Month: September 2019

Առաջադրանքներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար

Առաջադրանքների փաթեթ Վիլյամ Չիլինգարյանի համար

 Սեպտեմբեր-Մարտ ամիսներին կազմված փաթեթներն ու կատարված աշխատանքները՝ Վիլյամի բլոգում։

Ստորև ներկայացնում եմ ապրիլ և մայիս ամիսների համար նախատեսված աշխատանքներն ըստ  շաբաթների։ Continue reading “Առաջադրանքներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար”

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր: Continue reading “Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»”