Առաջադրանքների մեդիափաթեթ․ 6-4 դասարան

Առցանց ուսուցում․ապրիլի 6-10

Սիրելի՛ սովորողներ, հրապարակված են շաբաթվա նախագծերը։ Ձեզ հարմար հերթականությամբ կատարե՛ք նախագծային աշխատանքներն այնպես, որ շաբաթվա ավարտին կատարած լինեք բոլորը։ Նախագծերում անելիքը մանրամասն գրված է։ Տվյալ օրվա կատարած աշխատանքի հղումը ուղարկե՛ք իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

Սիրելի՛ սովորողներ, հարկավոր է, որ այսօր-վաղը ներկայացնեք անցած շաբաթվա ձեր օրագիրը։ Հարկավոր է պատումի, տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով ներկայացնել, թե ինչպե՞ս եք կազմակերպում ձեր օրը՝ ֆիլմի դիտում, ընթերցանություն, լրացուցիչ պարապմունքներ, ընտանեկան զրույց-քննարկումներ, նախապատրաստում տեսադասերին և այլն։
Աշխատանքները վերնագրե՛ք հետևյալ կերպ՝ «Առցանց շաբաթվա իմ օրագիրը»

Մինչ մեր հանդիպումը «Կարդում ենք Ղ․ Աղայան» նախագծի շրջանակում կարդացե՛ք Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը և կատարե՛ք 1-4-րդ առաջադրանքները։

Առցանց ուսուցում․ մարտի 30-ից ապրիլի 3

Սիրելի՛ սովորողներ, յուրաքանչյուր օրվա համար տրված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրի՛ր:

Աշխատաժամանակ

 

30.03.20. տեսադաս Teams հարթակում

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Ապագայի համար» առակը։

ա․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր աշխատանք կատարելը համարում են ժամանակի անիմաստ վատնում։

բ․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

 

31.03.20

Սիրելի՛ սովորողներ, «Դպիրը՝ ծնողական ընթերցարան նախագծի» շրջանակում ծնողներիցդ մեկի հետ ընտրե՛ք հրապարակված հոդվածներից որևէ մեկը, ընթերցե՛ք և բլոգում ներկայացրե՛ք ձեզ համար առավել հետաքրքիր մտքերը, բանալի բառ-արտահայտությունները՝ անպայման նշելով հոդվածի հեղինակին, վերնագիրը։

 

01.04.20. տեսադաս Teams հարթակում

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

Գործնական աշխատանք

02.04.20

Գրի՛ր ստեղծագործական ախատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

«Երջանկությունն իմ պատկերացմամբ»

«Աշխարհի գույները»

«Ես չեմ կարող փոխել քամու ուղղությունը, բայց․․․»

Այլ․ քո նախընտրությամբ։

 

03.04.20

Հարցազրույց վարի՛ր ընտանիքիդ անդամներից մեկի հետ և փորձիր պարզե՛լ, թե ի՞նչ գիտեն նրանք Զատկի տոնի մասին, ե՞րբ է նշվում այն, ի՞նչն է Զատկի խորհրդանիշը, ինչպե՞ս եք դուք տոնում ձեր ընտանիքում և այլն։

Աշխատանքդ կարող ես ներկայացնել ձայնագրության կամ տեսագրության միջոցով։

«Ուսումնական գարուն»․ մարտի 23-27

1.Սիրելի՛ սովորողներ, ձեր նախասիրությունների շրջանակում ընտրե՛ք որևէ գիրք, կարդացե՛ք (քանիսը կցանկանաք, կկարողանաք) և ավարտից հետո ձեր բլոգի «Իմ գրադարանը» բաժնում ներկայացրեք, թե`

  • Ի՞նչ գիրք եք կարդացել (վերնագիր, հեղինակի անուն)։
  • Առանձնացրե՛ք ձեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրե՛ք հերոսներին, նկարագրե՛ք և բնութագրե՛ք նրանց:
  • Գրե՛ք կարծիք կարդացած գրքի մասին:

 

2.Ընտրի՛ր թանգարաններից մեկը, կատարի՛ր վիրտուալ ճամփորդություն, ծանոթացի՛ր ցուցանմուշներին, դրանց պատմությանը, նկարիչների ու քանդակագործների հայտնի ստեղծագործություններին և բլոգումդ ներկայացրո՛ւ քեզ առավել դուր եկած թանգարանի, կամ ցուցանմուշի մասին տեղեկություններ։

 

Հեռավար-առցանց ուսուցում. ma8t

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար տրված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրի՛ր:

 

16.03.20

Շարադրի՛ր մտքերդ հետևյալ վերնագրերից մեկի շուրջ՝

Չի սխալվում միայն նա, ով․․․

Թող գարունները գան ու չգնան․․․

Սխալների առջև փակում ենք դռները, իսկ ճշմարտության առջև․․․

Այլ․ քո նախընտրությամբ։

 

17.03.20

Ընտրի՛ր թարգմանության երեք տարբերակներից մեկը, թարգմանի՛ր կամ փոխադրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝

  1. Ռուսերենից հայերեն՝ ժամանակակից առակներ
  2. Անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր
  3. Գրաբարյան առակ

 

18.03.20

Մասնակցի՛ր «Չարենցյան ֆլեշմոբ»ին: Արդյունքները հրապարակի՛ր բլոգումդ:

 

19.03.20

Ռադիոյի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ կորոնավիրուսից պաշտպանվելու քո՛ տարբերակները։ Գրի՛ր՝ ստեղծված իրավիճկում ինչի՞ կարող է հանգեցնել խուճապը։ Համացանցից որոնիր-գտիր խուճապ բառի հոմանիշները։

 

20.03.20

Շուտով ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության օրը։ Գտի՛ր մայրիկիդ անվան բացատրությունը, ապա նրա անվան առաջին տառերով հորինի՛ր աքրոստիկոս:

 

 

12.03.20

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր, շեկ+ա+հեր, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն, հրավեր+ա+տոմս:

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել, կիսամուշտակ, վիպական, իջևանել, պատվիրել, սիրալիր, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:

11.03.20

Սիրելի՛ սովորողներ, այսօր մայրենիի ֆլեշմոբն է։

 

Գործնական աշխատանաք՝

  1. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Ուշադրություն դարձրո՛ւ օրինակին՝ անտուն- ան(ածանց) + տուն(արմատ),

ընկերասեր – ընկեր(արմատ) + ա(հոդակապ) + սեր(արմատ)

Սաղարթախիտ, եղնիկ, վարդագույն, լեռնային,  քաջություն, սար, անթարթ, դասընկեր

      2.Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վեր., ող., նկարի., չղ.իկ, վայրէ.ք, հա.ոց, խո.ընդոտ, թռ.ուն, թր.ել, թռ.ել, մի.և, մին.և, ամբող., առա.ին, աղ.ամուղ.:

  1. Կետերը փոխարինի՛ր  ձ, ծ կամ ց տառերով:

Փոր., հար.ում, բար.ունք, ուր., լացակումա., ընթեր.ել, քաղ.րություն, լռակյա., հանդիպակա., լվա.ք, գնա.ք, նստվա.ք, նրբան.ք:

10.03.20

Ավարտիր դասարանում կիսատ թողած գործնական աշխատանքը։

09.03.20

Բլոգումդ ավարտի՛ր-ամփոփի՛ր մարտի 2-6-ի՝  առցանց-հեռավար ուսուցման առաջադրանքները:

Հեռավար-առցանց ուսուցում. մարտի 2-6

05.03-06.03.20(աշխատանքը այսօրվա և վաղվա համար է)։

Ընթերցարանից կարդա՛ Ավ․ Իսահակյանի «Ով է ապրում» պատմվածքը՝ էջ 92 և կատարի՛ր 1-7-րդ առաջադրանքները։

 

04.03.20

Երեկվա աշատանքը մնում է նույնը։ Մինչև օրվա վերջ բոլորդ ուղարկեք ձեր աշխատանքները։

Չարենցի բանաստեղծություններից մեկն ընտրի՛ր և ներկայացրո՛ւ տեսանյութի  կամ ռադիոնյութի միջոցով։

 

03.03.20

Կարդա՛-սովորի՛ր Ե. Չարենցի կենսագրությունը:

Չարենցի բանաստեղծություններիցմեկն ընտրի՛ր և ներկայացրո՛ւ տեսանյութի  կամ ռադիոնյութի միջոցով․ աշխատանքիդ հղումն անպայման ուղարկի՛ր։

 

02.03.20

Հ․ Թումանյանի «Խորհրդավոր ծերունին» պատմվածքից դուրս գրի՛ր և հիմնավորի՛ր՝

ա․ ամենից հետաքրքիր

բ․ ամենից խորհրդավոր

գ․ ամենից զվարճալի հատվածները։

 

28.02.20

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Խորհրդավոր ծերունին» պատմվածքը։

ա․Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր:

բ․Փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել վերաբերմունքդ՝ կարդացածիդ վերաբերյալ։

 

27.02.20

Պատմել սովորիր Դինո Բուցատիի 《ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐ》պատմվածքը։

Պատմվածքից դուրս գրիր 10֊ական գոյական, ածական, բայ։

26.02.20

Կարդա Դինո Բուցատիի 《ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐ》պատմվածքը և կատարիր առաջադրանքները։

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան, տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով, մի արկղ ուսերի վրա դրած, դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան, նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար՝ մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից ու մի քանի քայլ անելուց հետո այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրան ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Դակն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում՝ ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ՝ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով՝ կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

 

Առաջադրանքներ՝

  1. Ո՞ր օրերն էին կորած հերոսի համար, թվարկիր:
  2. Քո կարծիքով՝ ինչո՞վ էին նման այդ օրերն իրար:
  3. Կա՞ն օրեր, որ դու քեզ համար կորած ես համարում:

 

25.02.20

Գործնական աշխատանք
1.Լրացրու բաց թողած տառերը՝

Հայրենական ժողովր.ական բժշկության մե. ազնվամորու պտուղների թուրմը լայն.րեն կի.առվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությու..երի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդա.տի, սակավար..նության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օ.տագործվում են նա. մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հար.ածությունից սթա.եցնելու նպատակներով։ Հայկական ժողովր.ական բժշկության մե. ազնվամորու պտուղները լայն կի.առում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օ.ի կծածի դեպքերում։

2.Կետադրիր հետևյալ հատվածը՝

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են փտում ընկած ծառերի տեղ նորն է ծլում արջերը պար են խաղում սուլում են չոբանի պես: Ոռնում են գայլերը դունչը լուսնյակին մեկնած: Վարազները ժանիքով փորում են սև հողը աշունքվա փտած կաղիններ ժողվում։

24.02.20

Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,, շարքից ընտրածդ բանաստեղծությունը շատ լավ սովորիր և գրավոր մեկանաբանիր։

21.02.20

1.Կարդա՛ Տերյանի կյանքն ու գործունեությունը:

2.Ծանոթացի՛ր  Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,, շարքին և շարքից ընտրի՛ր մեկ բանաստեղծություն և անգիր սովորի՛ր:

 

20.02.20

Ավելի լավ սովորիր Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

19.02.20

ա.Անգիր սովորի՛ր (կրկնի՛ր)  Հ. Թումանյանի  «Իմ երգը»բանաստեղծությունը:

բ.Բանաստեղծությունից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:

գ.Բանաստեղծությունից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

դ.Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:

ե.Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:

 

18.02.20

1.Սիրելի՛ սովորող, փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։Տոնի առիթով պատրաստի՛ր որևէ գիրք ընկերներիցդ մեկի համար։

2. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ <<Գիրքն իմ լավագուն ընկերն է>>։

 

17.02.20

Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

1֊ին

Բնության մեջ համատարած … (լռել) չկա: Աղմուկը կարող է … (հիշել) … (կոչել) պատճառ դառնալ: … (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն … (խոսել): Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ: … (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած: Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2֊րդ

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ…(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի…(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

14.02.20
Դասարանում՝
Տանը՝
Թումանյանական իմ հերոսը՝
  • Ընտրի՛ր  Թումանյանի որևէ ստեղծագործության հերոսի:
  • Գրի՛ր, թե տվյալ ստեղծագործության մեջ ինչ դեր ունի:
  • Բնութագրի՛ր նրան և արտահայտիր կարծիքդ նրա մասին:
  • Եթե կան տվյալներ  հեղինակի կողմից հերոսի  անվան ընտրության կամ նրա նախատիպի մասին՝ գրի՛ր (այս մասին դասարանում խոսել ենք՝ «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը քննարկելիս, ո՞վ էր Նեսոն․․․):
13.02.20

ա. դուրս գրիր քեզ ծանոթ 5 դարձվածք իրենց բացատրություններով։

բ.դուրս գրիր 5 դարձվածք, որ ընդհանրապես չես լսել և սովորիր։

12.02.20

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:  Անպայման մասնակցի՛ր:

11.02.20

Վ. Տերյանի «Մթնշաղի անուրջներ»  բանաստեղծական շարքից ընտրիր 1 բանաստեղծություն, ձայնագրի՛ր  կամ տեսագրի՛ր, տեղադրիր բլոգումդ: Կարող ես կազմակերպել տերյանական ընտանեկան ընթերցում:

 

10.02.20

Կարդա Հ. Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը և գրիր, թե ի՞նչ զգացողություններ ունեցար կարդալիս։

07.02.20

1.Սիրելի՛ սովորող, բառարանընթերցման ֆլեշմոբի շրջանակում Թումանյանի քառյակներից դուրս գրիր 10 բառ, բառարանի օգնությամբ գրիր դրանց բացատրությունները և սովորիր։ Չմոռանաս կցել քառյակների հղումը։

2. Կսպասեմ աշխատանքի հղմանը։

06.02.20

Սիրելի՛ սովորողներ,  Թումանյանի քառյակներից առաջին հինգը նախորդ տարի սովորել եք, բայց՝ մոռացել։ Շատ լավ կրկնեք։

Առաջադրանք՝ 

Առաջին հինգ քառյակից դուրս գրի՛ր պարզ բառերը և դարձրո՛ւ բարդ կամ ածանցավոր։

 

05.02.20

Սիրելի՛ սովորող, համացանցից որոնիր և դուրս գրիր Հ. Թումանյանի մասին հուշեր, գնահատության խոսքեր։ Աշխատանքդ վերնագրիր հետևյալ կերպ՝ ,, Մեծերը Թումանյանի մասին,,։

04.02.20

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք քո նախընտրած վերնագրով։

03.02.20

Կրկին կարդա լեգենդները։

Համացանցում որոնիր և կարդա ՝ ի՞նչ է լեգենդը։ Կարդացածդ համառոտ տեղադրիր բլոգումդ։

31.01.20

Կարդա՛ լեգենդները և գրի՛ր, թե ո՞րն էր դրանց ասելիքը։

 

23.01.20-24.01.20

Գործնական աշխատանք

21.01.20

Սիրելի՛ սովորող, ծանոթացի՛ր Դիջիթեքի էջին, քո նյութերից ընտրիր այն նյութերը, որոնք քո կարծիքով կարող ես  ուղարկել մրցույթին՝ Հանրակրթական Դիջիթեք 2020. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես։

20.01.20

Սիրելի՛ սովորող, ամփոփիր և ուղարկիր «Ուսումնական ձմեռ» նախագծային աշխատանքդ։

14.01.2020

Ներբեռնի՛ր և կատարի՛ր հետաքրքրաշարժ մայրենիի առաջադրանքները։

 

 

«Ուսումնական ձմեռ»․ դեկտեմբեր 23-հունվար 8

 Նախագծային աշխատանք՝

1. Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի կամ դիտածդ հետաքրքիր ֆիլմի մասին։

2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք Ամանորին:

 

18.12.19

Սիրելի՛ սովորող, կարգավորի՛ր բլոգիդ մայրենիի բաժինը, լրացրո՛ւ բաց թողած նյութերը։

Շուտով ամփոփելու եմ առաջին ուսումնական շրջանը։

17.12.19

Հատվածը փոխադրիր (համառոտ շարադրիր), ապա շարունակիր պատմությունը: 

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:

16.12.19

1.Սիրելի՛ սովորող, բլոգումդ մի քանի նախադասությամբ պատմի՛ր սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մայրենիից կատարած աշխատանքների մասին։ Գրի՛ր, թե ո՞ր հեղինակից ի՞նչ բանաստեղծություններ,  հեքիաթ-պատմվածքներ ես կարդացել, ի՞նչ ստեղծագործական, լեզվական աշխատանքներ ես կատարել, ի՞նչ լրացուցիչ գրքեր ես կարդացել, ի՞նչ տեսանյութ-ռադիոնյութեր ես կատարել։ Պատումիդ վերջում անպայման գրի՛ր՝ աշխատանքներս՝ այստեղ և այստեղ-ի վրա տեղադրի՛ր մայրենիիդ բաժնի հղումը։ Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Մայրենիի հաշվետվություն»։ 

Աշխատանքի կատարումը պարտադիր է բոլորի համար։ Մինչև երեկո իմ էլ․ հասցեին ուղարկի՛ր աշխատանքդ։

 

13.12.19

Գրի’ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ 《Արի՛, Նոր տարի, բայց այնպե’ս արի…》։

12.12.19

Կրկնի՛ր, եթե չգիտես՝ սովորի՛ր Հ.Թումանյանի ,,Պատրանք՚՚, ,, Երկու սև ամպ՚՚ բանաստեղծությունները և քառյակները. ուղարկել եմ ձեր էլ. հասցեներին։

11.12.19

Սիրելի՛ սովորող, այսօր մայրենիի ֆլեշմոբն է, մասնակցությունը պարտադիր է։ Ֆլեշմոբը կմեկնարկի 19։00֊ին։

10.12.19

Կրկնեք  քառյակները և սովորեք 《Պատրանք》 բանաստեղծությունը. ուղարկել եմ ձեր էլ. հասցեներին։

09.12.19

Անգիր սովորիր առաջին 3 քառյակը. ուղարկել եմ ձեր էլ. հասցեներին։ Պատրատվում ենք Մեդիաուրբաթին։

06.12.19

Պատրաստվիր քննարկման. Լևոն Շահնուր՝  << Փաթիլը>>։

Առաջադրանք՝

Պատմվածքից դուրս գրիր բարդ և ածանցավոր բառերը։

 

05.12.19

1.Կարդա՛ Լևոն Շահնուրի ,, Փաթիլը,,   պատմվածքը։

2.Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

04.12.19

Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը մնում է նույնը։ Շատ լավ սովորեք։

03.12.19

Անգիր սովորի՛ր Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծույթունը և կատարի՛ր 2-րդ առաջադրանքը։

02.12.19

Կարդա՛ Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծույթունը և կատարի՛ր 1-ին և 3-րդ առաջադրանքները։

29.11.19

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ՚ՙՎելվետե շալվարը,, պատմվածքը:

Առաջադրանք՝

Գրի՛ր, թե որն է պատմվածքի ասելիքը, գաղափարը:

 

28.11.19

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր 76-րդ և 80-րդ առաջադրանքները։

27.11.19

Սիրելի՛ սովորող, կարգավորի՛ր բլոգիդ մայրենիի բաժինը, լրացրո՛ւ բաց թողած նյութերը։

Շուտով ամփոփելու եմ նոյեմբերը։

26.11.19

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

 

25.11.19

Պատրաստվիր՛ Ավ. Իսահակյանի «Ուշինարա» զրույցի քննարկմանը։

ա․Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր Ուշինարային։

բ․Պատմության համար նոր ավարտ հորինի՛ր։

 

22.11.19

Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ուշինարա» զրույցը:

Առաջադրանք՝

1.Բնութագրի՛ր Ուշինարային:

2.Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ խտացված է զրույցի հիմնական ասելիքը։

3.Ա՛յլ կերպ վերնագրիր զրույցը։

 

 

21.11.19

Քո նախընտրությամբ կարդա՛ առակներից մեկը և գրի՛ր, թե ո՞րն էր առակի ասելիքը։ Պատրաստվիր նաև բանավոր քննարկման։

20.11.19

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Բարեկամներ» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Անծանոթ բառերը բացատրի՛ր:

3. Ի՞նչ կարող ես ասել «Բարեկամներ» պատմվածքի վերնագրի մասին։

 

19.11.19

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 53-րդ և 55-րդ  առաջադրանքները։

18.11.19

Պատրաստվի՛ր «Հացը» պատմվածքի քննարկմանը և կատարի՛ր 8-րդ  առաջադրանքը:

15.11.19

Կարդա’ Հ.Մաթևոսյանի «Հացը» պատմվածքը և կատարիր 2֊րդ, 3֊րդ և 5֊րդ առաջադրանքները

14.11.19

Ընտրի՛ր թարգմանության երեք տարբերակներից մեկը, թարգմանի՛ր կամ փոխադրիր, տեղադրի՛ր բլոգումդ՝

  1. ռուսերենից հայերեն՝ Ժամանակակից առակներ
  2. անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր

 

13.11.19

Սիրելի՛ սովորող, այսօր մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցությունը պարտադիր է։

12.11.19

Հայոց լեզու գրքի «Բառագիտություն» բաժնից կատարի՛ր 70-73-րդ առաջադրանքները։

11.11.19

Պատրաստվի՛ր քննարկման՝ Լիվինգս «Հոր զղջումը»թոն Լարնեդ։  Կատարի՛ր  4-րդ և 5-րդ  առաջադրանքները։

08.11.19

Կարդա՛ Լիվինգսթոն Լարնեդի «Հոր զղջումը» պատմվածքը, կատարի՛ր  1֊ին և 2֊րդ առաջադրանքները։

07.11.19

Սիրելի՛ սովորող, ,,Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն,, նախագծի շրջանակում շարադրի՛ր մտքերդ հետևյալ վերնագրի շուրջ՝ ,,Սեբաստացիական իմ ձեռքբերումները,,:

06.11.19

Պատրաստվի՛ր Ավ․ Իսահակյանի  «Ահմեդի ուղտը» պատմվածքի քննարկմանը:

Առաջադրանքներ՝

1.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ կիզիչ, թմբիր, կտրիճ, երդիկ, կալ։

2.Ո՞րն է պատմվածքի արտահայտված գաղափարը:

 

05.11.19

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի  «Ահմեդի ուղտը» պատմվածքը:

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

 

04.11.19

Սիրելի՛ սովորող, ավարտի՛ր «Ուսումնական աշուն 2019» նախագծային աշխատանքը  և մինչև երեկո ուղարկի՛ր աշխատանքիդ հղումը։

 

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

Կարդա՛ և կատարի՛ր «Ուսումնական աշուն 2019» նախագծային աշխատանքը։

24.10.19

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

23.10.19

Ընտրի՛ր թարգմանության երեք տարբերակներից մեկը, թարգմանի՛ր կամ փոխադրիր, տեղադրի՛ր բլոգումդ՝

  1. ռուսերենից հայերեն՝ Ժամանակակից առակներ
  2. անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր
  3. գրաբարյան առակ

 

22.10.19

Հայոց լեզվի գրքի «Բառագիտություն» բաժնից կատարի՛ր 65-րդ և 66-րդ առաջադրանքները։

21.10.19

Գրաբարյան օրեր․․․

1.Գրաբարյան առակը փոխադրի՛ր աշխարհաբարի և կատարի՛ր առաջադրանքները. Վարդան Այգեկցի․ «Կտակ վասն գանձի» :

Ուշադի՛ր եղիր, առակից հետո կա բառարան, որը քեզ շատ կօգնի։

 

18.10.19

1.Ընթերցարանից կարդա՛ Վ․ Տերյանի «Ոսկեհանդերձ եկար և միգասքող» բանաստեղծությունը և կատարի՛ր 1-ին և 6-րդ առաջադրանքները, էջ 139։

2.Գրի՛ր փոքրիկ պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝ «Ազնվությունը ամենալավ սովորությունն է»:

3.Ավարտի՛ր դասարանում կիսատ թողած աշխատանքդ։

 

17.10.19

Կարդա՛ պատմությունը, կատարի՛ր 1-5-րդ առաջադրանքները:

16.10.19

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր: Օրվա աշխատանքդ ֆլեշմոբն է։

15.10.19

«Կոմիտաս 150» նախագծի շրջանակներում ընտրի՛ր տրված բանաստեղծություններից մեկը, ընթերցի՛ր, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր։

 

Կարդում ենք Սահյան…

14.10.19

Հորինի՛ր առակ, հեքիաթ կամ պատմություն «Ջրի բերածը ջուրն էլ կտանի» վերնագրով:

11.10.19

Պատմել սովորի’ր Խորխե Բուկայի «Սիրել բաց աչքերով» գործը  և կատարի’ր 4֊րդ առաջադրանքը։

10.10.19

Կարդա՛ Խորխե Բուկայի «Սիրել բաց աչքերով» գործը և կատարի՛ր պատմությունից հետո տրված 1-ին  և 5֊րդ առաջադրանքները։

 

09.10.19

Անգիր սովորի՛ր   Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը։

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 46-րդ և 48-րդ  առաջադրանքները։

 

08.10.19

1.Կարդա’  Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը։

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

 

Առաջադրանքներ՝

1.Դուրս գրի՛ր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմի՛ր այդ մասին:

3.Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

 

07.10.19

Կարդա’ Համո Սահյանի 《ժայռից մասուր է կաթում》բանաստեղծությունը։

Ժայռից մասուր է կաթում, 
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ՝

1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։

2.Ինչո՞վ է  աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։

 

04.10.19

  1. Կարդա՛ Կոմիտասի նամակը՝ ուղղված Հովհաննես Թումանյանին : Մի այդպիսի նամակ էլ դու  գրի՛ր ընկերոջդ, բարեկամիդ կամ ծնողիդ։
  2. Ուշադրություն դարձրո՛ւ նամակի ձևին, սկզբին և ավարտին:
  3. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր  նամակում գրված քեզ անծանոթ  բառերը:

 

03.10.19

Կարդա՛ Մ․ Գալշոյանի «Կռունկ» պատմվածքի երրորդ մասը:

Կատարի’ր պատմվածքից հետո գրված 6֊րդ, 7֊րդ, 8-րդ առաջադրանքները։

02.10.19

Կարդա՛ Մ․ Գալշոյանի «Կռունկ» պատմվածքի երկրորդ  մասը:

Կատարի’ր պատմվածքից հետո գրված 1֊ին, 2֊րդ, 3-րդ առաջադրանքները։

01.10.19

Կարդա՛ Մ. Գալշոյանի «Կռունկ» պատմվածքի առաջին մասը:

Պատմվածքի առաջին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը  և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

 

30.09.19

Ավարտի’ր այս ամսվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ, կարգավորի’ր մայրենիիդ բաժինը։ Ամիսը մոտեցավ ավարտին, գնահատվելու ես։

 

27.09.19

Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր ամբողջությամբ և կատարի՛ր առաջադրանքները:

Կոմիտաս. ,,Աշուն օր,,

 

26.09.19

Անգիր սովորի’ր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության առաջին երեք տունը։

25.09.19

1.Կարդա՛ Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը և դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը։

24.09.19

Պատմել սովորի՛ր առակը, կատարի՛ր  6-10-րդ առաջադրանքները։

23.09.19

Տեքստային աշխատանք․ կարդա՛ առակը, գրի՛ր 1-5-րդ առաջադրանքները։

20.09.19

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 21, 22, 23, 25-րդ առաջադրանքները։

Ավարտի՛ր կիսատ թողած աշխատանքներդ։

 

Կարդում ենք Ստ․Զորյան․․․

19.09.19

Ստեփան Զորյանի «Ձմռան գիշեր» պատմվածքց դուրս գրի՛ր հինգական գոյական, ածական, բայ։

Գործնական քերականության գրքից կատարի՛ր 15, 16, 19-րդ  առաջադրանքները։

 

18.09.19

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Ձմռան գիշեր» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Անծանոթ բառերը բացատրի՛ր:

2. Ինչո՞ւ է պատմվածքի հերոսին հեղինակը համարում «տխուր» մարդ:

3. Ի՞նչ կարող ես ասել «Ձմռան գիշեր» պատմվածքի վերնագրի մասին։

 

17.09.19

Սարոյանական օրերի ամփոփում․․․

Սիրելի՛ սովորող, մենք կարդացինք Վ․ Սարոյանի գործերից մի քանիսը։ Հուսամ՝ հավանեցիր։

Տանը փոքրիկ պատումի տեսքով գրի՛ր՝ քեզ դուր եկա՞ն հեղինակի գործերը, բառապաշարը, պատումի ոճը․ ինչո՞ւ։

 

16.09.19

Պատմել սովորի՛ր Վ․ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը» պատմվածքը։

Առաջադրանք՝

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ առաջադրանքները։

 

13.09.19

Կարդա՛  Վ․ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Բլոգումդ պատմի՛ր, թե ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։

2. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

 

12.09.19

Կարդա’ Վ. Սարոյանի  «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարեցնում թագավորին» առակը։

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

 

11.09.19

Պատմել սովորի՛ր Վ. Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր ընտրությունդ։

2.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր ուսուցչուհին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

 

10.09.19

Կարդա՛ Վ. Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքը։

Առաջադրանք՝

Բլոգումդ պատմի՛ր, թե ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։

 

09.09.19

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները․ բառարանի օգնոթյամբ բացատրի՛ր:

2. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

3.Գործնական աշխատանք

 

06.09.19

Սիրելի՛ սովորող, ավարտի՛ր նախագծային շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ։ Չմոռանաս, որ մինչև օրվա վերջ պետք է ուղարկես  «Ուսումնական ամառ 2019»  նախագծի ամփոփումը։

 

05.09.19

Կրկին կարդա՛  «Առաջին դպրոցները»  նյութը։

Փորձիր գրե՛լ, թե ի՞նչ կանոններով դպրոց կստեղծեիր դու, եթե լինեիր դպրոցի հիմնադիր։

 

04.09.19

Սիրելի՛ սովորող, մինչև երեկո ուղարկի՛ր  «Ուսումնական ամառ 2019» նախագծի    ամփոփումը։

Կարդա՛ առաջին դպրոցների մասին  նյութը՝ «Առաջին դպրոցները»կատարի՛ր առաջադրանքները:

03.09.19

  • Սիրելի՛ վեցերորդցի,  բլոգումդ պատմի՛ր՝ ինչպե՞ս ես անցկացրել գիտելիքի օրը, ի՞նչ գիրք ես նվիրել մեր ընթերցասրահին, ընկերոջդ:
  • Եվս մեկ անգամ կարդա՛ «Ուսումնական ամառ 2019» նախագիծը, մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ը, բլոգումդ ամփոփի՛ր նախագիծը «Իմ ուսումնական ամառը» վերնագրով:

02.09.19

Դասավանդողի բլոգի  ներկայացում, ամռան ընթացքում ընթերցած գրքերի բանավոր ներկայացում-քննարկում։

Սովորողների աշխատանքները՝Անիտա Գրիգորյան

 

  1. Անիտա Գրիգորյան
  2. Արտաշես Մեջլումյան
  3. Քեթրին Եփրեմյան
  4. Բաբաջանյան Դավիթ
  5. Բունիաթյան Նարեկ
  6. Թովմասյան Անահիտ
  7. Հարությունյան Գրիգոր
  8. Հովհաննիսյան Սոնա 
  9. Հոկոբյան Նարե
  10. Հակոբյան Վիկտորյա
  11. Պողոսյան Նարեկ 
  12. Սաֆարյան Էլեն
  13. Շահսուվարյան Սոնա
  14. Մամիկոնյան Տիգրան
  15. Ջանիկյան Իռեն
  16. Հակոբյան Համլետ
  17. Գալստյան Սյուզաննա
  18. Կարապետյան Շուշաննա
  19. Ավագյան Սարգիս
  20. Սիմոնյան Սերգեյ
  21. Թովմասյան Լուիզա
  22. Գայանե Բադեյան
  23. Թանթանյան Ռոման
  24. Ասատրյան Արամե
  25. Գոռ Կազարով
  26. Սոնա Սարգսյան
  27. Լաուրա Սարգսյան
  28. Մարգարիտա Դավթյան