Month: August 2019

Նախագծային ուսուցման շաբաթ. սեպտեմբերի 2-6

61482298_291885768385021_8542409022228135936_n«Ուսումնական ամառ 2019»

Նախագծի տևողությունը` սեպտեմբերի 2-6

Նախագծի մասնակիցներ`  4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ ամփոփել «Ուսումնական ամառ» նախագծային աշխատանքները Continue reading “Նախագծային ուսուցման շաբաթ. սեպտեմբերի 2-6”

Սարոյանական օրեր․․․

downloadՆախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 10-28

Մասնակիցներ՝ 4-րդ-6-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ ընթերցել, մեկնաբանել, տարածել Վ․ Սարոյանի գործերը, բացահայտել Սարոյանի  ստեղծագործական աշխարհի յուրահատկությունները։ Continue reading “Սարոյանական օրեր․․․”

Կոմիտասյան օրեր

download (1) Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի 1-15

Մասնակիցներ՝ 4-6-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ Սովորողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդական, հոգևոր երգին, դրանց յուրացմա ն միջոցով զարգացնել նրանց գեղարվեստական ճաշակը, հարստացնել բառապաշարը: Continue reading “Կոմիտասյան օրեր”

Առաջարկում եմ ընթերցել․․․

Հարգելի՛ մայրիկ, առաջարկում եմ, որ Գիտելիքի օրվան ընդառաջ փոքրիկիդ նվիրես հետևյալ գրքերից որևէ մեկը։ Գիրքը նրան հաստա՛տ կհետաքրքրի։

Զանգակ գրատուն

Բնագիտական որոնումներ

68857619_447131869220803_2826360339312934912_nԴեն Գրին՝ «Բնագիտական որոնումներ» խորագով փաթեթը ներառում է «Տիեզերքում կորածները», «Գաղտնի բանաձևը», «Զվարճախաղերի սարսափը», «Ամազոնյան արկած» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների բնագիտական գիտելիքները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ արկածային ճանապարհ հարթող խնդիրները բարեհաջող լուծելու համար երեխաները պետք է կիրառեն կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից և աստղագիտությունից ձեռք բերած իրենց գիտելիքները: Continue reading “Առաջարկում եմ ընթերցել․․․”

Օգոստոսի 19-29-ի աշխատակարգ

64909735_2004119073026016_5248996020544602112_nՕգոստոսի 21, 23, 27

9։00-12։00՝ Արևմտյան դպրոցում

9:00-9:30՝ աշխատանքային  հավաք Արևմտյան դպրոցի 5 տարեկանների դասարանում։

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք,
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր
  • սեպտեմբերի 2-6-ի անհատական պլանի մշակում-հրապարակում,

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-14։00՝ Մայր դպրոց Continue reading “Օգոստոսի 19-29-ի աշխատակարգ”

Մայրենի լեզու. 4-6-րդ դասարաններ

Դասընթացի ծրագիր

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը: Լեզուն շարունակ զարգանում է, ունի անհատական դրսևորումներ, որի զարգացումը և կատարելագործումը մայրենի դասընթացի հիմնական խնդիրներից է: Մայրենի լեզվի միջոցով անհատը հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն, ինքնադրսևորվում։ Continue reading “Մայրենի լեզու. 4-6-րդ դասարաններ”