Առաջադրանքներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար

Առաջադրանքների փաթեթ Վիլյամ Չիլինգարյանի համար

 Սեպտեմբեր-Մարտ ամիսներին կազմված փաթեթներն ու կատարված աշխատանքները՝ Վիլյամի բլոգում։

Ստորև ներկայացնում եմ ապրիլ և մայիս ամիսների համար նախատեսված աշխատանքներն ըստ  շաբաթների։

Մարտի 30-ապրիլի 3

1. Ընտրի՛ր Աղայանի մանկական պատմվածքներից քանիսը կցանկանաս և բեմադրիր:  Բեմադրությունդ անպայման ներկայացրու տեսանյութի միջոցով։
Թատրոնի տեսակներ՝
  • Թղթե թատրոն. ստեղծագործության կերպարները պատրաստում եք թղթից
  • Տիկնիկային թատրոն. կերպարներին պատրաստում եք տիկնիկներից կամ օգտագործում տանը եղած տիկնիկները, եթե ունեք
  • Մատների թատրոն . որպես կերպար օգտագործում եք ձեր և ընտանիքի անդամների մատները
2.Ընտրի՛ր թանգարաններից մեկը, կատարի՛ր վիրտուալ ճամփորդություն, ծանոթացի՛ր ցուցանմուշներին, դրանց պատմությանը և բլոգումդ ներկայացրո՛ւ քեզ առավել դուր եկած թանգարանի կամ ցուցանմուշի մասին տեղեկություններ։

3.Հարցազրույց վարի՛ր ընտանիքիդ անդամներից մեկի հետ և փորձիր պարզե՛լ, թե ի՞նչ գիտեն նրանք Զատկի տոնի մասին, ե՞րբ է նշվում այն, ի՞նչն է Զատկի խորհրդանիշը, ինչպե՞ս եք դուք տոնում ձեր ընտանիքում և այլն։

Աշխատանքդ կարող ես ներկայացնել ձայնագրության կամ տեսագրության միջոցով։

 

Ապրիլի 6-10

1.Գրի՛ր հարցերի պատասխանները։

Ո՞ւմ ծառերը ծաղկեցին։

_______________________ ծառերը ծաղկեցին:

Ինչպիսի՞ ծառերը ծաղկեցին։

_______________________ ծառերը ծաղկեցին:

Ծառերը ե՞րբ  ծաղկեցին։

Ծառերը_______________

Ծառերը որտե՞ղ  ծաղկեցին:

Ծառերը_______________

Ծառերը ինչպե՞ս  ծաղկեցին։

Ծառերը_______________

 

2.Գրի՛ր մեկ բառով։

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-

Թև ունեցող-

Պոչ ունեցող-

Ձայն ունեցող-

 

 

  1. Տրված բառերից ստացիր՛ տեղ ցույց տվող բառեր։

հայ- Հայաստան
ռուս-
հույն-

վրացի-
հնդիկ-

չինացի-

 

Ապրիլի 13-17

1.Բառերը գտի՛ր և գրի՛ր։

Գիշատիչ-գազան, որը ձմռանը քուն է մտնում:

Կենդանի, որը ո՛չ թռչուն է, ո՛չ էլ մուկ:

Հոտավետ, գեղեցիկ ծաղիկ, որը փշոտ է:

Պապիկ-տատիկ, հայր-մայր, տղա-

Երկար-կարճ, ծանր-թեթև, ցածր-

Մեկ կամ երկու սապատ ունեցող խոշորամարմին որոճող կենդանի:

Ծառի պտուղ, որը կարելի է նաև հում ուտել:

 

2.Գրի՛ր հարցերի պատասխանները։

 

Ինչպիսի՞ նապաստակն է ցատկոտում։

_____________________________________ նապաստակն է ցատկոտում:

Նապաստակը ե՞րբ է ցատկոտում։

Նապաստակը________________________  է ցատկոտում։

Նապաստակը ինչի՞ հետ է ցատկոտում։

Նապաստակը_________________________ է ցատկոտում։

Նապաստակը որտե՞ղ է ցատկոտում։

Նապաստակը__________________________է ցատկոտում։

Նապաստակը ինչպե՞ս է ցատկոտում։

Նապաստակը__________________________ ցատկոտում է։

 

3.Տառերը միացրու իրար, ստացիր բառ և կարդա։
Ա. մ, ու, կ
Բ. լ, ու, ռ
Գ. ձ, ու, կ,

 

4.Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը: Բոլոր բառերի դիմաց ավելացրո՛ւ –ներ մասնկը:
Գնդակ-
Աթոռ-
Պայուսակ-
Հարևան-
Գլխարկ-

 

Ապրիլի 20-24

1.Պտուղը տրված է,  գրի՛ր ծառը:
Բալ-բալենի
ծիրան-
սալոր-
դեղձ-
ուռի-

2. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ Ձուկ + իկ = ձկնիկ

Նավ + ակ =

Դրոշ+ ակ =

Պար+ ուհի =

Երգ+ իչ=

Հայ + ուհի =

Երջանիկ + ություն=

3.Տրված բառերին ավելացրու ան-մասնիկը և ստացիր նոր բառ:

մահ-
գլուխ-
տեր-
տուն-
վախ-

 

4.Ո՞ր կենդանուն կարող ենք հանդիպել և՛ կենդանաբանական այգում, և՛ շախմատի
տախտակին:
Ա. դելֆին Բ. արջ Գ. փիղ Դ. գայլ Ե. աղվես

5.Պատմի՛ր քո մասին։

Ա. Բնավորության ի՞նչ գծեր ունես (աշխատասե՞ր ես, թե՞ ծույլ, մաքրասե՞ր ես, թե՞ փնթի, կռվարա՜ր ես, թե՞ խաղաղասեր և այլն)։

Բ. Քեզ քո բնավորության ո՞ր գիծն է շատ դուր գալիս։

Գ. Բնավորությանդ ո՞ր գիծը կուզեիր փոխել։

Դ. Բնավորությանդ ո՞ր գիծն է ամենաշատը բարկացնում մարդկանց:

Ե. Ո՞ր գիծն է նրանց ամենաշատը դուր գալիս։

Զ. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որը չունես, բայց շատ կուզեիր ունենալ։

Է. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որ չունես և չէիր էլ ուզի ունենալ։

 

Ապրիլի 27-30

1.Մեկ բառով գրի՛ր՝

Օրինակ՝ սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող,  կին բժիշկ, բալի ծառ:

2.Բառերի համար զույգեր գտի՛ր, օրինակ՝ դասարան- մաքուր դասարան:

Դասարան, գարուն, տերև, տառեր, մատներ, վարորդ, մորաքույր, ուսուցիչ, գիչ, համակարգիչ:

3.Տրված բառերին ավելացրո՛ւ այս մասնիկներից որևէ մեկը և նոր բառ ստացի՛ր՝ -ավոր, -ան, -ություն,-ենի, -ային,-ենի։

Oրինակ՝ սալոր+ենի=սալորենի

սալոր, գիր, տուն, բարի, տանձ, սեր, արև,

 

Մայիսի 4-8

1.Կարդա՛ նախադասությունները և պատասխանի՛ր կարմիրով նշված հարցերին:

Դրսում սպիտակ փաթիլներով ձյուն էր գալիս: ի՞նչը, ի՞նչ էր անում

Մարդիկ ձմռանը խաղում են ձնագնդիկ: ովքե՞ր, ի՞նչ են անում

Եղանակը ձմռանը կտրուկ ցրտում է: ի՞նչը, ի՞նչ է անում

Ձյան սպիտակ փաթիլները դանդաղ իջնում են երկնքից: Ինչե՞րը, ի՞նչ են անում

 

2.Ա շարքի մասնիկները բոլոր հնարավոր ձևերով միացրո՛ւ Բ շարքի բառերին և որքան կարող եք շատ նոր բառեր կազմի՛ր:

Ա. ան, ուհի, չ, դժ, ություն, ային

Բ. Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, աշուն,բարի, չար, հին, գարուն, հոտ,քաղաք:

 

3.Կազմիր նոր բառեր արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով: Յուրաքանչյուր բառով որքան կարող ես:

Օրինակ՝ արև-արևածաղիկ, արևաշող

 

Մայիսի 11-15

1.Հետևյալ արմատներից ու բառերից կազմիր բարդ բառեր.

Գույն+ գեղ-
Արյուն+ հեղ-
Ջուր+ հեղձ-
Ծաղիկ+ փունջ-
Ես+սեր-
Նավ+ վար-

 

2.Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները և դարձրու եզակի, օրինակ՝ հանքանյութեր-հանքանյութ:

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

3.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: 
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

4.Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

Սողացբույն էր դրելշարժում էրսլանում էինգործի դրեց,
շարունակում էրբռնեցգալարվեցցած ընկավ,հարձակվեց,
մոտեցրեցշարժվում էրհավաքվեցինծղրտացինխուժեց։

 

Մայիսի 18-22

1.Առանձնացրո՛ւ ինչպե՞ս և ի՞նչ հարցերին պատասխանող բառերը:

Մեծ, երկար, քանոն, գրիչ, ժամացույց, դասարան, բարի, գեղեցիկ, տաք, նուրբ,  երկիր, ծիածան:

2.Դիտի՛ր Հովհաննես Թումանյանի հետևյալ հեքիաթները: Բլոգում ներկայացրո՛ւ քո դիտած մուլտֆիլմերը: Փորձի՛ր նկարել գլխավոր հերոսներին և տեղադրել բլոգում:
Ուրախ կլինեմ, եթե պատմես, տեսանկարահանես և հոլովակը տեղադրես բլոգում:

 

3.Կարդա՛ Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներից մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

. Քո բառերով պատմի՛ր առակը:
. Ինչպիսի՞ն է եղջերուն: Ի՞նչ գիտես նրա մասին: Եթե չգիտես, համացանցից որոնիր և սովորիր:
. Ինչպիսի՞ն են որսորդները: Ի՞նչով են նրանք զբաղվում: Ի՞նչ է որսորդությունը:

 

Մայիսի 25-29

1.Ավարտի՛ր նախադասությունները։

Հենց որ նապաստակը տեսավ գայլին, ———————————————————————————————————։

Ծերունին ոսկե ձկնիկին խնդրեց, որ

Հանկարծ մայր սագը տեսավ, որ ․․․․․․․․

Մանուշակը բացել էր իր կապույտ թերթիկներն ու ․․․․․․․

Հնձվորները նախաճաշեցին և ․․․․․

Վինի Թուխը ձեռքը մտցրեց փչակի մեջ և ․․․․․

Տղան այնքան բարձր բղավեց, որ ․․․․․

 

2.Աջ և ձախ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բառակապակցություններ։

Սառը                              զավակ

Փայլուն                           ջուր

Արու                                 թիթեռ

Սիրուն                            հաղթանակ

 

3.Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ։

Ծանոթ —————————

Հսկա———————————

Պոչատ———————————

Վայրի———————————

Նշաձև——————————

 

4.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը։

Կապիկը ծիծաղից․․․ և ընկավ խոտերի մեջ։

Տոնածառը զարդարված է ․․․․խաղալիքներով։

Ծառի չորացած ․․․․․կռացել են։

Դռան առաջ պապը ցանեց մի ․․․․․։

Կամակոր այծերը ջուրն ․․․․․։

 

5.Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվի։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։

Անձրևից սունկ դուրս եկավ հետո։

Երկու ճամփա գյուղացի էին գնում։

Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

 

Տեսակապով հանդիպում․ 23.04.2020

Եզոպոս․ «ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ»

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս կցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Առաջադրանքներ՝

  1. Դուրս գրի՛ր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր:
  3. Ինքդ վերնագրի՛ր պատմությունը:
  4. Ի՞նչ սովորոցրեց քեզ առակը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s