Առաջադրանքների մեդիափաթեթ․ 5-րդ դասարան

Ուսումնական ամառ 2019

Ընթերցարան՝

Աստրիդ Լինդգրեն

Առաջադրանքներ՝

Յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում ներկայացրու, թե`

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը)։
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ամառային հանգիստ՝

  1. Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )։
  2. Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ՝ բլոգումդ պատմի՛ր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:

 

23.05.19

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

Տեքստային աշխատանք

22.05.19

Գրաբարյան նախադասությունները փոխադրի՛ր աշխարհաբարի՝ քանի տարբերակով կարող ես։

21.05.19

Գրաբարյան նախադասությունները փոխադրի՛ր աշխարհաբարի՝ քանի տարբերակով կարող ես։

20.05.19

Թեստ 4 տեղադրի՛ր բլոգումդ, ապա կատարի՛ր առաջադրանքները:

17.05.19

Սիրելի՛ սովորող, ուսումնական տարին մոտենում է ավարտին: Կարգավորի՛ր բլոգդ, լրացրո՛ւ բաց թողած աշխատանքներդ: Քո բլոգում եղած նյութերը համեմատի՛ր իմ բլոգում առկա նյութերի հետ, որոնք պետք է կատարած լինեիր և լրացրո՛ւ բացթողումներդ:

 

16.05.19

  1. Կարդա՛ Հ․ Թումանյանի «Ուրախ գիշեր»  պատմվածքը և մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ հասկացար ընթերցելիս։

2.Ներբեռնի՛ր և կատարի՛ր՝

Գործնական աշխատանքների փաթեթ

 

15.05.19

Նախորդ օրվա աշխատանքը ուժի մեջ է։

Կարդա՛ առակը և  կատարի՛ր առաջադրանքները։

 

14.05.19

Մայիսյան 14-րդ հավաք. ամփոփում ենք ուսումնական տարին

Ամփոփման համար ընտրի՛ր հետևյալ տարբերակներից մեկը՝

  • Գրի՛ր հաշվետվություն, թե ի՞նչ ես արել տարվա ընթացքում, ամփոփի՛ր այս ուսումնական տարին: Ի՞նչ ես սովորել, ի՞նչ նախագծերի ու ճամփորդությունների մասնակցել, ի՞նչ գրքեր ես կարդացել և այլն: Շուտով տեղափոխվում ես Մայր դպրոց, ի՞նչ սպասելիքներ ունես: Նույն աշխատանքը կարող ես ներկայացնել նաև տեսանյութի օգնությամբ: Աշխատանքը տեղադրիր բլոգումդ:

 

13.05.19

1.Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Ալբերտո Մորավիա ՝ «Երբ մտքերը սառչում են օդում»

2.Կարդա՛  «Ածականի համեմատության աստիճաններ» թեման և կատարի՛ր առաջադրանքները։

 

10.05.19

Կրկնի՛ր «Ածական» թեման և կատարի՛ր առաջադրանքները։ «Ածականի համեմատության աստիճաններ» ենթավերնագրին չեք անդրադառնում։

 

08.05.19

Տանը՝

Կարդա՛ առակը, կատարի՛ր առաջադրանքները՝  Արջի ընկերություն։

Դասարանում՝

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

 

07.05.19

1.Կայքի նյութերից ընտրի’ր մեկը, թարգմանի’ր, տեղադրի’ր բլոգումդ։

2.Հոլովվի՛ր դասարան, ընկեր, սեղաններ, համակարգիչ բառերը։

Հիշի’ր՝

Գոյականի հոլովները

 

06.05.19

1. Սիրելի’ սովորող, վաղը ճամփորդության ենք։ Կրկնի’ր Բիսեթից ընթերցած այն գործերը, որոնք քննարկել ենք դասարանում։

2.Համացանցից ընթերցի’ր Դոնալդ Բիսեթի մասին. պատրաստ եղի’ր բանավոր ներկայացնել կարդացածդ։

 

03.05.19

Կարդա՛ Դոնալդ Բիսեթի ,,Մրջյունն ու շաքարավազը,, գործը:

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր միտքը՝ ,,Ժլատը նա է, ով…,,:

02.05.19

Պատմել սովորի՛ր Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել» գործը։

Պատմվածքից դուրս գրի՛ր ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներին պատկանող երկուական բառ։

 

30.04.19

1.Կարդա՛  Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել» գործը։

2.Կարդա՛, սովորի՛ր տեսական մասը և կատարիր առաջադրանքները։

Գոյականի հոլովները

 

29.04.19

Սիրելի՛ սովորող, պատրաստվում ենք ճամփորդության դեպի Հենրիկ Մալյանի անվան թատրոն, ուր դիտելու ենք Դ. Բիսեթի <<Շրջված երազ>> ներկայացումը։

Կարդա՛ Դոնալդ Բիսեթի «Ռնգեղջյուրն ու բարի փերին» գործը։

 

26.04.19

Տանը՝

Վախթանգ Անանյան՝ «Քարակոփ կածան»

Դասարանում՝

Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» գործը, և կատարի՛ր տեքստային առաջադրանքները։

 

25.04.19

Ընտանեկան նախագիծ՝

Սիրելի՛ սովորող, տանը ծնողներիցդ մեկի հետ ընթերցի՛ր 4-5-րդ դասարանների ուսումնական պլանը, և բլոգումդ մի քանի նախադասությամբ գրի՛ր կարծիք, առաջարկ, դիտարկում՝ուսումնական պլանի վերաբերյալ։ Աշխատանքիդ հղումը մինչև երեկո անպայման ուղարկի՛ր իմ էլ․ հասցեին։

Ուսումնական պլան․ 4-5-րդ  դասարաններ

 

23.04.19

Ներբեռնի՛ր, կարդա՛ և պատմել սովորի՛ր «Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը» նյութը և կատարի՛ր առաջադրանքները։

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

 

22.04.19

Ընթերցի՛ր Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել» գործը։

Կարդա՛ «Գոյական․ գոյականի թիվը» թեման և կատարի՛ր առաջադրանքները։

 

19.04.19

Ընթերցի՛ր  Ջաննի Ռոդարիի «Շների երկիրը» գործը։

Առաջադրանքներ՝

1.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի՛ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

2.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերինէ –եր վերջավորություն ավելանումո՞ր բառերին՝ –ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

 

18.04.19

Ընթերցի՛ր  Ջաննի Ռոդարիի «Սև քթերի կղզին» գործը։

Առաջադրանքներ՝

1.Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  -իչ, -դժ, ան, -ակ, -իկ, -ուկ, -ական, -ային, -որեն, -ուհի։

 

17.04.19

Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Երիտասարդ խեցգետինը» գործը և կատարի՛ր տեքստից հետո գրված 1-5-րդ առաջադրանքները։

 

16.04.19

1.Կարդա՛ «Նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցման» թեման, սովորիր, ապա հորինիր այնպիսի պատմություն, որտեղ լինեն և՛ պատմողական, և՛ հրամայական, և՛ հարցական, և՛ բացականչական նախադասություններ:

Նախադասությունների տեսակները

2. Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը» պատմվածքից հետո գրված մտքերից հետևյալով գրի՛ր փոքրիկ ստեղծագործական աշխատանք՝ «Ամենակարևորը սերն է․ սիրո պակասը ոչնչով չի լրացվի․․․»։

 

15.04.19

Պատմել սովորի՛ր Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը» պատմվածքը, էջ 123:

Կատարի՛ր 5-րդ և 6-րդ առաջադրանքները, էջ 126:

 

12.04.19

Այսօր 19:00 մայրենիի ֆլեշմոբն է։ Առաջադրանքները կարող եք տեսնել mshk.am կայքում։ Ստեղծագործ ժամանց բոլորիդ։

1.Ընթերցարանից կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը» պատմվածքը, էջ 123։

Կատարի՛ր 2-րդ, 7-րդ և 8-րդ առաջադրանքները, էջ 126:

2.Կատարի՛ր տեքստային առաջադրանքները։

Թոմ Սոյերի արկածները

 

11.04.19

  1. Համացանցից փնտրի՛ր և բլոգումդ գրի՛ր տասը դարձվածք՝ իրենց նշանակություններով։

2. Ընտրածդ դարձվածքներից առանձնացրո՛ւ մեկը որպես վերնագիր, և հորինի՛ր փոքրիկ պատմություն․ պատմությունդ  կարող ես նաև նկարել։

 

10.04.19

Ընթերցարանից    կարդա՛ Ավ․ Իսահակյանի «Կյանքից թանկ բանը» գործը, էջ 121։

Կատարի՛ր 4-րդ, 5-րդ և 6-րդ առաջադրանքները, էջ 122:

 

09.04.19

Ներբեռնի՛ր և կատարի՛ր աշխատանքը:

Գործնական աշխատանք

 

08.04.19

  1. Կրկին կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Արևի մոտ» պատմվածքը:
  2. Մի քանի նախադասությամբ շարունակիր միտքը՝ «Եթե լինեի տղայի փոխարեն․․․»։

2.Դարձվածքներ․ ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

Դարձվածքներ

 

05.04.19

Կարդա՛ և պատմել սովորի՛ր Ավետիք Իսահակյանի «Արևի մոտ» պատմվածքը:

2.Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ զգացողություններդ՝  կարդացածիդ վերաբերյալ։

 

04.04.19

Պատմել սովորի՛ր Ավետիք Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ» պատմվածքը:

Ստեղծագործական աշխատանք՝ «Արդարության առջև հավասար են բոլորը»։

Անգիր սովորի՛ր Եղիշե Չարենցի «Հնչում են օրերը, կանչում են» բանաստեղծությունը։

2.Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ զգացողություններդ` կարդացածիդ վերաբերյալ։

 

03.04.19

1.Կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ» գործը:

2.Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ զգացողություններդ` կարդացածիդ վերաբերյալ։

3.Մեդիաուրբաթին ընթերցվող բանաստեղծություններն են, կրկնե՛ք։

Մեդիաուրբաթ

 

02.04.19

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Ծառա Սիմոնը» պատմվածքը:

Մեդիաուրբաթին ընթերցվող բանաստեղծություններն են, կրկնե՛ք։

Մեդիաուրբաթ

 

01.04. 19

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը՝

Գործնական աշխատանք

Կրկնի՛ր Ե․ Չարենցի հետևյալ բանաստեղծությունները․ մեդիաուրբաթին ընթերցելու ենք՝

Մեդիաուրբաթ

 

25.03-29.03

Սիրելի՛ սովորող, գարնանային ուսումնական արձակուրդի ընթացքում ընթերցի՛ր քո  նախընտրած գիրքը, պլոգումդ պատմի՛ր գրքի մասին՝ նշելով <<Իմ գրադարանը>> բաժինը։

 

21.03.19

Կարդա՝ «Ստեփան Զորյանը Ղազարոս  Աղայանի մասին»։

Ստեղծագործական աշխատանք՝ «Լավ է աչքով կույր լինել, քան՝ մտքով»

20.03.19

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային  աշխատանքը։

Տեքստային աշխատանք

 

19.03.19

Կարդա՛ և պատմել սովորիր Ղ․ Աղայանի «Ոսկի և երկաթ» գործը։

Առաջադրանքներ՝

1.Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գինին  պահելու տեղ, կապույտ աչքերով,  հույների երկիր,  ծաղիկներով զարդարված:

2.Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ հարցին պատասխանող
բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.
Օրինակ՝ Կինը հարցրեց:  Երիտասարդ կինը  հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ:
Սիրտը քար է:
Հայրն ընկեր է:
Երկիրը պտտվում է:

 

18.03.19

Կարդա՛ և պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Ծառերի գանգատը» գործը։

Առաջադրանք՝

1.Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին՝ ի՞նչ սովորեցիր, ի՞նչը քեզ դուր եկավ, ի՞նչը կփոխեիր և այլն (աշխատանքդ հրապարակի՛ր առանձին հղումով)։
2.Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

3.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: 
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

 

 

15.03.19
Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

Գործնական աշխատանք

14.03.19
Կարդալ և պատմել սովորի՛ր Ավետիք Իսահակյանի ՙՙԱմենապիտանի բանը՚՚ գործը:

Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր:

13.03.19

Նախորդ օրվա աշխատանքը մնում է նույնը։

Գրի’ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ ,,Ճշմարտությունն ու ես,, վերնագրով։

12.03.19

Կարդա՛  նյութը՝ Եղիշե Չարենցն ամաչեց հացից։

Փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել վերաբերմունքդ՝ կարդացածիդ վերաբերյալ։

11.03.19

Անգիր  սովորի’ր Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը։

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

Գործնական աշխատանք

07.03.19

1. Գրի’ր աքրոստիկոս ,,Մայրիկ,, բառով։
2. Անգիր  սովորի’ր Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը։

06.03.19

Նախորդ օրվա հետաքրքրաշարժ լեզվական հարցերի նմանողությամբ ինքդ հորինիր մի քանի հարց։

05.03.19

Ձեր Էլ․ հասցեներին ուղարկել եմ հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ։ Ներբեռնե՛ք և կատարե՛ք այդ առաջադրանքները։

04.03.19

Կրկնի՛ր Եղիշե Չարենցի «Հնչում են օրերը, կանչում են» բանաստեղծությունը ։

Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր 318 և  320-րդ առաջադրանքները։

01.03.19

Անգիր սովորի՛ր Եղիշե Չարենցի «Հնչում են օրերը, կանչում են» բանաստեղծությունը ։

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Դռները բացե՜ք, գարուն է եկել»։

28.02.19

Անգիր սովորի՛ր Եղիշե Չարենցի «Հնչում են օրերը, կանչում են» բանաստեղծության առաջին ութ տողերը։

Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր 296-րդ և  298-րդ առաջադրանքները։

27.02.19

Կարդա՛ Եղիշե Չարենցի «Հնչում են օրերը, կանչում են» բանաստեղծությունը։

Առաջադրանք՝

Բանաստեղծությունն ընթերցելիս, ի՞նչ զգացողություններ ունեցար։

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ բոսոր, ղողանջ, բոց, հրկեզ, հնչեղ։

26.02.19

Ածանցների տեսակները։ Ներբեռնի՛ր և կատարիր առաջադրանքները։

Ածանցների տեսակները

25.02.19

1.Նորից կրկնե՛ք արմատ, ածանց, հոդակապ թեման, կան սովորողներ, որ  չեն պատկերացնում։

2. Կրկնի՛ր նախորդ տարի սովորածդ  հետևյալ  բանաստեղծությունները՝

Ե․ Չարենց․ բանաստեղծություններ

3.Առաջադրանք՝

Գրի՛ր 5-7 արմատ և դրանցով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝

Արմատ՝ արև

Ածանցավոր՝ արև+ային

Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ

22.02.19

1.Սիրելի՛ սովորողներ, մենք ավարտեցինք «Կարդում ենք Հ․ Թումանյան» նախագիծը։ Կարծում եմ, այս հեղինակի գրած բանաստեղծությունները քեզ դուր եկան։ Սկսում ենք «Կարդում ենք Եղիշե Չարենց» թախագիծը։

2. Կրկնի՛ր նախորդ տարի սովորածդ  հետևյալ  բանաստեղծությունները՝

Ե․ Չարենց․ բանաստեղծություններ

3.Բառագիտություն. արմատ , ածանց, հոդակապ։ Ներբեռնի՛ր, կարդա  և սովորիր տեսական մասը, կատարիր առաջադրանքները։

Արմատ, ածանց, հոդակապ

21.02.19

Անգիր սովորիր Հ. Թումանյանի հետևյալ քառյակները և փորձիր գրավոր մեկնաբանել, թե ինչ հասկացար:

Քառյակներ

20.02.19

Ընտրի՛ր Թումանյանի քառյակներից 4-5-ը և սովորիր անգիր:

19.02.19

Պատմել սովորի՛ր  Հովհաննես Թումանյանի  «Արջաորս» պատմվածքը։

Կատարի’ր  1-ին  և 4-րդ առաջադրանքները:

18.02.19

Հովհաննես Թումանյան «Արջաորս»

Կատարիր պատմվածքի վերջում տրված առաջադրանքներից 2-րդ և 3-րդ առաջադրանքները:

15.02.19

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:

1.Կրկնիր Հ. Թումանյանից անգիր սովորած  բոլոր բանաստեղծությունները. միասնական ընթերցելու ենք:

2.Ներբեռնիր և կատարիր գործնական աշխատանքը:

Գործնական աշխատանք

14.02.19

Պատմել սովորի’ր Հ․ Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը։

Առաջադրանք՝

Պատմվածքն ընթերցելուց հետո մի քանի նախադասությամբ գրիր զգացողություններիդ մասին։ Աշխատանքդ վերնագրիր հետևյալ կերպ՝ ,, Իմ խոհերն ու զգացողությունները,,։

13.02.19

Կարդա՛  Հ․ Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը:

Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրիր:

12.02.19

Ընթերցարանից կարդա՛  Հ․ Թումանյանի «Ահմադը» պատմվածքը, էջ 134։

Կատարի՛ր 4-րդ առաջադրանքը, էջ 136։

11.02.19

Անգիր սովորի՛ր Հ․ Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունը։

Ս․ Մարկոսյանի գրքից կատարի՛ր 272-րդ առաջադրանքը։

08.02.19

Վարժ կարդալ սովորի՛ր Հ․ Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունը։

Առաջադրանք՝

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր և դրանցով կազմի՛ր նախադասություններ։

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ ուխտ, ճամփա, մրրիկ, ցիրուցան, անվեհեր։

07.02.19

Կարդա’  Թումանյանի մասին  Նվարդ Թումանյանի հուշերից  այս հատվածը։ Հատվածից առանձնացրու քեզ դուր եկած մասը։

06.02.19

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի ,,Ամենից լավ տունը,, բանաստեղծությունը:

Ս․ Մարկոսյանի գրքից կատարի՛ր 253-րդ և 254-րդ առաջադրանքները։

05.02.19

Կարդա Հ. Թումանյանի ,,Ամենից լավ տունը,, բանաստեղծությունը:

Գրիր ստեղծագործական աշխատանք համանուն   վերնագրով՝ ,,Ամենից լավ տունը,,:

04.02.19

1.Գրի’ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ ,,Եթե ունենայի ժամանակի մեքենա,,։

2.Ս. Մարկոսյանի գրքից ընտրի’ր մեկ առաջադրանք և կատարիր։

01.02.19

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի ,,Երկու սև ամպ,, բանաստեղծությունը:

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորիր:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և հիմնավորիր, թե ինչու ես այդպես մտածում:
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

31.01.19

Պատմել սովորի՛ր  Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրությունը:

Առաջադրանք՝

ա.Քո դպրոցն համեմատի՛ր  Թումանյանի դպրոցի  հետ և գրի՛ր փոքրիկ պատում:

բ.Վարժ կարդալ սովորի՛ր հետևյալ բանաստեղծությունները, պետք է միասնական ընթերցենք: Բանաստեղծությունները ներբեռնի՛ր հեռախոսումդ, կամ՝ նկարի՛ր, որ ընթերցելիս լինի ձեռքիդ:

Բանաստեղծություններ

30.01.19

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրությունը։

Առաջադրանք՝

Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

29.01.19

Ղափամայի ծեսին ընդառաջ հորինի՛ր ակրոստիքոս դդում և ղափամա բառերով: Հորինուկներդ կարող ես նաև նկարել:

Հիշի՛ր՝

 Ակրոստիքոսը  բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

25.01.19

Պատմել սովորի՛ր Հ․ Թումանյանի պատմվածքը, էջ 16։

1.Պատմվածքից դուրս գրի՛ր հինգական գոյական, ածական, բայ և դրանցով կազմի՛ր նախադասություններ։

2.Շարունակի՛ր պատմվածքը՝ ավելացնելով 4-5 նախադասություն։

24.01.19

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի պատմվածքը, էջ 16։

Կատարի՛ր 4-րդ և 6-րդ առաջադրանքները, էջ 18:

23.01.19

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը, էջ 5։

Առաջադրանք՝

Կատարի՛ր 6-րդ առաջադրանքը, էջ 5:

22.01.19

Ընթերցարանից կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը, էջ 5։

Առաջադրանք՝

Կատարի՛ր 1-ին, 2-րդ և 3-րդ առաջադրանքները, էջ 5:

21.01.19

Սիրելի՛ սովորող, այսօր  ամփոփի՛ր  դեկտեմբերի 28-հունվարի 8-ի Ամանորյա նախագծային առաջադրանքները։ Աշխատանքիդ  հղումն անպայման ուղարկի՛ր իմ էլ․ հասցեին։

Դեկտեմբերի 28-հունվարի 8

Առաջադրանքներ`

1.Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի կամ դիտածդ հետաքրքիր ֆիլմի մասին։

2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք Ամանորին:

3.Պատրաստի՛ր երաժշտական բացիկ և  դրա միջոցով ընկերներիդ, դասավանդողներիդ ուղղի՛ր բարեմաղթանքներ (կարող ես մաղթանքներդ ներկայացնել նաև պատումի տեսքով)։

20.12.18

Սիրելի՛ սովորող, վաղը կավարտվի ուսումնական առաջին շրջանը։

Առաջադրանք՝

Մի քանի նախադասությամբ պատմի՛ր այս ուսումնական շրջանում քո ձեռքբերումների ու կորուստների մասին։ Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Իմ ձեռքբերումներն  ու կորուստները»։

19.12.18

Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր առաջադրանք 210-215-ը։

18.12.18

Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր առաջադրանք 208-ը:

Տեքստային աշխատանք

17.12.18

Ովքեր գրել են, երկրորդ անգամ գրելու կարիք չկա։

Սիրելի՛ սովորող, «Իմ բլոգը․ առավելություններ, թերություններ» վերնագրով կատարի՛ր բլոգային փոքրիկ ուսումնասիրություն։

Հուշող հարցեր՝

Որքանո՞վ է համապատասխանում բլոգդ՝ բլոգին ներկայացվող պահանջներին։

Բլոգումդ յուրաքանչյուր առարկա ունի՞ իր բաժինը։

Բլոգումդ կա՞ քո մասին փոքրիկ պատում, նկար։

Քեզ ամենից շատ դուր եկած բլոգային նյութը, պատումը։

1-10 միավորանոց սանդղակով ինքդ գնահատի՛ր քո բլոգը։

Աշխատանքդ հրապարակի՛ր մայրենիի բաժնում։

Այլ։

14.12.18

Ընթերցարանից կրկնի՛ր «Սասունցի Դավիթը» էպոսի առաջին և երկրորդ մասերը, հարցնելու եմ․ նախորդ տարի դուք սովորել եք, էջ 61։

Կարդա՛ Շառլ Ազնավուրի  «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք» գործը։

Գրի՛ր զգացողություններիդ մասին։

13.12.18

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի գործը։

Քո ընտրությամբ Ս․ Մարկոսյանի գրքից կատարի՛ր մեկ  առաջադրանք։

12.12.18

Պատմել սովորի’ր Պաուլո Կոելիոյի  հեքիաթը։

Առաջադրանք՝

Գրի’ր ստեղծագործական աշխատանք՝,,Բարության ուժը,,։

11.12.18

Կարդա՛ Պաուլո Կոելիոյի  հեքիաթը։

Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, դրանցից մի քանիսով կազմի՛ր նախադասություն։

10.12.18

Տեքստային աշխատանք։

07.12.18

Պատմել սովորի՛ր Պաուլո Կոելիոյի «Ամանորյա հեքիաթ » գործը։

Ս․ Մարկոսյանի հայոց լեզվի գրքից կատարի՛ր 152-155-րդ առաջադրանքները:

06.12.18

Կարդա՛ Պաուլո Կոելիոյի «Ամանորյա հեքիաթ » գործը։

Ստեղծագործական աշխատանք՝ «Երազանքներն իրականանում են, երբ․․․»։

05.12.18

Ս. Մարկոսյանի գրքից կատարի’ր 147֊150 առաջադրանքները։

04.12.18

Կրկին կարդա՛ ՝ Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային։

Պատմի՛ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։ Առանձնացրո՛ւ քեզ հոգեհարազատ խորհուրդները։

03.12.18

Կարդա՛ տեքստը, առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

30.11.18

Ընթերցարանից կարդա՛ Ստեփան Զորյանի «Արջը» պատմվածքը, էջ 21։

Կատարի՛ր 1-ին և 4-րդ առաջադրանքները, էջ 26:

29.11.18

Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը։

Ստեղծագործական աշխատանք՝ վերնագրով։

28.11.18

Ընթերցարանից կարդա  Համո Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը, էջ 19:

Կատարի՛ր 1-ին,  2֊րդ և 3֊րդ առաջադրանքները, էջ 20:

27.11.18

Տեքստային աշխատանք՝  թեստ 18։

26.11.18

Բանաստեղծությունը մնում է նույնը. Համո Սահյան` «Անտառում»։ Ովքեր չէին սովորել, անպայման սովորում են։

Կատարի՛ր 4֊րդ և 6֊րդ առաջադրանքները, էջ 14:

23.11.18

Ընթերցարանից անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը, էջ 13:

Կատարի՛ր 2֊րդ և 3֊րդ առաջադրանքները, էջ 14:

22.11.18

Ս․ Մարկոսյանի հայոց լեզվի գրքից կատարի՛ր 120-122-րդ առաջադրանքները, էջ 30:

21.11.18

Ս․ Մարկոսյանի հայոց լեզվի գրքից կատարի՛ր 110-113-րդ առաջադրանքները, էջ 28:

20.11.18

Ընթերցարանից կարդա՛  Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը մինչև վերջ:

Կատարի՛ր 6֊րդ և 7֊րդ առաջադրանքները, էջ 12:

19.11.18

Ընթերցարանից կարդա՛  Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը, միայն՝ 6-8 էջերը:

Կատարի՛ր 1-ին առաջադրանքը, էջ 12:

16.11.18

Ընթերցարանից կարդա՛ Վախթանգ  Անանյանի  «Ա՛յ, տեղին նախատինք» պատմվածքը, էջ 66:

Կատարի՛ր 4-րդ առաջադրանքը, էջ 68:

Կրկնի՛ր Դանիել Վարուժանի «Հասուն արտ»  բանաստեղծությունը։

15.11.18

Դանիել Վարուժանի «Հասուն արտ»  բանաստեղծությունը անգիր սովորի՛ր մինչև վերջ։

14.11.18

Կրկնի՛ր   Դանիել Վարուժանի «Հասուն արտ»  բանաստեղծության առաջին երեք քառյակները․ դասարանում սովորել ենք անգիր։

Մեդիաուրբաթին պետք է միասնական ասմունքենք։

13.11.18

Ընթերցարանից կարդա՛ Ստեփան Զորյանի «Ա՛յ, տեղին նախատինք» պատմվածքը, էջ 66:

Կատարի՛ր 1-ին և 2-րդ առաջադրանքները, էջ 68:

12.11.18

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի  «Հացը» պատմվածքի  չորրորդ հատվածը, կատարի’ր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Լրացրո՛ւ նախորդ շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները։

Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն

09.11.18

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի  «Հացը» պատմվածքի  երրորդ հատվածը, կատարի’ր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Առաջադրանք՝

Ըստ անհրաժեշտության լրացնել դ, տ կամ թ։
Աղո….ք, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, թփու…., ար….ուկ, բար….,
բեր…., բուր…., դա….ար, դր….ել, եր….իկ, եր….ում, զար…., զվար….,
լեր….անալ, լյար…., խն….իր, խոր….ուբոր…., թուղ…., կար….ալ, կեն….անի,
հաղոր….ել, պա….գարակ, մար…., նյար…., ս….ափվել, թա….երական, Նվար….,
որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), որ….ի, վար…., Վար….ան, վար….ապետ,
շքեր…., Վար….գես, օ…., օրիոր…., գնոր…., ժողովուր…. խր….վիլակ,
ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել։

08.11.18

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի  «Հացը» պատմվածքի  երկրորդ հատվածը, կատարի’ր հատվածից հետո տրված առաջադրանքները:

07.11.18

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի  «Հացը» պատմվածքի առաջին հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

06.11.18

Նախորդ օրվա աշխատանքը բոլորը չէր, որ կատարել էին․ լրացրե՛ք, բլոգային հղումներն ինձ ուղարկեք։

1.Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր առաջադրանք 75, 76, էջ 20-21:

05.11.18

Սիրելի՛ սովորող, մեկնարկել է «Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն» ընտանեկան նախագիծը։

Նախագծի շրջանակում պատրաստի՛ր փոքրիկ տեսանյութ, տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր․ ցանկալին է, որ մայրիկները պատմեն, դուք՝ նկարահանեք՝ «Ինչպե՞ս եղավ, որ դարձա սեբաստացի» վերնագրով։

Հուշող հարցեր՝

Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք  այս կրթահամալիրը, ոչ թե՝ այլ։

Արդյո՞ք արդարացված են ձեր սպասելիքներդ․ հիմնավորի՛ր։

Ի՞նչն է քեզ շատ դուր գալիս կրթահամալիրում․ ինչո՞ւ։

Կրթահամալիրյան քո սիրելի նախագիծը, ծեսը։

Այլ։

«Ուսումնական աշուն 2018». հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2

2.Սիրելի՛ սովորողներ, սահյանական օրերին մենք ընթերցեցինք, քննարկեցինք, տեսանյութ-ռադիոնյութեր ստեղծեցինք հեղինակի՝ աշնան թեմայով գրված բանաստեղծություններով։

1.Ուսումնական աշունը լավագույն շրջանն է, համացանցից որոնել-գտնելու և ընթերցելու  այլ հեղինակների՝ աշնան թեմայով գրված բանաստեղծություններ։

2. Ընթերցածդ բանաստեղծություններից ընտրի՛ր երկուսը, դրանք վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

3. Պատրաստի՛ր ֆիլմ՝ «Աշունն իմ աշխարհում» խորագրով(ֆոտոխցիկով նկարի՛ր ձեր բակի,  թաղամասի, գյուղի կամ քաղաքի աշնանային տեսարանները և ստեղծված նկարներով պատրաստի՛ր ֆիլմը)։

Ուրբաթ օրվա ընթացքում  ինձ ուղարկե՛ք աշխատանքի հղումը։

Աշնանային վեյե՜լք ձեզ, սիրելիներս։

Նախագիծ՝ «Առականի»

26.10.18

Սուսան Մարկոսյանի գրքից կատարի’ ր 66, 67, 68֊րդ առաջադրանքները։

25.10.18

1.Մխիթար Գոշի առակներից ընտրի՛ր մեկը, ընթերցի՛ր, վերլուծի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։ Առակներն ընտրի՛ր համացանցից։

2.Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր առաջադրանք 61, 62, 65:

24.10.18

1.Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր առաջադրանք 56, 57, 58:

Աշխատանքը մնում է նույնը՝ 

Փորձի՛ր նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինել և տեղադրել բլոգումդ։

23.10.18

Կարդա՛ Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Բառագիտություն.բառիմաստ

Առաջադրանքներ՝

1.Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր առաջադրանք 52, 53, 55. էջ 16:

2.Փորձի՛ր նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինել և տեղադրել բլոգումդ։

22.10.18

1.Անգիրը նմում է նույնը՝ Համո Սահյան՝ «Մայրամուտ»։ Բոլորը պատրաստ լինեն։

2.Ընթերցի՛ր և պատմել սովորի՛ր Եզոպոսի «Առյուծն ու մուկը» առակը։

Քնած առյուծի մարմնի վրայով մի մուկ վազեց: Առյուծը զարթնեց, բռնեց նրան և, այն է, ուզում էր խժռել, բայց մուկը խնդրեց բաց թողնել իրեն՝ հավատացնելով, որ բարությամբ կհատուցի իր փրկության համար: Առյուծը քահ-քահ ծիծաղեց ու բաց թողեց նրան:

   Բայց, շատ չանցած այնպես պատահեց, որ առյուծն ընկավ որսորդների ճանկը, և նրան պարանով կապկպեցին ծառին: Մուկը, լսելով, նրա հառաչանքները, իսկույն ևեթ վազեց, կրծեց պարանը և ազատեց նրան՝ ասելով.
-Այն ժամանակ դու ծիծաղեցիր ինձ վրա և կարծես թե չհավատացիր ինձ, իսկ հիմա իմացիր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել լավության համար:

Գրավոր պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

ա․Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը։

բ. Գրիր տրված բառերի բացատրությունը:
   խժռել-
  ճանկ-
  երախտահատույց-

գ․ Մուկն ինչո՞ւ օգնեց առյուծին։

դ․ Մտածի՛ր՝ ուժեղը և թույլը ե՞րբ կարող են միմյանց կարիքը զգալ։

 3. Փակագծում տրված գոյականները գրի՛ր եզակի կամ հոգնակի թվով:
(Տղա) համարձակ առաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում:Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկականգազանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառիգրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուր) երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց(փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:

Հիշի՛ր

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։
 Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր  և այլն։ Առակում խրախուսվում է լավը, բարին և դատապարտվում վախկոտությունը, չարը, վատը:
Առակի վերջում ասվում է, թե ինչ է այն սովորեցնում:

Սահյանական օրեր․․․

19.10.18

Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը։

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր բանաստեղծության  գեղեցիկ պատկերները:
  2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

3.Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր առաջադրանք 50, 51. էջ 15:

18.10.18

Համո Սահյանի բանաստեղծություններից ընտրի՛ր մեկը և համապատասխան երաժշտության համադրությամբ պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրության։ Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր ինձ:

Գործնական աշխատանք՝

Բառագիտություն․ բառիմաստ

Սուսան Մարկոսյանի գրքից կատարի՛ր առաջադրանք 33, 34. էջ 12:

17.10.18

1.Կայքի նյութերից ընտրի՛ր մեկը, թարգմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝ նշելով ռուսերեն բաժինը։

2.Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ՝

  1. Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ, երան, երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։

Ա. 4 Բ. 5 Գ. 6 Դ. 7 Ե. 8

  1. -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:

Ա. 3 Բ. 6 Գ. 9 Դ. 10 Ե. 16

  1. Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Նման օրինաչափությամբ գտեք պատասխանի տարբերակների «ավելորդ» բառը:

Ա. ծաղիկ Բ. պատանի Գ. պապ Դ. գիրք Ե. Ծիծաղ

  1. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

16.10.18

Սիրելի՛ սովորողներ, ձեր դասարանական մեյլին ուղարկել եմ տեքստային աշխատանքը․ ներբեռնե՛ք և աշխատեք։

Պատմել սովորի՛ր  Վախթանգ Անանյանի «Քարակոփ կածան» պատմվածքը։

15.10.18

Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը ովքեր անգիր չէին սովորել՝ սովորեն։

Գործնական աշխատանք՝

1.Ըստ անհրաժեշտության լրացնել ղ կամ խ։
Ա….բյուր, ա….ջիկ, խրո….տ, ա….տ (կեղտ), ա….տ (հիվանդություն),
հա….ճապակի, ա….քատ, բո….կ, տա….տակ, գա….թ, դա….ձ, կմա….ք, դե….ձ,
դե….ձանիկ, ե….բայր, զե….չ, թու….թ, կե….տ, կո….պեք, կո….ք, հա….թել,
տա….տկալի, հ….կել, ճե….ք, կ….տար, մա….թել, մե….ք, մ….կտալ, շա….կապ,
շ….թա, թու….պ, ո….բ, ո….ջ, ո….կույզ, ցողաթաթա…., պ….տոր, ու….տ
(սապատավոր կենդանի), ու….տ (երդում, դաշինք), փե….կ,  փո….ք,
քա….ցր, սանդու….ք, ծ….նելույզ, փա….չել, սե….մել։

2.Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով  բառերի փոփոխված ձևերը այնպես, որ նախադասությունը ճիշտ լինի։

Իր … հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ …, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը … դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու … կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին … ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո … հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր …, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց … հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն … հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր … ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ … լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ … ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը … դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական … չեն գրում:

10.10.18

Անգիր սովորի՛ր  Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։

Առաջադրանք՝

1.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Հայաստանն իմ տունն է․․․»։

2.Տրված բառերը ըստ անհրաժեշտության գրի՛ր միասին, անջատ, կամ գծիկով։
Արագ (արագ), հյուր (ընկալություն), յոթանասուն (երեք), տեղի (անտեղի),
մուգ (կարմիր), հյուսիս (արևելք), դեմ (դիմաց), ուշ (ուշ), ըստ (արժանվույն), դուրս
(մղել), ծառից (ծառ), քանի (որ), կողք (կողքի), կապտա (կանաչ), մի (քանի), լեփ
(լեցուն), տեղից (տեղ), լեռն (աշխարհ), երկ (կենցաղ), սպիրտ (այրոց), երկու
(երրորդ), փայտ (փորիկ), հյուսիս (արևմտյան), ի (սկզբանե), փոք (ինչ), հող
(անցում), ծափ (տալ), ոտքից (գլուխ)։

09.10.18

Կարդա՛ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ՝

1.Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր բանաստեղծությունը։

2.Գրավոր բացատրի՛ր հետևյալ միտքը՝

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:

Կոմիտասյան օրեր․․․

08.10.18

Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը ովքեր անգիր չէին սովորել, սովորեն։

Առաջադրանք՝

Գրի՛ր ակրոստիքոս հետևյալ բառերով՝ Հայաստան, Երևան, մայրաքաղաք, հայրենիք։

Հիշի՛ր

Ակրոստիքոսը  բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։ Օրինակ՝

Սփռվել է շուրջս մի անիմաստ լռություն….
Կ աղկանձում է շունը պատուհանիս տակ…
Ի նձ տանջում է նորից մի հիշողություն,
Զ արնվում է սրտիս մի անսահման տխրություն…
Բ ույն է դրել սրտումս թախիծն աննպատակ…

05.10.18

Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի…

Առաջադրանքներ՝

1.Հետևյալ կայքից ընտրի’ր որևէ նյութ, որը քեզ համար հետաքրքիր է, թարգմանի’ր:

 2.Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:
1. Մայրս ինձ հարցրեց.
-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:
2. Աղվեսն ագռավին խնդրեց.
-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:
3. Արջն աղվեսին ասում էր.
-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
4. Պապս ասաց.
-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
Եղբայրս ասաց.
-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
5. Տղան ասաց.
-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

04.10.18

1.Կարդա՛ «Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը» նյութը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները։ Փաթեթն ուղարկվել է դասարանական մեյլին։

2.Հետաքրքիր մի դեպք Կոմիտասի կյանքից․․․

Ճեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաև Կոմիտասը` ճեմարանականների սիրելի Հայր Սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
– Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս Հայր Սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված և արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
– Հա’յր Սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

Առաջադրանքներ՝

  1.  Պատմության ո՞ր հատվածը քեզ դուր եկավ, ինչո՞ւ։
  2. Ընթերցելով այս հատվածը, ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր Կոմիտասը։               Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել:

03.10.18

Պատմել սովորի՛ր Մուշեղ Գալշոյանի «Սպասում»  պատմվածքը։

Առաջադրանք՝

Կատարի՛ր պատմվածքից հետո տրված առաջադրանքները. մի մասը կատարել ենք դասարանում։

02.10.18

Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի «Սպասում» պատմվածքը, որը նվիրված է Կոմիտասին։

Գործնական աշխատանք՝

1.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

2.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

Խնձորենի, տգեղ, անհարմար, անզեն, անտուն, անգութ , դժբախտ, դժգոհ, լճակ, շնիկ, գառնուկ,  կանաչեղեն, միտք,  լեռնցի, սարեցի, գյուղացի։

01.10.18

Ստեղծագործական աշխատանք՝ «Աշունն իմ աշխարհում»։

Գործնական աշխատանք՝

Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը:

Ա․Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի  .ակ չի կարող ապրել: Ար.մտյան Աս. այի տո.ակեզ  կլիմա.ի պատ.առով ան..դ.ատ շատ ջուր է գոլորշ.անամ ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիաթյու.. աճում է: Աղերը Մեռ.ա լծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է
Բ.Ամերիկ.ան մի ակու.բում, որտեղ երա..տությունն ան.ա.ար որոտում է, կարելի   է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպ.ով անջատվում է: Տասը ցենտը քիչ չ., բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդո..ը, որի համար անձա.բ կանխիկ վճա.ել ես: Հազար ին. հար.ուր հի.ունին.  թվին ամերիկ.ան ռադ..ն մի անսովոր հաղոր.ում տվեց:Ունկ.դիրների ուշադրությանը ներկա.ացրին մի լուր` աղմուկի դեմ պայ.արող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչ. տասնհինգ .ոպեանոց հադոր.ման վեր.ը տ.ող լռություն:

28.09.18

Ընթերցի՛ր Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքը և կատարի՛ր տեքստին վերաբերող առաջադրանքները․ փաթեթը ուղարկել եմ դասարանական մեյլին։

Հայերենի երկհնչյունները

Հիշի՛ր՝

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ+ ձայնավոր՝  ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:  Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝  հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե այ-ը։

Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ,  յե,  յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝

Յուրաքանչյուր երկհնչյունով գրի՛ր երեքական բառ։

27.09.18

Կարդա՛ Վ․ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» գործը։

1.Ավարտի՛ր միտքը՝ «Կյանքիդ ժամերն ապրիր այնպե’ս, որ․․․»։

2.Գրավոր բացատրի՛ր հետևյալ մտքերը՝

ա․Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

բ․Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

26.09.18

Կարդա՛ Վ․ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» գործը։

Լրացրո՛ւ սեպտեմբեր ամսվա ընթացքում բաց թողած աշխատանքներդ․ ամփոփելու եմ։

25.09.18

Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ

Գործնական աշխատանք՝

1.է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները:

2.Նախադասությունները լրացրո՛ւ:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`………:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`………:

3.Շարունակի՛ր շարքը, գրիր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու, …

4.Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրի՛ր:

  1. Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրի՛ր:
  2. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրի՛ր:

7.Գրի՛ր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում:

Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ

8.Այնպիսի բառեր գրի՛ր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

  1. Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրի՛ր:
  2. թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ինչ բառեր ստացար: Այդ բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

24.09.18

Պատմել սովորի՛ր Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» գործը։

Ովքեր չէին կատարել, անպայման լրացնե՛ն նախորդ օրվա աշխատանքը՝

Տեքստային աշխատանք՝

1.Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի։

2.Քո կյանքից որևէ զվարճալի դեպք պատմի՛ր:

Հնչյունաբանություն․ Հնչյուն և տառ

Ս․ Մարկոսյանի հայոց լեզվի գրքից կատարի՛ր 24-րդ առաջադրանքը, էջ 7:

20.09.18

Կարդա՛ Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» գործը։

Բառային աշխատանք՝

1.Գտի՛ր ճանապարհ, քարանձավ, դուստր բառերի հոմանիշները և դրանք գործածի՛ր նախադասություններում։

2.Տեքստի մեկ նախադասության մեջ երեք հոմանիշներ միասին են գործածվել․ գտի՛ր դրանք և բացատրի՛ր։

Տեքստային աշխատանք՝

1.Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի։

2.Քո կյանքից որևէ զվարճալի դեպք պատմի՛ր:

Կարդում ենք Վիլյամ Սարոյան

19.09.18

Գործնական աշխատանք՝

1.Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

2.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

3.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

օր՝ Խնձոր-ենի

Տգեղ, անհարմար, անզեն, անտուն, անգութ , դժբախտ, դժգոհ, լճակ, շնիկ, գառնուկ,  կանաչեղեն, միտք,  լեռնցի, սարեցի, գյուղացի։

4.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

18.09.18

Պատմել սովորի՛ր «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքը։

Հնչյունաբանություն․ Հնչյուն և տառ

Ս․ Մարկոսյանի հայոց լեզվի գրքից կատարի՛ր 12-րդ առաջադրանքը։

17.09.18

1.Կարդա՛ Վ․ Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքը։

Կատարի՛ր պատմվածքից հետո գրված առաջադրանքները։

Գործնական աշխատանք՝

Հնչյունաբանություն․ Հնչյուն և տառ

Ս․ Մարկոսյանի հայոց լեզվի գրքից կատարի՛ր 3-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ առաջադրանքները։

14.09.18

Սիրելի՛  սովորողներ, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Ժամը 19.00-ին առաջադրանքները կդրվեն mskh.am-ում: Մասնակցությունը պարտադիր է։

1.Կարդա՛ Վ․ Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքը։

2. Գրի՛ր  «Տարեվերջյան ստուգումները» վերնագրով աշխատանք  (խոսքը չորրորդ դասարանի վերջի ստուգումների մասին է)․ առավել մանրամասն բացատրել եմ դասարանում։

Գործնական աշխատանք՝

1.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն

ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավաք:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօդևան, բացօդյա:

2.Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ գոյական, ածական, բայ։

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

13.09.18

1.Ավարտի՛ր դասարանում կիսատ թողած ստեղծագործական աշխատանքը՝ «Ժպտա՛, որ մարդիկ էլ քեզ ժպտան» վերնագրով։

2.Լրացրո՛ւ բաց թողած աշխատանքներդ։

12.09.18

Ռաբին Դրանաթ Թագոր`  «Կուզեի լինել»:

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ խորագրով՝ «Կուզեի լինել․․․»։

Գործնական աշխատանք՝

1.Տրված բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցը․ ածանցները գունավորի՛ր։

Օրինակ՝  ան-զեն,  դժ-գոհ

Անգութ,  դժբախտ, դժգոհ, դժկամ, անտուն,  լճակ, շնիկ, գառնուկ, տնական, ծովային, ուրախալի,  մեղմաբար, վեհորեն, աշակերտուհի, կանաչեղեն։

2.Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ:

11.09.18

Սիրելի՛ սովորող, մենք կարդացինք Վ․ Սարոյանի՝ դպրոցական տարիների մասին հուշերից մի հատված։

Այժմ կարդա՛նք մեկ այլ մեծ մտածողի՝ Ռաբին Դրանաթ Թագորի  «Կուզեի լինել» պատմությունը և փորձենք զուգահեռներ տանել։

Առաջադրանքներ՝

  1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….։
  2. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….։
  3. Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

Գործնական աշխատանք՝

Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

10.09.18

Վ․ Սարոյանը հիշում է․․․

Կարդա՛ նյութը, փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Ո՞րն էր հեղինակի ասելիքը։

Գործնական աշխատանք՝

Տեքստն ընդարձակիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայըող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով։

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն։ Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը։ Մի նապաստակ ասաց․

— Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան։

Սեպտեմբերի 3-7

Սիրելի՛ սովորողներ, սեպտեմբերի 3-7-ը աշխատելու ենք «Ուսումնական ամառ» նախագծի շուրջ։

Առաջադրանքներից ընտրի՛ր քեզ առավել դուր եկածը, կատարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին։

07.09.18

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Վիրավոր առյուծի պատմությունը» առակը:
Գրի՛ր, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց:Կարող ես նաև նկարել առակը:
Ավարտի՛ր դասարանում կիսատ թողած աշխատանքը:
 
Վ. Սարոյանի առակներից ընտրի՛ր մեկը, որը քեզ դուր է գալիս, պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ, տեղադրի՛ր բլոգումդ:

06.09.18

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Հյուսնի պատմությունը» առակը։

Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցիր։

Առաջադրանք՝

Հետևյալ առած-ասացվածաքներում կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան հականիշները՝ շատ- քիչ, սպիտակ-սև, երկար-կարճ, հիվանդ-առողջ, գիտուն-անգետ, մոտիկ-հեռու։

Ա ․․․ հետ քար քաշիր, ․․․ հետ փլավ մի՛ ուտի։

Բ ․․․ հարևանը լավ է, քան ․․․ բարեկամը։

Գ ․․․ փողը,  ․․․  օրվա համար է։

Դ Թոկի ․․․ է լավ, խոսքի՝ ․․․։

Ե ․․․ խոսիր, ․․․ լսիր։

Զ Անբանը հաց ուտելիս ․․․ է, բանելիս՝ ․․․։

05.09.18

Սիրելի՛ սովորողներ, ովքեր չէին կատարել նախորդ երկու օրերի աշխատանքները՝ կատարեն․ շաբաթվա վերջ ամփոփելու եմ։
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը։
Փորձի՛ր վերհիշել և գրել, թե  ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ առաջին անգամ մուտք գործեցիր դպրոց։ Պատումդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Առաջին օրը դպրոցում»։