Category: Ընթերցարան

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

maxresdefault

Սիրելի՛ Հովհաննես,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:

Continue reading “Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին”

Լևոն Շահնուր․ «Փաթիլը»

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Continue reading “Լևոն Շահնուր․ «Փաթիլը»”