Рубрика: 4-1 դասարան

Առաջադրանքների մեդիափաթեթ

 

20161014_144930

Ծրագիր

2017-2018 ուսումնական տարի․սեպտեմբերյան նախագծեր

Սեպտեմբերի 4-8` Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 12-րդ հավաքի մեկնարկ

Սեպտեմբերի 11-15` Սարոյանական օրեր

Սեպտեմբերի 21` Անկախության տոն․ Բարձունքի հաղթահարում նախագիծ

Սեպտեմբերի 19-23՝  Առակի օրեր

Սեպտեմբերի 25-հոկտեմբերի 6` Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերյան ուսումնական նախագծեր՝

Սեպտեմբերի 25-հոկտեմբերի 6` Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի 2-13` Գրաբարյան օրեր․Թարգմանչաց տոն

Սահյանական օրեր․․․

Նոյեմբերյան ուսումնական նախագծեր՝

Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 3՝ Ուսումնական աշուն․․․

Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն

Առակի օրեր․․․

Դեկտեմբերյան ուսումնական նախագծեր՝

«Ամանորյա ընթերցումներ» նախագիծ

«Էպոսի օրեր»․ նախագիծ

Հունվարյան նախագծեր՝

«Ուսումնական ձմեռ» նախագիծ․դեկտ․ 25-հունվարի 8

Ձմեռային ուսումնական ճամբարի նախագծեր․օրակարգ` հունվարի 9-26|

Փետրվարյան նախագծեր՝

«Կարդում ենք Հ․ Թումանյան» նախագիծ

«Ուսումնական գարուն» նախագիծ

«Կարդում ենք Ղ․ Աղայան» նախագիծ

«Կարդում ենք Ջ․ Ռոդարի»

«Ընթերցե՞նք միասին»

Ամառային ընթերցարան․առաջադրանքներ՝

  1. Ընթերցարանից կարդա այն գործերը, որոնք չես կարդացել:
  2. Հովհաննես Թումանյան՝

Այլ․ քո նախընտրությամբ։

Առաջադրանքներ՝

Կարդացածդ գրքերի  մասին պատմելիս նշի՛ր «Իմ գրադարանը» բաժինը:

 

Յուրաքանչյուր գործ ընթերցելիս բլոգումդ գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Կազմիր քո ընթերցած գրքերի ցանկը /նշի՛ր հեղինակի անունը և գրքի վերնագիրը/, առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած գիրքը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ամռան ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գիրքը գովազդի՛ր:

Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը. պատմի՛ր նրա մասին, կամ էլ նամակ գրի՛ր նրան:

Ամառային հանգիստ՝

  1. Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )։
  2. Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ՝ բլոգումդ պատմի՛ր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:

 

31.05.18

Սիրելի՛ սովորողներ, թելադրությունը գրելուց, առաջադրանքները կատարելուց և PDF ֆայլ դարձնելուց  հետո ուղարկել ինձ։

Առաջադրանքներ՝

 1.Որտե՞ղ է բույն շինում արտույտը։ Ինչո՞ւ։

2 Համացանցից օգտվելով, արտույտների մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։ 

3Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։ 

Մի առավոտ արթնացա թռչնակի երգեցիկ ձայնից։ Անմիջապես մոտեցա պատուհանին ու ի՜նչ տեսնեմ․․․

01.05.18

Սիրելի՛ սովորողներ, թելադրությունը գրելուց, առաջադրանքները կատարելուց և PDF ֆայլ դարձնելուց  հետո ուղարկել ինձ։

Առաջադրանքներ՝

  1. Երկու ժամում քանի՞ ճանճ կամ մոծակ կարող է ուտել շատակեր ճպուռը։
  2. Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։
  3. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Թռի-վռի մի ճպուռ․․․

 

30.05.18

Սիրելի՛ սովորողներ, թելադրությունը գրելուց, առաջադրանքները կատարելուց և PDF ֆայլ դարձնելուց  հետո ուղարկել ինձ։

Առաջադրանքներ՝

  1. Ինչո՞վ է սնվում փիղը։
  2. Համացանցից փղերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։
  3. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

«Փողոցով քայլելիս հանկարծ հանդիպեցի մի հսկա փղի․․․»։

 

29.05.18

Սիրելի՛ սովորողներ, թելադրությունը գրելուց, առաջադրանքները կատարելուց և PDF ֆայլ դարձնելուց  հետո ուղարկել ինձ։

Առաջադրանքներ՝

1. Ոզնին ամենից շատ ինչի՞ց է վախենում։

2.Համացանցից ոզնու մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն գտի՛ր  և պատճենի՛ր։

3.Շարունակի՛ր՝  հորինելով  փոքրիկ պատմություն՝ «Ի՞նչ կլիներ, եթե ոզնին կարողանար թռչել․․․»։

 

25.05.18

Սիրելի՛ սովորողներ, երեքշաբթի օրը ձեզ հետ կբերեք ականջակալեր։

Ընթերցարանից  կարդա՛  մի պատմվածք, որը դեռ չես կարդացել:

Բլոգումդ պատմի՛ր կարդացածդ  պատմվածքի մասին։

 

24.05.18

Առաջադրանք՝

1.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավաք:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօդևան, բացօդյա:

23.05.18

1.Ավարտի՛ր դասարանում կիսատ թողած բառային աշխատանքը։

2.Անհրաժիշտության դեպքում գրի՛ր մեծատառով. 

Հեռուստատեսության աշտարակը գտնվում է նորքում: Այնտեղից երևում է աշտարակ

Քաղաքը, ուր ապրում է իմ մորաքրոջ աղջիկը՝ համեստը: Նա շատ գեղեցիկ ու համեստ աղջիկ է:

3.Նախադասություններում տեղադրիր համապատասխան բառը. 

ա. Դա շատ ծանր…………………………., որ մենք անցկացրեցինք:

բ. Պապս ստիպված պետք է ………………… Աշնակ գյուղում;

գ. Այդպիսի ցուրտ……………………..շատ կգան ու կգնան:

/ձմեռներ, ձմեռեր, ձմեռ էր/

 

22.05.18

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Խորհրդավոր ծերունին» պատմվածքը։

Ովքեր չէին գրել, գրեն՝ 

Ականջակալերով թելադրություն․ուշադիր եղի՛ր, վերջում կան առաջադրանքներ։

1.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

2.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

 

21.05.18

Ականջակալերով թելադրություն․ուշադիր եղի՛ր, վերջում կան առաջադրանքներ։

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը գրի՛ր:

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

2.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

 

18.05.18

  1. Կարդա’  տեքստը, կետադրի’ր և լրացրո’ւ բաց թողված տառերը:

Վաղուց շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխար-ի ամենաբարի մար-ն էր: Հենց որ լույսը բացվում էր վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քա-ցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվա-ը թշնամիները հաշտվում էին խոսում սիրո և եղ-այրության մասին:

Մի ան-ամ ուշ գիշերով մար-ը տուն էր վերադառնում անտառի մի-ով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց ա-քերը: Մար-ը մի պահ քարացավ բայց իսկույն սթափվեց ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին և գայլերը նստեցին գետնին գլուխները դրեցին առ-ևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի’ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

4. Վերնագրի՛ր տեքստը:

5. Շարունակիր՝ աշխարհ, ճանապարհ,…

6. Աշխարհ բառով կազմի՛ր նոր բառեր՝ աշխարհամաս, …

7.Համառոտի՛ր նախադասությունը՝ Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին:

  1. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

 

Բաղաձայնների ուղղագրությունը՝

2.Ըստ անհրաժեշտության լրացնել հ տառը։
Ընդ….անուր, ընդ….ամենը, դազգա…., ար….եստ, խոնար…., հայթ….այթել,
ապաշխար….ել, խոր….ուրդ, ընդ….ուպ, անհեթ….եթ, ճանապար…., շնոր….,
հեղ….եղ, խոտ….արք, հեղ….եղուկ, շնոր….ակալ, աշխար….ագրական,
մա….ճակալ, խոնար….աբար, նշխար…., խոր….րդատու, Հով….աննիսյան,
հեկ….եկալ, ճանապար….որդ, շնոր….աշատ, արհամար….ել, խոր….ել,
օր….նանք։

 

17.05.18

Ընթերցի՛ր Ջ․Ռոդարիի «Ալիս-Գլորիկը»։

1.Ըստ անհրաժեշտության լրացրո՛ւ  վ կամ ֆ։ Տրված բառերից ընտրի՛ր հինգը, և կազմի՛ր նախադասություններ։
Ա….տոմեքենա, օ….կիանոս, կարտո….իլ, թա….շյա, նա….թամուղ,
հարա….ային, կաքա…., աս….ալտ, հա….ք, գո….ք, զա….թել, թո….չանք,
կաթ….ածահար, խռո….ք, հա….ք, ս….ինքս, փլա….։

 

16.05.18

1.Սիրելի՛ սովորողներ, վաղը ձեզ հետ բերում եք գունավոր ժապավեններ, պսակ հյուսելու համար  ուռենու ճյուղեր, դաշտային խառը ծաղիկներ։

2.Ականջակալերով թելադրություն. թելադրությունից հետո կան նաև առաջադրանքներ։

3.Ըստ անհրաժեշտության լրացնել ր կամ ռ։
Վա….վռուն, ախո….ժակ, բա….բառ, խ….խռալ, գանգու…., կենսաթ….թիռ,
թ….թուր, կա….կառել, երկնակա….կառ, սա….սուռ, ճանկ….ել, դ….դռալ, կ….ճիկ,
ա….ժանի, ճ….ճռալ, ա….համարհել, գ….գիռ, խ….ճիթ, կ….ծել, խոշո…., խոժո….,
թ….վռալ, խ….թխ….թալ, ծ….մռել, փ….փռալ, փ….փրել, փո….փրել, ք….քրել։

 

15.05.18

1.«Սովորող-սովորեցնող» նախագծային աշխատանքներ։

2.Սիրելի՛ սովորողներ, նախագծային այս շաբաթվա ընթացքում պետք է բեմադրենք Ղ․Աղայանի պատմվածքները։ Կրկին վերընթերցե՛ք Ղ․ Աղայանի «Երկու այծ» և 
«Մեղուն ու մարդը»  գործերը։

3.Ըստ անհրաժեշտության լրացնել ղ կամ խ։
Ա….բյուր, ա….ջիկ, խրո….տ, ա….տ (կեղտ), ա….տ (հիվանդություն),
հա….ճապակի, ա….քատ, բո….կ, տա….տակ, գա….թ, դա….ձ, կմա….ք, դե….ձ,
դե….ձանիկ, ե….բայր, զե….չ, թու….թ, կե….տ, կո….պեք, կո….ք, հա….թել,
տա….տկալի, հ….կել, ճե….ք, կ….տար, մա….թել, մե….ք, մ….կտալ, շա….կապ,
շ….թա, թու….պ, ո….բ, ո….ջ, ո….կույզ, ցողաթաթա…., պ….տոր, ու….տ
(սապատավոր կենդանի), ու….տ (երդում, դաշինք), փե….կ,  փո….ք,
քա….ցր, սանդու….ք, ծ….նելույզ, փա….չել, սե….մել։

 

14.05.18

1.Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել» գործը։

2.Դասարանում պատրաստելու  ենք տեսանյութ․ Ի՞նչ եղավ հետո երիտասարդ խեցգետնի հետ, կարողացա՞վ նա հասնել հաջողության, երջանկության, շտկե՞ց աշխարհի բոլոր «ծուռ» բաները   ( Ջաննի Ռոդարի` «Երիտասարդ խեցգետինը»)։

3. Ըստ անհրաժեշտության լրացնել ջ, ճ կամ չ։
Աղ….իկ, ամբող…., թարթի…., ա…., ծխամոր…., առա…., ա….պարար,
գո….ի, խո….կոր, առա….ին, կո….կել, առա….նորդ, ար…., զի….ել, թռ….ել, թր….ել, ի….նել,  մե…., մի….և, մե….ք, ող…., մուր…., ող….ույն, մահ….ակալ, առող…., ո….իլ, կա….աղակ, վեր….։

 

 

11.05.18

 Այսօր 19։00-ին մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցությունը պարտադիր է։

1.Սիրելի՛ սովորողներ, ձեր էլ․ հասցեին ուղարկել եմ թելադրության տեքստը, այս անգամ էլ դուք ստուգեք ձեր գրածները, սխալ գրված բառերը ուղղեք, դասարանում կքննարկենք։

2․Ովքեր չէին կատարել «Եթե հայտնվեի շների երկրում․․․» վերնագրով ստեղծագործականը, անպայման լրացնում են։

3.Ընթերցի՛ր  Ջաննի Ռոդարիի «Երիտասարդ խեցգետինը» պատմվածքը։

4.Առաջադրանք՝

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի  .ակ չի կարող ապրել: Ար.մտյան Աս. այի տո.ակեզ  կլիմա.ի պատ.առով ան.դ.ատ շատ ջուր է գոլորշ.անամ ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիաթյու.. աճում է: Աղերը Մեռ.ա լծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է
Բ.Ամերիկ.ան մի ակու.բում, որտեղ երա..տությունն ան.ա.ար որոտում է, կարելի   է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպ.ով անջատվում է: Տասը ցենտը քիչ չ., բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդո..ը, որի համար անձա.բ կանխիկ վճա.ել ես: Հազար ին. հար.ուր հի.ունին.  թվին ամերիկ.ան ռադ..ն մի անսովոր հաղոր.ում տվեց:Ունկ.դիրների ուշադրությանը ներկա.ացրին մի լուր` աղմուկի դեմ պայ.արող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչ. տասնհինգ .ոպեանոց հադոր.ման վեր.ը տ.ող լռություն:

 

10.05.18

Սիրելի՛ սովորողներ, վաղը գրելու ենք թելադրություն․ ականջակալերը կբերեք։

Սիրելի՛ սովորողներ, դուք արդեն կարդացել եք  Ջաննի Ռոդարիի «Շների երկիրը» պատմվածքը։    Այժմ փորձեք գրե՛լ ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Եթե հայտնվեի շների երկրում․․․» (աշխատանքը հրապարակում եք առանձին հղումով)։

Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պատասխանում են ի՞նչ է անում  հարցին (ներկա ժամանակ):

Օրինակ՝ պարել — պարում  է:

Ա. Կրկնել, խոնարհել, գնալ,  տապակել,  հասնել,  վերցնել,  թռչել, աճել, հանգստացնել, վերադառնալ,թողնել:

Բ.  Գալ,  լալ,  տալ:

Ո՞րն է Բ խմբի բառերի  շեղումը ընդհանուր օրինաչափությունից:

 

07.05.18

Պատմել սովորե՛լ  Ջաննի Ռոդարիի «Շների երկիրը» պատմվածքը։ 

Առաջադրանք՝

Մեր ընթերցած պատմվածքներից դուրս գրի՛ր 10 պարզ բառ և կազմի՛ր դրանց ածանցավոր ձևերը։

Օրինակ՝ շուն- շնիկ, տուն-տնակ

 

05.05.18

Կարդա՛  Ջաննի Ռոդարիի «Շների երկիրը» պատմվածքը։ 

Առաջադրանքներ՝

1.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

օր՝ Խնձոր-ենի

Տգեղ, անհարմար, անզեն, անտուն, անգութ , դժբախտ, դժգոհ, լճակ, շնիկ, գառնուկ,  կանաչեղեն, միտք,  լեռնցի, սարեցի, գյուղացի։

Բաղաձայնների ուղղագրությունը․

2.Ըստ անհրաժեշտության լրացնել ձ, ծ կամ ց։
Ար….ակուրդ, ասացվա….ք, ընդար….ակ, ատաղ….ագործ, գլուխկոն….ի,
համար….ակ, բար…., բար….ել, թխվա….ք, բար….ր, խ….կել, առան….ք, դաղ….,
դար…., կ….կտուր, դեղ…., դեղ….անիկ, հանդիպակա…., դեր….ակ, դեր….ան,
խուր…., ձվա….եղ, հանդեր…., հինավուր…., լպր….ուն, հար….ակվել,
համբար….վել, Համբար….ում, փայ….աղ, որ…., վար…., ուր…., փոր…., որ….ւալ,
օ…., օ….իք։

 

04.05.18

1.Սիրելի՛ սովորողներ, դուք արդեն կարդացել եք  Ջաննի Ռոդարիի «Սև քթերի կղզին» պատմվածքը։   Այժմ փորձեք գրել ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Ես կուզեի ապրել մի կղզում, որտեղ բոլորը․․․» վերնագրով(աշխատանքը հրապարակում եք առանձին հղումով)։

2.Ջաննի Ռոդարիի «Սև քթերի կղզին» պատմվածքից դուրս գրի՛ր հոդակապով և ածանցավոր բառերը․ գունավորի՛ր արմատը և ածանցը։

 

03.05.18

Ընթերցի՛ր  Ջաննի Ռոդարիի «Սև քթերի կղզին» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  -իչ, -դժ, ան, -ակ, -իկ, -ուկ, -ական, -ային, -որեն, -ուհի։

2.Մեր ընթերցած հեքիաթներից, պատմվածքներից դուրս գրի՛ր  հոդակապով բառեր և դրանցով կազմի՛ր նախադասություններ։

3.Ամբողջացրո՛ւ 02.05.18-ի կիսատ թողած առաջադրանքները։

 

02.05.18

Արմատ, ածանց, հոդակապ։

Բառի հիմնական իմաստը ձևավորող անբաժանելի մասը կոչվում է արմատ․ օրինակ՝ ծով+ա+նկար+իչ

Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով նոր բառ է կազմվում․օրինակ՝ ծով+ա+նկար+իչ

Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար+իչ

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցը․ ածանցները գունավորի՛ր։

Օրինակ՝  ան-զեն,  դժ-գոհ

Անգութ,  դժբախտ, դժգոհ, դժկամ, անտուն,  լճակ, շնիկ, գառնուկ, տնական, ծովային, ուրախալի,  մեղմաբար, վեհորեն, աշակերտուհի, կանաչեղեն։

2.Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ:

 

25.04.18

Ավարտե՛ք դասարանում կիսատ թողած բառային աշխատանքը։

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Աշխատասեր շունը» գործը։

Պատմությունից դուրս գրի՛ր գոյականները, ածականները և բայերը։

Բաղաձայնների ուղղագրությունը՝

Ըստ անհրաժեշտության լրացնել դ, տ կամ թ։
Աղո….ք, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, թփու…., ար….ուկ, բար….,
բեր…., բուր…., դա….ար, դր….ել, եր….իկ, եր….ում, զար…., զվար….,
լեր….անալ, լյար…., խն….իր, խոր….ուբոր…., թուղ…., կար….ալ, կեն….անի,
հաղոր….ել, պա….գարակ, մար…., նյար…., ս….ափվել, թա….երական, Նվար….,
որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), որ….ի, վար…., Վար….ան, վար….ապետ,
շքեր…., Վար….գես, օ…., օրիոր…., գնոր…., ժողովուր…. խր….վիլակ,
ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել։

 

23.04.18-24.04.18

1.Սիրելի՛ սովորողներ, կրկին վերընթերցե՛ք Ղ․ Աղայանի այն գործերը, որոնք հանձնարարել էի․ դասարանում բեմադրելու ենք։ 

2.Ովքեր չէին կատարել այս աշխատանքը՝ կատարեն․

Բլոգումդ պատմի՛ր այս ընթացքում կարդացածդ գրքի մասին, եթե չես կարդացել որևէ գործ, հանգստյան օրերին կարող ես կարդալ(աշխատանքդ հրապարակի՛ր առանձին հղումով)։

 

20.04.18

Պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Մեղուն ու հավը» և «Ապագայի համար» գործերը։

Կրկնի՛ր Ղ․ Աղայանի  «Հիշողություն» բանաստեղծությունը։

Բլոգումդ պատմի՛ր այս ընթացքում կարդացածդ գրքի մասին, եթե չես կարդացել որևէ գործ, հանգստյան օրերին կարող ես կարդալ(աշխատանքդ հրապարակի՛ր առանձին հղումով)։

Առաջադրանքներ՝

1.Գրավոր պացատրի՛ր , թե տրված բառն  ի՞նչ է նշանակում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա, հեռախոս:

2.Հորինի՛ր փոքրիկ պատմություն՝ օգտագործելով հետևյալ բառերը, կարող ես ինքդ էլ բառեր ավելացնել՝  կապուտակ, քչքչան, պարտեզ, աղջիկ, թագուհի, ծաղիկներ, հանգիստ։

 

19.04.18

Թելադրություն։

Անգիրը  շարունակում է մնալ նույնը՝ Ղ․ Աղայան ՝ «Հիշողություն»։

16.04.18 -ի առաջադրանքը բոլորը չէ, որ կատարել են․ անպայման լրացրե՛ք  հանգստյան օրերին։

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մեղուն ու հավը» և «Ապագայի համար» գործերը։

Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին՝ ի՞նչ սովորեցիր, ի՞նչը քեզ դուր եկավ, ի՞նչը կփոխեիր և այլն (աշխատանքդ հրապարակի՛ր առանձին հղումով)։

Առաջադրանք՝

Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ … (վերաբերվել) ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում  հետաքրքիր  գազանանոց ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր … (տարածել) վրա, որ … (այցելել) մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի … (դասավորել):

 

18.04.18

Սիրելի՛ սովորողներ, ուժի մեջ է 16.04.18 -ի առաջադրանքը։

Անգիր սովորի՛ր Ղ․ Աղայանի «Հիշողություն» բանաստեղծությունը։

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը վանկատի´ր՝  գաղտնավանկի ը երը  գրելով:

Կրկին, դռնբաց, երբեմն, գրքային, կրակ, ուրեմն, ծանր, սրտաբաց, զվարթ, տխրել, խմբավորել:

2.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: — 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկը քարայրից  ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4.Արջուկը քարայրից դուրս եկավ և  շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված (զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից  մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

 

17.04.18

Սիրելի՛ սովորողներ, երեկվա աշխատանքը(ձայնագրությունը), կատարել էին միայն Գոռ Խաչատրյանը և Աննա Հովհաննիսյանը։ Այսօր երեկոյան՝  մինչև ժամը 20:00,  բոլորը ուղարկեն հղումները։

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հիշողություն» բանաստեղծությունը։

Առաջադրանքներ՝

Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գոյականները, ածականները, բայերը։

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը և կազմի՛ր նախադասություններ՝ հափշտակել, արյունարբու, շյուղ, կարկատել, ավերակ։

 

16.04.18

Պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Երկու այծ» և «Մեղուն ու մարդը» գործերը։

Առաջադրանք՝

Սիրելի՛ սովորողներ, «Կարդում ենք Ղ․ Աղայան» նախագծի շրջանակում ստեղծելու ենք աղայանական ընթերցումների մեդիափաթեթ։ Այդ նպատակով տեսագրում կամ ձայնագրում ենք Ղ․ Աղայանի հետևյալ գործերը և երեկոյան հղումն ուղարկում եք ինձ։

Արմեն Ուլիխանյան՝ «Ծառերի գանգատը»
Անժելա Դադոյան՝ «Ծույլ տղա»
Միքայել Սահակյան՝ «Երկու այծ»
Դավիթ Սահակյան՝ «Մեղուն ու մարդը»
Գոռ Խաչատրյան՝ «Մեղուն ու հավը»
Աննա Հովհաննիսյան՝ «Ապագայի համար»
Նանե Գալստյան՝ «Ոսկի և երկաթ»
Նարե Թահմասյան՝ «Կենդանիների վեճը»
Էրիկ Հագեյան՝ «Ընկերասեր եղջերուները»
Արինա Ամիրյան՝ «Երկու ձագիկ»
Անի Բաղդասարյան՝ «Աքլորի հրավերը»
Գոհար Թաթոյան՝ «Արևի հրամանը»
Կարեն Թադևոսյան՝ «Խելոք գլուխը»
Սվետլանա Սարգսյան՝ «Աշխատասեր շունը»
Աստղիկ Հարությունյան՝ «Մանկական հեքիաթ»

 

13.04.18

Սիրելի՛ սովորողներ, այսօր մայրենիի ֆլեշմոբն է․ մասնակցությունը պարտադիր է։

Ովքեր չէին սովորել Եղիշե Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս» բանաստեղծությունը, անպայման սովորում են։

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Երկու այծ» և «Մեղուն ու մարդը» գործերը։

Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին՝ ի՞նչ սովորեցիր, ի՞նչը քեզ դուր եկավ, ի՞նչը կփոխեիր և այլն (աշխատանքդ հրապարակի՛ր առանձին հղումով)։

Առաջադրանք՝

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

 

12.04.18

Անգիր սովորի՛ր Եղիշե Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս» բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանք՝

Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:

Հանկարծ ինչ-որ երգի ձայներ լսվեցին:

Ամեն ինչ լուռ էր, ոչ մի հնչյուն չէր լսվում:

Հայերեն տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

Անծանոթ գրեր են, չեմ կարողանում կարդալ:

 

 

11.04.18

Սիրելի՛ սովորողներ, վաղը գրելու ենք թելադրություն․ ականջակալերը չմոռանաք։

Կարդա՛ Եղիշե Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս» բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ՝

1.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

2.Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

3.Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական :

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք,  հեռատես գիտնական:

 

10.04.18

Պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Ծույլ տղա» պատմվածքը։

Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով  բառերի փոփոխված ձևերը։

Իր … հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ …, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը … դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու … կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին … ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո … հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր …, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց … հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն … հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր … ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ … լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ … ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը … դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական … չեն գրում:

 

2. Տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային

(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),

մատակարարել (5), ազատասեր (4):

 

09.04.18

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Ծույլ տղա» պատմվածքը։

Առաջադրանք՝

Այնպիսի պատմություն գրի’ր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

 

06.04.18

Պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի  «Ծառերի գանգատը» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող – սրտաձև:

Մայրիկի  քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող սարք, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ, բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն,  կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր,  ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող,  ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ։

2.Գրի՛ր բառամիջում է ունեցող 5 բառ։ Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ։

Օրինակ՝ անէանալ-ոչնչանալ, անհետանալ։

 

05.04.18

Բառային աշխատանք։

Ղազարոս Աղայանի մանկական պատմվածքներից կարդա՛ «Ծառերի գանգատը»։

1. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Հորեղբորս տղան մրջյուններով շատ է հետաքրքրվում:
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և դրկից միջատների դեմ պատերազմելու են դուրս զալիս կանոնավոր շարքերով:
Մրջյուններն էլ թշնամիներ ունեն. դրանք խոշոր ճանճերն են:
Թափառաշրջիկ մրջյունները ճանապարհորդում են մայրամուտին և գիշերը:

 

04.04.18

Անգիր սովորե՛լ Եղիշե Չարենցի «Ինչ որ լավ է` վառվում է ու վառում» բանաստեղծությունը:

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Առաջադրանք՝

Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

 

03.04.18

Այսօր գրելու ենք թելադրություն և կատարելու ենք բառային աշխատանք։

Վարժ կարդալ սովորի՛ր  Եղիշե Չարենցի «Ինչ որ լավ է` վառվում է ու վառում» բանաստեղծությունը:

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Առաջադրանք

Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը… (քամին էր, քամիներ):

Այս օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից (սպիտակ են, սպիտա­կեն) ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

Մարտի 26-ապրիլի 1

1.Սիրելի՛ սովորող, գարնանային ուսումնական արձակուրդի ընթացքում «Կարդում եմ» նախագծի շրջանակում ընթերցի՛ր քո  նախընտրած գիրքը, պլոգումդ պատմի՛ր գրքի մասին։ Նրանք, ովքեր կարդացել և հրապարակել են բլուգում, այլ գիրք են կարդում։

2.Պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ՝ «Զատկի ծեսը իմ ընտանիքում»։ Ներկայացրո՛ւ՝

Ինչպե՞ս եք նախապատրաստվում, տոնում, ո՞րն է զատկական սեղանի քո՛ ամենից սիրելի ուտեսը, ի՞նչ հետաքրքիր ավանդությներ ու սովորույթներ կան ձեր տանը և այլն։

 

23.03.18

1.Սիրելի՛ սովորողներ, միասին ընթերցեցինք Ջանի Ռոդարիի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» հեքիաթը։ Այժմ ինքդ  փորձիր  հորինե՛լ փոքրիկ պատմություն հետևյալ վերնագրով՝ «Երկիր, որտեղ ոչ մի․․․», հորինածդ պատմությունը նկարի՛ր և տեղադրի՛ր բլոգում առանձին հղումով։

Բաղաձայնների ուղղագրությունը։

2.Ըստ անհրաժեշտության լրացրո՛ւ գ, կ կամ ք։
Ան….ամ, ավա…., կողպե…., գո…., եր…., զու….ել, թա….ավոր, վարա….ել,
թար….մանել, կարա…., կար…., հա….նել, հան….ափոր, հո….նել, հո….ի,
հո….նակի, ձա…., ձի…., ճի…., ճրա…., մարա…., մար….արե,
մար….արիտ, փեղ….,  փող…., նորո….ել, շո…., պատարա…., պար….և, սու…., արտասու…., փա….ցնել, թա….ցնել, ուրա…., օ….նել,  վարուցան….,  օ….ուտ։

3. Նրանք, ովքեր բլոգում չէին պատմել իրենց կարդացած գրքերի մասին, պատմում  են։

22.03.18

Ջանի Ռոդարի
Երկիր
, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

Տեքստային աշխատանք։

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2.Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ
3.Տեքստում ընդգծված նախադասությունից դուրս գրի՛ր մեկ գոյական, մեկ ածական, մեկ բայ:

4.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար——————————:
բ/Խաչն իմն է ———————— ես գիտեմ:
գ/Փողոցում ———————— փողոցում էլ կկորցնես:
դ/—————— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
6.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

7.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

8.Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:

 

 

 

 

 

21.03.18

Անգիր սովորե՛լ Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց։

 

1.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

2.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին էեր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

 

20.03.18

 

Կարդա՛ Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանք․

1.Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Օրինակ՝

Ինչպե՞ս մոտեցավ: — Արագ մոտեցավ: Իսկույն մոտեցավ: Լրջորեն մոտեցավ: Կամաց-կամաց մոտեցավ: Հազիվհազ մոտեցավ: Հետզհետե մոտեցավ և այլն:

Ո՞վ եկավ:
Ի՞նչը քաղցրացավ:
Տատը ի՞նչ է անում:
Ինչպիսի՞ շնիկ է:
Ինչպե՞ս գտավ:
Ե՞րբ եկավ։

Ի՞նչը վերջացավ:
Ո՞վ մտավ:
Տղան ի՞նչ արեց:
Անձրևը ի՞նչ եղավ:
Ինչպիսի՞ դաս էր:
Ո՞ր գզեստն է հագին:
Ինչպե՞ս մոտեցավ:
Ե՞րբ կգամ:
Ինչքա՞ն հետաքրքիր է:

 

19.03.18

1.Սիրելի՛ սովորողներ, բլոգում պատմում եք այն գրքի կամ գրքերի մասին, որոնք կարդացել եք այս ընթացքում։ Գրքի մասին պատմելիս անպայման կնշեք հեղինակին, հերոսներին, կարող եք առանձնացնել ձեզ դուր եկած հատվածները և այլն։ Պատումը լինի ամբողջական։ Աշխատանքը հրապարակում եք առանձին հղումով։

2.Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» բանաստեղծությունը անգիր  սովորում են բոլորը։ Երրորդ շաբաթն է, որ Վ․ Տերյանի  բանաստեղծությունները բացարձակ չեն սովորում Սիմոնյան Դավիթը, Միքայել և Դավիթ Սահակյանները, Ստեփանը, Համլետը, Ռուբենը․ վերոնշյալ սովորողներին հարցնելու եմ։

 

17.03.18

Սիրելի՛ սովորողներ, ամփոփում եք շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքները։

Առաջադրանք

Տեքստում եղած հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛

Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կենդանիների հետ: Բայց մարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջ խոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներին փոխարինել են աշխատավոր կենդանիները:

 

16.03.18

Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» բանաստեղծությունը անգիր  սովորում են բոլորը, այսօր ասացին միայն Անժելան և Գոռը։

Առաջադրանքներ

1.Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը .ասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին:
Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի .ոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձե քաղաքը:
Գտածը .ղնձե մատանի էր:
Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է ․աղպատ  կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:

Պետրոսն .ռաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

 

2.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին էեր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ,  քույր, մայր, ձեռք, ոտք:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ,  պանրագործարան:

 

15.03.18

Անգիր սովորի՛ր Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» բանաստեղծությունը։

1.Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ  իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի,Երևան-երևանցի։

Քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:

 

2.Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման, մարդ, պարապ, պակաս, մանր, փոքր, ոլոր, սուս:

14.03.18

Կարդա՛ Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» բանաստեղծությունը։

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  1. Բանաստեղծությունը ընթերցելուց հետո փորձիր նկարագրել գարունը՝ ինչպիսի՞ն էր այն։

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները․ օրինակ՝ պայծառ գարուն։

3. Բաղաձայնների ուղղագրությունը։

Ըստ անհրաժեշտության լրացնել բ, պ կամ փ։
Գա….րիել, ս….րթնել,  դար….աս, դար….ին, շամ….ուր, եր….,
ի….րև, խա….ել,  Հակո…., համ….երել,  համ….ույր,
փր….ուր, հա….ճեպ, հա….շտակել, հար….ել, նուր…., շա….աթ, որ…., Սերո….,
ա….շել, սուր…., սր….ել,  ուր….աթ,  թ….րտալ, աղ….անոց,
ցայտաղ….յուր, եղ….այր, ող….։

 

 

13.03.18

Սիրելի՛ սովորողներ, անգիրը մնում է նույնը. Վ․ Տերյան՝ «Մթնշաղ»:

Կրկնում ենք Վ․ Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը։

1.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների։

Սիրելի՛ ուսուցիչ, Ձեզ․․․Ձեր խոնարհ աշակերտը․ հնարավոր է՝․․․լինեք ինձ՝ ․․․ մեկին, բայց ես չեմ կարող․․․ Ձեր բարի խորհուրդներին ու մեղմ ժպիտը։ (հազարավոր, մոռանալ, գրել, հիշել)

Գառների քաղցր ․․․սովոր, ալ ու ալվան ծաղիկներով․․․մեր սարերը այնպես էին ամայացել, այնպիսի թախծոտ լռություն․․․այդ ․․․, որ սիրտս լցվեց։ (զարդարել, մայուն, կողմ, տիրել)

Մեսրոպ Մաշտոցի․․․՝ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա ․․․ հանձնեց իր ․․․ կյանքի ու ․․․պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)

 

12.03.18

1.Սիրելի՛ սովորողներ, այսօր գրելու ենք թելադրություն։

2. Նրանք, ովքեր չէին կրկնել Վ․ Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը, անպայման կրկնում են։

3.Անգիր սովորի՛ր Վ․ Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը։

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

4.Տեքստում ավելացրո’ւ տրված ածականները:

  Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում, կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

 

05.03.18

Անգիր սովորի՛ր Վ․ Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը։

  1. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում  տրվածներից մեկը գրի՛ր:

Որ խոսքը  կարճեր, ավելորդ  բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր):

Պարանը կարճ էր. աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կա­պեր. երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (խոնարհ էր. իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ. թզուկը հայտնվելու էր: (խո­նարհ էր. իջեցներ)

Դռան Ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի. ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի. ծածկի)

 

2.Ըստ անհրաժեշտության լրացրո՛ւ ը տառը։
Ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, ան….նդհատ, առ….նթեր,
առ….նչվել, գույն….զգույն, դաս….նթաց, դաս….նկեր, երկ….նտրանք,
ինքն….ստինքյան, լուս….նկա, խոչ….նդոտ, կոր….նթարդ, համ….նկնել,
հյուր….նկալ, ձեռ….նտու, ճեպ….նթաց, մերթ….նդմերթ, նոր….նտիր,
որոտ….նդոստ, սր….նթաց, ունկ….նդիր։

 

06.03.18

Ովքեր Վ․ Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը չէին սովորել, անպայման սովորում են։

1.Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի´ր: 

Օրինակ՝ թը՜շշ-թշշոց-թշշալ:

Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, ծի՜վ-ծի՜վ,   տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ, թի՜ռ:

2.Ըստ անհրաժեշտության լրացնե՛լ  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վար….ազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բար….րությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տեր….ները բարդ են՝ եռամասնյա,
վեր….ից գրեթ…. մերկ ու կանաչ, ներք….ից՝ թաղի….անման ու սպիտակավուն։
Ծա….կաբույլը ո….կույզ է, ծա….կաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծա….կում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-
օգոստոս ամիսներին։ Տնկելուց հետո բերք է տալիս միայն երկրո․․․դ տարում
ու չորանում ե….որդ տարում։
Դեռ….ս հին հույներն ու հռոմ….ացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օ….տագործել են ոչ մի….այն ուտելու, այլև  բ….ժական
նպատակներով։

 

07.03.18

Կարդա՛ Վ․ Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը։

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

  1. Բառարանի օգնությամբ փորձիր բացատրե՛լ հետևյալ բառերը՝ նրբակերտ, խոհուն, ցնորք, անձավ։

2.Ըստ անհրաժեշտության լրացնե՛լ  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

Հայրենական ժողովր….ական բժշկության մե…. ազնվամորու պտուղների
թուրմը լայն….րեն կի….առվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությու….երի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդա….տի,
սակավար….նության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օ….տագործվում են
նա…. մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հար….ածությունից
սթա….եցնելու նպատակներով։
Հայկական ժողովր….ական բժշկության մե…. ազնվամորու պտուղները լայն
կի….առում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օ….ի կծածի դեպքերում։

26.02.18

Այսօր գրելու ենք թելադրություն։

Վարժ կարդալ սովորի՛ր Հ․ Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը։

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Է-Ե-ի ուղղագրությունը

Ըստ անհրաժեշտության լրացնել է կամ ե։
Այժմ….ական, ան….ական, անպատ….հ, առ….ջ, առօր.…ական,
անվր….պ, գոմ.…շ, գրեթ…, դող….րոցք, ելև….ջ, երբև.…, երբևից….,
էլեկտրա….ներգիա, էմալ…, ինչև.…, ինչևից.…, լայն….կրան, խ….ցի, կր….տ,
հ…կ, հապճ….պ, հիպոթ….զ, հյուլ.…, հն.…աբան, մանան….խ, մանր….,
միջօր.…ական, որև…., որևից…., պո….մ, սեթև….թել, վայր….ջք, տի.…զերք,
տոթակ.…զ, տրիոլ….տ, քրիստոն….ական։

2. Կազմե՛լ տրված բառերի հոգնակին։

Գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ,  բեռնարկղ, բառատետր, բաժնետեր, դասաժամ,  լաստանավ, զարդասյուն, մարդ, կին։

 

27.02.18

Անգիր սովորե՛լ  Հ․ Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը։

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ․․․

Օ-Ո- ի ուղղագրությունը

1.Ըստ անհրաժեշտության լրացնել օ կամ ո։
Ականջ….ղ, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ,
ապ….րինի, արծաթազ….ծ, բաց….թյա, բն….րրան, գազ….ջախ, գիշերուզ….ր,
գիշեր….թիկ, զ….րք, լավ….րակ, կես….ր, հանապազ….րդ, հանապազ….րյա,
հ….գս, հ….դս ցնդել, հ….տնկայս, մեղմ….րոր, մեղմ….րեն, մի….րինակ,,
նախ….րոք, ոսկեզ….ծ, ջր….րհնեք, վաղ….րդայն, վաղ….րոք, տասն….րյակ,
տար….րոշել, տափ….ղակ, օրըստ….րե, օր….րել։

 

28.02.18

Սիրելի՛  սովորողներ, վաղը  գրելու ենք թելադրություն․ ձեզ հետ անպայման բերեք ականջակալեր։

Ովքեր չէին սովորել Հ․ Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, անպայման սովորեն։

1.Ըստ անհրաժեշտության լրացրո՛ւ  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

Քարի մշակման վարպետությունը մի….նադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտա….այտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածվա…. կառուցվա….քը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկե….որդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բար…,  հյուսվա….քավոր   զար….անախշերը։

2.Փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ ձևով  գրե’լ կետերի փոխարեն։

1. Սարի …. երևում էին մոտակա …. բոլոր տները, իսկ ճերմակ …. մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ …. սլացող մեքենան կանգ առավ …. ցայտաղբյուրի մոտ, և
…. ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

3.Նրա աշխատանքի …. մոտ գտնվող …. վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան ….։ (իր, փողոց, վայր)
4. Աստղերը մեկ-մեկ մարում էին …., փչում էր վաղորդյան սառը …., և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ …. երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)

 

01.03.18

Ընթերցարանից կարդա՛  Հ․  Թումանյանի «Շունը», էջ 181:

  1. Սիրելի՛ սովորողներ, շուտով ամփոփելու ենք թումանյանական օրերը, և քանի որ մենք միասին կարդացել, վերլուծել, քննարկել ենք հեղինակի հեքիաթներն ու պատմվածքները, անգիր սովորել բանաստեղծություններից մի քանիսը, գրում ենք ստեղծագործական աշխատանք՝ «Թումանյանն իմ աշխարհում» վերնագրով։ Չենք մոռանում, որ ստեղծագործական աշխատանքները հրապարակում ենք առանձին հղումով։

2.Ըստ անհրաժեշտության լրացրո՛ւ  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

1. Վերջերս կազմակերպված …. մասնակցեցին արվեստի …. սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր ….։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

2. Մեր շուրջը սփռված …. երևում էին աշխատող …., որոնք երբեմն ….
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

3. Այդ հինավուրց …. արժեքավոր …. կային, որոնք խիստ հետաքրքրեցին ….
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

 

02.03.18

Վարժ կարդալ սովորի՛ր Վ․ Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը։

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.

Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներդ մաշված ու բարակ:

Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթդ անվերջ օրորում,
Իլիկդ խոսում է անուշ..

  1. Քեզ դուր եկա՞վ բանաստեղծությունը․ ինչո՞ւ։
  2. Փորձիր բացատրե՛լ հետևյալ հատվածը.  Նայում եմ, մինչև որ անզոր
    Գլուխս ծնկիդ է թեքվում.
    Նորից ես մանուկ եմ այսօր,
    Դրախտ է նորից իմ հոգում:

 

3. Բանաստեղծությունը վերածի՛ր տեսանյութի․ կարող ես նկարել բանաստեղծությունը և կցել ձայնագրությանը։

 

19.02.18

Այսօր գրելու ենք թելադրություն։ Ձեզ հետ ամեն օր ունենում եք ականջակալեր։

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը, էջ 174:

Կատարի՛ր 2-րդ, 3-րդ, 5-րդ առաջադրանքները, էջ 174:

 

20.02.18

Անգիր սովորի՛ր Հ․ Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը, էջ 174:

Կատարի՛ր 6-րդ, 7-րդ, 8-րդ առաջադրանքները, էջ 174:

 

21.02.18

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Ծղրիդը» հեքիաթը, էջ 117-119:

Ովքեր  Հ․ Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը չգիտեին, անպայման սովորեն։

 1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր (գոյական, ածական, բայ), այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ,  ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր,  ջրոտ,  ուրախ,  ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի,  երեխա,  լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիո, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, երկաթյա:

2.Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:

Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):

 

22.02.18

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Ծղրիդը» հեքիաթի շարունակությունը։

1.Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞  կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ:

Սիրտը քար է:

Հայրն ընկեր է:

Երկիրը պտտվում է:

2. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էր  գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

1.Մի ոհմակ է երևում:

2.Ի՜նչ հանգիստ ես կանգնած:

3.Թռչունների մի երամ անցավ:
4.Երամը թռավ. հեռացավ:

5.Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:
6.Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:

 

23.02.18

Անգիր սովորի՛ր «Սասունցի Դավթի»  1-ին և 2-րդ հատվածները, էջ 61:

1.Ըստ անհրաժեշտության լրացրո՛ւ օ կամ ո։
Ականջ….ղ, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ,
ապ….րինի, արծաթազ….ծ, բաց….թյա, բն….րրան, գազ….ջախ, գիշերուզ….ր,
գիշեր….թիկ, զ….րք, լավ….րակ, կես….ր, հանապազ….րդ, հանապազ….րյա,
հ….գս, հ….դս ցնդել, հ….տնկայս, մեղմ….րոր, մեղմ….րեն, մի….րինակ,,
նախ….րոք, ոսկեզ….ծ, ջր….րհնեք, վաղ….րդայն, վաղ….րոք, տասն….րյակ,
տար….րոշել, տափ….ղակ, օրըստ….րե, օր….րել։

2.Կետերի փոխարեն գրի´ր ինչպե՞ս հարցին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Թեև տխուր Էր, բայց … դիմավորեց հյուրերին:

Թեև ձանձրացել էր,  բայց … լսում էր ընկերոջը:

Չնայած հոգնել էր, բայց … կատարեց մոր հանձնարարությունը:

Չնայած ուշանում Էր, բայց … արեց ընկերոջ խնդրածը:
Թեև գիտեր տատի պատմելիքը, բայց … սպասում Էր նրա խոսելուն:

Չնայած շատ Էր վախենում, բայց … առաջ գնաց:
Թեև ինքն Էլ դողում Էր, բայց բաճկոնը … գցեց ընկերուհու ուսերին:

 

12.02.18

Սիրելի՛ սովորողներ, ամեն օր ձեզ հետ ունենում եք ականջակալեր։

Ընթերցարանից կարդա’ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը, էջ 15-17:

Կատարի՛ր 5-րդ առաջադրանքը, էջ 21:

13.02.18

Ընթերցարանից կարդա’ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը, էջ 17-20:

Կատարի՛ր 3-րդ, 4-րդ  առաջադրանքները, էջ 21:

14.02.18

Պատմել սովորի՛ր Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը ամբողջությամբ։

Կատարի՛ր 6-րդ, 7-րդ, 9-րդ  առաջադրանքները, էջ 21:

 

15.02.18

Սիրելի՛ սովորողներ, Մեդիաուրբաթի մասնակիցները պետք է հագնեն սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ։ Կրկնում եք այն հատվածները, որոնք սովորել եք էպոսից, որոնք էլ չգիտեք,  սովորում եք վարժ կարդալ։

  • Միասնական ընթերցանություն
  • Օղորմի տի տամ, օղորմի
    Էն խանում Ծովինարին.
    Օղորմի տի տամ, օղորմի
    Էն Սանասարին, Բաղդասարին.
    Օղորմի տի տամ, օղորմի
    Էն Դեղձուն-Ծամին.
    Օղորմի տի տամ, օղորմի
    Ականջ արողներու անցավորներին։
  • Միասնական ընթեցանություն
    Գո՛ւսաններ, դուք բարով էկաք.
    Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
    Մերան թալիք, մակարդիք։
    Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
    Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։
  • Միասնական ընթեցանություն
    Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
    Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
    Հետո դարձյալ կըռիվ կանենք,
    Եթե կըռիվ կուզես կըրկին…
  • Միասնական ընթեցանություն
    — Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
    Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
    Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
    Ու դուրս արի լույսն արևի…
  • Միասնական ընթեցանություն
    Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
    Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
    Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
    Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
    Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց…
  • Միասնական ընթեցանություն
    Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի,
    Սասնա Ջոջ տնեն անմաս եմ, էլի,
    Աշխրքի էրեսեն անմաս եմ, էլի։
    Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի…
  • Միասնական ընթերցանություն
    Ուրբաթե ուրբաթ,— կասեն,—
    Ջուր կը գա, կաթի էդ քարեն։
    Կասեն՝ Մհերի ձիու ջուրն է։
    Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր
    Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն։

 

Սիրելի՛ սովորողներ, շարունակում ենք էպոսյան ընթերցումները։

Ընթերցարանից կարդա՛ 22-րդ մասը, կատարի՛ր 8-րդ առաջադրանքը՝ էջ 95:

 

16.02.18

Ընթերցարանից կարդա՛ 23-րդ մասը:

Պոեմից առանձնացրո՛ւ՝

ա․ Ամենահետաքրքիր

բ․Ամենածիծաղելի

գ․ Ամենահուզիչ

միջադեպերը։

 

 

05.02.18

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա»բանաստեղծությունը։

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

1.Բանաստեղծությունից դուրս  գրի՛ր մակդիրները, դրանցով կազմի՛ր նախադասություններ։

 

06.02.18

Անգիր սովորի՛ր Հ․ Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա»  բանաստեղծությունը։

1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու-երկուական, երկուական) բաժանեցի աշակերտներին։
  2. Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին)։
  3. Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ։
  4. Ես բնավ չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
  5. Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա (28 -ին, 28 ին)։
  6. Նա իր միջնամատերին և մատնեմատերին դրել էր (երեք-երեք, երեք-երեքական) ոսկե մատանիներ։
  7. Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան ( խաղալիք, խաղալիքներ)։

 

07.02.18

Սիրելի՛ սովորողներ, այսօր բառարանընթերցման ֆլեշմոբն է։ Ֆլեշմոբի շրջանակում ունեք հետևյալ հանձնարարությունը․ յուրաքանչյուրդ «Սասունցի Դավիթը» էպոսից դուրս եք բերում ձեզ անծանոթ բառերը,  դիմացը գրում բացատրությունը, տեղադրում բլոգում(առնվազն 15 բառ)։ Հղումներն ինձ եք ուղարկում մինչև ժամը 20:00։ Չուշացնել։

 

08.02.18

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը, էջ 5-7։

Կատարի՛ր 1-ին, 3-րդ, 5-րդ առաջադրանքները, էջ 10։

 

09.02.18

Սիրելի՛ սովորողներ, այսօր 19:00 մեկնարկում է մայրենիի ֆլեշմոբը․ մասնակցությունը պարտադիր է։

Հաջողություն բոլորիդ։

Ընթերցարանից կարդա՛  և պատմե՛լ սովորի՛ր  Հ․ Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը, էջ 8-10։

Կատարի՛ր 4-րդ, 6-րդ, 9-րդ առաջադրանքները, էջ 10։

 

29.01.18

Շարունակում ենք էպոսյան ընթերցումները։ Չենք մոռանում կատարել էպոսի հետ կապված աշխատանքները։ Հիշեցում՝ պետք է ձեզ բաժին ընկած հատվածը նկարեիք, ընթերցեիք, ձայնագրեիք և նկարն ու ձայնագրությունը կցեիք իրար ու տեղադրեիք բլոգում։

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը»,  17-րդ և 18-րդ  մասեր։

1.Տրված արտահայտություններն ու նախադասությունները գործածելով՝ մի պատմություն հորինի՛ր:

Որ ոչ ոք նրան չտեսներ: Ամեն ինչ նորից սկսել: Ժայռի վրա  քուն էր մտել: Մի հայացքն էլ բավական էր: Ինչպես արծիվն է երկնքից ցած սուրում: Շքեղ այգիներ կային:

 

30.01.18

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը»,  19-րդ և 20-րդ  մասեր։

1.Երկրորդ  նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ  առաջինին:

Օրինակ՝  քաղաքի  ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն Էր առաջնորդում:

Խալիֆաները  հիմնեցին և  մայրաքաղաք դարձրին Բաղդադը: Բաղդադի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել  դարձան: (որի)

Գիտնականի հետաքրքրությունը  գրավեց մի բարձունք: Դրա տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)

Վանքի  մի խցում նստել է մի ծերուկ: Նա գրքեր էր քննում խորասույզ: (ով)

Կար ու չկար, մի ձկնորս կար: Մի գիշեր այդ ձկնորսը  շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (ով)

Տաճարի քրմերը մի էշ ունեին: Իրենց թափառումների ժամանակ այդ էշով նրանք բեռ էին փոխադրում: (որով)

 

31.01.18

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը»,  20-րդ և 21-րդ  մասեր։

Անգիր սովորե՛լ հետևյալ հատվածը՝

Ով քնած է՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն է՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել է՝ զենք կապեցեք
Զենք եք կապել՝ ձի թամբեցեք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քնած
Դավիթ գող-գող եկավ, գնաց…

1.Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի´ր ու պահանջվող ձևով գրի´ ր կետերի փոխարեն:

… շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
Եթե աղջկաս համար ծաղիկներ …. աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը … ծառի տակ ու գնա,  հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր … տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ) ։

… ստվերր մինչև ծառն էր ձգվել: (Պատ, պատել)

Ի´նչ էլ …. կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ … ծառաները մտան: (Շահ, շահել)
…դուստրն Է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող …: (Բժիշկ, բժշկել)

 

01.02.18

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը»,  22-րդ և 23-րդ  մասեր։

1.Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր:

 

02.02.18

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը»,  22-րդ և 23-րդ  մասեր։

Անգիր սովորե՛լ հետևյալ հատվածը՝

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

1.Նախադասաթյունն րնդարձակի´ր՝ ո՞ւմ  կամ ինչի՞(ն) հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Ընդարձակ ակվարիումներն սպասում են:

Մարգագետնում հայրը նայում է:

Ձկներին ընտելացնում էին:

Երկար քայլելուց հետո հանդիպեցին:

 Դեկտեմբերի 25-հունվարի 8

1.Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի մասին։

2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք:

3.Պատրաստի՛ր երաժշտական բացիկ, և  ընկերներիդ, դասավանդողներիդ ուղղիր բարեմաղթանքներ(կարող ես մաղթանքներդ ներկայացնել նաև պատումի տեսքով)։

 

18.12.2017

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 64-67, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ մասեր։

2.Կատարի՛ր 2-րդ և 3- րդ առաջադրանքները, էջ 68:

19.12.2017

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 68-69, 9-րդ և 10-րդ  մասեր։

2.Կատարի՛ր 4-րդ և 5- րդ առաջադրանքները, էջ 68:

20.12.2017

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 70-71, 11-րդ և 12-րդ  մասեր։

2.Կատարի՛ր 1-ին  և 3- րդ առաջադրանքները, էջ 72:

21.12.2017

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 72-74, 13-րդ և 14-րդ  մասեր։

2.Կատարի՛ր 4-րդ  և 5- րդ առաջադրանքները, էջ 72:

22.12.2017

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 74-76, 15-րդ և 16-րդ  մասեր։

2.Կատարի՛ր 7-րդ  և 8- րդ առաջադրանքները, էջ 72:

11.12.2017

1.Ընթերցարանից  կարդա «Սասունցի Դավիթը», էջ 61, առաջին երկու մասերը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը,  բառարանի օգնությամբ բացատրի’ր և սովորի’ր (գրքի վերջում կա բառարան):

2.Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրի՛ր  էջ 7-ի առաջին և երկրորդ առաջադրանքները:

12.12.2017

1.Ընթերցարանից  կարդա’ «Սասունցի Դավիթը», էջ 62, մաս երրորդ:

2.Հարցեր և առաջադրանքներ բաժնից` էջ 62, կատարի՛ր առ. 1, 3:

3.Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրի՛ր  էջ 7-ի երրորդ առաջադրանքը:

13.12.2017

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 63-64, չորրորդ և հինգերորդ մասեր։

2.Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրի՛ր էջ 8-ի առաջին  առաջադրանքը:

14.12.2017

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 63-64, չորրորդ և հինգերորդ մասեր։

 

3.Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրի՛ր էջ 8-ի երկրորդ առաջադրանքը:

15.12.2017

1.Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 65-66, վեցերորդ և յոթերորդ մասեր։

2.Նախորդ և այս հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, գրքի վերջում առկա բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

3.Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրի՛ր էջ 9-ի առաջին առաջադրանքը:

04.12.2017

Պաուլո Կոելիո՝ «Սուրբ Ծննդյան հեքիաթ»։

1.Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, փորձի՛ր բացատրել։

2. Ի՞նչ սովորեցրեց քեզ հեքիաթը։

3.Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմ..նց, քվ..րկություն, որդ..կ,…սաման, քիմ..ական, հեք..թային, ոսկ.., հր..կան, դաստ..րակություն, սեն..կ, կր.., Անդր..ս, Եղ..զարյան, կ..նք:

 

05.12.2017

Պատմել սովորե՛լ Պաուլո Կոելիոյի  «Սուրբ Ծննդյան հեքիաթը»։

1.Կարո՞ղ ես քո կյանքից հիշել այնպիսի մի դեպք, որ երազանքդ իրականացել է, բայց ոչ այնպես, ինչպես դու էիր պատկերացնում:

2.Նախադասություններն ընդարձակի՛ր:
Գլուխ էր գովում:
Մարդն իր գործը անելու է:
Պատմությունը կրկնվում է:
Իրականացավ:

06.12.2017

Հանս Քրիստիան Անդերսեն՝  «Լուցկիներով աղջիկը»։

Մաս 1-ին

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վեր․․․ինն էր՝ Նոր Տարվա նախ․․․րեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտա․․․ոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղ․․․իկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օ․․․ուտ էին բերում հսկայական հին կոշիկները,
որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբող․․․ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտ․․․երը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գո․․․նոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ըն․․․ացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծ․․․կվեց՝ ոտքերը մարմնի տակ սե․․․մելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համար․․․ակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը։Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ։ Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

1.Տեքստի մի շարք բառերում  տառի փոխարեն կետեր են դրված, դուս գրի՛ր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2.Փորձի՛ր բնութագրել աղջկան․ ինչպիսի՞ն էր նա։

 07.12.2017

Հանս Քրիստիան Անդերսեն՝  «Լուցկիներով աղջիկը»։

Մաս 2-րդ

Նա մի լուցկի էլ վառեց, լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

  1. Եթե դու լինեիր պատմության հեղինակը, ինչպիսի՞ ավարտ կտայիր պատմվածքին։
  2. Գրի՛ր տրված բատերի հականիշները և դրանցով կազմի՛ր նախադասություններ՝ տաքանալ, գեղեցիկ, երեկո, խավար, ցուրտ, երկար, վաճառել։

 

08.12.2017

Պատմել սովորե՛լ Հանս Քրիստիան Անդերսենի  «Լուցկիներով աղջիկը»։

1.Փորձի՛ր նկարել պատմությունը։

2.Նամակ գրի՛ր աղջկան՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

01.12.2017

  1. Քո նախընտրությամբ ընթերցի՛ր մեկ առակ, նկարի՛ր առակը,  այն վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

2.Ամփոփի՛ր շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ։

3.Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը, կառուցվածքը, դեմքը,  հագնվելը և այլն):

Նրա բնավորության մասին պատմի՛ր:

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:

Նրա մեջ կա՞ բան, որ չես հավանում,  կուզե՞ս,  որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

Աշխատանքդ   վերնագրի՛ր:

 

 

30.11.2017

Մխիթար Գոշ

Ջայլամն ու ծիտը

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:
Ջայլամն ասաց.
— Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։
Կարծելով, թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։
Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել՝ չմտածելով իրենց տկարության մասին։
Առաջադրանքներ
1.Ո՞րն  է  առակի  հիմնական  միտքը:
2.Տեսագրում կամ ձայնագրում ենք մեր հորինած առակը՝ չմոռանալով կցել անհրաժեշտ նկարը։

29.11.2017

Վարդան Այգեկցի

Առյուծն ու մուկը

Առյուծը քնած էր: Հանկարծ մի մուկ բարձրացավ նրա մարմնի վրա: Առյուծն իսկույն զարթնեց և բռնեց մկանը: Մուկը սկսեց աղաչել առյուծին, որ իրեն բաց թողնի:

-Հզո՛ր առյուծ, բա՛ց թող ինձ, խնդրում եմ, մի  օր այնպես կպատահի, որ ես էլ քեզ կօգնեմ:

-Մի սրա՛ն նայիր, դու ինչո՞վ կարող ես ինձ օգնել,- ասաց առյուծը:

Բայց քանի որ առյուծի տրամադրությունը շատ էր բարձր, բաց թողեց մկանը:

Մի օր էլ այնպես պատահեց, որ առյուծն ընկավ ցանցի մեջ: Նա սկսեց մռնչալ, փորձում էր ցանցը կտրատել, բայց չէր կարողանում:

Մուկը հեռվից լսեց  առյուծի մռնչյունը, մոտեցավ առյուծին, հետո կանչեց ուրիշ մկների: Հավաքվեցին մկները և սկսեցին ցանցը կրծել:

Այդպես առյուծն ազատվեց:

Առաջադրանքներ

1.Ո՞րն  է  առակի  հիմնական  միտքը:

2.Փորձի՛ր բնութագրել առյուծին և մկանը։

3.Փորձի՛ր ինքդ հորինել որևէ առակ՝ չմոռանալով հետևել առակի առանձնահատկություններին(հիմնական, բովանդակային և խրատական մասեր)։

28.11.2017

Վարդան Այգեկցի

Աղվեսը և առյուծը

Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը։

2.Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) մասնիկներ ավելացնելով:

Օր՝․ Ծաղիկ-ծաղկանոց, հյուր- հյուրանոց

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

բ) Գոգ, ձեռ, մատ:

բ) Կապել, խարտել, սփռել:

գ) Խշշալ, մռնչալ, ոռնալ:

27.11.2017

Եզոպոս

Եղջերուն ու խաղողը

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար և Աստված պատժում է նրանց:

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը։
  2. Երբևէ եղե՞լ է, որ դո՛ւ որևէ մեկին օգնես և քո արածը չգնահատվի։
  3. Նախադասություններն ավարտի՛ր:Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած …:Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ …:Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց …:Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև …:

 

24.11.2017

ԵԶՈՊՈՍ

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

  1. Ի՞նչ հասկացար առակն ընթերցելիս։
  2. Աշնան ընթացքում քեզ հետ պատահած ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմի՛ր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չի եղել  որևէ հետաքրքիր դեպք, աշնանային  մի գեղեցիկ օր նկարագրիր):

23.11.2017

Հրանտ Մաթևոսյան`  Կանաչ դաշտը։

1.Նկարագրի՛ր` ինչպիսի՞ն էր ժայռը:

 2.Ինչո՞ւ էր մտահոգված քուռակի մայրը:

3.Ե՞րբ քուռակը մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից:

4.Նկարագրի՛ր քուռակին:

5.Տեքստից ընտրի՛ր քեզ դուր եկած նախադասությունը:

 

22.11.2017

1.Հրանտ Մաթևոսյան`  Կանաչ դաշտը։

2. Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր:
3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ուրիշի համար փոս ———————— ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն —————————:
գ/Գայլի անունն է դուրս եկել, ————————— աշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու ———————դուրս գա, քան անունը:
(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

4.Կետադրի՛ր տրված նախադասությունը:
Քուռակի մայրը գիտեր որ կայծակը ճայթելու է

 

21.11.2017

Հրանտ Մաթևոսյան

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ
Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փա□չում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առա□ին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դա□արել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  1. Տեքստի երեք  բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:
    ————————————— ————————————

—————————————          ————————————

—————————————         ————————————
3.Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.
ա/համաձայնվել
բ/լսել

գ/տեսնել

դ/խոսել

4.Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երեկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

5.Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին:

————————————              ——————————————
————————————              ——————————————
————————————              ——————————————
————————————              ——————————————

 

20.11.2017

1.Պատմել սովորի՛ր Ավ․ Իսահակյանի «Ամենապիտանի բանը»  հեքիաթը։

2. Նախադասություները լրացրո´ւ: 

Եթե գայլերն ու ոչխարները բարեկամանան,… :

Եթե երեխաները ղեկավարեն ընտանիքը,…….. :

Եթե ծնողներն ամբողջ օրը բակում խաղան,…

Եթե անձրևը պատվերով լինի,………. :

3. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)   ,

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) Տղան փետու րներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

10.11.2017

Սիրելի՛ սովորողներ, երկուշաբթի օրվանից մեկնարկելու է Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն նախագիծը։

Առաջադրանքներ

Ռադիոնյութի կամ տեսագրության միջոցով ներկայացրո՛ւ՝

  1. Ո՞վ է Մխիթար Սեբաստացին(օգտվի՛ր համացանցից)։
  2. Ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով(կարող ես օգտվել տիար Բլեյանի հարցազրույցից)։

13.11.2017

1.Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում:

2.Բառային աշխատանք։

3.Ռադիոնյութի կամ տեսագրության միջոցով ներկայացրո՛ւ՝

Ի՞նչ է նշանակում լինել սեբաստացի:

Ինչպիսի՞ն պետք է լինի սեբաստացին:

14.11.2017

1.Հարցազրույցի միջոցով ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, որտեղ դու այժմ սովորում ես։

2.Ինչպիսի՞ հարցին պատասխանող  բառերը տեքստից հանի՛ր, դրանցով կազմի՛ր նախադասություններ:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին  խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը  մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից էլ  աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:

15.11.2017

1.Ինպե՞ս եղավ, որ դարձա սեբաստացի։

2.Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք, գնացինք,  շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք,  դու քաղա’ք, ոչ մի բան միագույն չէր:

Հարցեր՝

Տներն ինչի՞ց էին կառուցված:

Ծառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսի՞ն էին:

Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր:

Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել:

Մարդիկ ի՞նչ տեսք ունեին, ինչպիսի՞ն էին,  ինչո՞վ էին զբաղվում:

Ձեզ ինչպե՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

16.11.2017

1.Ստեղծագործական աշխատանք՝ Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև․․․

2.Փորձիր դասավանդողներիցդ պարզել, թե ինչպե՞ս է առաջացել Հարիսայի ծեսը կրթահամալիրում։

2.Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:

17.11.2017

Ամփոփի՛ր շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ։

1.Ընթերցի՛ր Ավ․ Իսահակյանի «Ամենապիտանի բանը»  հեքիաթը։

2.Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր,  ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, պահել, հատիկ, ոսկեզօծ,  երկաթյա:

3. Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև ….

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե ….

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն…

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ…

Քանդակագործը գիշեր-ցերեկ աշխատում էր, երբ ….
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ․․․

 

09.11.2017

Ընթերցի՛ր Հովհաննես Թումանյանի  <<Աշուն>> բանաստեղծությունը։

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

1. Լրացնե՛լ բաց թողնված տառերը․
Հոր-ացած գետի ա- ափով գնում էր Վար-անը որ-ու հետ: Ահա ձորակը, որ անվեր- ձ- վում է բար -րաբերձ լեռների մի- ով՝ եր-եմն ուղղաձի-, եր-եմն օ-ապտույտ: Ձորով անցնում է մի փոքրիկ գետակ, որ հոր-անում է գարնանամուտին, երբ ձ-ունը հալվում է և բար-ր սարերի խոր-ուբորդ ու ոլորապտույտ ճանապար-ներով ի-նում ցած և ողողում ափամեր- հողակտորները:

2.Շարունակի՛ր միտքը՝ գրելով ևս  չորս-հինգ նախադասություն․

Իմ ծննդյան օրը մեր տանը միշտ շատ ուրախ է անցնում: Ես հետաքրքիր նվերներ եմ ստանում, երբ լրանա իմ տասը տարին․․․

3.Ավարտի՛ր ասացվածքները․

Այսօրվա գործը…

Շատ գիտես՝…

Օձի կծածը կլավանա…

Ձու գողացողը…

4. Գտի՛ր տրված բառերի՝

ա․ հոմանիները                                  բ․հականիշները

ալեհեր                                           ուրախանալ

ճերմակ                                           կառուցել

ծածուկ                                           հաճելի

աշխատասեր                                   մուտք

08.11.2017

Պատմել սովորի՛ր Հովհաննես Թումանյանի <<Մայրը>> պատմվածքը։

Առաջադրանքներ

1.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ:

2.Դուրս գրի’ր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

3.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

4.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

5.Քեզ դուր եկա՞վ պատմվածքը, ինչո՞ւ։

 

07.11.2017

Պատմել սովորի՛ր Հովհաննես Թումանյանի <<Մայրը>> պատմվածքը։

Առաջադրանքներ

1.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/ վազեցինք-բայ

բ/ երկար- ածական

գ/ կտուց-գոյական

դ/ դեղին-գոյական

2.Դուրս  գրի’ր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

3.Տեքստից դուրս գրի’ր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն:

 

 

06.11.2017

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

Առաջադրանքներ

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝

լրացնելով բաց թողած տառերը:

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով

բ/ թռչկոտելով

գ/ ճչալով

դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 3

1.Սիրելի՛ սովորողներ, Սահյանական օրերին մենք ընթերցեցինք, քննարկեցինք, տեսանյութ-ռադիոնյութեր ստեղծեցինք հեղինակի՝ աշնան թեմայով գրված բանաստեղծություններով։

Ուսումնական աշունը լավագույն շրջանն է, համացանցից որոնել-գտնելու և ընթերցելու  այլ հեղինակների՝ աշնան թեմայով գրված բանաստեղծություններ։

2. Ընթերցածդ բանաստեղծություններից ընտրի՛ր երեքը, դրանք վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

3. Պատրաստի՛ր ֆիլմ՝ «Աշունն իմ աշխարհում» խորագրով(ֆոտոխցիկով նկարի՛ր ձեր բակի, ձեր թաղամասի, գյուղի կամ քաղաքի աշնանային տեսարանները, ստեղծված նկարներով պատրաստի՛ր ֆիլմը)։

Աշնանային վեյե՜լք ձեզ, սիրելիներս։

Հինգշաբթի երեկոյան սպասում եմ վերոնշյալ աշխատանքների բշոգային հղումներին։

27.10.2017

Համո Սահյան

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1.Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառերով՝ քող, ժայռ, մայրամուտ, փետուր, հով։

2.  Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։

3.Տրված բաոերը գործածելով՝ պատմությո´ւն հորինիր:
Կառուցել, սուր, լուր, մուր, կտոր, կուտակել, կարաս, կատար, կտուր, կապիկ, կատու:

26.10.2017

 

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

Առաջադրանքներ

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ______________________________

______________________________

______________________________

______________________________

 

  1. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

 

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
           ա/ գեղեցիկ               ___________________
    բ/ շատ                      ___________________
    գ/կախարդական    ____________________

դ/ մեծ                     _____________________

4.Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

5.Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

6.Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

7.Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:
____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

25.10.2017

Համո Սահյան

ՊԱՊԸ

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, մաճ։

2.Ի՞նչ հիշեցիր բանաստեղծությունը կարդալիս։

3. Բանաստեղծության ո՞ր տողերը քեզ դուր եկան և ինչո՞ւ։

4.Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝ Կինը հարցրեց: Երիտասարդ կինը
հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:
Շունը մտավ:
Սիրտը քար է:
Հայրն ընկեր է:
Երկիրը պտտվում է:

5.Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):
Արթնացա, երբ արևն արդեն ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի:

24.10.2017

1.Անգիր սովորե՛լ  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։

2.Բանաստեղծությունը վերածե՛լ տեսանյութի կամ ձայնագրության, հղումն անպայման ուղարկել ինձ։

3.Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառ
ավելացրու(աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր. հայր, տատիկ, պապիկ:

4.Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գինին  պահելու տեղ, կապույտ աչքերով,  հույների երկիր,  ծաղիկներով զարդարված:

23.10.2017

Համո Սահյան

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր վերնագրել բանաստեղծությունը։

2.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը։

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։

4.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ հատվածը՝ 

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:

 

20.10.2017

1.Անգիր սովորե՛լ  Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը։

2.Բանաստեղծությունը վերածե՛լ տեսանյութի կամ ձայնագրության, հղումն անպայման ուղարկել ինձ։

3.Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություններ ստացի’ր:
Ո՞վ ի՞նչ արեց:
Ի՞նչը ի՞նչ եղավ:
Ովքե՞ր ի՞նչ են անում:
Ինչե՞րը ի՞նչ են լինում:

4.Նախադասություններն ավարտի՛ր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ…

19.10.2017

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

1.Փորձի՛ր վերնագրել բանաստեղծությունը։

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։

3.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները։

4.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ հատվածը՝ 

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

18.10.2017

1.Անգիր սովորե՛լ  Համո Սահյանի «Աշուն» բանաստեղծությունը։

2.Բանաստեղծությունը վերածե՛լ տեսանյութի կամ ձայնագրության, հղումն անպայման ուղարկել ինձ։

3.Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը,  որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

բ) Ի՞նչն է  այն առարկան, որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

գ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը  կտրելու, հարդարելու գործով:

դ) Ի՞նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

4.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ, կարծես … լիներ:

Գլորվում էր … լանջով:

Ձայնն էլ խզված էր ու …:

Առանց … լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու … անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

… ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից … է ու կպչում գործի:

 

 

17.10.2017

 Համո Սահյան. «Աշուն»

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ,  թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք` ինչքան է ուրախ:

Առաջադրանքներ

Գեղարվեստական խոսքի արտահայտչամիջոցներ․Մակդիր

1.Հեղինակը ինչի՞ հետ է համեմատում անտառի ծեր տանձենուն․ ընթերցի՛ր այդ հատվածը։

2.Ինչպե՞ս կարող ես մեկնաբանել հետևյալ քառատողը՝

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ, թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք` ինչքան է ուրախ:

3.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները։

 

16.10.2017

Վախթանգ Անանյան

 Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ  չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

Առաջադրանքներ՝

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ կա: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
  1. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:
  1. Գրի՛ր տեքստում մգեցված  բառերի հոմանիշները:

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ —————————

բ/դաչա——————————

գ/մայկա—————————

դ/սումկա—————————

  1. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

 

13.10.2017

Ակսել Բակունց

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

1.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

2.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրի’ր և տեքստը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

 

Հոկտեմբեր 9-13

12.10.2017

 Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ
բ/ ատելի
գ/ հիվանդ
դ/անհետանալ

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա/ աստիճանաբար
բ/   կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ

4.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական

5.Վերնագրի´ր տեքստը:

6.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

7.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

8.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

 

 

11.10.2017

1. Լրացրո՛ւ առածները՝ օգտվելով տրված բառերից՝

Մարդ, քաղցր, դեղ, ոտք, լավանալ, քանդել, եկար

ա․Լեզվի կծածին ․․․ չկա։

բ․Լավ է ․․․ կաղ լինել, քան՝ լեզվից։

գ․Օձի կծածը ․․․, լեզվի կծածը չի լավանա։

դ․Անուշ լեզուն մեղրից ․․․ է։

ե ․․․ լեզուն կարճացնում է կյանքը։

զ․Քանի լեզու գիտես, այնքան ․․․ ես։

է․Աշխարհը շինողը և ․․․ լեզուն։

2.Փակագծերից ընտրի՛ր ճիշտ բառը և լրացրո՛ւ նախադասությունները։

ա․Մեկ րոպեն ․․․ վայրկյան է։(վացուն, վաթսուն)

բ․Մեկ դարը ․․․ տարի է։(հարուր, հարյուր)

գ․․․․ը բաղկացած է ութ արմատից և սուն ածանցից։(ութսուն, ութանասուն)

դ․․․ն ոչ թե օղակ է չնչին, այլ նշանն է ոչնչի։(զերո, զրո)

3. Բառ-թելադրություն։

 

 

 

 

10.10.2017

1.Գրաբարյան ասույթը փոխադրի՛ր աշխարհաբարի՝

 Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

զիմաստութիւն եւ զխրատ-իմաստությունն ու խրատը

զբանս հանճարոյ-հանճարի խոսերը

2.Բառ-թելադրություն։

3.Պատմել սովորե՛լ   Ավ․ Իսահակյանի <<Եղնիկը>> գործը։

4. Պատասխանել հարցերին՝

ա․Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

բ․Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

գ․Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց և մեկնաբանի՛ր՝ ինչո՞ւ։

 

09.10.2017

 

1.Բառ-թելադրություն։

2. Ընթերցի՛ր Ավետիք Իսահակյանի  <<Եղնիկը>> գործը  և  պատասխանի՛ր հարցերին։

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:լուռ ակնդետ ընտանի
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:—————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ————————————————
բ/լուռ          ————————————————
գ/ակնդետ ————————————————

3.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ————————————————
բ/խելքը գլխին            ————————————————
գ/կողը հաստ              ————————————————
դ/ճաշը եփել                ————————————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

4.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ————————
բ/մալինա ————————

գ/կենգուրու ———————

դ/ստարտ————————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ————————————————

————————————————

————————————————

————————————————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկ  հարցական նախադասություն:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————

11.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

12.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կոմիտասյան օրեր։

Հոկտեմբերի 2-6

02.10.2017

  1. Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն կյանք» բանաստեղծությունը։
  2. Աչքի առաջ,
    Հառաչ-հառաչ,
    Խորհրդավոր տերևներ,
    Բունեն ընկած կեղևներ,
    Հողի վրա,
    Դեղին հուսով
    Կողի վրա:Լուռ, անտերունչ,
    Խուլ, անմռունչ՝
    Չորով-փորով կեռ ծառեր,
    Ծռով-փռով լեռ քարեր,
    Եվ հենավոր՝
    Սարի կողին,
    Ե՛վ մենավոր։
  3. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը։

4. Տրված բառերի մեջ ավելացրու յ կիսաձայն և նոր բառ ստացի՛ր։

Ալ, բաց, բուն, հուն, հուր, սար, վար

5. Բանաստեղծությունը վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

6. Հետևյալ առած-ասացվածաքներում կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան հականիշները՝ շատ- քիչ, սպիտակ-սև, երկար-կարճ, հիվանդ-առողջ, գիտուն-անգետ, մոտիկ-հեռու։

Ա ․․․ հետ քար քաշիր, ․․․ հետ փլավ մի՛ ուտի։

Բ ․․․ հարևանը լավ է, քան ․․․ բարեկամը։

Գ ․․․ փողը,  ․․․  օրվա համար է։

Դ Թոկի ․․․ է լավ, խոսքի՝ ․․․։

Ե ․․․ խոսիր, ․․․ լսիր։

Զ Անբանը հաց ուտելիս ․․․ է, բանելիս՝ ․․․։

 

03.10.2017

1.Գրի՛ր մեկ հնչյունով տարբերվող բառեր։

Օրինակ՝ բառ-բար

2.Արտահայտի՛ր մեկ բառով․

Ա․ Մտերիմ ձևով-մտերմաբար

Հեքիաթներ պատմող

Հույսը կտրած

Հաց թխող

Բ․ Այգու բերքը հավաքելը

Տուփ, որի մեջ պահում են զարդերը

Գիրք, որտեղ բառերը դասավորված են այբբենական կարգով

Վիրահատություններ կատարող բժիշկ

3. Գրաբարյան ասույթը փոխադրի՛ր աշխարհաբարի՝

Երկիւղ թերահաւատութեան է նշանակ:

Բառարան

Երկիւղ-վախ

թերահաւատութեան-թերահավատության

 

04.10.2017

Հետաքրքիր մի դեպք Կոմիտասի կյանքից․․․

Ճեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաև Կոմիտասը` ճեմարանականների սիրելի Հայր Սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
— Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս Հայր Սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված և արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
— Հա’յր Սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

  1.  Պատմության ո՞ր հատվածը քեզ դուր եկավ, ինչո՞ւ։
  2. Ընթերցելով այս հատվածը, ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր Կոմիտասը։               Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել:

3. Տրված նախադասությունների ընդգծված բառերը փոխարինի՛ր հականիշներով։

Ա․Երեխաները խոշոր, բայց խակ սալոր էին քաղել ծառից։

Բ․Անսահման ժլատ ծերուկը երազում դժոխք էր ընկել։

Գ․Վարպետի ցուրտ և անհյուրընկալ սենյակը գտնվում էր երրորդ հարկում։

Դ․Այդ աղջիկը քեզ կարող է կտրիճ ու հզոր դարձնել։

Ե․Տխուր լուրը խռովեց մարդկանց հոգիները։

գործեն-կերտում են

4. Գրի՛ր խրճիթ, դրախտ, սակավ, բույր բառերի հոմանիշները և դրանցով կազմի՛ր նախադասություններ։

 

05.10.2017

Ընթերցի՛ր Կոմիտասի  «Աշուն օր» բանաստեղծությունը։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Գրի՛ր բանաստեղծության մեջ մգեցված բառերի հականիշները։

3.Կազմի՛ր 5 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական բառ․

Գունդ          մուր

Շիլա            կծիկ

Թուք            փլավ

Բերան         բաց

4.Գրաբարյան ասույթը փոխադրի՛ր աշխարհաբարի՝

Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք՝ ընտրեալք:

Բառարան

Բազումք են կոչեցեալք-շատ են կանչվածները

ընտրեալք-ընտրյալները

5. Բանաստեղծությունը վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

06.10.2017

1.Գրաբարյան ասույթը փոխադրի՛ր աշխարհաբարի՝

 Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ:

Ամենայն չարիք-բոլոր չար բաները

մտանեն ի միտս մարդոյ- մարդու միտքը մտնում են

յանուսումնութենէ- տգիտությունից

 

2.Ընթերցի՛ր Ռոդարիի  «Տարօրինակ հարցեր» հեքիաթը և պատասխանի՛ր պատմությունից հետո գրված հարցերին։

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

4.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

5.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

6. Գուշակի՛ր․

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:

7.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

8. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

9.Նայի՛ր շուրջդ. կազմի՛ր թարս հարցեր :

 

Սեպտեմբեր  25-հոկտեմբերի 6

Կոմիտասյան օրեր։

25.09.2017

Կոմիտասի մասին․ Կոմիտասը ժամանակակիցների հուշերում

1. Ընթերցի՛ր Կոմիտասի «Դիտակ» ստեղծագործությունը։
Դիտակ
Դու ինչեր ես տեսնում, ինչեր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին է աներևույթ , անգիտակ.
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկնի խորը քեզանով ենք պատառում:
Դարձի՛ր, դարձի՜ր, ով իմ դիտակ լուսածին,
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթիր, զարթիր, ով իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու, սիրո քնար լարելով:  /Կոմիտաս/
2. Բացատրի՛ր բառերը՝ դիտակ, աներևույթ, անգիտակ, պատառում, քնար, հուսածին:
3. Գրավոր ներկայացրո՛ւ , թե ի՞նչ է ասվում բանաստեղծության մեջ:
4. Ըստ բանաստեղծության գրի՛ր դիտակի հատկանիշները /ինչպսին լինելը/:
5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և բացատրի՛ր:

 

26.09.2017

  1. Անգիր սովորի՛ր Կոմիտասի «Դիտակ» ստեղծագործությունը։
  2. Բանաստեղծությունը վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։
  3. Ո՞ր տառը կարող ենք կցել աղ բառին և՛ սկզբից  և՛ վերջից, որպեսզի երկու
    դեպքում էլ ստացվեն նոր բառեր:
    Ա. պ   Բ. տ   Գ. շ    Դ. կ

 

27.09.2017

1. Ընթերցի՛ր Կոմիտասի «Հով ու ծով սեր»  ստեղծագործությունը։

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ կապույտ, տոթ, ծամ, հույզ։

3. Ստեղծագործության համար հորինի՛ր այլ վերնագիր։

4. Չորս տառանի ո՞ր բառի հոգնակին է նույնպես չորս տառից բաղկացած:
Ա. գիրք Բ. դեմք Գ. սյուն Դ. բույն Ե. դունչ

28.09.2017

1. Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն» ստեղծագործությունը։

Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
2. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:
3. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսին է:
1-ին եռյակ………../ինչպիսի/ աշուն
2-րդ եռյակ ………../ինչպիսի / աշուն
3-րդ եռյակ …………./ինչպիսի/ աշուն

 

29.09.2017

1.Անգիր սովորի՛ր Կոմիտասի «Աշուն» ստեղծագործությունը։

2.Ստեղծագործությունը վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

3.Ականջին օղ անել դարձվածքը նշանակում է՝
Ա. անտարբերության մատնել որևէ բան
Բ. ականջները սրել
Գ. ձանձրացնել՝ շարունակ խոսելով
Դ. մշտապես հիշել
Ե. ինչ-որ բան հայտնել մեկին:

 

Սեպտեմբեր 19-23

Առակի օրեր…

19.09.2017

1.Ընթերցի՛ր և պատմել սովորի՛ր Եզոպոսի «Առյուծն ու մուկը» առակը։

2. Գրավոր պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

ա․ Ի՞նչ պատահեց առյուծին։

բ․ Մուկն ինչո՞ւ օգնեց առյուծին։

գ․ Մտածի՛ր՝ ուժեղը և թույլը ե՞րբ կարող են միմյանց կարիք զգալ։

 3. Փակագծում տրված գոյականները գրի՛ր եզակի կամ հոգնակի թվով:
(Տղա) համարձակ առաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում:Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկականգազանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառիգրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուր) երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց(փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:

 

20.09.2017

  1. Վերընթերցի՛ր Եզոպոսի «Առյուծն ու մուկը» առակը։
  2. Ինչպես արդեն գիտես, առակի հիմնական իմաստը սովորաբար արտահայտվում է առակի վերջին տողերում։ Արտագրի՛ր այդ տողերը և այդ մտքին համապատասխան հորինի՛ր մի փոքրիկ պատմություն։

3.Նախադասություններն ավարտի՛ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ ……։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի …..։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև …… ։  Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը …..։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին ……։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ ……։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև ….։

 

21.09.2017

1. Ընթերցի՛ր և պատմել սովորի՛ր Վարդան Այգեկցու «Այրի կինը և որդին»  առակը։

2. Գրավոր պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

ա․Ի՞նչ էր անում այրի կինը և ինչպե՞ս բացատրեց իր արարքը։

բ․ Ինչո՞ւ որդին շուտ եկավ տուն և ի՞նչ պարզաբանում տվեց մորը։

գ․ Ի՞նչ կցանկանաս ասել այրի կնոջը և նրա տղային;

3. Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր:  
  Բազուկ և աթոռ- բազկաթոռ
 Գանգուր և հեր
Հորդ և առատ
Ամպ և գոռգոռալ
Առնել և տալ
Գառնուկ և արածել

 

22.09.2017

 1.Վերընթերցի՛ր Վարդան Այգեկցու «Այրի կինը և որդին»  առակը։
2. Շարունակի՛ր պատասխանել հարցերին՝
ա․ Քո կարծիքով՝ իսկապե՞ս մի շերեփ ջուրն էր հեղեղ դարձել, թե՞․․․։
բ․  «Առյուծն ու մուկը» առակում հիմնական միտքն արտահայտված է նրա վերջին երկու տողում։Այս առակի համար ինքդ հորինի՛ր այդ տողերը։
3.Նախադասություններն ավարտի՛ր: 
                Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև ….
Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե ..
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն ……
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ ……Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ ………

 

23.09.2017

  1. Ընթերցածդ առակները վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։
2. Բառարանից օգտվելով  գտի՛ր տրված բառերի հոմանիշները:    
Հովիկ
Արնագույն
Փարթամ
Մեծամիտ
Ուրախանալ
Ուղիղ
Վարար

 

Սեպտեմբեր՝ 11-15    

Սարոյանական օրեր…

11.09.2017

1. Ընթերցի՛ր Վ․  Սարոյանի  Հյուսնի պատմությունը

առակը։

2.Գրավոր ներկայացրու, թե ինչի՞ մասին էր առակը։

3.Տեքստն ընդարձակիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայըող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով։

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն։ Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը։ Մի նապաստակ ասաց․

— Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան։

 

12.09.2017

1.Ընթերցի՛ր Վ․  Սարոյանի  Վիրավոր առյուծի պատմությունը 

առակը։

2.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

13.09.2017

1.Ընթերցի՛ր Վ․  Սարոյանի  Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

առակը։

2.Գրավոր ներկայացրու, թե ինչի՞ մասին էր առակը։

3.Ընթերցածդ գործը վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

4.Բերված բառերից որի՞ն ավելացնենք  ակ, իկ, ուկ մասնիկները, որ ստանանք տարբեր իմաստներով երեք նոր բառ։

Ա. գետ Բ. գայլ Գ. հարթ Դ. մարդ Ե. Հատ

14.09.2017

1.Ընթերցի՛ր Վ․  Սարոյանի  Սրամիտ երիտասարդը

առակը։

2.Գրավոր ներկայացրու, թե ինչի՞ մասին էր առակը։

3.Ընթերցածդ գործը վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

4.«Մարդը երգեց ահագին» նախադասության բառերի տեղերը չփոխելով՝ կարելի է նոր նախադասություն ստանալ այդ բառերի գրաշրջմամբ (բառի բոլոր տառերով այլ բառ կազմելով): Ո՞րը կլինի նոր նախադասությունը:

Ա. Դրամը դրեց գրպանը:

Բ. Դմակը գերեց անհագին:

Գ. Դրաման գրվեց հանգերով:

Դ. Մարդը տիրեց նահանգին:

Ե. Դրամը գերեց ագահին:

15.09.2017

1.Ընթերցի՛ր Վ․  Սարոյանի  Երկու արաբների պատմությունը

առակը։

2.Գրավոր ներկայացրու, թե ինչի՞ մասին էր առակը։

3.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել,  է….ակ, ատամնաբու….ժ, մի….այն, պո….եմ, պո….ետ,  հի….անալ, թե….ել, խնա….ել, որդի….ական։

Սեպտեմբեր 4-8

Նախագիծն՝ այստեղ

04.09.2017

1.Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի «Վաճառականի խիղճը»  հեքիաթի առաջին մասը։

2.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր, կազմի՛ր նախադասություններ։

3.Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները՝

Օրինակ՝ կարևոր — անկարևոր, ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի,գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն,

4.Ա և Բ խմբերի բառերը համեմատի՛ր (ուշադրություն դարձրո՛ւթե յուրաքանչյուր բառը քանի՞ վանկից է բաղկացած):
Ա. Տունսյունձյունդիրքզենքմարդ:
ԲԱտամարդյունքավազկառապանհեռախոսկառավարելհեռուստացույցկենդանաբանություն:

 

05.09.2017

1.Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի «Վաճառականի խիղճը»  հեքիաթի երկրորդ  մասը։

2.Բնութագրի՛ր  հեքիաթի հերոսներին՝ վաճառական, գյուղացու որդի։

3.Արդարացրու՛ կամ մերժի ՛ հեքիաթում արտահայտված գաղափարը։

4.Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա
Միմ..նցքվ..րկությունորդ..կ,..սամանքիմ..ականհեք..թայինոսկ.., հր..կանդաստ..րակությունսեն..կկր.., Անդր..սԵղ..զարյանկ..նք:

 

06.09.2017

1.Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։

2. Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի  «Հնարագետ ջուլհակը»  հեքիաթի առաջին  մասը։

3.Համառոտ ներկայացրու այդ հատվածի  սյուժեն։

4.Ինչու՞ էր ջուլհակը ստացել հնարագետ  անվանումը, հիմնավորի՛ր։

5.Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա:

Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էրպատմում:

Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում:

բ) Փռվել, սփռվել, տարածվել, ընդարձակվել:

Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:

Զրույցը ծավալվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

գ) Խրել, հորել, ծածկել:

Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:

Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին թաղել:

07.09.2017 

1.Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի  «Հնարագետ ջուլհակը»  հեքիաթի երկրորդ  մասը։

2.Ինրպե՞ս վարվեց ջուլհակը, երբ թագավորը ներս մտավ․ նկարագրի՛ր այդ տեսարանը։

3.Թագավորը գովե՞ց, թե՞ հանդիմանեց ջուլհակին։

4.Տրված բառաշարքից առանձնացրու  հոմանիշային զույգեր։ 

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն,

հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

08.09.2017

1.Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի  «Հնարագետ ջուլհակը»  հեքիաթի երրորդ  մասը։

2.  Դու արդեն կարդացել ես հեքիաթն ամբողջությամբ, հավանեցի՞ր այն․պատասխանդ հիմնավորի՛ր։

3.Քո շրջապատում երբևէ հանդիպե՞լ ես հնարագետ մարդկանց, եթե այո՝ պատմի՛ր այդ մասին։

4.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար 

հոմանիշներով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:

Բերրի խոստումներ տվեց ու գնաց: