Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․ 22.04-26.04.24

Երկուշաբթի, պատասխանատուներ՝ Հասմիկ Ուզունյան, Շուշան Սարդարյան

Վարողներ՝ Մանե Օհանջանյան, Աննա Քարդումյան

1.Երգ՝

ԲՈՍՏԱՆՈՒՄՍ ՄԱՂԱԴԱՆՈՍ

Բոստանումս մաղդանաոս, 

Բոստանումս մաղդանաոս, 

Ինչ ըսեցի, եգար հոս, 

Քո մտքինը հասգցա, 

Քո ուզածը չկար հոս, 

Քո մտքինը հասգցա, 

Քո ուզածը չկար հոս։ 

Մեր քաղաքի մանչերը, 

Մեր քաղաքի մանչերը, 

Հոփ-հոփ կենեն տանձերը, 

Քանի աղջիկ կտեսնին, 

Վեր կոլորեն բեղերը, 

Քանի աղջիկ կտեսնին, 

Վեր կոլորեն բեղերը։ 

Հարսին շորեր հագցուցին, 

Հարսին շորեր հագցուցին, 

Ճակտին շերիգ շարեցին, 

Արծաթ գոտի, օսկի զարդ, 

Թևին խալ-խալ կաբեցին: 

Արծաթ գոտի, օսկի զարդ, 

Թևին խալ-խալ կաբեցին: 

Բոստանումս մաղդանաոս, 

Բոստանումս մաղդանաոս, 

Ինչ ըսեցի, եգար հոս, 

Քո մտքինը հասգցա, 

Քո ուզածը չկար հոս, 

Քո մտքինը հասգցա, 

Քո ուզածը չկար հոս։ 

2.Ընթերցանություն՝

Համո Սահյան. ,, Անունդ տալիս,,

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

3. Անհատական կատարում. Գոռ Սողոմոնյան/կիթառ`,, Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա,,

4. Կենսաբանական վիկտորինա

5.Պարում են 6-րդ դասարանի սովորողներ Ղազարյան Մանանան և Հովսեփյան Էլինան՝ K-pop. https://youtu.be/-vWfnPzwG68?si=EFKOtmXZBGZls8-8

6.Պար՝ Վանա ձկնորս

Продолжить чтение «Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․ 22.04-26.04.24»

Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 26-28

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Պատասխանատուներ՝ Երանուհի Խլղաթյան, Անժելա Բլեյան

Մեկնում ՝ ապրիլի 26-ին՝ 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ՝ ապրիլի 28-ին` մինչև 18։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ:

Երթուղի՝

Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Վերադարձ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ- Արտաշատ- Երևան

Продолжить чтение «Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում»