8-րդ դասարան

Առաջադրանքների մեդիափաթեթ

 

20170529_112304

Ամառային ընթերցարան

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին — Ջ. Սելինջեր

Անասնաֆերմա — Ջորջ Օրուել

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը- Ռիչարդ Բախ

Ճանճերի տերը — Վիլյամ Գոլդինգ

Այլ․ քո նախընտրությամբ։

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Ամառային հանգիստ՝

  1. Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )։
  2. Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ՝ բլոգումդ պատմի՛ր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:

Մայիս(8-րդ դասարան)

21.05-25.05

Գործնական քերականություն՝

1.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն):

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

2.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

3.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։

  1. Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
  2. Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
  3. Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
  4. Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ)։
  5. Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։4.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
    ուղղի՛ր:
    Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
    Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
    Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

    Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
    Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ,
    (կապույտ) ավաք:

    Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
    արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
    Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
    անօդևան, բացօդյա:

5.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ
փոփոխություննե՛ր արա):
Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում
էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: ( հենց որ,
երբ)
Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները
ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ: Նրանք որոշեցին խայթոցով վնասել
մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում: Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)

 

Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ՝

  1. Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ,  երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։

Ա. 4 Բ. 5 Գ. 6 Դ. 7 Ե. 8

  1. -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:

Ա. 3 Բ. 6 Գ. 9 Դ. 10 Ե. 16

  1. Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Նման օրինաչափությամբ գտեք պատասխանի տարբերակների «ավելորդ» բառը:

Ա. ծաղիկ Բ. պատանի Գ. պապ Դ. գիրք Ե. Ծիծաղ

  1. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

  1. Համակարգիչը բոլոր տառերը կպցրել է իրար: Արմենը փորձեց շտկել թերությունը և ստացավ մի քանի տարբերակ: Քո կարծիքով՝ ո՞րն է ճիշտ վերականգնված նախադասությունը: Գերուկլորտղամարդէրնաևհևումէրփուքսիպեսքրտինքիկաթիլներըշարվելէիննրաչ եչոտկարմիրերեսին:

Ա. Գերուկ, լոր տղա, մարդ էր նաև, հևում էր փուո՜ւ, քսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Բ. Գերուկ, կլոր տղամարդ էր նա, հևիհև ո՞ւմ էր փուքսի պես փնտրում. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր իրերին:

Գ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Դ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

  1. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:

Ա. ավյուն Բ. մութ Գ. նյութ Դ. արյուն Ե. ուրույն

  1. Եթե բառերը բաժանվեն բանակների, ապա ո՞ր բառազույգերի բառերը կհայտնվեն հակառակորդ բանակներում՝ կանուխ-ուշ 2. բերրի-արգավանդ 3. թեժ-մարմանդ 4. ագահ-աչքածակ 5. առույգ-աշխույժ։ Ա. 2, 3 Բ. 1, 5 Գ. 1, 3 Դ. 4, 5 Ե. 3, 4

 

14.05-18.05

Մայիսյան հավաքի նախագծեր։

1․Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Ճշմարտությունն ու մենք․․․

Էականը գտնելն է, ոչ թե․․․

Խոսքի ուժը

Այլ։

 

2.«Թարգմանչական նախագծի» շրջանակում ընտրի՛ր տրված նյութերից մեկը, թագմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

3.Անհատական նախագծեր։

4.Ընթերցարան՝

Նար-Դոս՝ «Ես և Նա»

Մուրացան՝ «Հասարակաց որդեգիրը»․ առաջին 4 մասեր։

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

 

5.Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

 

Կարդա այսպես.

Յերկրի           – հերկրի

հատանելոյ    – հատանելո

զբողբոջ          – ըզբողբոջ

իւր                   – յուր

զհոտս             – ըզհոտըս

իւրեանց         – յուրյանց

զբարբառ         – ըզբարբառ

 

Բառարան

 

Էանց                        – անցավ

անձրեւք                  – անձրևներ (ը)

անցին                      – անցան

գնացեալ                  – գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան                – մեկնեցին, հեռացան

ծաղիկք                     – ծաղիկներ (ը)

յերկրի մերում         – մեր երկրում

եհաս                         – հասավ

հատանելոյ              – էտելու

ձայն տատրակի     – տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր             – իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք – մեր ծաղկած որթերը

ետուն                         – տվեցին

զհոտս իւրեանց        – իրենց հոտերը` բույրերը

արի                             – վեր կաց

երեւեցո                      – երևեցրու, ցույց տուր

զերեսս քո                  – քո երեսը

զբարբառ քո              – քո խոսքը

տեսիլ քո                    – քո տեսքը

 

2.Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

 

Կարդա այսպես

 

Յաղթեցեր          – հաղթեցեր

Հաւանեաց         – հավանյաց

աչագեղոյ           – աչագեղո

զպատանիդ       – ըզպատանիդ

զկենդանութիւն – ըզկենդանություն

միոյ                      – միո

դիւցազանց         – դյուցազանց

յաւիտենական   – հավիտենական

 

Բառարան

 

յաղթեցեր         – հաղթեցիր

հաւանեաց       – հավանիր

անսա                – հավատա

բանից                – խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց – իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ      – այդ պատանուն

զի                        – թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն                  – մասին, պատճառով, համար

միոյ քինու         – մի քենի

դիւցազանց        – դյուցազունների, դյուցազուններին

օրէն                    – օրենք, կարգ

զարմ                   – ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից – այլ դյուցազունների զարմից

բառնամ               – վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն             – սպանել

ծառայեցուցանել                          – ծառայեցնել

ի ստրկաց կարգի                         – ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական    – հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց – երկու քաջ ազգերի մեջ

 

3.Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

 

Կարդա այսպես.

 

սեաւն          – սյավն

հանեալ       – հանյալ

ձգեալ          – ձգյալ

զարծուի     – արծվի

ցաւեցոյց    – ցավեցույց

զմեջք         – ըզմեջք

իւր              – յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու-ն ձայնավորից առաջ:

 

 

Բառարան

արի արքայն Արտաշէս – Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ            – գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ                                – հանելով, հանած, հանել(է)

ձգեալ                                    – գցել

զարծուի սրաթեւ                – սրաթև արծիվ

ընկեց                                    – գցեց

ի մէջք օրիորդին ալանաց – ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց  – ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով                     – հասցնելով

ի բանակն իւր                       – իր բանակը

 

4.Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,

Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկանն:

Կարդա այսպես.

փեսայութեանն – փեսայությանն հարսնութեանն – հարսնությանն

Նկատեցիր, որ եա – ն կարդացվում է յա (հիշիր նաև սեաւ, հանեալ, անցեալ, ձգեալ բառաձևերը):

 

Բառարան

Տեղ                                                  – տեղում

Տեղ ոսկի                                         – ոսկի անձրև

տեղայր                                            –տեղում էր

ի փեսայութեանն Արտաշիսի     – Արտաշեսի փեսայության ժամանակ

ի հարսնութեանն Սաթինկանն   Սաթենիկի հարսնության ժամանակ

 

5.Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ:

 

Կարդա այսպես.

 

կայ                     – կա

շղթայիւք           – շղթայյուք

ջանայ                – ջանա

միաշաբթւոջ     – միաշաբթվոջ

Արտաւազդայ  – Արտավազդա

 

Բառարան

 

զրուցեն                       – զրուցում են, պատմում են

զսմանէ                        –սրանից, սրա մասին

եթէ                              – այստեղ` թե

արգելեալ կայ           – այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում               – մի այրում(այր – քարանձավ)

կապեալ                      –կապված

շղթայիւք                    – շղթաներով

հանապազ                 – միշտ

զշղթայսն                   – շղթաները

ջանայ                         – ջանում է

առնել վախճան աշխարհի – աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ                              – այստեղ` բայց

 

 

07.05-11.05

1.Նահապետ Քուչակի հայրեններից ընտրի՛ր երկուսը և պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ։

Անգիր սովորի՛ր հետևյալ հայրենները՝

10.05.18

1.Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

2.Մըտիկ իմ եարին արէք,
զինչ հագեր` ամէնն է կանաչ,
Հագեր գոյնըզգոյն կապայ,
կոճակ ու օղակն է կանաչ.
առեր ու պաղչան մըտեր,
ջուր կ’երթայ, եզերն է կանաչ.
Մըտիկ ծառերուն արէք,
ծառն ծաղկեր, տերեւն է կանաչ:

 

2.Ընթերցարան՝

Կարդա և բլոգումդ վերլուծի՛ր Դերենիկ Դեմիրճյանի հետևյալ պատմվածքները՝

 

3.«Թարգմանչական նախագծի» շրջանակում ընտրի՛ր տրված նյութերից մեկը, թագմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

4.Գործնական քերականություն՝

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի .ակ չի կարող ապրել: Ար.մտյան Աս. այի տո.ակեզ  կլիմա.ի պատ.առով ան.դ.ատ շատ ջուր է գոլորշ.անամ ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիաթյու.. աճում է: Աղերը Մեռ.ա լծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է
Բ.Ամերիկ.ան մի ակու.բում, որտեղ երա..տությունն ան.ա.ար որոտում է, կարելի   է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպ.ով անջատվում է: Տասը ցենտը քիչ չ., բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդո..ը, որի համար անձա.բ կանխիկ վճա.ել ես: Հազար ին. հար.ուր հի.ունին.թվին ամերիկ.ան ռադ..ն մի անսովոր հաղոր.ում տվեց:Ունկ.դիրների ուշադրությանը ներկա.ացրին մի լուր` աղմուկի դեմ պայ.արող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչ. տասնհինգ .ոպեանոց հադոր.ման վեր.ը տ.ող լռություն:
Գ.Մար.ուն իր ամբո.. կյան.ում ուղեկցում է ձայնը: Մար.ը բացար.ակ լռության    պայմա..երում վատ է զգում. նրան պատում է  երկ..ղի ու անհարմարության զգացում: Բացար.ակ լռությունը խա.արում է մար.ու ն..րդային համակարգն այնպես, ինչպես և անվեր. աղմուկը: .րոտը, հրաբու.ների ձայնը, ծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռ.ու..երի դայլայլը, ա..յուրների կարկաչ..նը, ծովի ալիքների համ.նթաց ճողփ..նը, հաճելի են մար.կանց համար, բարերար են ներգործում նրանց ն..րդային համակար.ի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մար.ու առո..ությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, ն..րդահոգեկան հիվանդությու..երի աճը, ֆիզիկական և մտա.որ ըն.ունակություն..երի նվազումը:

 

2.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

Պետք Է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ Է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

 

3.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

4.Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին … (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի … (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդնևրին ամենից ավելի (զրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի … (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին … (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի … (կառույց, կառուցվածք, կերտվսւծք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք … (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի … (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր:… (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների (զեփյուռին, հովին,քամուն) ու ստվերին: Կնոջ… (տխրությունը, թախիծը, վիշտը)… (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս … (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին … (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ… (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք … (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք … (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային … (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

 

5.Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորղ շերտր ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

 

02.05-05.05

1.Նահապետ Քուչակի հայրեններից ընտրի՛ր երկուսը և պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ։

2.Քո նախընտրությամբ մեկը սովորի՛ր անգիր։

3.«Թարգմանչական նախագծի» շրջանակում ընտրի՛ր տրված նյութերից մեկը, թագմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

 

4.Ընթերցարան՝

Կարդա և բլոգումդ վերլուծի՛ր Դերենիկ Դեմիրճյանի հետևյալ պատմվածքները՝

 

Ովքեր չէին կարդացել և վերլուծել նախորդ շաբաթվա ընթերցանության նյութը, լրացնեն՝  Վիլյամ Սարոյան՝ «Պատերազմը»,   «Գողացած հեծանիվը»,   «Հինգ հասուն տանձեր»։

 

5.Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

 

  1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։
  1. Ընթացող գնացքի լուսամուտից …․ մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

 

3.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

4. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

 

5.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

23.04.-27.04

Ընթերցարան՝ 

Վիլյամ Սարոյան՝ «Պատերազմը»,   «Գողացած հեծանիվը»,   «Հինգ հասուն տանձեր»։

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Գործնական քերականություն՝

1.Ըստ անհրաժեշտության լրացնել ձ, ծ կամ ց։
Ար….ակուրդ, ասացվա….ք, ընդար….ակ, ատաղ….ագործ, գլուխկոն….ի,
համար….ակ, բար…., բար….ել, թխվա….ք, բար….ր, խ….կել, առան….ք, դաղ….,
դար…., կ….կտուր, դեղ…., դեղ….անիկ, հանդիպակա…., դեր….ակ, դեր….ան,
խուր…., ձվա….եղ, հանդեր…., հինավուր…., լպր….ուն, հար….ակվել,
համբար….վել, Համբար….ում, փայ….աղ, որ…., վար…., ուր…., փոր…., որ….ւալ,
օ…., օ….իք։

2.Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ տողադարձման սխալ ձևը։
1. ան~համարձակորեն, անհա~մարձակորեն, անհամարձակ~որեն,
անհամար~ձակորեն
2. պը~տուտակահան, պտուտա~կահան, պտուտակա~հան, պտուտ~ակահան
3. հա~ցաթխման, հացաթըխ~ման, հացա~թխման, հացա~թըխման
4. ար~տասանական, արտասա~նական, արտա~սանական, արտասան~ական
5. ջը~րօգտագործում, ջրօգ~տագործում, ջրօգտագոր~ծում, ջրօգտագործ~ում
6. հաշ~վապահություն, հաշվապահ~ություն, հաշվա~պահություն,
հաշվապահու~թյուն
7. կա~մըրջասյուն, կամըր~ջասյուն, կամըրջա~սյուն, կամրջա~սյուն
8. էլեկտ~րաշարժիչ, էլեկտրա~շարժիչ, է~լեկտրաշարժիչ, էլեկտրաշարժ~իչ
9. եր~կարաճիտ, երկա~րաճիտ, երկարա~ճիտ, երկ~արաճիտ
10. ա~սեղնագործ, ասեղ~նագործ, ասեղն~ագործ, ասեղնա~գործ

3.Ըստ անհրաժեշտության լրացնել  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը մի….նադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտա….այտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածվա…. կառուցվա….քը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկե….որդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բար…. հյուսվա….քավոր զար….անախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստե….ծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդ….ատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դա….արում է ու….աձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քա….անկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջոր….ականությունն ու շա….կապվածությունը, ստե….ծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվա….քը թվում է անսկիզբ-անվեր…., իր
շարժման ըն….ացքի մեջ փոխակերպվում մի ձևից մ….ուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զար….ապատկերը իր ան….նդմեջ
հյուսվա….քի շնոր….իվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։

4.Ըստ անհրաժեշտության լրացնել դ, տ կամ թ։
Աղո….ք, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, թփու…., ար….ուկ, բար….,
բեր…., բուր…., դա….ար, դր….ել, եր….իկ, եր….ում, զար…., լաջվար…., զվար….,
լեր….անալ, լյար…., խն….իր, խոր….ուբոր…., թուղ…., կար….ալ, կեն….անի,
հաղոր….ել, պա….գարակ, մար…., նյար…., ս….ափվել, թա….երական, Նվար….,
որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), որ….ի, վար…., Վար….ան, վար….ապետ,
շքեր…., Վար….գես, վր….ովել, օ…., օրիոր…., գնոր…., ժողովուր…. խր….վիլակ,
ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել,
ըն….արմանալ։

5.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր։

 

Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ՝

1.Ի՞նչ նախադասություն է գրված:
Գիմինիրեքեըթմենայբրեդաուբենայբրեեչկենայբմեննուէ:
Ա. Գիրքը նկարազարդ է: Բ. Գիրքը մարդու ընկերն է: Գ. Գիրքը մտքի բանալին է:
Դ. Գիրքը շատ թանկ է: Ե. Գիրքը մարդու բարեկամն է:

2. Ո՞ր մասնագետն էր զբաղված ոչ իր մասնագիտությամբ:
Ա. Բրուտը պայտում էր ձին:
Բ. Խեցեգործը կավից ամաններ էր պատրաստում:
Գ. Հյուսնը շինարարության համար ատաղձ էր պատրաստում:
Դ. Փականագործը մետաղյա իրեր էր նորոգում:
Ե. Հնագետը հնություններ էր ուսումնասիրում:

3. Ո՞ր նախադասությունը զերծ չի մնացել մակաբույծ բառից:
Ա. Արան ամեն առավոտ ոտքով քայլում է երկու կիլոմետր:
Բ. Եթե չհարմարվեմ, անպայման կվերադառնամ:
Գ. Զինվորները ոտքով անցան այդ քարքարոտ ճանապարհը:
Դ. Հետդարձին հանդիպեցինք օտարազգի զբոսաշրջիկների:
Ե. Երկհարկանի առանձնատան վերևի հարկում ապրում էին մայր ու որդի

4.Աղբյուր, կերպար, վարկատու, բութակ, արդյունք բառերից չորսում որևէ տառ և՛ սկիզբ
է, և՛ վերջ: Ո՞ր բառն է զուրկ այդ հետաքրքիր հատկությունից:
Ա. արդյունք Բ. կերպար Գ. աղբյուր Դ. բութակ Ե. վարկատու

5. Պատասխանի ո՞ր տարբերակում են իրար համապատասխանում հայկական առածների
սկիզբն ու ավարտը:
1. Ջուր կերթա, ա. անձրևից չի վախենա:
2. Գետն անցկացան, բ. ինչքան խմես, կծարավես:
3. Լավություն արա, ջուրը գցիր, գ. ձուկը չիմանա, աստված կիմանա:
4. Ջուրն ընկնողը դ. առվումը խեղդվեցին:
5. Արծաթը (փողը) աղի ջուր է, ե. ավազ կմնա:
Ա. 1-բ, 2-դ, 3-գ, 4-դ, 5-ա Բ. 1-գ, 2-բ, 3-ա, 4-դ, 5-ե Գ. 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա, 5-ե
Դ. 1-ե, 2-դ, 3-գ, 4-բ, 5-ա Ե. 1-ե, 2-դ, 3-գ, 4-ա, 5-բ

6. Ի՞նչ չես գտնի շաբաթվա օրերի անվանումների մեջ:
Ա. լուսանցք՝ առաստաղի մեջ Բ. այբուբենի տառանուն
Գ. գրական ստեղծագործություն Դ. դերանուն Ե. շաղախի մեջ օգտագործվող նյութ

 Ապրիլ (8-րդ դասարան)

 

  1. Ընթերցի՛ր Համո Սահյանի բանաստեղծությունները` 1, 2, 3,  դրանցից  ընտրի՛ր հինգը  և պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

Քո նախընտրությամբ ընտրի՛ր  երկու բանաստեղծություն և սովորի՛ր անգիր։

 

2.Ընթերցարան՝

18.04.18

Հերման Հեսսե՝ «Բանաստեղծը»

20.04.18

Նադեր Էբրահիմի՝ «Անձրևի հեքիաթը»

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

 

3.Ստեղծագործական աշխատանք՝

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց․․․

Երբեք մի դադարիր ժպտալ․․․

 

4.Ձայնարկությունը որպես խոսքի մաս․ առաջադրանքներ։

Վերաբերականը որպես խոսքի մաս․ առաջադրանքներ։

 

5.Գործնական քերականություն

1. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված  տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ  կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակային չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան,թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:
2.Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, ,պակաս,նվագ, ամենից բառերից ու ամենա-,(ա) գույն մասնիկներից):
Գիտության հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև  15 մ երկարություն ունենալ:Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկnերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միցությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
3.  Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
4.Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում)  շարունավում է: Դա (կասեցնել)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական  ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի:  Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով:Նրանք (ուժեր) ու(ժամանակ)  չեն խնայում, ժամեր շարուն անակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:
5.Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
    Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝  երկինք սլացող , մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերովպատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատարոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

6. Հետաքրքրաշարժ լեզվաբանական հարցեր՝

1.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝

Ա. առաջին ստեղծագործությունն է

Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է

Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է

Դ. վերջին ստեղծագործությունն է

Ե. լավագույն ստեղծագործությունն է

 

  1. Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,

Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:

Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝

Բարեկամաբար հրճվանքով վսեմ:

Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:

Ա. վես Բ. նսեմ Գ. ցնծություն Դ. երես Ե. պայծառանալ

 

3.Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

 

  1. Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:

Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

 

  1. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել մակաբույծ բառերից:

Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:

Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:

Գ. Տանձենու ծառը ծաղկել է:

Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:

Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

 

  1. Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:
  2. սակարկել – բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ
  3. դագանակ – գավազան
  4. քեռայր – քեռու տղա
  5. քթոց – դնչկալ
  6. սվին – սառը զենք

 

  1. Տառերի թվային արժեքներով գտեք, թե ո՞ր նախադասությունն է 401 8690 720 4001 թվերի միջոցով գաղտնագրված:

Ա. Նա փող չի տա:

Բ. Սա քող չի բերի:

Գ. Նա քող չի տա:

Դ. Սա շատ փող ունի:

Ե. Նա փող կտա քեզ:

 

  1. «Ներկը կերան քամիները, ընկեր Կարեն» նախադասության բառերի տեղերը չփոխելով՝ կարելի է նոր նախադասություն ստանալ այդ բառերի գրաշրջմամբ (բառի բոլոր տառերով այլ բառ կազմելով): Ո՞րը կլինի նոր նախադասությունը:

Ա. Ընկեր Նարեկ, մաքիները նկարը կերան:

Բ. Կարեն, քամիները տարան Նարեկի նկարը:

Գ. Ընկեր Նարեկ, մաքիները ներկը կերան:

Դ. Նարեկը կրկին նկարեց իր ընկեր Կարենին:

Ե. Ընկերը Կարենին ծանոթացրեց Նարեկի հետ:

 

  1. Ո՞ր բառից են քամվել մղոն, ցավ, եղան, վեմ, ցող բառերը:

Ա. մեղրահաց Բ. մեղրածոր Գ. ցեղակրոն Դ. վարդացող Ե. մեղվանոց

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

 

09.04.18-13.04.18

  1. Ընթերցի՛ր Համո Սահյանի բանաստեղծությունները` 1, 2, 3,  դրանցից  ընտրի՛ր հինգը  և պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:
  2. Անգիր սովորի՛ր Հ․ Սահյանի հետևյալ բանաստեղծությունները՝

10.04.18– «Հայաստան ասելիս»

11.04.18- «Տար ինձ, ժամանակ»

13.04.18- «Մեր լեզուն»

 

Ընթերցարան՝

Գրիգոր Զոհրապ․ նովելներ՝

 

Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Չի սխալվում միայն նա, ով․․․

Սխալների առջև փակում ենք դռները, իսկ ճշմարտության առջև․․․

Գործնական քերականություն՝

1.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:

2.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

3.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

4.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :
   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

5.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
…………………………………………………………………………………………………..
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ:Փրկված ենք:

6.Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։

Դեռ ա-տոբուս չնստած հիշեցի որ Գեղար-ի ճանապար-ին է Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին նրա վա-վ-ուն աչքերը փայլեցին ու նա զարմացավ որ Չարենցին գիտեմ։ Ասացի որ Ուկրա-նայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։

Երբ ավտոբուսը կանգնեց որ-աքարե սանդու-քներով բլուրն ի վեր լռելյայն բար-րացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշու-  ա-շեցուցիչ տեսարան աստվածաշնչյան լեռը ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել արևով ասկ-որված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որ-ը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։

***

Մեծ հրավերք էր կազմակերպել Ս-նյաց հզոր իշխանը նրա ապարանքը լողում էր լույսերի ծովում։ Գինին փ-փ-ում էր կ-ղաներում սեղանները բեռնված էին խորտիկներով և համադամ կերակուրներով։ Կոչնականները ուտում-խմում էին ախորժակով ականջալուր նվագա-ուների մեղեդիներին և հայ դյու-ազունների կյանքը պատմող վիպերգերին։ Գինարբու-ը խելահեղ և խենթ դառնում էր վայրենի ու անկառավարելի։

Այդ պահին մի սրըն-աց ձիավոր հասնելով իշխանի ապարանքի դարպասին ձգեց իր սրարշավ աշխետի պախուր-ը։ Հայոց Տիրան թագավորի փեսան Տր-ատ Բագրատունին որ հաղթահասակ ու գեղեցկադեմ մի տղամարդ էր  երբ հագեցրեց քա-ցը ճեպով դատարկեց գինու գավը և ներկաներին տեղեկացրեց թե ինչ կա ար-ունի-ում։

Ձեր առջև նստած է մի մարդ որ խույս է տալիս հայոց արքայի ցասումից։ Ս-նյաց իշխանից միայն այս գիշեր եմ օ-ևան խնդրելու իսկ վաղորդ-նին պետք է սուրամ առանց հետ նայելու ասաց նա։

Բառարան

  1. համադամ-
  2. կթղա-
  3. կոչնական-
  4. պախուց-
  5. գինարբուք-
  6. գինարբուկ-
  7. աշխետ-

7.Տեքստը վեականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

 

Ապրիլի 3-7

1.«Աղայանական օրեր» նախագծի շրջանակում ընթերցի՛ր և բլոգումդ վերլուծի՛ր Ղ․ Աղայանի հետևյալ պատմվածքները՝ «Վաճառականի խիղճը», «Հնարագետ ջուլհակը» ։

2.Ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ Աղայանի՝

ա․Մանկավարժական գործունեությունը։

բ․Գրական գործունեությունը։

գ․Աղայանը և Վերնատունը․ առնչություն, կապ։

 

Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Մարդը բնության մասնիկն է․․․

Վայրէջքն անխուսափելի է, եթե․․․

Փորձի՛ր, հնարավոր է հաջողես․․․

 

Ընթերցարան՝

04.04.18

Վիլյամ Սարոյան՝ «Հայ մուկը»

06.04.18

Դինո Բուցատի՝ «Կորսված օրերը»

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

 

 

Մարտի 19-23․Նախագծային ուսուցման ստուգատես

  1. Ընթերցի՛ր Եղիշե Չարենցի բանաստեղծությունները, դրանցից  ընտրի՛ր հինգը  և պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

 Բերանացի(անգիր) իմացության բանաստեղծություններ՝

  • 20.03.18 – «Հնչում են օրերը, կանչում են»,«Կուզեմ հիմի փչե զուռնեն»
  • 22.03.18— «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», «Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր»

  • 23.03. 18 — «Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում»։

 

2.«Թարգմանչական նախագծի» շրջանակում ընտրի՛ր տրված նյութերից մեկը, թագմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

 

3.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Թող գարունները գան ու չգնան․․․

Պանդխտությունը չարիք է․․․

Իմ զենքն իմ․․․

 

4.Գործնական քերականություն՝

1.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների։

Սիրելի՛ ուսուցիչ, Ձեզ․․․Ձեր խոնարհ աշակերտը․ հնարավոր է՝․․․լինեք ինձ՝ ․․․ մեկին, բայց ես չեմ կարող․․․ Ձեր բարի խորհուրդներին ու մեղմ ժպիտը։ (հազարավոր, մոռանալ, գրել, հիշել)

Գառների քաղցր ․․․սովոր, ալ ու ալվան ծաղիկներով․․․մեր սարերը այնպես էին ամայացել, այնպիսի թախծոտ լռություն․․․այդ ․․․, որ սիրտս լցվեց։ (զարդարել, մայուն, կողմ, տիրել)

Մեսրոպ Մաշտոցի․․․՝ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա ․․․ հանձնեց իր ․․․ կյանքի ու ․․․պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)

2.Ընդգծի՛ր նախադասությունների գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը), դո՛ւրս գրիր գոյականները, ածականները, բայերը առանձին խմբերով։
Օձերի որոշ տեսակներ, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի: Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը:  Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ  չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ:

3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:
Առրյա, թռչրս, ողրկ, բարրակ, անդրր, անրինակ, անգուտ, րբանոց, հայրդի, վքեր, դանավ, սալրղի, անգտակար, դեղնազծ, միրինակ, ամենարակյալ, շտապգնություն, ջրրհնեք, այդրինակ, հգուտ, վկիանոս,  հգս,  կրկնրինակ, խաղաղ-վկիանսյան, մեղմրեն, արագտն, առրեական, վաղրդյան, րմիզդուխտ, րըստրե, -վ, չգնել, այսր, պարզրոշ, հդս ցնդել,  արփիազծ, հիմնվին, եղբորրդի, տանավոր, զրուգիշեր, լացուկծ, քեռրդի, նորրյա, հատրյակ, վաղրք, արջարս, սևրակ, ակնաջղ:

4.Ըստ անհրաժեշտության լրացնե՛լ  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վար….ազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բար….րությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տեր….ները բարդ են՝ եռամասնյա,
վեր….ից գրեթ…. մերկ ու կանաչ, ներք….ից՝ թաղի….անման ու սպիտակավուն։
Ծա….կաբույլը ո….կույզ է, ծա….կաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծա….կում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-
օգոստոս ամիսներին։ Ձմե….ելուց հետո բերք է տալիս մի….այն երկրորդ տարում
ու չորանում ե….որդ տարում։
Դեռ….ս հին հույներն ու հռոմ….ացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օ….տագործել են ոչ մի….այն ուտելու, այլ…. բ….ժական
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտ….ն
ժամերին ը….պել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված
խոշապ։

բ) Հայրենական ժողովր….ական բժշկության մե…. ազնվամորու պտուղների
թուրմը լայն….րեն կի….առվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությու….երի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդա….տի,
սակավար….նության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օ….տագործվում են
նա…. մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հար….ածությունից
սթա….եցնելու նպատակներով։
Հայկական ժողովր….ական բժշկության մե…. ազնվամորու պտուղները լայն
կի….առում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օ….ի կծածի դեպքերում։

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

 

Մարտի 12-16

1.Ընթերցի՛ր Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» ժողովածուն:

  • Բլոգումդ  հավաքի՛ր  «Տերյանն իմ աշխարհում» խորագրով բանաստեղծություններ հետևյալ բնորոշումներով (յուրաքանչյուր բանաստեղծության մասին 2-3 նախադասությամբ վերլուծությունով).
  • ամենահուզիչ բանաստեղծությունները
  • ամենապայծառ բանաստեղծությունները
  • ամենաձանձրալի բանաստեղծությունները
  • ամենաթեթև բանաստեղծությունները
  • ամենամռայլ բանաստեղծությունները
  • ամենաքնքուշ բանաստեղծությունները
  • ամենալացկան բանաստեղծությունը
  • ամենախաղաղ բանաստեղծությունը
  • ամենաերազկոտ բանաստեղծությունները
  • ամենակրակոտ բանաստեղծությունները
  • անենաանհույս բանաստեղծությունները

 

2.Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» ժողովածուից  բերանացի իմանալ 3 բանաստեղծություն։

3. Վ․ Տերյանի «Մթնշաղի անուրջներ»  ժողովածուից ընտրի՛ր 5 բանաստեղծություն և պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

4.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Հույսն է մարդուն թև տալիս․․․

Զարմանահրաշ կյանքի խորհուրդը․․․

 

5.Մակբայը որպես խոսքի մաս․ առաջադրանքներ։

6.Կապը որպես խոսքի մաս․ առաջադրանքներ։

7.Գրաբարյան հատվածները փոխադրի՛ր աշխարհաբարի։

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ:

 

Կարդա այսպես.

 

կայ                     – կա

շղթայիւք           – շղթայյուք

ջանայ                – ջանա

միաշաբթւոջ     – միաշաբթվոջ

Արտաւազդայ  – Արտավազդա

 

Բառարան

 

զրուցեն                       – զրուցում են, պատմում են

զսմանէ                        –սրանից, սրա մասին

եթէ                              – այստեղ` թե

արգելեալ կայ           – այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում               – մի այրում(այր – քարանձավ)

կապեալ                      –կապված

շղթայիւք                    – շղթաներով

հանապազ                 – միշտ

զշղթայսն                   – շղթաները

ջանայ                         – ջանում է

առնել վախճան աշխարհի – աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ                              – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց – դարբինների կռանահարության ձայնից

զօրանան                                – զօրանում են, ամրանում են

ասեն                                        – ասում են

վասն որոյ                               – որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ – մեր ժամանակներում իսկ, մեր

ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց             – դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին – հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ               – կիրակի օրը

երիցս կամ չորիցս                  – երեք կամ չորս անգամ

բախեն                                       – այստեղ` խփում են

զի                                                – որ, որպեսզի

զօրասցին                                 – այստեղ` ամրանան

 

Մարտի 05-09

1.Ընթերցի՛ր և բլոգումդ վերլուծի՛ր  Վ․ Տերյանի  «Հայ գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածները։

2.Անգիր սովորի՛ր և բլոգումդ վերլուծի՛ր  Վ․ Տերյանի «Մթնշաղ» և «Ցնորք» բանաստեղծությունները(06. 03.18):

3.Վ․ Տերյանի «Մթնշաղի անուրջներ»  ժողովածուից ընտրի՛ր 5 բանաստեղծություն և պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

4.Դիտի՛ր ֆիլմը՝ Վահան Տերյան․ սիրո բանաստեղծ

Ֆիլմը դիտելուց հետո բլոգումդ պատմի՛ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

5.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Գարո՜ւն, նոր կյանքի սկիզբ․․․

Ժպիտը ժպիտ է պատճառում

Այլ։

 

Փետրվար  (8-րդ դասարան)

Փետրվարի 26-մարտի 2

  1. Ընթերցարան՝

Վիլյամ Սարոյան՝ «Պատերազմ է հայտարարվել»

Դինո Բուցատի՝ «Մարդը, որ ուզեց ապաքինվել»

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

 

27.02.18

Ընթերցի՛ր «Լոռեցի Սաքոն» պոեմը և անգիր սովորի՛ր  առաջին հատվածը։

23.02.18

Ընթերցի՛ր Հ․ Թումանյանի «Անուշ» պոեմը ամբողջությամբ։ Անգիր սովորի՛ր  «Անուշ» պոեմի նախերգանքը։

2.Բայը որպես խոսքի մաս․ առաջադրանքներ։

3.Ստեղծագործական աշխատանք՝

Մենք միշտ փնտրում ենք, բայց ոչ միշտ՝ գտնում․․․

Կտրուկ փոփոխություններն անհրաժե՞շտ են

 

4. Պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ թումանյանական որևէ թեմայով՝ նամակներ, հոդվածներ, բանաստեղծություններ և այլն։

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

 

 

Փետրվարի 19-23

1.Ընթերցի՛ր Հ․ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը և պատասխանի՛ր հետևյալ հարցադրումներին՝

ա․ Ինչպե՞ս է սկսվում պոեմը։ Բարի և չար գործերի մասին ի՞նչ էր ասում թափառական աշուղը։

բ․ Երբ Նադիր շահը պաշարում է Թմբկաբերդը, ո՞վ էր այն պաշտպանում։

գ․Նադիր շահի մասին հավաքի՛ր լրացուցիչ տեղեկություններ, որոնք կօգնեն քեզ պատմական այդ հերոսի կերպարն ու ժամանակը լավ պատկերացնելու համար․ ներկայացրո՛ւ տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով։

դ․  Նույն կերպ տվյալներ հավաքի՛ր նաև Թմկաբերդի մասին․ ներկայացրո՛ւ տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով։

ե․ Պոեմից դուրս գրի՛ր այնպիսի հատվածներ, որտեղ կան համեմատություններ, մակդիրներ, փոխաբերություններ, չափազանցություններ և այլ պատկերավորման միջոցներ։

22.02.18

2. Անգիր սովորի՛ր «Թմկաբերդի առումը» պոմի  նախերգանքը։

3. Դերանունը որպես խոսքի մաս․ առաջադրանքներ։

 

23.02.18

Ընթերցի՛ր Հ․ Թումանյանի «Անուշ» պոեմը ամբողջությամբ։ Անգիր սովորի՛ր  «Անուշ» պոեմի նախերգանքը։

4.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Կյանքում ամեն բան անցողիկ է…

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ…

 

5.Գործնական քերականություն՝

1.Ըստ անհրաժեշտության լրացնե՛լ  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վար….ազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բար….րությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տեր….ները բարդ են՝ եռամասնյա,
վեր….ից գրեթ…. մերկ ու կանաչ, ներք….ից՝ թաղի….անման ու սպիտակավուն։
Ծա….կաբույլը ո….կույզ է, ծա….կաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծա….կում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-
օգոստոս ամիսներին։ Ձմե….ելուց հետո բերք է տալիս մի….այն երկրորդ տարում
ու չորանում ե….որդ տարում։
Դեռ….ս հին հույներն ու հռոմ….ացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օ….տագործել են ոչ մի….այն ուտելու, այլ…. բ….ժական
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտ….ն
ժամերին ը….պել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված
խոշապ։

բ) Հայրենական ժողովր….ական բժշկության մե…. ազնվամորու պտուղների
թուրմը լայն….րեն կի….առվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությու….երի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդա….տի,
սակավար….նության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օ….տագործվում են
նա…. մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հար….ածությունից
սթա….եցնելու նպատակներով։
Հայկական ժողովր….ական բժշկության մե…. ազնվամորու պտուղները լայն
կի….առում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օ….ի կծածի դեպքերում։

 

 

Փետրվարի 12-16

1.Հ․Թումանյանի հոդվածներից ընթերցի՛ր երկուսը և պատասխանի՛ր հետևյալ հարցադրումներին՝

Որքանո՞վ են արդիական հեղինակի հասարակական հայացքներն այսօր։

Հոդվածներից առանձնացրո՛ւ հարցադրումներ, որոնք ըստ քեզ ժամանակավրեպ են։

2. Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին:

Ներկայացրո՛ւ հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

3. Անգիր սովորի՛ր և բլոգումդ վերլուծի՛ր  Հ․ Թումանյանի  հետևյալ բանաստեղծությունները՝

13.02.18

«Հայոց լեռներում», 

15.02.18

«Հայոց վիշտը» ,

19.02.18

Հին օրհնություն,   

21.02.18

Հոգեհանգիստ

 

4.Ածականը որպես խոսքի մաս․ առաջադրանքներ։

5.Թվականը որպես խոսքի մաս․ առաջադրանքներ։

 

6. Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Ակնթարթն էլ բավական է, որպեսզի․․․

Կորցրածի արժեքը գիտակցում ենք, երբ․․․

 

Փետրվարի 05-09

1.Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

Ընթերցելուց հետո պատմի՛ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

Ըստ քեզ՝ թողե՞լ է արդյոք հետք հայրենի բնաշխարհը հեղինակի ստեղծագործությունների վրա․ ինչո՞ւ։

2.Թումանյանի մեծ վիշտը։

3.Թումանյանի և իշխանուհի Մարիամի սիրո պատմությունը։

4. Հ․ Թումանյանի քառյակները։

Առաջադրանքներ՝

Գոյականի հոլովի կարգը․ առաջադրանքներ։

Հատուկ և հասարակ գոյականներ․ առաջադրանքներ։

 

Ստեղծագործական աշխատանք՝

Կյանքի տարբեր շրջափուլերում մենք սպասում ենք․․․

Ո՞վ է ասել, որ պատահաբար են պատահում  կյանքում․․․

Հրաժեշտի ակնթարթը անմեռ է․․․

 

Հունվար (8-րդ դասարան)

Հունվարի 29-Փետրվարի 2

1․Ընթերցարան՝

30.01.18

Վիլյամ Սարոյան՝ «Գյուղացին»։

01.02.18

Ակսել Բակունց՝ «Միրհավը»։

Այլ։

2.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

Գեղեցիկ է նա, ով․․․

Ների՛ր, դու էլ կատարյալ չես

Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել, այլ․․․

Այլ։

3.Գոյականը որպես խոսքի մաս․ գոյականի թվի կարգը։

Առաջադրանքներ։

4.Գոյականի որոշյալ և անորոշ առումները. առաջադրանքներ

5.Գրի՛ր հաճախ սխալ գործածվող այս բառերի ճիշտ ձևերը․

  • Հույսով եմ-
  • տարեկետում-
  • ընդամեն, ընդհակառակ-
  • ամենալավագույն-
  • թռնել, փախնել, կպնել-
  • դառա, դառար, դառանք-
  • վիրաբուժ, հոգեբուժ-
  • թույլատվություն-
  • բարյացկամ-
  • դաստիրակ-
  • նախագա-
  • բարձրունք-

6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։

  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի) անգամ։
  • Շուրջ (ութանասուն, ութսուն)  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
  • Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը)  դրամ։
  • Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
  • Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
  • Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
  • Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային  (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
  • Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

Ձմեռային ուսումնական ճամբարի նախագծեր․օրակարգ` հունվարի 9-26

Դեկտեմբեր (8-րդ դասարան)

Ուսումնական ձմեռ․ դեկտեմբերի 25-հունվարի 8

Առաջադրանքներ
1.Ամանորյա հետաքրքիր, չկրկնվող շնորհավորանքների հրապարակում բլոգներում:
2. «Իմ Ամանորը»  խոհ-պատումների շարք:
3. «Ամանորն իմ աշխարհում» խորագրով ֆոտոշար: Նկարներին կցել մեկնաբանություն:
4.  2017 թվականի իմ ամենամեծ ձեռքբերումը:
6.Ամանորյա ռադիոթատրոններ:
Արձակուրդային ընթերցարան՝
Էռնեստ Հեմինգուեյ – Ծերունին և ծովը
 
Աշխատանք անհատական նախագծերով:

Դեկտեմբերի 18-22

Ընթերցարան

19.12.17

Խուլիո Կորտասար․ Բոբիի անունից

20.12.17

Ճաշից հետո

22.12.17

Գործերն ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Ստեղծագործական աշխատանք՝

 

Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ

Ամառը թե չքրտնես, ձմեռը` չես լիանա:

Մինչև նորը չգա, հնի արժեքը չի իմացվի։

Գործնական քերականություն՝

1.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխանածականներով:

Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքովչկերտվածկոթող կա: Դա Արարատն է երկինք սլացող, մեկուսի:  Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է: Լանջերը կտրտված են ճառագայթիձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը՝ հայտնի «Մասյաց վիհ» անունով:

2.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: 

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում, կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

3.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:

  1. Եվ … հայացքը՝ նայեց…՝ արշալույսի մեջ թաթախուն, … մեջ … թռչուններին:
  2. (Ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
  3. Խորշոմած ճակատը սեղմած …, ձեռքերը … մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ … առջև և սպասեց դրա …:
  4. (Բացել, ծունկ, դուռ,հյուսել):
  5. Ի վերջո կըմբռնի, որ … դուրս ելնել,այլապես պիտի … և … պատերի ու … ծանր գերանների տակ:
  6. ( թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել):
  7. Զարմացած էր, որ Լիլիթին … վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր …, և այդ … սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ …:
  8. (Տեսնել, օր, դառնալ, զգացում):
  9. Ադամը, … ծանր զամբյուղով,… հևիհև … լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր …:
  10. (Հասնել, բեռնավորել, սիրելի, վերջալույս):

 

4.Ընդգծի՛ր առարկայի հատկանիշ նշանակող հինգ բառ։

  1. Ցածր, վատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, առագաստ, համեստ, անջրպետ
  2. Ամեհի, գոտի, բույր, կույր, մանուշակագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին, ծանր
  3. Գրտնակ, աշխույժ, ուրախ, գզրոց, լավագույն, ապավեն, ավելի մեղմ, անթեղ, գրոհ, ագահ։

 

5.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ։

  • Ճահիճներով պատված-
  • Մանրէներ ծնող-
  • Մարդկանց ատող-
  • Միայնակ կյանք վարող-
  • Մեգով պատված-
  • Միշտ փթթած-
  • Թախծոտ դեմքով-
  • Միրգ տվող-
  • Նոր տնկած-
  • Նուրբ հնչող-
  • Շահույթ բերող-
  • Շեկ վարսերով-
  • Շատ շնորհներ ունեցող-
  • Ինչքից զուրկ-
  • Ոսկուց ձուլված-
  • Ուշքը կորցրած-

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

 

Դեկտեմբերի 11-15

Ընթերցարան՝

12.12.17

Յարոսլավ Հաշեկ․ Ապուր՝ աղքատ երեխաների համար

14.12.17

Դինո Բուցատի․ Սիրո դեմ

Փորձի՛ր բացատրել հետևյալ հատվածը՝

Բայց ահա, հարևան տնից երաժշտության ելևէջներ են լսվում: Ինչ-որ մեկը միացրել էր ռադիոն, կամ էլ գրամոֆոնը, ու բաց թողել լուսամուտը: Բաց թողել ու փակել անմիջապես:
Դա բավական եղավ: Վեց-յոթ նոտա, ոչ ավել, մի հին մեղեդու, իր սիրած երգը: Դե՜հ, վե՛րջ տուր Իրենե, էդ ստից բանի համար չկորցնե՛ս քեզ, վազի՛ր աշխատավայրդ, կանգ մի՛ առ, ծիծաղի՛ր:
Բայց մի սոսկալի դատարկություն արդեն գոյացել էր իր ներսում, անտակ մի անդունդ: Ամիսներ շարունակ, սերը` այդ տարօրինակ դատավճիռը, քնած էր ձևացել` մոլորեցնելով Իրենեին: Ու հիմա, չնչին մի բան բավական եղավ, որպեսզի նորից արթնանար:
Դրսում անցնում են մեքենաները, մարդիկ ապրում են,- ոչ ոք չգիտե մի կնոջ մասին, ով իր տան հատակին մեկնված, որպես մի պատժված երեխա, փչացնելով իր նոր շրջազգեստը, արտասվում է դառնագին:
Նա հեռու է, այլևս երբեք չի վերադառնա, ամեն ինչ անօգուտ եղավ:

15.12.17

Խուլիո Կորտասար․ Փոքրիկ դրախտ

Գործերն ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Ստեղծագործական աշխատանք՝

Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով․․․
Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև․․․
Ամեն ինչ իր ժամանակն ունի
Վայելե՜նք կյանքի գեղեցկությունը
Ամենատխուր իրավիճակում  անգամ՝ փնտրի՛ր ուրախություն

Գործնական քերականություն՝

1․Փակագծերում տրված բառերից նախադասության մտքին ամենից հարմարն ընտրի՛ր և գրի՛ր։

  1. Ընկերն էր նրան (մղել, դրդել) այդ անշնորհք քայլը կատարելու։
  2. Դիմացինի համառությունը (ջարդել, կոտրել) համար մեծ ջանքեր պետք չեղան։
  3. Իր ողջ կյանքի ընթացքում (լցվել, համակվել, տոգորվել) է եղել իշխանության տենչով։
  4. Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (ժողովվել, հավաքվել)     (ավանդույթ, ավանդություն) է դարձել։
  5. Այդ  մտքից սկզբում թեթևակի (վախենալ, երկյուղել), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները, (վախենալ, սարսափել)։
  6. Խորին երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  7. Մի( հուժկու, հույժ) դղրդուն կարծես շարժեց Դվինը։
  8. Գիշերվա (անակնկալ, ակնդետ) տեսիլքից ցնցվել էր Նոր  Ջուղան։
  9. Եվ ահա մի անգամ (շառաչուն, շառաչյուն) հողմին չդիմացավ դարավոր հսկա կաղնին։
  10. Արևի (վաղորդայն, վաղորդյան) շողերի հետ մենք հասանք գետափի սահմանամեձ արտերը։
  11. Օրիորդի (հնչուն, հնչյուն) ծիծաղը արձագանքեց պալատի կամարների տակ։
  12. Գեղեցիկ  կերևար , եթե նրա աչքերը (շարժում, շարժուն) ու մանր չլինեին։
  13. (Կարկաչուն, կարկաչյուն) վտակները, լեռան ստորոտի մոտ միախառնվելով, դառնում են հորդառատ մի գետ։
  14. Այդպես արեց այն (հույսով, հոսով), որ հաջողության կհասնի։
  15. Այս սկավառակը պիտի վերադարձնեմ մեր դասարանցի (Մանուկին, Մանկանը)։
  16. Նունիկը («Բարի գիշերի», «Բարի գիշերվա») ոչ մի հաղորդում բաց չի թողնում։
  17. Նազենին ունի (առաջվանից, առաջուց) ավելի խնամված տեսք։
  18. Վաղը իմ ընկերոջ՝ (Գալստյան, Գալուստի) ծննդյան տարեդարձն է։
  19. Տնօրենի (զգուշացմանից, զգուշացումից) հետո ես դասերից այլևս չբացակայեցի։
  20. Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից)։
  21. Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

 

2.Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը  կորցնել,  արևը խավարել, բերանը ծռել, հալից ընկնել, սիրտը վկայել, գիշերը ցերեկ անել, երես դարձնել, սիրտ անել, բկին չոքել:

Գրիր նոր դարձվածքներ: Օգտվի՛ր  դարձվածաբանական բառարանից:

 

3. Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։

6. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
7. Այդ գործում նա չի մասնակցել։
8. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։
9. Նկարը փակցրեց պատից։
10. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։

4. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրել համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները …. ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան …., որով …. հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն …. պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս …., թե մի նախշուն
գորգ …. պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում …. մի տուն. նրա բակում արևածաղիկներ ….,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես …. անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
109
4. Մենք մեքենայի միջից անշարժ …. ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից …. և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ …. դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն …., և հաջորդ օրվանից բոլորը …. աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի …. ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա
նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը ….
հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի
մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

5.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը  -գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

6.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե

6.Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

 

Դեկտեմբերի 4-8

Ընթերցարան՝

05.12.17թ․

Դինո Բուցատի՝ «Ճագարներ լուսնի տակ»

1.Համամի՞տ ես պատմվածքում հանդիպող հետևյալ մտքի հետ․ ինչո՞ւ՝ Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված

06.12.17թ․

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Հատվածից առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր ընտրությունդ։

Ընթերցելիս ի՞նչ զգացողություններ, խոհեր, ապրումներ ունեցար։

08.12.17թ․

Շառլ Ազնավուր- Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Գործերն ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

 

Ստեղծագործական աշխատանք՝

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․

Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ

Տեսնե՛նք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն  կա

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․

Գործնական քերականություն՝

1.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտ….ն, ծովեզր…., այծ….մ, արդ….ք, մատ….ն, առ…ծ, բազմամ….,
ստորոգ….լ, լուսն….կ, կոր…ն, եղ….մ, ս…թաքել, կ….սր, եռամս….կ, լռակ….ց,
գործուն…., դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ, անասնաբ….ժ, մեղվաբ….ծ,
համբ….ր, եղջ….ր, թ….աման, սառուց….լ, ն….թ, ձ….թ, կ…տ, շաբաթօր…կ,
հ…սն։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջ….ղ, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ,
ապ….րինի, արծաթազ….ծ, բաց….թյա, բն….րրան, գազ….ջախ, գիշերուզ….ր,
գիշեր….թիկ, զ….րք, լավ….րակ, կես….ր, հանապազ….րդ, հանապազ….րյա,
հ….գս, հ….դս ցնդել, հ….տնկայս, մեղմ….րոր, մեղմ….րեն, մի….րինակ,,
նախ….րոք, ոսկեզ….ծ, ջր….րհնեք, վաղ….րդայն, վաղ….րոք, տասն….րյակ,
տար….րոշել, տափ….ղակ, օրըստ….րե, օր….րել։

3.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը մի….նադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտա….այտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածվա…. կառուցվա….քը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկե….որդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բար…. հյուսվա….քավոր զար….անախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստե….ծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդ….ատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դա….արում է ու….աձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քա….անկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջոր….ականությունն ու շա….կապվածությունը, ստե….ծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվա….քը թվում է անսկիզբ-անվեր…., իր
շարժման ըն….ացքի մեջ փոխակերպվում մի ձևից մ….ուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զար….ապատկերը իր ան….նդմեջ
հյուսվա….քի շնոր….իվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։

4. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

5.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակու-
թյունը, հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկա-
նոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

6.Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։

կոլեկցիա                                            գրավատուն
օրիենտացիա                                      ախտորոշում
տրադիցիա                                          կողմնորոշում
ստաբիլ                                                 մեկնարկ
լոմբարդ                                                 հավաքածու
վալյուտա                                              ավանդույթ
ստարտ                                                  կայուն
դիագնոզ                                                 արժույթ
դիսպետչեր                                            առևտրային
կոմերցիոն                                               կարգավար

 

 

6.Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

Նոյեմբեր  (8-րդ դասարան)

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու՝ <<Քիթը>>

Էռնեստ Հեմինգուեյ՝ Քնից առաջ

Հարուկի Մուրակամի՝   Է՛հ, բախտս չի բերում

1.Գործն ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

2.Համամի՞տ ես պատմվածքում հանդիպող հետևյալ մտքի հետ․ ինչո՞ւ՝ Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ի՞նչ կարող ես անել:

Ստեղծագործական աշխատանք՝

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ․․․

Ընկերությունը նման է գրքի․ մի քանի վայրկյանում կարող ես այրել այն, իսկ գրելու համար․․․

Հաջողությունը նմա՞ն է սանդուղքի․․․

Գործնական քերականություն՝

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։

Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը։

Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում  մեքենայի բախվեի։

Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին,- մրմնջում էր ծերունին։

(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է,- ինձ միշտ խրատում է պապս։

Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոն, կենտրոնը)։

Ես հիմնարկի բոլոր (տիկնանց, տիկնանցը)  կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

2.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող … (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
… (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
… (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր … (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված … (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ… (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ … (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

3.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած…վանել  խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն  ու… մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների …բարձրանար: (ջերմություն)
ծածկել ամբողջ քադաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր… են անում: (փոշի)
Եթե… հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

4.Բառակապակցություններ կազմի՛ր հարցական դերանունները փոխարինելով բացառական հոլովով դրված գոյականներով և դերբայներով:

Խուսափել ինչի՞ց:
Առաջանալ (գոյանալ) ինչի՞ց:
Քշվել ինչի՞ց:
Խոնավանալ ինչի՞ց:

Վիրավորվել ումի՞ց, ինչի՞ց:
Զգուշանալ ումի՞ց, ինչի՞ց:
5.Բառակապակցություններկազմի՛ր`  տրվածբայերինավելացնելովգործողություննիրենցսխակրողգոյականներ:
Օրինակ`

Բռնել երեխային, ընկերոջը, կրիա, գիրք:

Տեսնել, սիրել, փնտրել, արհամարհել:

6.Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառակապակցություններով  և ստացված բառակապակցություններից  մի քանիսով կազմի՛ր նախադասություններ:
Օրինակ`
օրենքով-ըստ օրենքի, օրենքի համաձայն:
Կարգադրությանբ, նախասիրություններով,  որոշմամբ, պատասխաններով, դիմումով, պատմածով, խնդրանքով:

Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ՝

1.Անմեղմեղավոր, քաղցրտանջանք, երիտասարդծերություն, պարտվածհաղթություն: Իսկ ո՞րը կլինի լռություն բառի հատկանիշը:

Ա. անձայն Բ. խոսուն Գ. համր Դ. քար Ե. Անշշուկ

2.. Որտե՞ղ  «մակաբույծ» բառերչկան:

Ա. Հեռուստատեսությունը դա այն կապն է, որ առաջանում է մարդկանց միջև:

Բ. Շինարարները նորոգեցին գյուղ տանող ճանապարհը:

Գ. Շորերս կրկին անգամ արդուկեցի:

Դ. Խոսքը գնում է գրքերի մասին:

3.Ռուսներնայդիրավիճակընկարագրումենհետևյալարտահայտությամբ՝ «երբսարիգլխինխեցգետինըսուլի», իսկֆրանսիացիները՝ «երբհավնատամներհանի»:

 Բերվածարտահայտություններիցորո՞վ (որոնցո՞վ) կարողենքնկարագրելայդիրավիճակը:

1. Էշ, մի՛ սատկիր, գարուն կգա։

  1. Երեկ՝ մեկ, այսօր՝ երկու։
  2. Ցամաքում ձուկ բռնել։
  3. Ձիու ականջը մտած։
  4. Երբ կրիան ծառը բարձրանա։
  5. Երբ որ երբը գա։

Ա. 1 Բ. 1, 5 և 6 Գ. 2, 3 և 4 Դ. 5 և 6 Ե. 1 և 5

4.Տրվածարտահայտություններիցչորսընույն  «ծնողի» հարազատ  «զավակներն»են, մեկը՝ոչ: Ո՞րնէայդմեկը:

Ա. Գործն է անմահ, լավ իմացեք…

Բ. Օրեր են, կմթնեն, անց կկենան:

Գ. Մենք ամենքս հյուր ենք կյանքում…

Դ. Պրծավ, էլ Նազարը կռիվ չի գնա…

Ե. Աչքդ թեքեցիր, բանիդ տերը չես:

5.Սիբեխըաճումէ, տառեխըլողումէ, մորեխըցատկումէ, իսկի՞նչէանումկեռնեխը:

Ա. սողում է Բ. լողում է Գ. թռչում է Դ. խոխոջում է Ե. խրխնջում է

6.Մ Նալբանդյանն այս քառատողում գործածել է իրար հոմանիշ երկու կապակցություններորո՞նքենդրանք։

Ազատն աստված այն օրից,

Երբ հաճեցավ շունչ փչել,

Իմ հողանյութ շինվածքին

Կենդանություն պարգևել։

7.Փակագծերումտրվածներիցընտրի՛րայնբառը, որըփոխաբերականիմաստովկլրացնիտողասկզբիբառին։

  1. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
  2. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
  3. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
  4. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
  5. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)

8.Ժուժկալ բառը հաճախ է հանդիպում տարբեր կապակցություններում՝ ժուժկալ կյանք վարել, ժուժկալ լինել, ժուժկալ մարդ և այլն։

Ի՞նչ ասել է՝ ժուժկալ

ա) չափավոր, զուսպ, սակավապետ

բ) ժլատ, ագահ, անկուշտ:

9.Ժխտական ապ, դժ, տ ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները։

Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անձև։

6.Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

Նոյեմբերի 20-24

1.Ընթերցարան՝

Յարոսլավ Հաշեկ` Ինչպես էի շներ վաճառում

Հարուկի Մուրակամի՝   Է՛հ, բախտս չի բերում

Էռնեստ Հեմինգուեյ՝ Քնից առաջ

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

2. Գործնական քերականություն

3.Ստեղծագործական աշխատանք՝

Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ․․․

Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում, այլ․․․

Սիրե՞լ, թե՞ սիրված լինել․․․

Այլ։

4.Թարգմանչական աշխատանք՝

Ռուսերեն նյութերը՝ այստեղ։

Անգլերեն նյութերը՝ այստեղ։

5.Գրաբարյան հատվածների փոխադրում աշխարհաբարի՝

1.Խնդրեցէ՛ք՝եւտացիձեզհայցեցէ´ք՝
եւգտջիքբախեցէ´ք՛եւբացցիձեզ։       
Զիամենայնորխնդրէ՛առնուեւ
որհայցէգտանէեւորբախէբացցինմա։   
                                                                                                              (Ղուկաս  ԺԱ,  9-10)
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու               — առնում է, վերցնում է
նմա                  — նրան
 
2.Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն`  որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:
                                                                                                                                                                                                                                                       (Մատթէոս   Է,  13-14)
ընդ դուռն                   — դռնով
ընդ նա                       —  նրանով
համարձակ               — այստեղ` ընդարձակ, լայն
տանի                         — տանում է
ի կորուստ                 — դեպի կորուստ
բազումք                     — շատերը
անձուկ                       — նեղ
ի կեանս                      — դեպի կյանք
սակաւք                       — քչերը
դուռնն                         — այն դուռը
ԻԳ)    3. Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. Եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ Ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս.  եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  
                                                                                                                                                                                                                                                         (Ծննդոց    Ա,   1-4)  
ի սկզբանէ                         — սկզբում
արար                                 — արարեց, ստեղծեց
զերկին                              — երկինքը
աներեւոյթ                         — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց             — անդունդների վրա
շրջէր                                  — շրջում էր
եղիցի                                 — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ                                    — եղավ
ետես                                  — տեսավ

 

6.Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

Նոյեմբերի 13-17

Իսահակյանական օրեր․․․

1.Ընթերցի՛ր «Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից» հոդվածը։ Հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը, վերլուծի՛ր։

2.Ընթերցի՛ր «Մեր մեծերի Ամանորը․ ինչպե՞ս էին նշում այն» հոդվածը։

Ներկայացրո՛ւ, թե դուք ինչպե՞ս եք նշում Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր ընտանիքում՝ կապված Ամանորի հետ։

3. Ընթերցի՛ր «Ավ․ Իսահակյանի նամակը իր միակ սիրուն՝ Շուշիկին»  հոդվածը։

Գրավոր պատմի՛ր զգացողություններիդ, խոհերիդ, ապրումներիդ մասին։

4.Ընթերցի՛ր «Ավ․ Իսահակյանը և արևմտահայ իրականությունը» հոդվածը։

Ըստ պատումի, ինչպե՞ս է գեղագետը ընկալում արևմտահայ իրականությունը, ինչպե՞ս է նա իր գործերում անդրադառնում այդ իրականությանը։

5.Մեծերը Իսահակյանի մասին։

Ընթերցարան՝

Սաադիի վերջին գարունը

Համբերանքի չիբուխը

Լիլիթ

Գարիբալդիականը

Լեգենդներ և բալլադներ

Այլ։

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

 

Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 3՝ Ուսումնական աշուն․․․

Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 3

Ստեղծագործական աշխատանք՝

Երջանկությունն ամենուր է, որոնի՛ր․․․

Ակնթարթ, որ երբեք չի մոռացվի․․․

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը`

«Գրաբար»  նախագիծ

«Թարգմանչական » նախագիծ

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»  նախագիծ

«Ռադիոպոեզիա»  նախագիծ

«Ռադիոթատրոն»  նախագիծ

«Ավետիս»  ռադիոբլոգ

Էլեկտրոնային ամսագրեր՝

«Մտազբաղ»

«Մտաշխարհ»

«Մտագրոհ»

«Խճանկար»

Աշնանային ընթերցարան՝

 Էռնեստ Հեմինգուեյ՝ Քնից առաջ:

 Կենձաբուրո Օէ՝ Անսպասելի համրություն:

 Գիվի Սիխարուլիձե՝ Ցտեսությո՛ւն, Անուկ:

 Ռյունոսկե Ակուտագավա՝ Ռասյոմոնի դարպասը:

 Ռևազ Միշվելաձե՝ Երազ:

 

Հոկտեմբեր (8-րդ դասարան)

Հոկտեմբեր 23-27

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը։

1.Ընթերցարան՝

Քլիֆորդ Սայմակ` Գյուղի խենթը

Օ’Հենրի՝  Մոգերի ընծաները 

Մարկ Տվեն՝   Հետաքրքրասեր Բեսսին 

Մարկ Տվեն՝  Պատմվածք լավ տղայի մասին 

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս՝ 

1.Ներկայացրո՛ւ պատմվածքի գաղափարը, հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը ընթերցածիդ վերաբերյալ։

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածները և հիմնավորի՛ր ընտրությունդ։

3.Պատրաստվի՛ր բանավոր քննարկման։

2. Գործնական քերականություն

 

Հոկտեմբեր 16-20

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը։

Ըներցի՛ր Ճաբուա Ամիրեջիբի «Հեծանիվը» պատմվածքը։

1.Ներկայացրո՛ւ պատմվածքի գաղափարը, հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը ընթերցածիդ վերաբերյալ։

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածները և հիմնավորի՛ր ընտրությունդ։

3.Պատրաստվի՛ր բանավոր քննարկման։

Գործնական քերականություն

Գտի՛ր սխալ գրությամբ բառերր և ուղղի՛ր:

Ա Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:

Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթա

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:

Բ. Դեղձ, դադձ, դեդձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

 Ա.Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խորոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
Բ.ճեդքել կմաղք աղքատ կողպեք, վղտալ,եղբայր,սանդուղք:

1.Սխալ կազմված բայաձևերը ուղղի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:

2.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Զ. ֊Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
է. Մարդ, կին:

3.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող … (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
… (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
… (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր … (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված … (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ… (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ … (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4. Բառակապակցություններ կազմի՛ր՝  հարցական դերանունները փոխարինելով բացառական հոլովով դրված գոյականներով:

Վիրավորվել ումի՞ց, ինչի՞ց:
Զգուշանալ ումի՞ց, ինչի՞ց:

 5.Ա և Բ խմբերի բառերով կազմի՛ ր բոլոր հնարավոր կապակցությունները:

Ա. Ուրանալ, մոռանալ, դավաճանել, դավ նյութել:
Բ. Գաղափարը, զինակիցներին, գաղափարին, զինակիցների դեմ, սկզբունքները, սկզբունքներին, ընկերների հանդեպ, ընկերներին, թշնամուն, թշնամու դեմ, հայրենիքը, հայրենիքի հանդեպ, հայրենիքին, տանը:

 

Հոկտեմբեր 9-13

Գրաբարյան օրեր․Թարգմանչաց տոն

Ընթերցի՛ր պատմվածքը` Օ‘ Հենրի ,,Վերջին տերևը,,,

1.Ներկայացրո՛ւ պատմվածքի գաղափարը, հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը ընթերցածիդ վերաբերյալ։

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածները և հիմնավորի՛ր ընտրությունդ։

3.Պատրաստվի՛ր բանավոր քննարկման։

3.Գրաբարյան ասույթները փոխադրի՛ր աշխարհաբարի։

1. Երկիւղ թերահաւատութեան է նշանակ:

Բառարան

Երկիւղ-վախ

թերահաւատութեան-թերահավատության

2.Նեղութիւնք զհամբերութիւն գործեն:

Բառարան

Նեղութիւնք-նեղությունները

զհամբերութիւն-համբերություն

գործեն-կերտում են

3.Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք՝ ընտրեալք:

Բառարան

Բազումք են կոչեցեալք-շատ են կանչվածները

ընտրեալք-ընտրյալները

4. Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի:

յիւրում գաւառի-իր գավառում

5.Երանի որոց ոչ իցէ տեսեալ եւ հաւատասցեն:

Երանի որոց-երանի նրանց

ոչ իցէ տեսեալ-որ չեն տեսնի

հաւատասցեն-կհավատան

6. Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

 

Կոմիտասյան օրեր։

Սեպտեմբեր 25-հոկտեմբերի 6

Սիրելի՛  սովորողներ, Մուշեղ Գալշոյանի «Ծիրանի ծառ» ժողովածուից քո նախընտրությամբ ընտրի՛ր Կոմիտասին նվիրված պատմվածքներից որևէ մեկը,  ընթերցի՛ր, բլոգումդ կիսվի՛ր տպավորություններով, առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածները, հիմնավորի՛ր ընտրությունդ։

Ընթերցարան՝ Մուշեղ Գալշոյան «Ծիրանի ծառ» ժողովածու․

ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ
ՄԱՂԹԱՆՔ
ԴԱՐՈՒՂԻ
ԱՂԲՐԱՆՑ ԱՐՈՒՆ ՄԵՋ ՔԱՐԵՐԵՐՈՒՆ․․․
ՍՊԱՍՈՒՄ
ՁԱՅՆԻԿԴ Ի ՀՈԳԻՍ․․․
ՁԱՅՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ․․․

Ընթացքի մեջ են շուրջտարյա և անհատական նախագծերը։

Կոմիտասի մասին․ Կոմիտասը ժամանակակիցների հուշերում:

  1. Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ Կոմիտաս․կյանքը լուսանկարներում վերնագրով (լուսանկարների միջոցով ներկայացնում ես Կոմիտասի կյանքը, գործունեությունը)։
  2. Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ Կոմիտասի մասին(կրկին համացանցից գտնում ես Կոմիտասի մասին հետաքրքիր տեղեկություններ և ներկայացնում)։

3.Դիտի՛ր «Կոմիտաս Վարտապետ»  տեսաֆիլմը։

Գրավոր պատմի՛ր, թե ինչի՞ մասին էր ֆիլմը, ի՞նչ նոր բան սովորեցիր Վարդապետի մասին, ի՞նչ զգացողություններ ունեցար՝ իմանալով Կոմիտասի կյանքի մանրամասները։

4.Ստեղծագործական աշխատանք՝ Կոմիտասը և մենք։

5.Ստեղծի՛ր Ձայնադարան` Կոմիտասյան ստեղծագործություններ խորագրով(ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով):

Ունկնդրի՛ր՝

Կոմիտաս Վարդապետ․ բանաստեղծություններ

Կոմիտաս․ Գարուն ա

Կոմիտաս․ Ես սարէն կու գայի

Կոմիտաս․ Հով արեք սարեր ջան

Գործնական քերականություն՝

1.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար 

հոմանիշներով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:

Բերրի խոստումներ տվեց ու գնաց:

 2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:

Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

 3. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն :

Ա.բնական, ա.բիոն, ա.բողջ, ա.պամած, ա.պայման, զա. բյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ,ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:

4. Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա

Միմ..նցքվ..րկությունորդ..կ,..սամանքիմ..ականհեք..թայինոսկ.., հր..կանդաստ..րակությունսեն..կկր.., Անդր..սԵղ..զարյանկ..նք:

 

Սեպտեմբեր 19-23

Յուրաքանչյուր դասի համար պատրաստում եք մեկ ստեղծագործական աշխատանք, մեկ գործնական քերականության առաջադրանք, մեկ ընթերցանության նյութ։ 

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը։

 

Ընթերցի՛ր Վ․ Սարոյանի  ‹‹Իմ սիրտը լեռներում է››   և «Քո կյանքի ժամերը» գործերը։

1.Հիմնավորված  ներկայացրո՛ւ վերոնշյալ գործերի գաղափարները, հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

2. Տեքստերից դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

3.Բացատրի՛ր հետևյալ մտքերը, համամի՞տ ես, թե՝ ոչ(պատասխանդ հիմնավորի՛ր)։

ա․Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

բ․ Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

 

Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

«Երջանկությունն իմ պատկերացմամբ»

«Աշխարհի գույները»

«Ես չեմ կարող փոխել քամու ուղղությունը, բայց․․․»

Այլ։

 

Գործնական քերականություն

1.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտ….ն, ծովեզր…., այծ….մ, արդ….ք, մատ….ն, առ…ծ, բազմամ…., ստորոգ….լ, լուսն….կ, , եղ….մ, ս…թաքել, կ….սր, եռամս….կ, լռակ….ց, գործուն…., դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ,  մեղվաբ….ծ, համբ….ր, եղջ….ր,  սառուց….լ, ն….թ,, կ…տ, շաբաթօր…կ։

2.Լրացրու՛ բաց թողնված տառերը:

Ահա այդ էր, որ նրան մղում էր ամա…ի  և անհյուր…նկալ  այս վայրերում քայլելու: Այդ էր, որ նրան բերել գցել էր այդպիսի տար…րինակ, խեն… ու ար…ամար…վող ձեռնարկի մեջ:  Չ…ր հասկանում ցամաքը: Կարծր հողեր, քրտինք, ար…ն, հ…զեր: Ցամաքը միշտ …լ տեսել էր ծովից, ի…րև հեռավոր փափագ, պատրանք: Այն ճանաչել էր կարճ կանգա…ների ժամերին. Բեռնակիր բանվորներով  վ…տացող քարափներ, շ…այլ…րեն լուսավորվա… սրճարա…եր: Կար…որը նավն էր, մարդկանց կար…ապահությունը, ժամանակին տեղ հասնելու և ածու… ու նա…թ խնա…ելու մտահո…ությունը, քամիների, մ…իկների միջից անվնաս անցնելու փափագը:

3.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն) 2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ) 3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն) 4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն) 5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ) 6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ) 7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց) 8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ) 9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր) 10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

4. Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ

2. մշտապես, հանապազորդ, լռելյայն

3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ

1. անբարետես, դեղձան, չքնաղ

2. գեղանի, կախարդական, լուսավոր

3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել

1. նախատել, բաղդատել, դրվատել

2. հարատևել, պարսավել, ներբողել

3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո

1. արշալույս, վերջալույս, աստղալույս

2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ

3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի

1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի

2. տենչալի, պատկառելի, անհերքելի

3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

 

 

Սեպտեմբեր 11-15

Յուրաքանչյուր դասի համար պատրաստում եք մեկ ստեղծագործական աշխատանք, մեկ գործնական քերականության առաջադրանք, մեկ ընթերցանության նյութ։ 

Ընթացքի մեջ են շուրջտարյա նախագծերը։

Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

1.Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում․․․

2.Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում․․․

3.Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենա․․․

4.Միշտ էլ հաղթում է ճշմարիտը․․․

5.Ա՜ռ քո թևերին, տա՜ր ինձ, ժամանակ․․․

Այլ

Գործնական քերականություն՝

1.Ուղղակի խոսքը դարձրու՛ անուղղակի։

1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։

2. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին աշակերտները։

3. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։

4. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել երեք օրում»։

5. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության մասին,- ասաց Արմանը։

6. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց ուսուցչուհին։

7. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,- մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։

2. Տեքստն ընդարձակիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայըող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով։

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն։ Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը։ Մի նապաստակ ասաց․

— Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան։

3.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտ….ն, ծովեզր…., այծ….մ, արդ….ք, մատ….ն, առ…ծ, բազմամ…., ստորոգ….լ, լուսն….կ, , եղ….մ, ս…թաքել, կ….սր, եռամս….կ, լռակ….ց, գործուն…., դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ,  մեղվաբ….ծ, համբ….ր, եղջ….ր,  սառուց….լ, ն….թ,, կ…տ, շաբաթօր…կ։

4.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա։

5.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։

Ականջ….ղ, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ, ապ….րինի, արծաթազ….ծ, բաց….թյա, բն….րրան, գազ….ջախ, գիշերուզ….ր, գիշեր….թիկ, զ….րք, լավ….րակ, կես….ր, հանապազ….րդ, հանապազ….րյա, հ….գս, հ….դս ցնդել, հ….տնկայս, մեղմ….րոր, մեղմ….րեն, մի….րինակ,, նախ….րոք, ոսկեզ….ծ, ջր….րհնեք, վաղ….րդայն, վաղ….րոք, տասն….րյակ։

6.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Ընթերցարան

Պատմվածքներ

Ծիծաղ

Նարինջները

Հինգ հասուն տանձերը

Խեղճուկրակ արաբը

Ընկերների մեղքով

Առակներ

Հյուսնի պատմությունը

Վիրավոր առյուծի պատմությունը

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Սրամիտ երիտասարդը

Երկու արաբների պատմությունը

Այլ։

1. Յուրաքանչյուր գործ ընթերցելիս վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի  դաստիարակչական և ճանաչողական բնույթը։

2. Ընթերցածդ գործը վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

Սեպտեմբեր 4-8

04.09.2017

1.Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի  Քյորօղլի (Արկածներ Քյորօղլու կյանքից)  գործի Քյորօղլին՝ կալանավոր հատվածը։

2. Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։

3. Համառոտ ներկայացրու գործի գաղափարը։

4.Ռադիոնյութի տեսքով ներկայացրու Ղ․ Աղայանի  մանկավարժական գործունեությունը։

5. Ընղգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևովպակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար  օգտագործման և ջրիամբարներիու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:

Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջհանքային աղերի և մանրագույն (միկրոտարրերի պարունակությունը: Սրտի և անոթներիհամակարգը հիվանդ է դաոնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունըբացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:

05.09.2017

1.Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի  Քյորօղլի (Արկածներ Քյորօղլու կյանքից)  գործի Քյորօղլին ՝ջաղացպան   հատվածը։

2. Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը , բացատրի՛ր, կազմի՛ր նախադասություններ։

3.Ռադիոնյութի տեսքով ներկայացրու Ղ․ Աղայանի  գրական գործունեությունը։

4.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն :

Ա.բնական, ա.բիոն, ա.բողջ, ա.պամած, ա.պայման, զա. բյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ,ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:

5.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյամրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատերԱլֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որիտոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր(հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր,ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ,ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության(վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը(պահպանելու, պաշտպանելու) գործում:

06.09.2017

1.Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի  Քյորօղլի (Արկածներ Քյորօղլու կյանքից)  գործի վերջին՝  Քյորօղլու թուրը  հատվածը։

2. Բնութագրի՛ր Քյորօղլուն՝ արտաքին և ներքին հատկանիշներ։

3.Ռադիոնյութի տեսքով ներկայացրու Ղ․ Աղայանի  և Վերնատան կապը, առնչությունը։

4. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

07.09.2017

  1. Ընթերցի՛ր Ստեփան Զորյանի՝ Հուշեր Աղայանի մասին հոդվածը։Փառահեղ ծերունի էր՝ բարձրահասակ, թիկնեղ ու լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ, ճերմակ մորուքը՝ ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե՛ր. նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ: Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպի ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ-անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:
    Ընդունելով բոլոր բարևները՝ քայլում էր հանդարտ ու խոհուն, թվում է՝ նրան զբաղեցնում են մտածումներ ու հոգսեր, որ անանձնական են և միանգամայն հանուր: Վաղ առավոտ, երբ մարդիկ խմբերով շտապում էին իրենց գործին, Աղայանը, ձեռները մեջքին դրած կամ որևէ իր բռնած, հանդարտ քայլում էր Վելյամինովսկայա փողոցի մայթով և հետաքրքիր, ուշադիր նայում անցորդներին՝ ընդունելով նրանց բարևները: Հաճախ, երբ նա կանգնեցնում էր այս կամ այն ծանոթին և խոսում հետը, ինձ թվում էր միշտ, թե հարցնում էր.
    _ Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ: Ժողովրդին չի՞ պատահել մի աղետ, մի վնաս…
    Պատասխանը գոհացուցիչ լինելու դեպքում նրա դեմքը պայծառանում էր աչքերի փայլից, բացասականի ժամանակ՝ տխրում ու դառնում խոհուն:
    Առաջին անգամ ես նրա իսկական խոսքը լսեցի մի ժողովում: Վեր կացավ նա պատկառելի ու խրոխտ և սկսեց: Ես երբեք չեմ տեսել այդպիսի խոսող՝ ոչ առաջ, ոչ հետո: Կարծում եք՝ խոսքս վերաբերում է նրա հռետորությա՞նը, պերճախոսությա՞նը: Ամենևի՛ն: Աղայանը հռետոր չէր. նա խոսում էր ուրիշ մի ձևով: Ով էլ տեսներ նրան այդ պահին, իսկույն կասեր, որ դա ուսւոցիչ է և խոսում է ասես աշակերտների հետ՝ անառարկելի հեղինակությամբ, յուրաքանչյուր բառն ընդգծելով: Ավելին. որպեսզի ունկնդիրներն իրեն սխալ չհասկանան, նա մատով օդի մեջ դնում էր ստորակետ, միջակետ և վերջակետ: Այնքան մշակված էին մանկավարժական շարժումները, որ զգում էիր անգամ, թե ո՛րտեղ է դնում բութը: Մանկավարժի պրոֆեսիան իր կնիքը այնպես ամուր էր դրել Աղայանի վրա, որ նա թե՛ վերաբերմունքով, և թե՛ հոգեբանորեն մնացել էր ուսուցիչ: Եվ ամենքն այդպես էլ ընդունում էին նրան ու հարգում, մանավանդ որպես ժողովրդի մարդու, որ լավապես իրազեկ է ժողովրդի կարիքներին ու պահանջներին: Նրա խոսքի մեջ զգացվում էր ժողովուրդը:
    Երկրորդ անգամ ես նրան լսեցի ավելի մտերմական շրջանում և դարձյալ խորապես զգացի նրա ժողովրդային հոգին և մեծ հեղինակությունը: Այս անգամ եկել էր «Սուրհանդակ» թերթի խմբագրատուն: Պարզվեց, որ եկել էր հատկապես Նար-Դոսի մոտ՝ շնորհավորելու նրա նոր վեպը՝ «Պայքարը»: Նրա մտերմական խոսելակերպի մեջ ես դարձյալ զգում էի ուսուցչի վերաբերմունք, որն իր պարտքն է համարում ուրախանալ աշակերտի առաջադիմությամբ և պարտավոր է զգում քաջալերել լավը:
    _ Մի՛ ամաչեք մեր լեզվից: Փողոցով անցնելիս բարձր խոսեք, որ ամենքը՝ օտարներն էլ զգան, թե կա հայ ժողովուրդ ու հայոց լեզու, որ ոչ մի բանով պակաս չէ ուրիշ լեզուներից… Լա՛վ կացեք, լավ բաներ գրեցեք ու տպեցեք, _ ասաց նա, ինչպես դասարանից դուրս եկող ուսուցիչը:
    Ու գնաց պարթևահասակ, բարձրագլուխ ու այնպես զվարթ, որ ինձ թվաց, թե նա դեռ երկար կմնա այդպես: Գնաց՝ թողնելով հիացմունք ու հարգանք: Բայց մի քանի օր անց լսեցինք նրա մահը: Առաջին պահ դա ինձ թվաց անհավատալի,  ինչպե՞ս կարող էր մեռնել այդ գեղեցիկ, ատլետի կազմվածքով մարդը: Սակայն նա մեռավ գեղեցիկ մահով, ինչպես հերոսն է մեռնում՝ պայքարի մեջ. այն պահին, երբ հակառակորդի դեմ գրած հոդվածը գրպանում գնում էր խմբագրատուն: Մեռավ նույն Վելյամինովսկի փողոցում, որտեղից նա հսկում էր հայոց կյանքը, լեզուն ու գրականությունը:

    Ստ. Զորյան «Հուշերի գիրք»

2. Ըստ Ստ․ Զորյանի  ինչպիսի՞ն էր Աղայանը ։

3. Հոդվածից առանձնացրու Ղ․ Աղայանի՝ հայոց լեցվին վերաբերող հատվածը․ արտահայտի՛ր վերաբերմունքդ ասվածի վերաբերյալ։

4.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող … (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
… (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր … (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված … (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ… (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվելեվրոպացիների կողմից:
Շատ … (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

08.09.2017

1.Ավարտի՛ր շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ։

2.Յուրաքանչյուր տողում գտնի՛ր տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ

2. մշտապես, հանապազորդ, լռելյայն

3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ

1. անբարետես, դեղձան, չքնաղ

2. գեղանի, կախարդական, լուսավոր

3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել

1. նախատել, բաղդատել, դրվատել

2. հարատևել, պարսավել, ներբողել

3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո

1. արշալույս, վերջալույս, աստղալույս

2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ

3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի

1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի

2. տենչալի, պատկառելի, անհերքելի

3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

4.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն) 2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ) 3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն) 4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն) 5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ) 6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ) 7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց) 8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ) 9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր) 10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)