Նախագծային ուսուցման շաբաթ. սեպտեմբերի 2-6

61482298_291885768385021_8542409022228135936_n«Ուսումնական ամառ 2019»

Նախագծի տևողությունը` սեպտեմբերի 2-6

Նախագծի մասնակիցներ`  4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ ամփոփել «Ուսումնական ամառ» նախագծային աշխատանքները

Խնդիրները`

  • Ստեղծագործական, վերլուծական,  տրամաբանական, նկարագրական մտածողության զարգացում
  • Ինքնարտահայտման, ինքնադրսևորման  հմտությունների ձեռքբերում, զարգացում
  • Բառապաշարի հարստացում

Նախագծի նկարագրությունը`

Նախագիծը բաղկացած է երկու մասից՝ «Իմ ամառային հանգիստը» և «Ի՞նչ եմ ընթերցել»:

1.Իմ ամառային հանգիստը»

Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )։

Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ՝ բլոգումդ պատմի՛ր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:

2. «Ի՞նչ եմ ընթերցել»

Կազմում ենք մեր  ընթերցած գրքերի ցանկը՝ նշելով  հեղինակի անունը, գրքի վերնագիրը, առանձնացնում ենք մեզ առավել դուր եկած հատվածները,  հիմնավորում  ընտրությունը:

Գովազդում ենք ամռան ընթացքում մեր կարդացած ամենահետաքրքիր գիրքը(կարող է լինել պատում, տեսանյութ, աուդիոնյութ-ռադիոնյութ  և այլ):

Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը. պատմի՛ր նրա մասին, կամ էլ նամակ գրի՛ր նրան:

Կարդացածդ գրքերի  մասին պատմելիս նշի՛ր «Իմ գրադարանը» բաժինը:

 

Արդյունքում՝ բլոգային պատումներ, տեսաֆիլմեր, աուդիոնյութեր, ուսուցողական ֆիլմեր։

Կկատարվեն ընթացիկ լուսաբանումներ բլոգներում, ենթակայքում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s