Рубрика: 6-5 դասարան

Ուսումնական նյութեր

Հունիս-օգոստոս ամիսներ

<<Ուսումնական ամառ 2022>> նախագծային փափեթ

Մայիսի 26

Գործնական աշխատանք

1.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաքնվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-

այգի-

ծաղիկ-

գիրք-

գորգ-

երկիր-


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր 2 խմբի(պարզ, բարդ):
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Մայիսի 23

Պատրաստվի’ր քննարկման` Օ Հենրի. ,,Մոգերի ընծաները,,:

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը, համամի°տ ես արդյոք ձեւակերպման հետ` «…կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են»։

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

գ.Բնութագրի’ր Դելլային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Մայիսի 20

Կարդա՛ Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,,:

Կատարի’ր բոլոր առաջադրանքները։

1.Բացատրի’ր հետևյալ բառերը`

ավետել, կոհակել, ունելի, անպաճույճ, նավակատիք, ընդարմանալ

2.  Դուրս գրի’ր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

• հուզված է,

• վախեցած է:

3. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որԴելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

4. Բացատրի’ր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

Մայիսի 19

Ինքդ ընտրի’ր որեւէ վերնագիր, ստեղծագործի’ր, աշխատանքիցդ դուրս գրի’ր գոյականները, ածականները, բայերը։

Մայիսի 18

Գործնական աշխատանք

Մայիսի 16

Ընտրի’ր Եզոպոսի առակներից մեկը, կարդա’, գրի’ր առակի սելիքը։

Ասելիքին համապատասխան մի առակ էլ ինքդ հորինի’ր։

Մայիսի 13

29․Բան  ունեմ  ասելու:  Վ.  Սարոյան 

Գրավոր մեկնաբանի’ր հատվածը` «Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից»:

Մայիսի 12

Սիրելի՛ սովորող, ուսումնական տարին մոտենում է ավարտին: Կարգավորի՛ր բլոգդ, լրացրո՛ւ բաց թողած աշխատանքներդ:

Առաջադրանք`

Գրի՛ր հաշվետվություն, թե ի՞նչ ես արել տարվա ընթացքում. ամփոփի՛ր ուսումնական տարին: Ի՞նչ ես սովորել, ի՞նչ նախագծերի ու ճամփորդությունների ես մասնակցել, ի՞նչ գրքեր ես կարդացել և այլն:

Աշխատանքդ վերնագրի’ր այսպես` <<Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները>>։

Մայիսի 11

Այսօր մայրենիի ֆլեշմոբ է. մասնակցի’ր։

Մայիսի 6

1.Կարդա’ եւ գրի’ր պատմության ասելիքը`Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

գ.Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Մայիսի 5

Աշխատի’ր ձեւակերպածդ  անհատական նախագծի շուրջ։

Մայիսի 4

Գործնական աշխատանք

Մայիսի 2

Պատմվածքն ամբողջությամբ կարդա’, կատարի’ր բոլոր առաջադրանքները։

ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ

Ապրիլի 29

Կարդա’ 1_ին եւ 2_րդ մասերը, կատարի’ր 1_ին, 2_րդ առաջադրանքները։

ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ

Ապրիլի 28

Գործնական քերականության  գրքից ավարտի’ր 278, 279, 284, 285-րդ առաջադրանքները։

Ապրիլի 27

,,Ամբողջ ամառը մեկ օրում,,։

1.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։
2. Ինչո°ւ է պատմվածքը վերնագրված «Ամբողջ ամառը մեկ օրում,,։ Այլ կերպ ինչպե°ս կվերնագրեիր։
3. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

Ապրիլի 25

Կարդա՛ ,,Ամբողջ ամառը մեկ օրում,, պատմվածքը:

  1. Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը:
  2. Բնութագրի’ր Մարգոյին: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
  3. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Ապրիլի 22

Գործնականից կատարել` 222, 223, 225, 226, 227-րդ առաջադրանքները։

Ապրիլի 21

Կարդա’, գրի’ր պատմվածքի ասելիքը։

Ստեփան Զորյան — Բարեկամները

Ապրիլի 20

Առակներ․ արևմտահայերեն

  1. Ներբեռնի’ր առակների փաթեթը, ընտրի’ր առակներից մեկը, ապա փոխադրի’ր արևելահայերեն։

Ապրիլի 18

1.Անգիր սովորի’ր Հ. Սահյանի «Մեր լեզուն» բանաստեղծությունը։

2. Ովքեր Հ. Սահյանի գործերից չէին ձայնագրել, լրացնեն։

3. Հ. Սահյանի բանաստեղծություններից դուրս գրի’ր մի քանի փոխաբերություն։

Ապրիլի 15

Հ. Սահյանի բանաստեղծություններից ընտրի՛ր քեզ ամենից շատ դուր եկած մեկ/մի քանի բանաստեղծություն և պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

2. Անգիր սովորի’ր Հ. Սահյանի «Հայաստան ասելիս» եւ «Մեր լեզուն» բանաստեղծությունները։

3.Գործնական աշխատանք

Ապրիլի 14

1.Գործնական քերականության  գրքից կատարի’ր 249-252_րդ առաջադրանքները։

2. Կատարի’ր մայրենիի ֆլեշմոբը։

Ապրիլի 13

Խոսքի պատկերավորման միջոցներ

Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթից դուրս գրել`

✓համեմատություններ

✓փոխաբերություններ

✓անձնավորում

✓չափազանցություններ

✓նվազաբերություններ:

2. Համո Սահյանի, Վահան Տերյանի բանաստեղծություններից դուրս գրել` ✓առձայնույթներ

✓բաղաձայնույթներ

✓մակդիրներ

✓անձնավորման օրինակներ:

2. Այսօր մայրենիի ֆլեշմոբ է. մասնակցի’ր։

Ապրիլի 11

Պատրաստվի’ր քննարկման’ Հ. Թումանյան` «Ոսկի քաղաքը» ։

Առաջադրանքներ`

  1. Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։
    2. Ինչո°ւ էր քաղաքը ստացել <<ոսկի>> անվանումը։ Ինչպիսի°ն է քո’ պատկերացրած <<ոսկի>> քաղաքը։
    3. Առանձնացրո’ւ հեքիաթի հերոսներին եւ բնութագրի’ր։
    4. Մեկնաբանի’ր հետեւյալ նախադասությունը<< ...կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում ու ճանապարհ>>։

Ապրիլի 8

Կարդա’ Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթը։

Առաջադրանքներ

1.Գրի’ր հեքիաթի ասելիքը։

2.Ո°րն է երջանկության բանաձեւը ըստ հեքիաթի։ Ի°նչ է երջանկությունը քե’զ համար։

Ապրիլի 7

Գործնական աշխատանք

1.Առանձնացրո՛ւ բայերը:

Երբեք, մազեր, վազել, խմել, պարտեզ, պայման, խոսել, մտադրվել, մտածել, երազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնել, ցանկանալ:

2.     Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ (ձեռնատու, ձեռնտու) չէ, ուստի մենք հրաժարվում ենք:

Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա (ընտանեկան, ընտանեական) դրությունը:

Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ (արժանավույն, արժանվույն):

Դ. (Ներողություն, ներեղություն) խնդրելու փոխարեն հոխորտում է:

Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տասը, տաս) դրամ:

Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական (բարձունքը, բարձրունքը), շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:

3. Տրված համանուններով կազմիր նախադասություններ՝ հարկ, փող, ափ:

4. Առանձնացրո՛ւ հականիշների հինգ զույգ՝ հերկել-հաստատել, կանուխ-ուշ, բիրտ-քնքուշ, վռնդել-հրավիրել, երկչոտ-համարձակ, էջ-թերթ, թեժ-մարմանդ, առաջին-միջին, փութկոտ-դանդաղկոտ: 

Ապրիլի 6

1.Պատրաստվի’ր քննարկման` Ս․Էքզյուպերի. Փոքր քայլերի արվեստը

2. Տեքստի ոճին հավատարիմ մնալով` ինքդ հորինի’ր նմանատիպ հատված։

3. Հատվածից դուրս գրի’ր հնգական գոյական, ածական, բայ։

Ապրիլի 5

Կարդա’, գրի’ր ասելիքը Ս․Էքզյուպերի Փոքր քայլերի արվեստը

Ապրիլի 1

1.Գործնական քերականության  գրքից ավարտի’ր 213, 214, 217, 218_րդ առաջադրանքները։

2. Ամբողջացրո’ւ մարտ ամսվա աշխատանքներդ։

Մարտի 31

Յարոսլավ Հաշեկ ,,Ինչպես էի շներ վաճառում,,:

1.Թվարկի’ր պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։
2.Նովելից առանձնացրո’ւ ամենից հուզիչ, հետաքրքրաշարժ հատվածները։

3. Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։

Մարտի 30

Կարդա’, պատրաստվի’ր քննարկման`

Յարոսլավ Հաշեկ ,,Ինչպես էի շներ վաճառում,,:

Գրի’ր զգացողություններդ պատմվածքի վերաբերյալ։

Մարտի 28

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 198-201 առաջադրանքները։

Մարտի 21_25

«Ուսումնական գարուն» նախագծեր

Ընթերցում ենք

Թարգմանում եմ․․․

Ստեղծագործում եմ

Մարտի 17

20․ Եղջերուի  մահը:  Հովհ.  Թումանյան

Ավարտի’ր դասարանում կիսատ թողած գործնական աշխատանքները։

Մարտի 16

Աշխատի’ր ձեւակերպածդ անհատական նախագծի շուրջ։

Մարտի 14

  1. Կարդա’, պատրաստվի’ր քննարկման. Ավետիք Իսահակյան` «Երջանկության իմաստը»:

Առաջադրանքներ`

2. Ի°նչ է երջանկությունը քեզ համար։

3. Ստեղծագործի’ր` «Երջանկությունը գումարով չի’ գնվի»:

Մարտի 11

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 190-196-րդ առաջադրանքները։

Մարտի 10

1.Կատարի’ր մարտ ամսվա ֆլեշմոբը։

2.Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Մայրը:  Հովհ.  Թումանյան

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Առաջադրանքներ`

1.Դո՛ւրս գրեք պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է նրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

2.Գրի’ր պատմության ասելիքը։

Մարտի 9

Գործնական աշխատանք

Անգիր սովորի’ր Եղիշե Չարենցի հետեւյալ բանաստեղծությունը`Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել:

Մարտի 7

Կատարի’ր գործնական աշխատանքը։

2. Մեկամսյակին ընդառաջ մայրիկիդ անվան տառերով հորինի’ր ակրոստիքոս եւ նվիրի’ր նրան։

Մարտի 4

Վլադիմիր Հուլպաչ — Կրակի առասպելը

  1. Կարդա’ առասպելը։
  2. Դուրս գրի’ր անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի’ր։
  3. Բնութագրի’ր թզենուն ըստ առասպելի։

Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությունն էին աղերսում։

Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։

Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։

― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։

Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։

Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։

Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։

Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։

― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։

― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։

― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։

― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել, մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։

― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաոս։ Ես ինքս կգնամ։

Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։

Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երբ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։

― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում սպաներ ինձ։

― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ կարող եմ անել։

Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։

― Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։

― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։

Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։

Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։

Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։

Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։

Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը կապոցից և ասաց․

― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։

― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։

Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան սարդը։

― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։

― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։

Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։

Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․
Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ,
Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում,
Լսում տերևների երգը անդադար․
Մեր բարեկամն է կրակը կյանքում։

Մարտի 3

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 165-167-րդ առաջադրանքները։

Մարտի 2

Պատրաստվի’ր բանավոր քննարկման` Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը։

5-7 նախադասությամբ հոր նամակին պատասխան նամակ գրի’ր։

Մարտի 1

1.Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը

2.Փետրվարն ամփոփում ենք. լրացրո’ւ փետրվարյան այն աշխատանքները, որոնք բաց ես թողել։

Փետրվարի 25

Գրաբարյան ասույթներն աշխարհաբար դարձրո’ւ։

1. Մի՛ տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Կարդա այսպես.

զսրբութիւն – ըզսրբություն

զմարգարիտս — ըզմարգարիտս

Բառարան

մի՛ տայք — մի՛ տաք

շանց — շներին

մի՛ արկանեք — մի՛ գցեք

զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները

առաջի խոզաց — խոզերի առաջ

2. Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Կարդա այսպես.

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

3.Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

4. Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Բառարան

ամենայն — ամեն, ամեն մի

ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)

հատանի — հատվում է, կտրվում է

ի հուր — հուրը, հրի մեջ

արկանի — գցվում է, նետվում է

Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:

Փետրվարի 24

Կարդա’ արեւմտահայերեն առակը, գրի’ր ասելիքը եւ փոխադրի’ր արեւելահայերեն։

Տուր հա տուր

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Փետրվարի 23

Անգիր սովորի’ր Վ. Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը։

1.Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

2.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

3.Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/  հորինել գարնան մասին:

Փետրվարի 22

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 137-140-րդ առաջադրանքները։

Փետրվարի 19

Մասնակցի’ր`

Թումանյանն ընտանիքում. ընտանեկան ֆլեշմոբ։

2.Կրկնի’ր Հ.Թումանյանից սովորածդ բանաստեղծությունները`

Փետրվարի 17

Չմոռանա’ս` վաղը կրթահամալիրում Գրքատոն է։ Ընկերոջդ նվիրի’ր իր բաժին գիրքը։

1.Կարդա’ Հ. Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքը եւ գրի’ր, թե ի՞նչ զգացողություններ ունեցար կարդալիս։

2.Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին ու բնութագրի’ր։

Փետրվարի 16

1.Պատրաստվի’ր քննարկման` Հ. Թումանյան` ,,Իմ ընկեր Նեսոն,,։

Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին ու բնութագրի’ր։

2.Ավարտի’ր հետեւյալ աշխատանքը եւ հղումն ինձ ուղարկի’ր`

Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրո’ւ ընտանեկան բեմադրում֊ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։

Փետրվարի 15

1.Կարդա Հ. Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը և գրիր, թե ի՞նչ զգացողություններ ունեցար կարդալիս։

2.Բացատրի’ր անծանոթ բառերը։

Փետրվարի 11

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 112-115-րդ առաջադրանքները։

Փետրվարի 10

1.Փետրվարի 9-ի աշխատանքներն ուժի մեջ են. լավ կպատրաստվե’ք։

2. Կատարի’ր մայրենիի փետրվարյան ֆլեշմոբը։

Փետրվարի 9

1. Վ․ Տերյանի «Մթնշաղի անուրջներ»  շարքից ընտրի՛ր քեզ ամենից շատ դուր եկած մեկ/մի քանի բանաստեղծություն և պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

2. Քո ընտրությամբ մեկ բանաստեղծություն անգիր սովորի’ր։

3.Ավարտի’ր հետեւյալ աշխատանքը`

Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրո’ւ ընտանեկան բեմադրում֊ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։

Փետրվարի 7

  1. Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրու ընտանեկան բեմադրում֊ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։

2.Բառարանընթերցման ֆլեշմոբի շրջանակում ընտրածդ հեքիաթից (ռադիոթատրոնի համար ընտրված հեքիաթից) առանձնացրո’ւ քեզ անծանոթ բառերը եւ ստեղծի’ր բացատրական բառարան։

Փետրվարի 4

1. Հ. Թումանյանի բանաստեղծություններից մեկն ընտրի’ր եւ ձայնագրի’ր։

2. Հետեւյալ բանաստեղծությունն անգիր սովորի’ր եւ փորձիր այն մեկնաբանել` «Երնեկ թիթեռ ես լինեի…»։

Փետրվարի 3

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Խորհրդավոր ծերունին» պատմվածքը։

ա․Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր:

բ․Փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել վերաբերմունքդ՝ կարդացածիդ վերաբերյալ։

Փետրվարի 2

Կարդում ենք Հ.Թումանյան

Կարդա’`

1.Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

Առաջադրանք`

1.Ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

3.Ինչպիսի°ն էր գյուղական ուսումնարանը։ Կա°ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։

Հունվարի 31

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 99, 101, 102, 104-րդ առաջադրանքները։

Դեկտեմբերի 23

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 82-84-րդ առաջադրանքները:

Ստեղծագործի’ր`

Ամանորը ամանոր չի լինի, եթե…

Ամանոր, ես քեզ սպասում էի…

Հավատարի’մ եղեք ձեր երազանքներին…

Դեկտեմբերի 21

Սիրելի՛ սովորող, դեկտեմբերը մոտենում է ավարտին: Կարգավորի՛ր բլոգդ, լրացրո՛ւ բաց թողած աշխատանքներդ: Բլոգումդ եղած նյութերը համեմատի՛ր իմ բլոգում առկա նյութերի հետ, որոնք պետք է կատարած լինեիր և լրացրո՛ւ բացթողումներդ:

Դեկտեմբերի 20

Աշխատի’ր նշված նախագծի շուրջ`

Թարգմանում եմ․․․

Դեկտեմբերի 17

Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝

·         Ածականներ՝

·         Թվականներ՝ 

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Դեկտեմբերի 16

Պատրաստվի’ր քննարկման’ Նիկոլայ Լեսկով` Աստվածահաճո փայտահատի պատմությունը:

Առաջադրանքներ`

1.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

2.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

3.Ի°նչ է քեզ համար արդարությունը։

4.Ի°նչն է քեզ համար կարեւորը` մարդու ներաշխարհի, թե° նյութական հարստությո°ւնը. ինչո°ւ։

Դեկտեմբերի 15

Կարդա’ եւ գրի’ր պատմության ասելիքը’ Նիկոլայ Լեսկով` Աստվածահաճո փայտահատի պատմությունը:

Դեկտեմբերի 14

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 60, 62, 64-րդ առաջադրանքները:

Դեկտեմբերի 13

Սուրբծննդյան ընթերցումներ
Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Առաջադրանքներ`

1.Քեզ դուր եկա°վ պատմությունը. ինչո°ւ։

2.Հրաշքների հավատո°ւմ ես։ Խոսեի կյանքում կատարվածը հրա°շք էր։

Դասարանում`

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 55-57-րդ առաջադրանքները։

Դեկտեմբերի 9

Շարունակեք աշխատել ձեր ձեւակերպածդ   անհատական նախագծերի շուրջ։

Դեկտեմբերի 7

1.Սիրելի’ սովորողներ, այսօր ժամը 19:00 մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցե’ք։

2.Պատմել սովորե’ք Վանո Սիրադեղյանի Բուքը, երգը, երեխան պատմվածքը։

Դեկտեմբերի 7

Կարդա’ Վանո Սիրադեղյանի Բուքը, երգը, երեխան պատմվածքը։

Առաջադրանքներ`

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Դեկտեմբերի 3

Այն սովորողներն, ովքեր Վիլյամ Սարոյանի » Բան ունեմ ասելու » պիեսում ունեն որեւէ դեր, երկուշաբթի օրը իրենց խոսքերն անգիր սովորած հաճախեն դպրոց։

Գործնական աշխատանք

1.Պարզ նախադասությունները փակագծում գրված բառերով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցրեց ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)


2. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև վարպետն աշխատանքն ավարտեց, ու ետ բերեց կաթսան: Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից  ուղարկեցին վարպետի մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց կաթսայագործի գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի նրա դեմքին: Վարպետը հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեց կաթսան:

Դեկտեմբերի 2

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները`Իտալո Կալվինո. «Խիղճը»։

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

4.Լուիջիի գործելաոճում կա°ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։

Նոյեմբերի 29

Կարդա’ Վիլյամ Սարոյանի » Բան ունեմ ասելու » պիեսը։

Առաջադրանք`

5-7 նախադասությամբ գրի’ր պիեսի ասելիքը։

Նոյեմբերի 26

1.Դանիել Վարուժանի «Ցորյանի ծովեր» բանաստեղծությանն անգիր սովորի’ր։

2.Շարունակի’ր աշխատել ձեւակերպածդ անհատական նախագծի շուրջ։

Նոյեմբերի 25

Դանիել Վարուժանի «Ցորյանի ծովեր» բանաստեղծության առաջին 3 տունն անգիր սովորի’ր։

Նոյեմբերի 24

Կարդա’ Դանիել Վարուժանի «Ցորյանի ծովեր» բանաստեղծությունը, կատարի’ր առաջադրանքները ։

Նոյեմբերի 23

Գործնական քերականություն
1. Տեքստը համառոտի՛ր ։
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

2.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա… երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում… հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում … բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝… հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ … այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ … ուրիշ ելք չունեմ:
Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Նոյեմբերի 19

«Արեւմտահայերենի օրեր» նախագծի շրջանակում կարդում ենք Դանիել Վարուժան։

Առաջադրանք`

Կրկնե’ք Դանիել Վարուժանի «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ» բանաստեղծությունները։

Բանաստեղծություններն անգիր սովորել եք։ Եթե կան բաց թողնված առաջադրանքներ, ապա լրացրե’ք։

Նոյեմբերի 18

1.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

2. Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանշային զույգեր:
 Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել,
մտորել,շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ,
ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Նոյեմբերի 17

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի  «Հացը» պատմվածքի 4 -րդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Նոյեմբերի 15

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի  «Հացը» պատմվածքի 3-րդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Նոյեմբերի 12

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի  «Հացը» պատմվածքի երկրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Նոյեմբերի 10

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի  «Հացը» պատմվածքի առաջին հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Նոյեմբերի 10

Գործնական աշխատանք

1.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը….(մեղմ) անձրևի տակ ընկավ:…(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը …. (իջեցնել) գլխի վրա ու վազեց: …. (հաստատ) աշխարհում …. (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) «անձրևանոցով» չէր …. (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից … (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի … (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ … (կորչել) … (նույն) ժամանակներում …. (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի … (վատ) էր մինչև ոսկորներս …. (չորանալ),- … (ուրախություն) ասաց գողը, երբ նրան …. (բաց թողնել):

2. . Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը …:
Բարեկամ կորցնելը հեշտ է, ……:
Դուրսը քահանա, ….:
Գիտունին գերի եղիր, ……:
Գիտունի հետ քար քաշի, …..:
Իր աչքի գերանը չի տեսնում, ….:

3. «Դպիրը`ծնողական ընթերցարան» նախագծային աշխատանք։

Նոյեմբերի 8

Մանրամասն ուսումնասիրի’ր «Դպիրը`ծնողական ընթերցարան» նախագիծը եւ աշխատի’ր նախագծի շուրջ։

Նոյեմբերի 5

Բառագիտություն

Կարդա’ <<Բառակազմություն >>թեման, կատարի’ր առաջադրանքները։

Հոկտեմբերի 25-31

Վաղվա առցանց հանդիպմանը ամփոփելու եք «Ուսումնական աշուն» նախագիծը եւ ներկայացնեք ձեր անհատական նախագծերը։

Աշխատի’ր «Ուսումնական աշուն» նախագծի շուրջ։

22.10.21

Գործնական աշխատանք

1.Կազմե’լ երկուական պատմողական, հարցական, հրամայական,բացականչական նախադասություններ։

2.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։

Ան- 

Ապ- 

Դժ- 

Տ- 

Չ- 

-Ական

-Ային

-Որեն

-Ություն

3. Գրել բայեր և համապատասխան ածանցներ ավելացնելով դրանք դարձնել գոյականներ, օրինակ՝ գրել-գրիչ։

4.Ստեղծագործի’ր քո նախընտրած վերնագրով։ 

21.10.21

  1. Պատմել սովորի’ր Իսահակյանի ,,Եղնիկը,, պատմվածքը:

2. Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։

20.10.21

Կարդա՛ Իսահակյանի ,,Եղնիկը,, պատմվածքը:

Առաջադրանքներ`
1. Բարդ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
2.Ի°նչ է քեզ համար բնությունը։ Ինչպե°ս ես պահպանում այն։

15.10.21

Ուսումնասիրի’ր Համո Սահյանի «Սեզամ, բացվիր» շարքը։ Շարքից ընտրի’ր մեկ բանաստեղծություն, անգիր սովորի’ր, ձայնագրի’ր, տեղադրի’ր բլոգումդ։ Պատասխանի’ր նաեւ հետեւյալ հարցերին`

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր փոխաբերությունները։
  3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:
  4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:

14.10.21

Գործնական աշխատանք

1.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

2. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով: Կանգ առնել, մուր գալ, շուռ գալ, ցույց տալ:

3. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ:

4. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
 Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

5.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

«Երջանկությունն իմ պատկերացմամբ»

«Աշխարհի գույները»

13.10.21

Սիրելի’ սովորողներ, այսօր ժամը 19:00 մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցե’ք։

11.10.21

Գործնական աշխատանք

1. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

2. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր ,,,,,,,,,,,,,,,, գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի ,,,,,,,,,,,,,,,,

Հանգստանում էր հողմը ,,,,,,,,,,,,,,,`

Ականջն ,,,,,,,,,,,,,,,,, ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

3. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-

Բ. Շունչ տալ-

Գ. Սիրտ անել

Դ. Լույս սփռել-

4.Համացանցից  որոնել եւ գտնել   ութ  դարձվածք,  բացատրել  դրանց  իմաստը,այնուհետ  կազմել  նախադասություններ։

08.10.21

1.Ընտրել կայքի նյութերից մեկը և թարգմանել:

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

07.10.21

Պատրաստվի’ր քննարկման` Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։

Առաջադրանք

5-7 նախադասությամբ գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը։

«Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել»:

06.10.21

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Նմա՞ն ես այդ փղիկին:
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

04.10.21

Սիրելի՛ սովորողներ, միասին պետք է իրականացնենք  անհատական նախագծեր։ Մանրամասն կարդացե՛ք նախագիծը, որպեսզի հստակ պատկերացնեք ձեր անելիքը, իրականացրե՛ք, ուղարկե՛ք իմ էլ․ հասցեին։

01.10.21

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 26-30-րդ առաջադրանքները։

29.09.21

Տանը

Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է: 

2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:

3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ: 

4.Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ»:

Գործնական աշխատանք

 1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, 
տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

2. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, 
խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

27.09.21

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակներում ընտրի՛ր տրված բանատեղծություններից մեկը,  ընթերցի՛ր, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր։

23.08.21

Ընտրի՛ր թարգմանության տարբերակներից մեկը, թարգմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝

  1. ռուսերենից հայերեն՝ Ժամանակակից առակներ
  2. անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր

22.08.21

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 15-րդ, 16-րդ, 19-րդ առաջադրանքները

17.08.21

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ առաջադրանքները։

16.08.21

Կարդա’ Վ. Սարոյանի  «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարեցնում թագավորին» առակը։

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

15.09.21

Հորինի’ր այնպիսի առակ, որի ասելիքը համապատասխանի հետեւյալ առածին` «Ամառվա փուշը , ձմեռվա նուշն է»։

13.09.21

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծի պատմությունը» առակը:

Գրի՛ր, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց:

10.09.21

  1. Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի երկրորդ հատվածը։ Պատրաստվի՛ր տեքստն ամբողջությամբ քննարկելուն։

2.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

3.Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:

09.09.21

Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի առաջին մասը։ Հատվածից դուրս գրի՛ր 5 պարզ բառ և դարձրո՛ւ բարդ կամ ածանցավոր։

Առաջին դպրոցները

1֊ին հատված

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

***

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

—————

2-րդ հատված

Հայոց առաջին դպրոցները

Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

Աղբյուրը՝ Մանկական գանձարան

08.09.2021

Սիրելի’ սովորողներ, այսօր ժամը 19:00 մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցե’ք։

Արդյունավետ աշխատանք բոլորիդ։

Սեպտեմբերի 1-10

<<Ուսումնական ամառ 2021>> նախագծերի ամփոփում