Թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեության ծրագիր, նախագծեր, արդյունքներ

Մասնակիցներ՝ թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ

Տևողությունը՝ շուրջտարյա

Սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ՝ անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Նպատակը, խնդիրները՝

Թարգմանական աշխատանքների, աուդիոնյութերի, տեսանյութերի ստեղծման, մշակման միջոցով գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում:

Տեքստի հետ աշխատելու նրբություններ՝ գրագետ թարգմանություն, ծանոթացում լեզվական կառույցներին, կաղապարներին, ոճական, տեքստային նրբիմաստներին, տեքստի վերլուծության տեխնիկային:

Սովորողների հետ բացահայտել, թե ինչպե՞ս է աշխատում մեդիա ոլորտը: Ի՞նչ հիմնական հասկացություններ կան, ի՞նչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները:

Համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն:

Ինչպե՞ս լինել գրագետ մեդիա սպառող, ստանալ մեդիագրագիտության գիտելիքներ տեսական, գործնական աշխատանքերի միջոցով։

Ծրագրի կազմակերպման ձևաչափը՝

Առաջարկվող նյութերի ուսումնասիրումը, թարգմանումը, մեդիայի աշխատանքներին ծանոթացումը կկատարվի դիտումների, քննարկումների, հետազոտական-թարգմանական, հեղինակային-ստեղծագործական աշխատանքների, մեդիա ոլորտի մասնագետների հետ հանդիպումների, բաց-դասերի, ճամփորդությունների միջոցով։

Աշխատանքային հիմնական ուղղությունները՝

  • Ռադիոնյութերի, տեսանյութերի, ուսումնական ֆիլմերի ստեղծում տարբեր լեզուներով։
  • Թարգմանական աշխատանք։ Առաջարկվող փաթեթից սովորողն ընտրում է այն նյութը, որն իր համար մատչելի և հետաքրքիր է։ Կարող է նաև սովորողը հանդես գալ առաջարկով։
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային-կրթական տարաբնույթ միջոցառում-հանդիպում-շրջայց-սեմինար-գիտական հավաքների մասնակցություն, լուսաբանումներ։
  • Լրագրողական ակումբի ուսումնական ճամփորդություններ, սեմինարներ։
  • Ակումբային հանդիպում-բաց դասեր մեդիաոլորտի մասնագետների հետ։
  • Կրթահամալիրում, ինչպես նաև կրթահամալիրից դուրս իրականացվող կարճաժամկետ|երկարաժամկետ համագործակցային նախագծային աշխատանքներ։
  • Ստուգատեսային ճամբարների առանձին նախագծերի մասնակցություն։
  • Մեդիայի աշխատանքներին ծանոթացումը՝ դիտումների, քննարկումների, հետազոտական, հեղինակային-ստեղծագործական աշխատանքների միջոցով։
  • Լրագրողական-լեզվական խաղ-մրցույթներ։

Դասընթացի թեմաներ՝

  • Լրագրության համառոտ պատմություն։
  • Թարգմանական աշխատանքը՝ խոսքի մշակման միջոց։
  • Մեդիայի ասելիքը՝ քննարկում-ծանոթություն, վարժություններ։
  • Լուրի բնութագրիչները․ ի՞նչ է ինֆորմացիան, ի՞նչ է լուրը + մեդիաբառարան տարբեր լեզուներով։
  • Լրատվամիջոցների ներկա դաշտը։
  • Թերթեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ։
  • Լրագրողական էթիկա։
  • Վերլուծում ենք մեդիան՝ բառապաշար, ոճ և։
  • Գովազդների դերը, կառուցման տեխնիկան, հնրաքները, ասելիքը, տեսակները
  • Տպագիր մամուլ․ թերթեր, ամսագրեր, պարբերականներ։
  • Ձայնը և մեդիան․ ռադիոռեպորտաժի կառուցվածքը, բաղադրիչները
  • Պատկերը և մեդիան․ հոլովակի բաղադրիչները՝ ձայն, կադր, երաժշտություն, տեքստ։
  • Լրամշակվող։

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առցանց թերթերն ու ամսագրերը, ռադիոները»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադրման պատմությունը․ լրագրողական հետաքննություն։

Այլ։

Իրականացվող նախագծեր՝

Ուսումնական «Ավետիս» ռադիո

Թարգմանում ենք․․․

«Շրջիկ լրատու»

Խճանկար TV

Ես մեդիահմուտ եմ․․․

Լրագրողի մեկ օրը․․․

Անհատական նախագծեր

Այլ․ սովորողի առաջարկով։

Ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ՝

Նարէ Մանգասարյան

Անահիտ Աբրահամյան

Մերի Միքայելյան

Դավիթ Մուրադյան

Անահիտ Առաքելյան

Եվա Մովսիսյան

Կատրին Մանգասարյան

Էմմա Ազարումյան

Դանիել Գալեչյան

Ռաֆայել Վարդանյան

Մարիա Խանյան

Մարի Գևորգյան

Оставьте комментарий