Рубрика: Քերականական նյութեր

Անհատական առաջադրանքներ

Գործնական աշխատանք․ մակարդակ առաջին

1.Լրացրո՛ւ:
Շունը …………./ի՞նչ է անում/:
Կատուն…………/ի՞նչ է անում/:
Թռչունը …………/ի՞նչ է անում/: Продолжить чтение «Անհատական առաջադրանքներ»

Դանիել Վարուժան․ «Անդաստան»

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր փոխաբերությունները։

3. Առանձնացրու մաղթանքները. դրանցից ո՞րն ես համարում ամենակարևորը. ինչո՞ւ:

Օ-ո-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել՝

Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:

Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևս,  Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:

 

Առաջադրանքներ

  1. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:

Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր

2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:

-րբ, երկ-րյակ, արջա-րս, հոգե-րդի, զին-ր. բարձրա-լտ, բան-ր, ան-րակ, բարձր-րակ, -լեյբոլ:

3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:

ամեն-րյա, աման-րյա, ան-րինական, հանր-գուտ, օրըստ-րե, մեղմ-րեն, մեղմ-րոր, հ-գուտ, տն-րեն, նախ-րոք, շաբաթ-րյակ, բաց-թյա, պարզ-րոշ, արծաթազ-ծ:

4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:

որոշ— որոշակի, պարզորոշ

5. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ

բ)  հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն

6. Լրացրու օ. ո, վո

Թռչն…րս, …վ, ….դանավակայան, բարձր…րակ, …լեյբոլ, կրկն…րինակ, հայ….րդի,  մեղմ….րոր, չ….գնել, գիշեր…թիկ, կիրակն….րյա, ան….րակ, ոսկեզ….ծել, ջր…..րհնեք, այս….րինակ,  հանր….գուտ, ….վքեր, ….դիսևս, միջ….րե, տափ…ղակ,  ան…գնական, կիրակն…րյա, շտապ….գնություն, բն….րրան, …րեց…ր, հանապազ…րյա, ցածր…րակ,
…հմակ, …լտ, արծաթազ…ծ, փոխ…գնություն, հակա….դային, …ազիս, …րս…րդ, չար…րակ, ….բյեկտ, …սկեզ…ծել, ….դերևութաբանական, …րըստ…րե, ….րացույց, …րթ, …րձ, …ձ, ….ձագալար, ….ձիք, ամենա…րակյալ, ….րմիզդուխտ, հայ…րդի, արջ..րս, ջր…րհնեք,
…լգոգրադ:

7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ:

8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

 

Քերականական նյութեր

 

Մարիետ Սիմոնյան․ Գործնական քերականություն 5-6 դասարանների համար

Գործնական քերականություն

Հայոց լեզու և խոսքի մշակույթ

Կապը որպես խոսքի մաս

Մակբայը որպես խոսքի մաս

Դերանուն