…թիկ, կիրակն….րյա, ան….րակ, ոսկեզ….ծել, ջր…..րհնեք, այս….րինակ,  հանր….գուտ, ….վքեր, ….դիսևս, միջ….րե, տափ…ղակ,  ան…գնական, կիրակն…րյա, շտապ….գնություն, բն….րրան, …րեց…ր, հանապազ…րյա, ցածր…րակ,
…հմակ, …լտ, արծաթազ…ծ, փոխ…գնություն, հակա….դային, …ազիս, …րս…րդ, չար…րակ, ….բյեկտ, …սկեզ…ծել, ….դերևութաբանական, …րըստ…րե, ….րացույց, …րթ, …րձ, …ձ, ….ձագալար, ….ձիք, ամենա…րակյալ, ….րմիզդուխտ, հայ…րդի, արջ..րս, ջր…րհնեք,
…լգոգրադ:

7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ:

8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ: