Առաջադրանքների մեդիափաթեթ․ 4-2 դասարան

Ուսումնական առցանց ճամբար․ մայիսի 25-հունիսի 5

Սիրելի՛ սովորողներ, տեղադրված են ճամբարային նախագծերը: Հիշեցնում եմ, որ նախագծերի արդյունքներն անհրաժեշտ է  ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

Ճամբարային նախագծեր՝

Ճամբարային տեսահանդիպում Microsoft Teams հարթակում՝ հինգշաբթի, 11:00:

Սիրելի՛ սովորողներ, հանդիպման ընթացքում կներկայացնեք «Ընթերցում եմ․․․» նախագծային աշխատանքը։

Առցանց ուսուցում․ մայիսի 18-22

Սիրելի՛ սովորողներ, տեղադրված են շաբաթվա նախագծային առաջադրանքները: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

Շաբաթվա աշխատանքներ՝

  1. «Սասունցի Դավթից» կարդա՛ 9-12-րդ հատվածները և կատարի՛ր 12-րդ հատվածից հետո տրված առաջադրանքները։

2. Ամփոփի՛ր առցանց ուսուցման շրջանում (մարտ, ապրիլ, մայիս ամիսներ) մայրենիից կատարած աշխատանքներդ: Հղումներով ներկայացրո՛ւ այն նախագծերը, որոնք քեզ շատ են դուր եկել, սիրով ես մասնակցել։ Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Մայրենիից իրականացրած նախագծեր, արդյունքներ․․․»։

 Տեսադաս  Microsoft Teams հարթակում՝ հինգշաբթի, 11:00:

Ֆլեշմոբյան առաջադրանքների քննարկում։

Առցանց ուսուցում․ մայիսի 11-15

Սիրելի՛ սովորողներ, տեղադրված են շաբաթվա նախագծային առաջադրանքները: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

«Էպոսյան օրեր» նախագծից՝

  1. «Սասունցի Դավթից» կարդա՛ 7-րդ և 8-րդ հատվածները և կատարի՛ր 8-րդ հատվածից հետո գրված առաջադրանքները։
  2. Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքները։

 Տեսադաս  Microsoft Teams հարթակում՝ հինգշաբթի, 11:00:

Տեսադասին կքննարկենք «Սասունցի Դավթի» 4-6-րդ հատվածները և 6-րդ հատվածից հետո գրված առաջադրանքները։

Առցանց ուսուցում՝ մայիսի 4-8․ մայիսյան 15-րդ հավաք

Սիրելի՛ սովորողներ, տեղադրված են շաբաթվա նախագծային առաջադրանքները: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

«Էպոսյան օրեր» նախագծից՝

  1. «Սասունցի Դավիթ» ճյուղից կարդա՛ 4-6-րդ հատվածները և կատարի՛ր 6-րդ հատվածից հետո գրված առաջադրանքները։

2. Էպոսյան հատվածների ընտանեկան բեմադրում-ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։

3. Տեսադաս  Microsoft Teams հարթակում՝ հինգշաբթի, 11:00:

Տեսադասին կքննարկենք էպոսի երրորդ՝ «Սասունցի Դավիթ» ճյուղի  1-3-րդ հատվածները և 3-րդ հատվածից հետո տրված 1-5-րդ առաջադրանքները։

Առցանց ուսուցում․ապրիլի 27-մայիսի 1

Սիրելի՛ սովորողներ, հրապարակված են շաբաթվա աշխատանքները։ Ձեզ հարմար հերթականությամբ կատարե՛ք նախագծային աշխատանքներն այնպես, որ շաբաթվա ավարտին կատարած լինեք բոլորը։ Տվյալ օրվա կատարած աշխատանքի հղումը ուղարկե՛ք իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

  1. Ուսումնասիրի՛ր «Էպոսյան օրեր» նախագիծը՝

ա․«Սասունցի Դավիթ» ճյուղից կարդա՛ 1-3-րդ հատվածները և կատարի՛ր 3-րդ հատվածից հետո գրված 1-5-րդ առաջադրանքները։

բ․ «Էպոսյան օրեր» նախագծի շրջանակում հատկապես ուշադրություն դարձրո՛ւ հետևյալ հատվածին՝

  • Մշակումից առանձնացնել հատվածներ, որոնք ձեզ դուր են եկել։ Այնուհետև կազմակերպել ընտանեկան ընթերցում՝ դերերի բաշխում, ձայնագրում կամ տեսագրում։ Կարող ես համակարգչային որևէ ծրագրով նկարել քեզ դուր եկած հատվածը և ձայնագրությանդ կցել նաև նկարը։
  • Նախագծի ներկայացման ձևաչափն ազատ է։ Կարող ես նաև բեմադրել որևէ փոքրիկ հատված։

Բեմադրության ներկայացման ձևը՝

  • Թղթե թատրոն՝ ստեղծագործության կերպարները պատրաստում եք թղթից։
  • Տիկնիկային թատրոն՝ կերպարներին պատրաստում եք տիկնիկներից կամ օգտագործում տանը եղած տիկնիկները, եթե ունեք։
  • Մատների թատրոն՝ որպես կերպար օգտագործում եք ձեր և ընտանիքի անդամների մատները։
  • Ստվերների թատրոն,
  • Մնջախաղի թատրոն և այլն։

2. Տեսադաս  Microsoft Teams հարթակում՝ հինգշաբթի, 11:00:

Տեսադասին կքննարկենք Չարլի Չապլինի մասին պատմող տեքստը և տեքստային առաջադրանքները։

Առցանց ուսուցում․ապրիլի 20-24

Սիրելի՛ սովորողներ, հրապարակված են շաբաթվա աշխատանքները։ Ձեզ հարմար հերթականությամբ կատարե՛ք նախագծային աշխատանքներն այնպես, որ շաբաթվա ավարտին կատարած լինեք բոլորը։ Տվյալ օրվա կատարած աշխատանքի հղումը ուղարկե՛ք իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

  1. Համո Սահյանի բանաստեղծություններից առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկածը, նկարի՛ր ընտրածդ բանաստեղծության պատկերները, այնուհետև ընտանեկան ընթերցում կազմակերպի՛ր, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

2.Կարդա՛ Չարլի Չապլինի մասին պատմող տեքստը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները։

3.Այնպիսի պատմություն հորինի՛ր, որ հետևյալ հետևությունն արվի՝ Սկզբում մտածի՛ր, հետո՝ խոսի՛ր։

4. Տեսադաս  Microsoft Teams հարթակում՝ հինգշաբթի, 11:00:

Տեսադասին կքննարկենք Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» գործը և կստուգենք տեքստային առաջադրանքները։

Առցանց ուսուցում․ապրիլի 13-17

Սիրելի՛ սովորողներ, տեղադրված են շաբաթվա նախագծային առաջադրանքները: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե:

1.Առցանց շաբաթվա ընտանեկան նախագծեր (ովքեր նախորդ շաբաթ չհասցրին կատարել, լրացնում են)։

2. Շաբաթվա ընթերցողական նյութ՝ 

«Կարդում ենք Ղ․ Աղայան» նախագծի շրջանակում կարդա՛ Աղայանի «Վաճառականի խիղճը» գործը և կատարի՛ր առաջադրանքները։

3.Տեսադաս  Microsoft Teams հարթակում՝ հինգշաբթի, 11:00:

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքները։

Առցանց ուսուցում․ապրիլի 6-10

Սիրելի՛ սովորողներ, հրապարակված են շաբաթվա նախագծերը։ Ձեզ հարմար հերթականությամբ կատարե՛ք նախագծային աշխատանքներն այնպես, որ շաբաթվա ավարտին կատարած լինեք բոլորը։ Նախագծերում անելիքը մանրամասն գրված է։ Տվյալ օրվա կատարած աշխատանքի հղումը ուղարկե՛ք իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

Առցանց ուսուցում․ մարտի 30-ից ապրիլի 3

Սիրելի՛ սովորողներ, յուրաքանչյուր օրվա համար տրված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրի՛ր:

30.03.20

1.Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մեղուն ու հավը» առակը։

ա․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

բ․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

31.03.20

Ընտրի՛ր թանգարաններից մեկը, կատարի՛ր վիրտուալ ճամփորդություն, ծանոթացի՛ր ցուցանմուշներին, դրանց պատմությանը և բլոգումդ ներկայացրո՛ւ քեզ առավել դուր եկած թանգարանի կամ ցուցանմուշի մասին տեղեկություններ։

01.04.20

Գործնական աշխատանք՝

Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  -իչ, -դժ, ան, -ակ, -իկ, -ուկ, -ական, -ային, -որեն, -ուհի։

Կրկնի՛ր՝ Արմատ, ածանց, հոդակապ։

02.04.20. տեսադաս Teams հարթակում

Նախորդ օրերի աշխատանքների ամփոփում։

Կարդա՛ և պատմել սովորի՛ր Ջաննի Ռոդարիի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» գործը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները։

03.04.20

Հարցազրույց վարի՛ր ընտանիքիդ անդամներից մեկի հետ և փորձիր պարզե՛լ, թե ի՞նչ գիտեն նրանք Զատկի տոնի մասին, ե՞րբ է նշվում այն, ի՞նչն է Զատկի խորհրդանիշը, ինչպե՞ս եք դուք տոնում ձեր ընտանիքում և այլն։

Աշխատանքդ կարող ես ներկայացնել ձայնագրության կամ տեսագրության միջոցով։

«Ուսումնական գարուն»․ մարտի 23-27

Սիրելի՛ սովորողներ, կարդացե՛ք առաջարկվող գործերից (քանիսը կցանկանաք, կկարողանաք) և յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո ձեր բլոգի «Իմ գրադարանը» բաժնում ներկայացրեք, թե`

  • Ի՞նչ գիրք եք կարդացել (վերնագիր, հեղինակի անուն)։
  • Առանձնացրե՛ք ձեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրե՛ք հերոսներին, նկարագրե՛ք և բնութագրե՛ք նրանց:
  • Գրե՛ք կարծիք կարդացած գրքի մասին:

Աստրիդ Լինդգրեն

 Լյոննենբերգցի Էմիլի արկածները

Էրիխ Ռասպե

Բարոն Մյունհաուզենի արկածները

Ջեմս Գրինվուդ

Փոքրիկ շրջմոլիկը_

Կարլո Կոլլոդի

Պինոքիոյի արկածները_

Այլ․ ձեր ընտրությամբ։

Հեռավար-առցանց ուսուցում. մարտի 16-20

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար տրված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրի՛ր:

16.03.20

Այնպիսի պատմություն գրի՛ր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի՝
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

17.03.20

Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները։

18.03.20

Գործնական աշխատանք՝

Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր  (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

19.03.20

Ռադիոյի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ կորոնավիրուսից պաշտպանվելու քո՛ տարբերակները։ Գրի՛ր՝ ստեղծված իրավիճկում ինչի՞ կարող է հանգեցնել խուճապը։ Համացանցից որոնիր-գտիր խուճապ բառի հոմանիշները։

Աշխատանքը կատարելիս անպայման խորհրդակցի՛ր ծնողներիդ հետ։

20.03.20

Շուտով ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության օրը։ Գտի՛ր մայրիկիդ անվան բացատրությունը, ապա նրա անվան առաջին տառերով հորինի՛ր աքրոստիկոս:

12.03.20

Վարժ կարդալ սովորի՛ր Ավետիք Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։

11.03.20

Սիրելի՛ սովորողներ, այսօր մայրենիի ֆլեշմոբն է։

10.03.20

Գործնական աշխատանք՝

  1. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Ուշադրություն դարձրո՛ւ օրինակին՝ անտուն- ան(ածանց) + տուն(արմատ),

ընկերասեր – ընկեր(արմատ) + ա(հոդակապ) + սեր(արմատ)

Սաղարթախիտ, եղնիկ, վարդագույն, լեռնային,  քաջություն, սար, անթարթ, դասընկեր

      2.Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վեր., ող., նկարի., չղ.իկ, վայրէ.ք, հա.ոց, խո.ընդոտ, թռ.ուն, թր.ել, թռ.ել, մի.և, մին.և, ամբող., առա.ին, աղ.ամուղ.:

  1. Կետերը փոխարինի՛ր  ձ, ծ կամ ց տառերով:

Փոր., հար.ում, բար.ունք, ուր., լացակումա., ընթեր.ել, քաղ.րություն, լռակյա., հանդիպակա., լվա.ք, գնա.ք, նստվա.ք, նրբան.ք:

09.03.20

Ներբեռնի՛ր, կատարի՛ր տեքստային 1֊5֊րդ առաջադրանքները։

Դավթի կյանքը․․․

Հեռավար-առցանց ուսուցում. մարտի 2-6

05.03-06.03.20(աշխատանքը այսօրվա և վաղվա համար է)։

Կարդա Ավետիք Իսահակյանի «Եղնիկը» և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

04.03.20

1.Անգիր սովորի’ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը:

2.Բանաստեղծության անծանոթ բառերը բացատրի՛ր բլոգումդ:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

03.03.20

Հ․ Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը խաղա՛-բեմադրի՛ր քույր-եղբայրներիդ հետ և տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ բլոգումդ։ Կարող եք նաև դերերով կարդալ։ Աշպատանքիդ հղումն անպայման ուղարկի՛ր:

02.03.20

  • Կարդա՛ Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը:
  • Բլոգումդ գրի՛ր-ստեղծի՛ր հեքիաթի բառարանը:
  • Հեքիաթը բաժանի՛ր երկու մասի և  վերնագրի՛ր:

28.02.20

Կարդա՛ առակը, կատարի՛ր 1-5-րդ առաջադրանքները՝  «Արջի ծառայություն»։

27.02.20

Շատ լավ սովորիր Թումանյանի ,,Համերգ,, բանաստեղծությունը։ Այսօր շատերը չգիտեին կամ կիսատ գիտեին։

26.02.20

Անգիր սովորիր Թումանյանի ,,Համերգ,, բանաստեղծությունը և կատարիր 3֊5֊րդ առաջադրանքները։

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
  2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
  3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:
  4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
  5. Նկարիր այդ քառատողը:

25.02.20

Կարդա’ Թումանյանի ,,Համերգ,, բանաստեղծությունը և կատարիր 1֊ին և 2֊րդ առաջադրանքները։

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
  2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
  3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:
  4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
  5. Նկարիր այդ քառատողը:

24.02.20

Պատմել սովորիր Հովհաննես Թումանյանի ,,Գելը,, և գրիր 10֊13֊րդ  առաջադրանքները։

21.02.20

Ներբեռնի՛ր, կարդա և կատարիր տեքստային աշխատանքը՝ 1֊5֊ը։

Հովհաննես Թումանյան․ ,,Գելը,,

20.02.20

Պատմել սովորի՛ր Հովհաննես Թումանյանի «Մայրը» պատմվածքը և կատարի՛ր 10֊15֊րդ առաջադրանքները։

19.02.20

Ներբեռնի՛ր, կարդա և կատարիր տեքստային աշխատանքը՝ 1֊5֊ը։

Հովհաննես Թումանյան․ «Մայրը»

18.02.20

1.Սիրելի՛ սովորող, փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնի առիթով պատրաստի՛ր որևէ գիրք ընկերներիցդ մեկի համար։

2. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ <<Գիրքն իմ լավագուն ընկերն է>>։

3.Վաղը աշխատելու ենք աշխատանքային գիրք-տետրով։

17.02.20

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը։

14.02․20

Կարդա՛ Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը՝ գահ, հողմ, հալածական։
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և հիմնավորիր, թե ինչո՞ւ ես այդպես մտածում:
  4. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

13.02.20

Սիրելի՛ սովորող, վաղը՝ Տեառնընդառաջի ծեսին, պետք է միասնական ընթերցենք նշված ասիկ-բարեմաղթանքները: Բոլորդ շատ լավ սովորե՛ք անգիր:

1-ին

Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն (միջուկ):

2-րդ

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

12.02.20

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:  Անպայման մասնակցի՛ր:

Պատմել սովորի՛ր Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության երկրորդ  մասը։

Նախորդ օրվա աշխատանքը ով չէր գրել,անպայման լրացնի։

12.02.20

Պատմել սովորի՛ր Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության երկրորդ  մասը։

Նախորդ օրվա աշխատանքը ով չէր գրել,անպայման լրացնի։

11.02.20

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության  2֊րդ մասը։

Առաջադրանք՝

Շատ համառոտ գրի՛ր քո ինքնակենսագրությունը։

10.02.20

1.Պատմել սովորիր Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության առաջին մասը։

2.Ավարտիր դասարանում կիսատ թողած հոմանշային աշխատանքը։

07.02.20

Տանը՝

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության առաջին մասը։

Առաջադրանք՝

Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Դասարանում՝

Առաջադրանքներ՝

1.Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  -իչ, -դժ, ան, -ակ, -իկ, -ուկ, -ական, -ային, -որեն, -ուհի։

2.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերըԸնդգծի’ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

06.02.20

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը։

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անրջային, թեթևասահ, եդեմային, շաղ, բուրմունք բառերը:
  2. Վերնագրի’ր բանաստեղծությունը՝
    ա․ մեկ բառով
    բ․բառակապակցությամբ
    գ․նախադասությամբ
  3. Կազմի՛ր նախադասություններ  թարմ, շվի, բուրմունք, շաղ բառերով:

05.02.20

1.Թոմ Սոյերի արկածներից  դուրս գի՛ր՝  պարզ, բարդ,ածանցավոր, հոդակապով բառեր՝ որքան կարող ես։ Գունավորի՛ր արմատն ու ածանցը։

04.02.20

Կարդա՛ Մարկ Տվենի  «Թոմ  Սոյերի արկածները» և կատարի՛ր տեքստային առաջադրանքները։

Թոմ Սոյերի արկածները

03.02.20

Կրկին կարդա և սովորիր՝ Բառագիտություն. Ածանցների տեսակները։ 

Առաջադրանք՝

Հորինի՛ր փոքրիկ պատմություն, որում հնարավորինս շատ լինեն ածանցավոր, հոդակապավոր և բարդ բառերը։

31.01.20

Ներբեռնի՛ր, կարդա  և սովորիր տեսական մասը, կատարիր առաջադրանքները։ Բառագիտություն. Ածանցների տեսակները։ 

30.01.20

Պատմել սովորիր Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը։

Ընթերցարան։

Առաջադրանքներ՝

Կատարիր 5֊րդ և 6֊րդ առաջադրանքները։

29.01.20

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի շարունակությունը։

Առաջադրանք՝

Հեքիաթից դուրս գրի՛ր ածանցավոր 5 բառ և գունավորիր արմատն ու ածանցը։

24.01.20

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա և Բ մասերը, էջ 15-17:

Առաջադրանք՝

Կատարի՛ր 1-ին  առաջադրանքը, էջ 21:

23.01.20

Բառագիտություն. արմատ , ածանց, հոդակապ։

Ներբեռնի՛ր, կարդա  և սովորիր տեսական մասը, կատարիր 1-ին և 2-րդ առաջադրանքները։

Արմատ, ածանց, հոդակապ

22.01.20

Գրի՛ր 1֊5֊րդ առաջադրանքները:

21.01.20

Սիրելի՛ սովորող, ծանոթացի՛ր Դիջիթեքի էջին, քո նյութերից ընտրիր այն նյութերը, որոնք քո կարծիքով կարող ես  ուղարկել մրցույթին՝ Հանրակրթական Դիջիթեք 2020. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես։

20.01.20

Սիրելի՛ սովորող, ամփոփիր և ուղարկիր «Ուսումնական ձմեռ» նախագծային աշխատանքդ։

«Ուսումնական ձմեռ»․ դեկտեմբեր 23-հունվար 8

 Նախագծային աշխատանք՝

1. Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի կամ դիտածդ հետաքրքիր ֆիլմի մասին։

2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք Ամանորին:

3.Պատրաստի՛ր երաժշտական բացիկ և ընկերներիդ, դասավանդողներիդ ուղղի՛ր բարեմաղթանքներ (կարող ես մաղթանքներդ ներկայացնել նաև պատումի տեսքով)։

18.12.19

Սիրելի՛ սովորող, կարգավորի՛ր բլոգիդ մայրենիի բաժինը, լրացրո՛ւ բաց թողած նյութերը։

Շուտով ամփոփելու եմ առաջին ուսումնական շրջանը։

17.12.19

Հայոց լեզվի 4 գիրք-տետրի վերջում (էջ 109) կա ուղղագրական բառարան, դուրս գրիր ա-ով սկսվող բառերը, սովորիր ուղղագրությունը:

16.12.19

1.Սիրելի՛ սովորող, բլոգումդ մի քանի նախադասությամբ պատմի՛ր սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մայրենիից կատարած աշխատանքների մասին։ Գրի՛ր, թե ո՞ր հեղինակից ի՞նչ բանաստեղծություններ,  հեքիաթ-պատմվածքներ ես կարդացել, ի՞նչ ստեղծագործական, լեզվական աշխատանքներ ես կատարել, ի՞նչ լրացուցիչ գրքեր ես կարդացել, ի՞նչ տեսանյութ-ռադիոնյութեր ես կատարել։ Պատումիդ վերջում անպայման գրի՛ր՝ աշխատանքներս՝ այստեղ և այստեղ-ի վրա տեղադրի՛ր մայրենիիդ բաժնի հղումը։ Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Մայրենիի հաշվետվություն»։ 

Աշխատանքի կատարումը պարտադիր է բոլորի համար։ Մինչև երեկո իմ էլ․ հասցեին ուղարկի՛ր աշխատանքդ։

2.Մետաքսեի «Նոր տարվա գիշեր» բանաստեղծությունն անգիր սովորի՛ր ամբողջությամբ /եթե չես հասցնի, սովորի՛ր այնքանը, որքանը կկարողանաս/։

Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:

13.12.19

1.Անգիր սովորի’ր ,,Նոր տարվա գիշեր,, բանաստեղծության առաջին 8 տողը։

2.Փորձիր ինքդ գրել նման մաղթանքների շարք։

12.12.19

Կարդա՛ Մետաքսեի  բանաստեղծության այս հատվածը և դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:

11.12.19

Սիրելի՛ սովորող, այսօր մայրենիի ֆլեշմոբն է, մասնակցությունը պարտադիր է։ Ֆլեշմոբը կմեկնարկի 19։00֊ին։

10.12.19

Կոելիոյի  <<Կանաչ եղևնին>>  գործից դուրս գրի’ր երկուական հարցական, պատմողական, հրամայական, բացականչական նախադասություն։

09.12.19

Կարդա՛ Պաուլո Կոելիոյի  <<Կանաչ եղևնին>> գործը։

Առաջադրանք՝

  1. Տեքստի որոշ բառերում տառեր են բաց թողնված․ լրացրո՛ւ։

2. Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը։

06.12.19

Կարդա՛ և սովորի՛ր <<Նախադասությունների տեսակները>> թեման։

Առաջադրանք՝

Հորինի՛ր այնպիսի պատմություն, որտեղ լինեն և՛ պատմողական, և՛ հրամայական, և՛ հարցական, և՛ բացականչական նախադասություններ:

05.12.19

Սիրելի՛ սովորող, մենք կարդացինք, քննարկեցինք Կոելիոյի «Ամանորյա հեքիաթ»  գործը, խոսեցինք երազանքների, դրանց իրականացման մասին։

Առաջադրանք՝

1.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Երազանքներն իրականանում են, եթե․․․»:

2.Կրկնի՛ր Հ․Թումանյանի «Շունն ու կատուն» պատրաստվում ենք ամանորյա ներկայացման։

04.12.19

Կրկին կարդա՛ Պաուլո Կոելիոյի «Ամանորյա հեքիաթ»  գործը։ Վաղը կքննարկենք։

03.12.19

Կարդա՛ Պաուլո Կոելիոյի «Ամանորյա հեքիաթ»  գործը։

Առաջադրանք՝

Պատմությունից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

02.12.19

Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» պատմությունը սովորի՛ր պատմել և դուրս գրի՛ր այն բառերը, որոնցում կա երկհնչյուն։

29.11.19

Կարդա՛ Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» գործի երկրորդ մասը։

Առաջադրանք՝

Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե քո սրտում ովքեր են բնակվում, ինչու: Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ << Իմ սրտի բնակիչները…>>:

28.11.19

Կարդա՛ Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» գործի առաջին մասը։

Առաջադրանքներ՝

  1. Դուրս գրի՛ր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր:
  3. Ինքդ վերնագրի՛ր պատմությունը:

27.11.19

Սիրելի՛ սովորող, կարգավորի՛ր բլոգիդ մայրենիի բաժինը, լրացրո՛ւ բաց թողած նյութերը։

Շուտով ամփոփելու եմ նոյեմբերը։

26.11.19

1.Ըստ քեզ՝ ինչո՞ւ է պատմությունը վերնագրված <<Ոսկի և երկաթ>>:

2.Ավարտի՛ր ստեղծագործական աշխատանքդ՝ «Պարծենկոտ մարդը»։

25.11.19

Կարդա՛ Ղազարոս Աղայանի <<Ոսկի և երկաթ>> գործը։

Առաջադրանք՝

1.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը։

2. Քո շրջապատում կա՞ն պարծենկոտ մարդիկ։ Դու նրանց ի՞նչ ես խորհուրդ տալիս։

22.11.19

Կարդա՛ Ղազարոս Աղայանի <<Երկու այծ>> գործը։

Առաջադրանք՝

1.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը։

2.Նմանատիպ մի պատմություն էլ դու հորինի՛ր:

21.11.19

Կարդա՛ Ղազարոս Աղայանի <<Ծառերի գանգատը>> գործը։

Առաջադրանք՝

1.Գրի՛ր, թե ինչի՞ց են գանգատվում ծառերը․ ի՞նչ ես կարծում, տեղի՞ն են նրանց գանգատները։

2.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը։

20.11.19

Վերհիշի՛ր  հայերենի երկհնչյունները և կատարի՛ր առաջադրանքը։

19.11.19

Սիրելի’ սովորող, կրկնի’ր բոլոր այն բանաստեղծությունները, որոնք անցել ենք Համո Սահյան հեղինակից։

18.11.19

1.Կարդա՛ ՙՙՀայերենի երկհնչյունները,, թեման, կատարի՛ր առաջադրանքը:

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ+ ձայնավոր՝  ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:  Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝  հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե` այ-ը։

Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ,  յե,  յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝

2.Յուրաքանչյուր երկհնչյունով գրի՛ր երեքական բառ։

15.11.19

Կարդա’ Համո Սահյանի 《ժայռից մասուր է կաթում》բանաստեղծությունը։

Ժայռից մասուր է կաթում, 
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ՝

1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։

2.Ինչո՞վ է  աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։

14. 11.19

Տեքստային աշխատանքից շարունակիր կատարել 8֊րդ, 9֊րդ, 12֊րդ և 13֊րդ առաջադրանքները։

13.11.19

Սիրելի՛ սովորող, այսօր մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցությունը պարտադիր է։

12.11.19

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը․ դասարանում՝ 1-ին, 2-րդ, տանը՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ առաջադրանքները։

11.11.19

Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Աշուն» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։

08.11.19

Գրի՛ր, թե ի՞նչ սովորեցրեց քեզ Ավ. Իսահակյանի ,,Արևի մոտ՚՚ պատմվածքը:

07.11.19

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի ,,Արևի մոտ՚՚ պատմվածքը:

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2.Ձայնավորների ուղղագրությունը՝

Օ-ո-ի ուղղագրությունը կրկին կարդա՛  և   շարունակի’ր կատարել 6-րդ և 7-րդ  առաջադրանքները։

06.11.19

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Առաջադրանք՝

Հարցազրույցի միջոցով ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ դարձար սեպաստացի, ինչո՞ւ ընտրեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որտեղ դու այժմ սովորում ես։ Աշխատանքդ կարող ես ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի միջոցով։

Մինչև երեկո աշխատանքդ ուղարկի՛ր իմ էլ․ հասցեին։

05.11.19

Ձայնավորների ուղղագրությունը՝

Օ-ո-ի ուղղագրությունը․ կարդա՛ տեսական մասը, սովորի՛ր, կատարի՛ր 1-ին և 2-րդ  առաջադրանքները։

04.11.19

Սիրելի՛ սովորող, ավարտի՛ր «Ուսումնական աշուն 2019» նախագծային աշխատանքը  և մինչև երեկո ուղարկի՛ր աշխատանքիդ հղումը։

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

Կարդա՛ և կատարի՛ր «Ուսումնական աշուն 2019» նախագծային աշխատանքը։

24.10.19

Կարդա՛ առակը, կատարի՛ր առաջադրանքները։

23.10.19

1.Կրկնի՛ր Կոմիտասի «Աշուն» բանաստեղծությունը։

2.Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

22.10.19

Անգիր սովորի՛ր Կոմիտասի «Աշուն» բանաստեղծությունը ։

Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 13-րդ էջի առաջադրանքները։

21.10.19

Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
Առաջադրանքներ՝
1. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:
2. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
1-ին եռյակ………../ինչպիսի/ աշուն
2-րդ եռյակ ………../ինչպիսի / աշուն
3-րդ եռյակ …………./ինչպիսի/ աշուն

Կարդում ենք Սահյան…

18.10.19

«Բարոն Մյունխհաուզենի արկածները» սովորի՛ր պատմել և կատարի՛ր 10-րդ առաջադրանքը։

17.10.19

Կարդա՛ պատմությունը, կատարի՛ր 1-5-րդ առաջադրանքները:

16.10.19

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր: Օրվա աշխատանքդ ֆլեշմոբն է։

15.10.19

Է-ե-ի ուղղագրությունըկարդա՛ տեսական մասը, սովորիր, կատարի՛ր 4-րդ, 5-րդ և 6-րդ առաջադրանքները։

14.10.19

Է-ե-ի ուղղագրությունը. կարդա տեսական մասը, սովորիր, կատարիր 1-ին և 2-րդ առաջադրանքները։

11.10.19

1.Անգիր սովորի’ր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։

2. Գրի’ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ 《Աշնան գույները》։

10.10.19

1.Կարդա՛ Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։

«Մշուշների շղարշի տակ»

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ՝

2.Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասություններում:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

09.10.19

Դասարանում՝

Աշխատում ենք գիրք-տետրով։

Տանը՝

1.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 10-րդ էջի առաջադրանքները։

2.Նախորդ օրվա առաջադրանքները ուժի մեջ են։

3.Սիրելի՛ սովորող, Թումանյանի «Շունն ու կատուն» պետք է ընթերցենք Մեդիաուրբաթին։ Շատ լավ կարդալ սովորի՛ր։

08.10.19

Վաղը աշխատելու ենք գիրք-տետրով։

Տանը՝

1.Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը։

Դասարանում՝

2.Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

07.10.19

Կարդա՛ Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և բացատրի՛ր։

Կարդում ենք Կոմիտաս…

04.10.19

  1. Կարդա՛ Կոմիտասի նամակը՝ ուղղված Հովհաննես Թումանյանին : Մի այդպիսի նամակ էլ դու  գրի՛ր ընկերոջդ, բարեկամիդ կամ ծնողիդ։
  2. Ուշադրություն դարձրո՛ւ նամակի ձևին, սկզբին և ավարտին:
  3. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր  նամակում գրված քեզ անծանոթ  բառերը:

03.10.19

Հնչյունաբանություն 

Սովորի՛ր «Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ» թեման, կատարի՛ր առաջադրանքները։

02.10.19

Աշխատանքային գիրք֊տետրից կատարի’ր 7֊րդ և 8֊րդ էջերի առաջադրանքները։

01.10.19

Վաղը աշխատելու ենք գիրք-տետրով։

Կարդա՛ Կոմիտասի կյանքից հետևյալ փոքրիկ պատմությունը և կատարի՛ր առաջադրանքները։

30.09.19

Անգիր սովորի’ր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության առաջին 3 տունը և ավարտի՛ր դասարանում կիսատ թողած ստեղծագործական աշխատանքը։

Կոմիտաս. ,,Աշուն օր,,

27.09.19

1.Կարդա՛  Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները:

Կոմիտաս. ,,Աշուն օր,,

Կարդում ենք Ստեփան Զորյան․․․

26.09.19

Պատմել սովորի’ր Ստեփան Զորյանի  «Փիլոսը»  հեքիաթը:

Առաջադրանք՝

Խորհուրդնե’ր տուր Փիլոսին։

25.09.19

Դասարանում՝

Աշխատում ենք գիրք-տետրով։

Լրացուցիչ աշխատանք տանը՝

Կարդա՛ Ստեփան Զորյանի  «Փիլոսը»  հեքիաթը:

Առաջադրանքներ՝

1..Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:

2.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:

24.09.19

Վաղը աշխատելու ենք գիրք-տետրով։ Չմոռանա՛ս։

23.09.19

Դասարանում՝

Ստուգել գործնական աշխատանքը։ Կարդալ, մեկնաբանել Եզոպոսի առակը, կատարե՛լ 1-ին առաջադրանքը։

Լրացուցիչ աշխատանք տանը՝

Վարժ կարդա՛ Եզոպոսի առակը, կատարի՛ր 2-րդ և 3-րդ առաջադրանքները։

Սիրելի՛ սովորող, աշխատանքային գիրք-տետրով աշխատելու ենք յուրաքանչյուր չորեքշաբթի։ Այդ օրերին անպայման քեզ մոտ ունեցի՛ր այն։

Կարդում ենք Ստեփան Զորյան․․․

20.09.19

Դասարանում՝

Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքի 3-րդ հատվածը կարդալ, պատմել, ստուգել առաջադրանքները։

Ներբեռնել և կատարել գործնական աշխատանքը՝  գործնական աշխատանք։

Լրացուցիչ աշխատանք տանը՝

1.Լրացրո՛ւ շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ։ Չմոռանաս, որ մինչև երկուշաբթի պետք է աշխատանքային տետրը տպված լինի։

2. Ավարտի՛ր գործնական աշխատանքի առաջադրանքները։

19.09.19

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքի 3-րդ  հատվածը, կատարի՛ր հատվածից հետո տրված առաջադրանքները:

18.09.19

Դասարանում՝

Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքի 1-ին հատվածը կարդալ, պատմել, ստուգել առաջադրանքները։ Կատարել երկրորդ հատվածի առաջին առաջադրանքը։

Լրացուցիչ աշխատանք տանը՝

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքի 2-րդ  հատվածըկատարի՛ր հատվածից հետո տրված առաջադրանքները:

17.09.19

Դասարանում՝

Քննարկել  «Կուզեի լինել» վերնագրով ստեսծագործական աշխատանքները, լրացնել բացթողութմները։

Ընթերցել Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքի 1-ին հատվածըբացատրել անհասկանալի բառ-արտահայտությունները։

Լրացուցիչ աշխատանք տանը՝

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքի 1-ին հատվածը, կատարի՛ր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Սարոյանական օրեր․․․

16.09.19

Դասարանում՝

1.Կարդալ, քննարկել   Թագորի  «Կուզեի լինել» պատմությունը , զուգահեռներ տանել «Վ․ Սարոյանը հիշում է․․․» նյութի հետ։ Կատարել «Կուզեի լինել» պատմությունից հետո գրված 1-ին  առաջադրանքը։

Լրացուցիչ աշխատանք տանը՝

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Կուզեի լինել»։

13.09.19

Դասարանում՝

1.Կարդալ, քննարկել  «Վ․ Սարոյանը հիշում է․․․» նյութը, բացատրել անծանոթ բառերը։

2. Փորձի՛ր այսպիսի մի ծիծաղելի պատմություն էլ ինքդ հիշել քո դպրոցական կյանքից և պատմել բլոգում։ Պատումդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Մի օր դպրոցում․․․»։

Լրացուցիչ աշխատանք տանը՝

Սիրելի՛ սովորող, մենք կարդացինք Վ․ Սարոյանի դպրոցական տարիների մասին հուշերից մի հատված։  Այժմ կարդա՛ Թագորի  «Կուզեի լինել» պատմությունը և կատարի՛ր 3-րդ առաջադրանքը։

12.09.19

Դասարանում՝

Ընթերցել, քննարկել Վ․ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը ամբողջությամբ։ Անդրադառնալ  անծանոթ բառ-արտահայտությունների բացատրությանը, մայրենիի ֆլեշմոբին։ Ստուգել նախորդ օրվա աշխատանքը։ Կարդալ  «Վ․ Սարոյանը հիշում է․․․» նոր նյութը, բացատրել անծանոթ բառերը։

Լրացուցիչ աշխատանք տանը՝

Կարդա՛ և փորձի՛ր պատմել սովորել  Վ․ Սարոյանի դպրոցական տարիների մասին փոքրիկ հուշը։ Ուշադրություն դարձրո՛ւ բառարանին։

11.09.19

Դասարանում՝

1.Ընթերցել, քննարկել Վ․ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի երկրորդ մասը։ Անդրադառնալ  անծանոթ բառ-արտահայտությունների բացատրությանը։ Ստուգել լրացուցիչ աշխատանքը։

2.Գրի՛ր, թե ի՞նչն է ուրախացնում, ի՞նչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Լրացուցիչ աշխատանք տանը՝

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի երրորդ մասը։

Գրավոր պատմի՛ր, թե ինչպե՞ս անցավ առաջին օրը, երբ դու առաջին անգամ հաճախեցիր դպրոց։ Պատումդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Առաջին օրը դպրոցում»։

10.09.19

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի երկրորդ մասը։

Առաջադրանք՝

Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

09.09.19

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի առաջին մասը։

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բառարանի  օգնությամբ բացատրի՛ր։

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ որդի, աղքատ, ճանապարհ, սարսափելի, քնքուշ։

Ուշադրություն դարձրու բառերի գրությանը։

Նախագծային ուսուցման շաբաթ․ սեպտեմբերի 2-6

06.09.19

Սիրելի՛ սովորող, ավարտի՛ր նախագծային շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ։ Չմոռանաս, որ մինչև օրվա վերջ պետք է ուղարկես  «Ուսումնական ամառ 2019»  նախագծի ամփոփումը։

05.09.19

Կարդա՛  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի ևԿառլսոնի մասին»  գրքից հատվածը մինչև վերջ։

Առաջադրանքը մնում է նույնը․ բանավոր պատասխանի՛ր հարցերին՝

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:

04.09.19

1. Շարունակի՛ր  բլոգումդ ամփոփել «Իմ ուսումնական ամառը» նախագիծը: Հիշեցնեմ, որ նախագիծն ամփոփելու վերջնաժամկետը սեպտեմբերի վեցն է:

2.Կարդա՛  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի ևԿառլսոնի մասին»  գրքից հատվածը մինչև հետևյալ նախադասությունը՝ Մանչուկը լուռ էր. նա ասես քարացել էր։

Բանավոր պատասխանի՛ր հարցերին՝

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:

03.09.19

  • Սիրելի՛ չորրորդցի,  բլոգումդ պատմի՛ր՝ ինչպե՞ս ես անցկացրել գիտելիքի օրը, ի՞նչ գիրք ես նվիրել մեր ընթերցասրահին, ընկերոջդ:
  • Եվս մեկ անգամ կարդա՛ «Ուսումնական ամառ 2019» նախագիծը, մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ը, բլոգումդ ամփոփի՛ր նախագիծը «Իմ ուսումնական ամառը»վերնագրով:

02.09.19

Ծանոթացում սովորողների հետ, դասավանդողի բլոգի  ներկայացում, ամռան ընթացքում ընթերցած գրքերի բանավոր ներկայացում-քննարկում։