Անհատական առաջադրանքներ

Գործնական աշխատանք․ մակարդակ առաջին

1.Լրացրո՛ւ:
Շունը …………./ի՞նչ է անում/:
Կատուն…………/ի՞նչ է անում/:
Թռչունը …………/ի՞նչ է անում/:

 

2. Տրված տառերից յուրաքանչյուրով մեկ բառ գրի՛ր:

Ա-

Բ-

Մ-

Կ-

3.Կարդա՛ բառը և յուրաքանչյուր տառով նոր բառ գրի՛ր:
Հ
Ա
Յ

4.Տառերը միացրու իրար, ստացիր բառ և կարդա։
Ա. մ, ու, կ
Բ. լ, ու, ռ
Գ. ձ, ու, կ,

5.Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը: Բոլոր բառերի դիմաց ավելացրո՛ւ –ներ մասնկը:
Գնդակ-
Աթոռ-
Պայուսակ-
Հարևան-
Գլխարկ-

6. Պտուղը տրված է,  գրի՛ր ծառը:
Բալ-բալենի
ծիրան-
սալոր-
դեղձ-
ուռի-

7.Տրված բառերին ավելացրու ան- նախածանցը և ստացիր ածանցավոր բառեր:

մահ-
գլուխ-
տեր-
տուն-
ջուր-
վախ-

8.Ո՞ր կենդանուն կարող ենք հանդիպել և՛ կենդանաբանական այգում, և՛ շախմատի
տախտակին:
Ա. դելֆին Բ. արջ Գ. փիղ Դ. գայլ Ե. աղվես

9.Շարունակի՛ր նախադասությունները։

Ես սիրում եմ պարել, որովհետև․․․

Ես սիրում եմ պարել, բայց․․․

10.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր քո մասին։

 

Մակարդակ երկրորդ

1.Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի մի-րինակ ու թա-ծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բար-րանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվար- աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բար-ունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։

ա․Դեբեդը գետի անուն է, գրիր մի քանի գետի անուն, հիշիր, որ գետերի անունները գրվուն են մեծատառ։

բ․Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը՝ թախծալի, բրոնզագույն, անդունդ, ականակիտ, սարսուռ։

գ․Քո հայացքը-հայացքդ, քո պայուսակը-պայուսակդ, շարքը շարունակիր՝

քո մայրը-
քո հայրը-
քո համակարգիչը-
քո անունը-

2.Գրիր մեկ բառով:

Օրինակ՝ սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող,  կին բժիշկ, բալի ծառ:

3.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերըԸնդգծիր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր), նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

4.Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու երկհնչյունները:Ինձ այնպե՜ս է հրապուրում  -լեկտրոնային խաղը: Ամբողջ օրը հետ-ում եմ փոքր մար-ուկին, որը կապ-տ հանդեր-ով է: Իմ հրամանով նա մտնում է մութ աշխար-ը, ելնում բար-ր պարսպի վրա: Մի սխալ, և հր-շը հա-թում է մար-ուկին: Բայց ես այնքան եմ խաղում, որ քաջ Մարիոն (այդպես է մար-ուկի անունը) ազատում է թա-ավորի
աղ-կան:  Փոր-ում եմ վեր կենալ, բայց  -տքերս չեն ենթարկվում, միայն մատներս են շարժվում. կարող եմ սե-մել մեկ այս կոճակը, մեկ այն: Ա-քերս լարվածությունից
հո-նել են: Ես ան-գնական եմ և մենակ այդ անիրական աշխար-ում:
Հանկար- հնչեց զար-ուցիչի ձայնը:
— Ա՜խ, ի՜նչ լավ է, որ երազ էր,- բացականչեցի ես:

5.Բառերը բաժանիր բաղադրիչների: Յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության: Օրինակ՝ խնձորենի-խնձոր+ենի-ածանցավոր բառ

Անհայտ, խնձորենի, անմտություն,  մթերային, տգեղ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ,  կղզյակ, հայրական,  ապաշնորհ, դժգոհություն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն,
որսորդ, պողպատե, հնություն, գունեղ, մեղմորեն, միջնակարգ, բուսականություն։

6.Կազմիր բարդ բառեր արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով: Յուրաքանչյուր բառով որքան կարող ես: Օրինակ՝ արև-արևածաղիկ, արևաշող

7.Տրված բառերը դարձրու ածանցավոր`սալոր, գիր, տուն, բարի, տանձ, սեր, արև,
օրինակ՝ սալոր-սալորենի

8.Հետևյալ արմատներից ու բառերից կազմիր բարդ բառեր.

Գույն+ գեղ-
Արյուն+ հեղ-
Ջուր+ հեղձ-
Ծաղիկ+ փունջ-
Ես+սեր-
Նավ+ վար-

9.Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները և դարձրու եզակի, օրինակ՝ հանքանյութեր-հանքանյութ:

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

10.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: 
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s