Рубрика: Ճամփորդություններ

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, Քարե արցունք է, քարե ժպիտ… Ուսուցչի տոնին՝ բարձունքից…

Հոկտեմբերի մեկին Նոր դպրոցի աշխատակազմը ճամփորդության էր. հերթական ճանապարհը մեզ ուղղորդեց դեպի Հատիս (Հադիս, Շամիրամի լեռ), որը լեռնազանգված է ՀՀ Կոտայքի մարզում: Բարձրությունը  2528 մ է, կոնաձև է, լանջերը՝ կտրտված ձորակներով:  Լեռան Շամիրամ անվանումը պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա գեղեցիկ և Շամիրամ ավանդապատումի իրական ակունքները:

Օրը արևշատ էր, պայծառ, տրամադրող: Շատ հմուտ կերպով  հաղթահարեցինք լեռան բարձունքը և հասնելով գագաթին՝ մեզ պարուրեց մի անբացատրելի զգացում, կարծես ձուլվեցինք երկնքի հետ և  այնքան մոտ էր այն, որ թվում էր ձեռքդ պարզեիր՝ դիպչելու էիր ամպերին…Օր, որ երբեք չի մոռացվի, օր, որ նվիրված էր մեզ՝ ուսուցիչներիս և իհարկե օր, որն առիթ ընձեռեց ևս մեկ անգամ զմայլվելու հայրենի եզերքով, հայրենի չքնաղ բնությամբ:

Հաղթահարված ևս մեկ բարձունք…

Սեպտեմբեր 20-ին Նոր դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները լավագույնս հաղթահարեցին Թեղենիս լեռան բարձունքը, եղան Թեղենյաց վանքում: Օրը արևշատ էր, պայծառ, հաճելի և տրամադրող, իսկ  սովորողները՝ պատրաստակամ, աշխույժ ու ռիթմիկ…  Թեղենիս լեռան բարձունքը  Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է ( 2851 մ )՝ ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին։ Հյուսիսային լանջն ունի թույլ  թեքություն, հարավայինը՝ զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2400 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։ Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից ճոպանուղի է բարձրանում մինչև Թեղենիս, իսկ Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին՝ 727728 թթ-ին՝ Վահան Գողթնացու՝ այս վանքում ապաստանելու առիթով։ 11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։  Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք, վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»։ 13-րդ դարում վանքում գործել են պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի ընկեր Կիրակոս Գծծակերպ գիտնականը /10-րդ դար/, Վանական Վարդապետը /1246 թ./, Վարդան Արևելցին իր աշակերտի՝ Գևորգ Սկևռացու հետ /1267 թ/, Մկրտիչ Րաբունին /12-13-րդ դարեր/ և այլք: