Լեգենդներ

20190108_113022Լեգենդ դրախտի մասին


Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու օրից հայտնվեց ու հարցրեց.
– Դե, ո՞նց է քեզ համար այստեղ:
– Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ:
– Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց.
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ:
Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ
Աստված հայտնվում է մարդուն և հարցնում.
– Դե, հիմա լա՞վ է:
– Իսկ հիմա վերևից անձրև է տեղում:
Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի:
Հետո դարձյալ հայտնվեց նրան:
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է:
Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց նրան: Իսկ նա նորից բողոքում է.
– Ինքս քաղցած նստած եմ և կնոջս էլ տալու բան չունեմ:
Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը պատասխանում է.
– Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից կվերցնի:
Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:

Արևն ու լուսինը

Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակը, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց:
Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է լինում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s