Category: Ընթերցողական նախագծեր

Ավետիք Իսահակյան․ Գետակի վրա

«Գետակի վրա»

Գետակի վրա՛
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դուրս գրի՛ր:
  2. Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը և  հականիշը:
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենի ծառատեսակը։
  5. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Կարդում ենք Ջաննի Ռոդարի

90815446_1155284691490815_1461823562649174016_n

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ  դասարանների սովորողներ

Տևողությունը՝ ապրիլ ամիս

Նպատակը՝ Ընթերցել, մեկնաբանել, տարածել Ջաննի Ռոդարիի  գործերը Continue reading “Կարդում ենք Ջաննի Ռոդարի”

Ընթերցասեր Ռոբերտը

20190206_112906Հոլովակներում Արևմուտքի սովորողներից ամենագետ Ռոբերտն է։ Ռոբերտը շա՜տ բարի, ընկերասեր, մարդամոտ, հետաքրքրասեր տղա է։ Նա շատ-շատ սիրում է արդարությունը, երբեք չի հանդուրժում ստախոսությունն ու թափթփվածությունը։ Ռոբի տարերքը կարդալն է, նա անընդհատ կարդում է տարբեր ժանրի ու բնույթի գրքեր, իսկ մայրենիի դաս-պարապմունքին պատշաճ ներկայանալը նրա համար դարձել է  հաճելի մի գործ։ Continue reading “Ընթերցասեր Ռոբերտը”

Չարենցյան ընթերցումներ Արևմուտքի քարափ-բարձունքում

54521780_918513888495222_5412184492662063104_nԱրևմուտքի հրաշալիներից հերթականը՝ քարափ-բարձունքը, դարձել է սովորող-դասավանդողի  սիրելի վայրերից մեկը, որտեղից հաճախ են  հնչում թումանյանական, տերյանական, չարենցյան ընթերցումներ։ Դիտե՛ք տեսանյութը։ Continue reading “Չարենցյան ընթերցումներ Արևմուտքի քարափ-բարձունքում”